User Tag List

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789
Ցույց են տրվում 121 համարից մինչև 131 համարի արդյունքները՝ ընդհանուր 131 հատից

Թեմա: Զվարճալի ու զավեշտական պատմություններ երթուղայիններում

  1. #121
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էսօր 41 համարի երթուղային մեջ կախիչներից բռնված գնում եմ, մի քանի կանգառ հետո դիմացիս նստողը իջավ ու հազարի տակ բարձրացավ մի տատի, ով տեմպը չկորցնելով մոտեցավ էտ տեղին, սաղ հեչ, բայց նստելուց ընե՜նց տվեց մեժդունոգիս. որ ակամայից թեթև չոքեցի,էլի լավ ա՝ մարդ-մուրդ իմ կողմը չէր նայում, ես էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մթոմ հեռախոսս էի ման գալիս... Վայ տատի, տատի

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.01.2019), CactuSoul (29.03.2013), erexa (29.03.2013), Freeman (30.03.2013), Glück (06.04.2017), John (30.03.2013), Lílium (04.06.2014), Moonwalker (30.03.2013), Nadine (06.06.2013), Progart (18.01.2019), Skeptic (17.05.2013), Smokie (29.03.2013), VisTolog (14.08.2013), Աթեիստ (29.03.2013), ԱնԱիդա (17.05.2013), Արէա (29.03.2013), Արևածագ (01.04.2013), Հայկօ (31.03.2013), Ձայնալար (10.11.2013), Մինա (17.05.2013), Նաիրուհի (04.06.2013), Նիկեա (30.03.2013), Ռուֆուս (30.03.2013), Վահե-91 (31.05.2013)

  3. #122
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    էսօր 41 համարի երթուղային մեջ կախիչներից բռնված գնում եմ, մի քանի կանգառ հետո դիմացիս նստողը իջավ ու հազարի տակ բարձրացավ մի տատի, ով տեմպը չկորցնելով մոտեցավ էտ տեղին, սաղ հեչ, բայց նստելուց ընե՜նց տվեց մեժդունոգիս. որ ակամայից թեթև չոքեցի,էլի լավ ա՝ մարդ-մուրդ իմ կողմը չէր նայում, ես էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մթոմ հեռախոսս էի ման գալիս... Վայ տատի, տատի
    Ավատարդ էս գրառմանն նենց ա սազում
    Վերջին խմբագրող՝ Freeman: 30.03.2013, 18:44:
    The cake is a lie.

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (30.03.2013), Moonwalker (30.03.2013), Skeptic (17.05.2013), Smokie (31.03.2013), ԱնԱիդա (17.05.2013), Անվերնագիր (30.03.2013), Արևածագ (01.04.2013), Մինա (17.05.2013), Նիկեա (30.03.2013), Ուլուանա (30.03.2013)

  5. #123
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախ երթուղային :)

    Ընկերներիցս մեկի հետ 75-ով տուն ենք գնում: Երթուղայինը կիսադատարկ է, բայց մի տատիկ է բարձրանում ու չգիտես թե ինչու որոշում, որ իմ կողքին պիտի նստի.
    - Տղա ջան, մեծ կնիկ եմ, վեր կաց, թող նստեմ:
    - Բայց վերջում լիքը տեղ կա:
    - Բայց ես մեծ կնիկ եմ, չեմ կարա, դու թռի վերջ:
    Մի խոսքով, էս տղան իրա մեծ-մեծ գծագրերը վերցնում, գնում ուրիշ տեղ է նստում, էս տատին էլ տեղավորվում ա կողքիս:
    - Ազիզ ջան, էդ ի՞նչ թուղթ ա ձեռքիդ,- սկսում է խոսեցնել ինձ:
    - Դե բանավեճի մրցույթի էի, պատվոգիր եմ ստացել:
    - Բա ինչի՞դ ա պետք էդ, օժի՞տդ ես հավաքում: Ապրե՜ս, ապրե՜ս, հիմա սաղ դիպլոմով հաՌս են ուզում:
    - Չէ, ես իմ համար եմ սովորում:
    - Ջահել վախտերս գիտե՞ս ո՜նց էի սովորում: Տո դու ի՞նչ գիտես, ես էնքա՜ն բանավեճի եմ գնացել...
    Էս տատին խոսում-խոսում ա, մինչև հասնում ենք Մալաթիայի շուկայի մոտ: Էդտեղ էս տատին ուզում ա իջնի, մեկ էլ վերջից մի հատ պապի գոռում ա.
    - Քուր ջա՜ն իջի, ես քո տեղը կստանամ:
    Ամբողջ երթուղայինը ծիծաղից թուլանում ա , իսկ տատին էլ՝ մի երկու քաղցր-մաղցր հայհոյանք ա ասում ու իջնում: (Երևի բանավեճի ժամանակ էր սովորել )
    - Էս էրգրում բարությունն էլ չի անցնում : Դու ասա յեքա պառավ ես, հո ուրիշ բան չէ՞ի ուզում,- դժգոհեց պապիկը ու սկսվեց «էրգիրը էրգիր չի» ողբերգության կատարումը:
    Երթուղայինում նստածներս էլ մեկ էս պապիին ենք նայում, մեկ իրար ու համարյա լաց ենք լինում ծիծաղից :
    Բայց դա դեռ ամենը չէր: Իջնելուց առաջ էս պապին վարորդին 600 դրամ ա տալիս (բացի իրենից, ևս հինգ հոգի էինք) ու բղավում.
    -Երեխեք ջան, ձեր տեղը տվել եմ, իջեք ՝ էդ հարյուր դրամին էլ մառոժնի կուտեք:
    Հիմա մենք չեմուչում ենք անում, վարորդին համոզում ենք, որ փողը հետ տա էդ պապիին, պապին էլ ուզում ա դուռը արագ բացի ու գնա, բայց դուռը չի բացվում:
    Մնում ենք մարշրուտկային գերի, մինչև վարորդը դուրս ա գալիս ու մի քանի րոպե տանջվելուց հետո բացում ա դուռը:
    Բայց ամենակարևորը. երթուղայինի գումարը 6 հոգու փոխարեն ստանալուց հետո էս պապին էնքան երջանիկ դեմք ուներ, որ նույնիսկ համոզել էլ չէինք կարողանում, որ գումարը ետ վերցնի:
    Իսկ պաղպաղակ էլ չկերանք՝ ցուրտ էր:


  6. Գրառմանը 39 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.03.2013), Arpine (17.05.2013), boooooooom (19.01.2019), CactuSoul (01.04.2013), Cassiopeia (30.11.2016), Chilly (04.06.2013), Chuk (31.03.2013), Freeman (01.04.2013), Glück (06.04.2017), ivy (01.04.2013), Lev (01.04.2013), Lílium (04.06.2014), Progart (18.01.2019), Rammstein (01.04.2013), Ripsim (31.03.2013), Sambitbaba (17.05.2013), Skeptic (17.05.2013), Smokie (03.04.2013), StrangeLittleGirl (01.04.2013), V!k (14.08.2013), Valentina (01.04.2013), Աթեիստ (01.04.2013), ԱնԱիդա (17.05.2013), Անջրպետ (17.05.2013), Անվերնագիր (31.03.2013), Արշակ (25.06.2016), Արևածագ (01.04.2013), Գալաթեա (31.03.2013), Հայկօ (31.03.2013), Հարդ (05.06.2013), Մարկուս (17.05.2013), Մինա (17.05.2013), Միքո (01.04.2013), Յոհաննես (18.01.2019), Նաիրուհի (31.03.2013), Նիկեա (30.11.2016), Շինարար (17.05.2013), Ուլուանա (31.03.2013), Ռուֆուս (31.03.2013)

  7. #124
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի ես, էլի էստեղ... Ի՞նչ անեմ, որ էնքան ցնդած ու ցրված եմ, որ օր չկա զվարճալի պատմություններ չկատարվեն հետս:

    Դասից տուն եմ գնում: Աչքերս սովորականից ավելի ուռած ու կարմրած են. քննությունների պատճառով էլի գիշերը չէի քնել: Տեղավորվում եմ երթուղայինի պատուհանի մոտի նստարանին, գլուխս հենում ապակուն, ու աչքերս իրենք իրենց փակվում են:
    Մարդիկ գերլցվում են երթուղային, դուռը շրխկալով փակվում է՝ խանգարելով իմ քունը: Արդեն գերբտած երթուղայինում զանազան-զարմանազան քրտնահոտերի միջից մեկ էլ օղու անտանելի հոտ եմ առնում: Աչքերս բացում եմ՝ ակնկալելով մեծ փորով, կարմրած քթով ու չաղ հարբեցողի տեսնել, բայց փոխարենը լսում եմ.
    - Ամոթ էլ չի անում, նայում ես՝ ջահել, սիրուն աղջիկ ա... Ո՞նց կարելի ա:
    - Հա էլի, էս ի՞նչ սերունդ ա մեծանում, բա մեր ժամանակ սե՞նց էր:
    - Ամոթ, աբուռ չունի էս սերունդը, ի՞նչ վիճակում ա թրև գալիս:
    - Բա էտի ծնողներ չու՞նի:
    Միթե՞ քրքրված ջինսս, անիծյալ բանդանաս ու սուր երկաթներով թևնոցներս են էսքան ազդում են մարդկանց վրա: Չէ, բայց ոչ մի անգամ նման բան չի եղել. մարդիկ մեկ երրորդ զզված, մեկ երրորդ զարմացած ու մեկ երրորդ զայրացած հայացքներով վրաս են նայում: Մեխանիկորեն ես էլ ուշադրությունս իմ վրա եմ դարձնում՝ կարծելով, որ արտաքինիս հետ ինչ-որ բան այն չէ, ու մեկ էլ էդ պահին օղու հոտը ավելի ուժեղ է խփում քթիս ու ուղեղս հանկարծ պայծառանում է. ախր ֆիզիկայի լաբորատոր աշխատանքի ժամանակով սպիրտով լի մեծ փորձանոթը վրաս էի թափել...

    Ու էն մտքից, որ մարդիկ կարմրած աչքերով, հոգնած ու սոված խեղճ ուսանողին կործանված հարբեցողի տեղ են դնում, չեմ կարողանում ծիծաղիս պոռթկումը զսպել:
    Հավատացնում եմ՝ երթուղայինի ժողովրդի մեծ մասն իջավ մոտակա կանգառում:
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 17.05.2013, 01:45:


  8. Գրառմանը 32 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.08.2013), Arpine (17.05.2013), CactuSoul (17.05.2013), Cassiopeia (30.11.2016), Chilly (17.05.2013), erexa (17.05.2013), Freeman (17.05.2013), Lílium (04.06.2014), One_Way_Ticket (17.05.2013), Peace (17.05.2013), Progart (18.01.2019), Sambitbaba (17.05.2013), Smokie (17.05.2013), StrangeLittleGirl (17.05.2013), V!k (14.08.2013), Valentina (17.05.2013), Varzor (07.06.2013), Այբ (17.05.2013), ԱնԱիդա (17.05.2013), Անջրպետ (17.05.2013), Անվերնագիր (17.05.2013), Հայկօ (17.05.2013), Հարդ (05.06.2013), Մարկուս (17.05.2013), Մինա (17.05.2013), Յոհաննես (18.01.2019), Նաիրուհի (18.05.2013), Ներսես_AM (17.05.2013), Նիկեա (30.11.2016), Շինարար (17.05.2013), Ուլուանա (17.05.2013), Վահե-91 (31.05.2013)

  9. #125
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զվարճալի՞...

    Ահավոր հոգնած, ոտքի վրա սատկած վիճակում երթուղային եմ բարձրանում, որ հետևը մի տեղ իմ համար նստեմ, ականջակալներս քաշեմ ականջներիս ու քնեմ մինչև տուն հասնելը: Բայց արի ու տես ինձ կրկին վիճակված չէր քնել...

    - Էդ Սերժը, սաղ էդ Սերժն ա մեղավոր: Բա էն շաշ Լևոնը: Մարդ հրացան ունենար, գնար գյուլեր էդ աբորտից փրկվածներին,- լսվեց մեկի բղավոցը: Վարորդի հետևի նստարանին 70-80 տարեկան նիհար, աղվեսային դիմագծերով մի կուզիկ պապիկ էր նստած:
    - Այ մարդ, սու՜ս մնա, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել,- ծիծաղախառն հանդիմանեց հաստլիկ տիկինը:
    - Սաղդ էն Ցռան Վերգոն եք է: Հետո էլ ասում եք խոսքի ազատություն: Էս եք էլի: Լավ, եթե քաղաքականությունից վախենում եք, ուրեմն ձեզ խելք կսովորացնեմ: Ուրեմն՝ աղջիկներ ջան կյանքում աբորտ չանեք: Բերեք, տարին երկու անգամ երեխա բերեք:
    - Այ բիձա, մենք հո ճագար կամ շուն չե՞նք, որ տարին երկու երեխա բերենք,- ծիծաղեց տիկինը:
    - Էս ազգը կերազեր շան պես թասիբ ունենար: Էշը, որ էշ ա չի թողում իր կնգան աբորտ անել: Բոլոր ձագերին պահում-մեծացնում ա: Դու, այ դու, քանի՞ երեխա ունես,- մատնացույց է անում կրակին ջանասիրաբար յուղ լցնող կնոջը:
    - Դե՜, մի 5-6 հատ կունենամ:
    - Մի 20 հատ էլ աբորտ ես չէ՞ արել:
    - Տո դու ի՞նչ գործ ունես:
    - Մի 20 հատ աբորտ էլ իմ կնիկն ա արել: Նույն ք*ք-ն էլ ես եմ: Դու, այ դու՛, 20 հատ երեխա կկարանայիր պահեիր,- ձեռնափայտը տնկում է վարորդի վրա:
    - Սուս մնա, այ մարդ, լիքը ջահել երեխեք են նստած, ամոթ չե՞ս անում,- տխուր հայացքով պապիին է նայում վարորդը:
    Էդ ջահել երեխեքն էլ ծիծաղից համարյա ծեփվել էին նստարաններին, երթուղայինն էլ՝ թեև օրվա պիկ ժամին էր գնում, կիսադատարկ էր:
    - Thank you very much. Ես էրեխեքին խելք եմ սովորացնում, որ վաղը մյուս օր լիքը էրեխեք բերեն մեր երկրի համար:Նայեք, խի՞ են փողոցներում աղջիկները էսքան շատ: Չկա, տղա չկա, սաղի մարդիկ գնացել են խոպան, կամ էլ Արցախյան կռվի ժամանակ են մեռել: Գոնե անժառանգ չմնան...
    Մի տեսակ էլ ծիծաղս չէր գալիս: Նայում էի մարդկանց, նայում պապին. երևի Արցախյան ազատամարտում որդի էր կորցրել:
    Էդ կանգառում երթուղային մի աղջիկ էր ուզում բարձրանալ.
    - Էս ի՞նչ սերունդ ա, էդ կաուչուկի ռետուզները հագնում են, հետևը բացում, ընգնում մեյդան: Հլը բա սրանց կոշիկներին նայեք, ոնց որ տռուբեք լինեն: Ոչ մի աղջիկ հայկական տարազ չի հագնում: Ամաչում եմ, որ հայ եմ...
    - Բա ուզում էիր թուրք լինե՞իր:
    - Քեզ թվում ա թու՞րք չեք, հա՞: Հլը էն տղերքին նայեք, բա տղա՞ են: Հլը հագած տրիկոներին, մազերին, թրաշին, բա շորերն ու հեռախոսները. ոտից գլուխ թուրք են:
    - Դու էլ ես ուրեմն թուրք:
    - Thank you very much. Նույն ք*քն էլ ես եմ: Էս սերժիկների երկրում սաղս էլ թուրք ենք: Ամաչում եմ, որ հայ եմ:
    Մեկ էլ զանգում է էն կնոջ հեռախոսը.
    - Ալո, ես մառշռուտկում եմ... Շա՜տ ուրախ մառշռուտկում:
    - Ըհըն, հենց քո նմաններն են, որ քանդում են երկիրը: Մառշռուտկա՜. զզվելի, ռուսամոլ, աբորտ արած... Հա, աղջիկ ջան, քանի՞ տարեկան ես,- հարցնում է կնոջը:
    - 18,- ծիծաղում է 50-60 տարեկան գիրուկ տիկինը:
    - Վա՜յ, ո՜նց եմ սիրում 18 տարեկան լխտիկ աղջիկներին: Իմ կնիկն էլ էր տենց լխտիկ. ափսոս մեռավ: Լսեք ինձ, խելք սովորեք, վարպե՜տ կանգառում կպահես իջնեմ:
    Բոլորը թեթևացած շունչ քաշեցին, պապին ոտքի կանգնեց, իսկ կանգառում մի զույգ էր երթուղային նստում:
    - Բա սե՞նց կնիկ են պահում, հա՞: Հլը սրա հագածը, քսածը, տղա ջան, դու հայ տղա կոչվելու իրավունք չունես: Աղջիկները տիկնիկ չեն, որ ներկեք, հագցնեք, ձեռքներից բռնած ման տաք,- ասում է նրանց, ապա շրջվում դեպի նստածներն ու բղավում.
    - Աղջիկները տուն տանելու ու երեխա բերելու համար են:

    Ձախ աչքիցս արցունք էր հոսում. չգիտեմ աչքիս բորբոքվածությու՞նն էր պատճառը, չափից դուրս ծիծաղե՞լը, թե՞ ուղղակի լացս եկավ:


  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.06.2013), Cassiopeia (30.11.2016), Chilly (04.06.2013), One_Way_Ticket (05.06.2013), Progart (18.01.2019), Rammstein (04.06.2013), Smokie (05.06.2013), total_abandon (04.06.2014), Varzor (07.06.2013), Աթեիստ (05.06.2013), Արամ (10.11.2013), Արշակ (25.06.2016), Հայկօ (05.06.2013), Հարդ (05.06.2013), Նաիրուհի (04.06.2013), Նիկեա (30.11.2016), Ռուֆուս (05.06.2013)

  11. #126
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամառ, շոգ, ցերեկ՝ առավել ևս շոգ, Երևանի կենտրոն՝ դե պատկերացրու արդեն... լավ է գոնե, որ լիքը չէր ավտոբուսը՝ նույնիսկ ոչ բոլոր նստելատեղերն էին զբաղված: Վարորդը՝ հիսունին մոտ կլիներ, հավեսով ուստա էր երևում: Ռոսսիա կինոթատրոնի կանգառում հարբած, կիսառուս դեմքով մի տղամարդ մոտեցավ դռանը ու դիմեց վարորդին
    - Բարիրգուն բռատ (ժամը 15-ի կողմերն էր), որ խնդրեմ հայ իք կհասցնե՞ս
    - Ո՞ւր
    - Կինո Հայրենիք
    - Հա՜, ոնց չէ ախպեր ջան, նստի
    Էս մեր կիսառուս-հարբած ախպերը օրորվելով մի կերպ հասավ ամենամոտիկ ազատ նստարանին, տեղավորվեց: Նայում եմ՝ հազիվ է գլխի հավասարակշռությունը պահում, որ մի կողմի վրա չընկնի: Մեկ էլ սկսեց ժպտալ: Դիմեց վարորդին.
    - Բռատ, մի բան խնդրեմ էլի:
    - Ասա ախպեր ջան:
    - Որ հասնենք Հայրենիք, մի հատ սիգնալ տաս զարթնեմ, կլնի՞:
    - Հա, ոնց չէ, ախպերս:
    - Մեռսի բռատ, համ էլ էսօրվանից դու էլ իմ ախպերն ես...

    Վերջին խմբագրող՝ John: 13.08.2013, 14:35:

  12. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.08.2013), Freeman (13.08.2013), Smokie (14.08.2013), Vardik! (11.11.2013), VisTolog (14.08.2013), _Հրաչ_ (13.08.2013), Աթեիստ (13.08.2013), Անվերնագիր (13.08.2013), Արէա (13.08.2013), Ձայնալար (10.11.2013), Նաիրուհի (13.08.2013), Նարե91 (13.08.2013), Նիկեա (30.11.2016), Ուլուանա (28.08.2013), Տրիբուն (03.12.2016), Փոքրիկ շրջմոլիկ (03.10.2013)

  13. #127
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեկ մարշուտնու մեջ․

    մի տարիքով տղամարդ նստեց երթուղային ու վարորդին ասում ա․

    -Դուռը փակե՞մ:
    Վարորդը ֆռռաց մի քանի վայրկյան շշմած նայեց ու ասեց․
    - Այ ցավդ տանեմ, բա հո էս մառոզին բաց դռնով չե՞նք գնալու:
    A long time ago, in a galaxy far, far away...

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.11.2013), Lílium (04.06.2014), Smokie (30.11.2016), Vardik! (11.11.2013), Աթեիստ (10.11.2013), Այբ (11.11.2013), Նաիրուհի (10.11.2013), Նիկեա (30.11.2016), Ուլուանա (11.11.2013), Ռուֆուս (10.11.2013), Տրիբուն (03.12.2016)

  15. #128
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ գիշերը երթուղայինով տուն գալիս Ակումբում թափառում էի, մեկ էլ պատահաբար հայտնվեցի «Կարմիր խնձորիկ» թեմայում: Թեմայի հին քարի դարյան գրառումներ եմ կարդում, շատերն էս տիպի « աղջիկը պդի կույս ըլնի, առաջին գիշերվա սավանն էլ՝ Ճապոնիայի դրոշ, ով կույս չի, բարոյական չի», մեկ էլ էդ ընթացքում հեռախոսիս փլեյերը, որը խառը հերթականությամբ էր երգերը բերում, Ռամշտայնի "Pussy"-ն է սկսում նվագել:

    Too big, too small,one size does matter after all, իսկ ես պատկերացնում եմ ոնց են սկեսուրն ու հարևանները սուպերգեռոյների տեսքով ջարդում կողպված դուռն ու ներխուժում նոր ամուսնացած աղջկա սենյակ:
    Too short, too tall, doesn't matter, one size fits all ու սավանը քաշում են նրա տակից:
    So take me now, before it's late, արյան հետքերը գտա՜ն, հարսի ճակատը թքոտ պաչում են:
    Լife's too short, I cannot wait, խնձորները լցնում են սինու մեջ ու վազում աղջկա տուն:
    Take me now, oh, don't you see, աղջիկը քմծիծաղով մտածում է, որ արժեր էդ 200 դոլարը կարկատվելու համար տալ:

    Ու ինձ է՜ն տիպի էր բացել էս թեմայի ու երգի կոնտրաստը, որ չէի կարողանում ծիծաղս զսպել՝ լացելու աստիճան ծիծաղում էի: Կողքիս նստած տղան կանգնեց՝ մթոմ ինչ-որ մեկին տեղ տալու: Գերլիքը երթուղայինը շարունակեց ճանապարհը, բայց տենց էլ ոչ ոք կողքս չնստեց:

  16. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.06.2014), Lílium (04.06.2014), Mr. Annoying (30.11.2016), Progart (18.01.2019), Smokie (05.06.2014), Աթեիստ (04.06.2014), Արշակ (25.06.2016), մարդագայլուկ (04.06.2014), Նաիրուհի (30.11.2016), Նարե91 (07.06.2014), Նիկեա (30.11.2016), Ուլուանա (04.06.2014), Ռուֆուս (04.06.2014), Տրիբուն (03.12.2016)

  17. #129
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Էս մի հատ կստանաք
    - մի՞ հատ
    - քարի մոտ կպահեք
    - քարի՞ մոտ
    - որ խնդրեմ դուռը կբացե՞ք
    - դո՞ւռը
    A long time ago, in a galaxy far, far away...

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.11.2016), John (30.11.2016), Quyr Qery (02.12.2016), Նաիրուհի (30.11.2016), Նիկեա (30.11.2016), Ռուֆուս (30.11.2016)

  19. #130
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    -Էս մի հատ կստանաք
    - մի՞ հատ
    - քարի մոտ կպահեք
    - քարի՞ մոտ
    - որ խնդրեմ դուռը կբացե՞ք
    - դո՞ւռը
    Էս մի հատ երկու հատ կստանա՞ք )))

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (30.11.2016)

  21. #131
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    54-ի մեջ, ուղղևորդը վարորդին.
    -Կներեք, սա ինչպե՞ս ա գնում.
    -Շա՜տ զգույշ
    A long time ago, in a galaxy far, far away...

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (18.01.2019), Smokie (28.01.2019), Աթեիստ (18.01.2019), Ուլուանա (22.01.2019)

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան պատմություններ
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Օրագիր - զրուցարաններ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 07.07.2023, 15:20
  2. Զվարճալի պատմություններ
    Հեղինակ՝ Lionne_en_Chasse, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1481
    Վերջինը: 17.06.2020, 19:52
  3. Երգերի պատմություններ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.10.2013, 22:58
  4. Գրառումներ: 8
    Վերջինը: 15.07.2011, 11:35
  5. Զզվելի պատմություններ
    Հեղինակ՝ ars83, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 53
    Վերջինը: 16.03.2009, 14:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •