User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: ԿՐԻՄԻՆԱԼ (Պոեմ)

  1. #1
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԿՐԻՄԻՆԱԼ (Պոեմ)

    Եվս մեկ էքսպերեմենտալ, բայց էս անգամ արդեն պոեմ:

    ԿՐԻՄԻՆԱԼ

    Նորակերտ քաղաքակրթության մեջ
    Զարգացող
    Մահվան ապառատը
    Ապօրենի օրենքի դրվածքն ա,
    Հսկայակն պատ ա:
    Հանցագործ աշխարհը
    Ղեկավարությանը
    Հայտարարված շախ ու մատ ա:
    Ամեն երկրորդ երիտասրդը
    “Մնաց կրիմինալի տակ”:
    Փողոցի բետոնը սահմանում ա նոր կարգ,
    Արժեքների վերահաշվարկ.
    Օրենքի խախտումը բերում ա
    Հեղինակություն ու փառք,
    Դիրք,
    Զորք,
    Նոր ելք...
    Դրվածքին դիմանալու համար
    Դուխ ա պետք,
    Խելք ա պտք,
    Ուժ ա պետք:
    Բազառի մեջ
    Չկա մեղք,
    Չկա վերք,
    Պետք ա զենք.
    Անիծյալ տարերք…
    Տղերքին պետք ա համար մեկ,
    Դեմք,
    Կուռք,
    Փառք
    Հատուկ վարք ու բարք,
    Գոյություն ունի կարգ`
    Սխալվողը կորցնում ա
    Կյանքը:
    Անհատի համար, աշխարհը պահանջում ա լարք…

    Կյանքը վազանցող վտանգը`
    Երիտասարդությանը բնորոշ «Այցեքարտն է»:

    Հիմա նորից…

    Փողոց.
    Կյանք մտնող որձ.
    16 տարեկան հանցագործ.
    Փող աշխատելու համար չկա գործ...
    Քաղաքի բետոնի տակ մտավ Էդեմից գաղթած օձը:

    Կորած ա խիղճը`
    Ագահությունը միամիտ մարդու դահիճն ա,
    Աղքատությունը վարակիչ ա!
    Մահից վախենալը քիչ ա.
    Գողություն անող ափի մեջ խզվում ա կյանքի գիծը:
    Հոծ արյունը
    Երակների մեջ հոսող բոցն ա,
    Քաղաքի ստամոքսի խոցն ա...
    Հանցագործին սպասող մնաց
    Բանտի կիսախոնավ խուցը...

    Կրիմինալը լուրջ ա,
    Մյուս աշխարհ տանող կամուրջ ա,
    Կյանքի վաճառքի աճուրդ ա`
    Բախտը բարձրացնում ա մուրճը...
    Վճիռը բեկում չունեցող մետաղ ա,
    Կրիմինալի դեմ օրենքը կաղ ա`
    Դատապարտվածը-հանգուցյալ ա:

    Հիմա նորից…

    Գիշեր.
    Ասֆալտին` ջարդած շշեր.
    Երակներում ասեղի փշեր.
    Մտածելու համար արդեն ուշ էր,
    Գործարքը – փող էր,
    Փոշմանողը – զոհ էր…
    Ապրանքը հաջոված էր – հաճախորդը գոհ էր.
    Առաջին վաստակած գրոշի փայլը
    Ագահության կարիճի խայթոցն էր
    Աչքերի մեջի բոցն էր,
    Երիտասարդ հանցագործի գրկում հայտնված
    Գեղեցկուհի, կիսատկլոր կույսն էր…
    Բայց դե ուշ էր,
    Անհոգ կյանքը արդեն հուշ էր.
    «Համփ արեց որդը
    Կարդը մնաց ջահելի կոկորդը…»
    Բացված ա բորսան,
    Օրենքից դուրսը դառնում ա
    Մահվան ապառատի որսը.

    Հիմա նորից...

    Փողոցը`
    Կյանքի դպրոց ա.
    Առաջին կրակոցը`
    Քրյական գործ ա.
    20 տարեկան հանցագործ…
    Աշխարները բաժանող գիծը հոծ ա:
    Սովետական փողոցների ետմահու օրներգը
    Այլընտրանք չունեցող ճակատագրերի վերգն ա:
    Վճար ա պահանջում հավաքած բերքը…
    Եվս մի կյանք մտավ բետոնի ընդերքը:

    Նրանց իրականությունը
    մաքուր էջի վրա գծված
    Խազ ա…

    ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՂՈՒՄԱՐԲԱԶԱ!!!
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  2. #2
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,737
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԿՐԻՄԻՆԱԼ (Պոեմ)

    Ոնց որ ինչ-որ ռեպ խմբի երգի բառեր լինեին...

  3. #3
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԿՐԻՄԻՆԱԼ (Պոեմ)

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ ինչ-որ ռեպ խմբի երգի բառեր լինեին...
    Թեման էր պահանջում նմանատիպ մոտեցում... դրա համար էլ գրել էի "էքսպերեմենտալ" : Սա էքսպերեմենտ էր պոեզիաի մեջ, չնայած որ ռեպի մեջ արդեն վաղուց կայացած եմ
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  4. #4
    Փառք Աստծո... Modigliani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    165
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԿՐԻՄԻՆԱԼ (Պոեմ)

    Մեջբերում Mefistofel-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման էր պահանջում նմանատիպ մոտեցում... դրա համար էլ գրել էի "էքսպերեմենտալ" : Սա էքսպերեմենտ էր պոեզիաի մեջ, չնայած որ ռեպի մեջ արդեն վաղուց կայացած եմ
    ռեպի մեջ արդեն վաղուց կայացած ես՞
    իսկ հնարավոր ա լսել քո գործերից՞ թե հա,որտեղ՞
    ի՞նչ ասեմ...

  5. #5
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԿՐԻՄԻՆԱԼ (Պոեմ)

    Մեջբերում Modigliani-ի խոսքերից Նայել գրառումը
    ռեպի մեջ արդեն վաղուց կայացած ես՞
    իսկ հնարավոր ա լսել քո գործերից՞ թե հա,որտեղ՞

    Գործերից լսել...մմմ... արի ավելի լավա ես քեզ պրիվատ նամակ գրեմ , որ օֆֆտոպ չլինի
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրե՞նք, թե՞ կրիմինալ-օլիգարխների քմահաճույք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 21.01.2009, 16:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •