Կարծում եմ պետք է հարցումը բաղկացած լիներ 3 դրույթներից, 3րդը` "Ոչ մի"
Հենց դրան էլ կքվեարկեի![]()
Կարծում եմ պետք է հարցումը բաղկացած լիներ 3 դրույթներից, 3րդը` "Ոչ մի"
Հենց դրան էլ կքվեարկեի![]()

Մոդերատորական: Թեման զվարճանքի վերածելու փորձ կատարող, ծաղրական ենթատեքստով գրառումները ջնջված են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուխաաա~յ...
Այո, ցանկացած հուրի-փերի, ազնիվ ընտրված, հարգված-սիրված Մենուա-նախագահը պարտավոր է (ես կասեի արժանի է) ունենալ ընդդիմություն։ Ըստ պարագաների, գուցե և ոչ հանրահավաքային, բայց պատրաստ` դրանք անցկացնելու։
Եվ արտահերթ "վռազ" ընտրությունների դեպքում ես հենց դրանից են զգուշանում, ով էլ ընտրվի, գուցե դա ԼՏՊն չի, ընդդիմությունը կմնա մասնատված և դեռ ոչ լավ կազմակերպված, գործիչները դեռ ինքնուրույն չեն, նայում են ՉԱՍԵՄՈՒՄ բերանը։ Իսկ ժաղավուրդը շատ բնական ձևով կարող է որոշել` դե հասանք նպատակին, էլ ինչ՞ կամ ու՞մ կզցնել։Անսխա՞լ է լինելու նորը, թե դուք` ավելի ներող։Երբ որ նոր ընտրություններ կնշանակվեն ու քաղբանտարկյալներին կազատեն, այն ժամանակ էլ վերջ կլինի հանրահավաքներին…
Այ, եթե ԼՏՊ ընտրվի նախագահ, ազնիվ կամ նույնիսկ անազնիվկերպով, ես անձամբ կհավաքեմ ինձ, կընդունեմ նրան և իսկույն ու այս անգամ ակտիվ, կանցնեմ ընդդիմության շարքերը, օրինակ` Վ. Մանուկյանի։
ԵԹԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՄՆԱ։
Մի քանի տարի պետք է ընդդիմ. կայեցմանը։
Դե, որ Չուկը չի ուզում 5 տարի սպասել, թող լինի 3!
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Վերջին խմբագրող՝ Chuk: 28.06.2008, 23:57: Պատճառ: Ավելորդ հատվածի հեռացում
կսպասեմ, կարող եմ նույնիսկ քեզ օգնել մտքերդ ձևակերպելու մեջ խնդրում եմ դասական ընդդիմության օրինակներ չբերել եվրոպական և ամերիկյան մոդելներից քանի որ այն ինչ կատարվում է հիմա Հայաստանում դա դասական քաղաքական պայքար չէ իշխանության գալու համար, այն ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ շարժում է հանուն Հայաստան պետության գոյության: Շատ պարզ է, կա մարդկանց մի խումբ որոնք բռնազավթել են իշխանությունը, որ նրանք չեն ընտրվել դրանում նույնիսկ մոլի հակալևոնականները չեն կասկածում, հետևապես ժողովուրդը չի ընտրել ներկայիս ղեկավարներին, եզրակացություն նրանք ուղղակի զավթել են իշխանական լծակները: Հետևապես չկա ընդդիմություն ու դիմություն կա իշխանությունը գողացած մարդկանց խումբ, կա ժողովուրդ որը չի ընտրել նրանց, ուշադրություն չեմ ասում ընտրել է ԼՏՊ-ին, ասում եմ չի ընտրել Սերժին: Համաժողովրդական շարժումը չի ասում տվեք ինձ իշխանություն, էլի ուշադիր՝ ասում է կատարենք ազատ ու արդար ընտրություններ, քանի որ ընտրություններ որպես այդպիսին Հայաստանում տեղի ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, Հայաստանի ներկայիս նախագահին ընտրել են նեմեցները, լյովիկները, ներքնազգեստները և այլոք, սակայն ոչ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, կոնկրետ ինձ համար ու վստահաբար նաև շատ շատերի համար անձնապես վիրավորական է որ ԻՄ ԵՐԿՐԻ նախագահի թագադիր ասպետներ են դառնում նմանները, ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի, առանց երկար ու բարակ ձևակերպումների, ամփոփեմ ասածս - ՀԱյաստանում կա փաստացի իշխանություն որին չի ընտրել Հայաստանի քաղաքացին
հիմա կարելի է երկար ու բարակ վիճաբանել, բա Լևոնը ինչ արեց 1996-ին, բա ջհուդամասոնական փողերը, բա ազգի մեջ սեպ ու չլիկ- դաստա խրելը, բա ես չեմ սիրում Լևոնին, բա ցուրտն ու մութը.... ու էլի երկար լոլոներ, կասեմ ավելին եթե նույնիսկ մի պահ ընկնենք ֆանտազիայի ոլորտը ու հավատանք ասենք "Հայլուրին" ու " Հայոց աշխարհ" թերթերի բարբաջանքներին թե ինչպես էր Ղարաբաղի պատերազմի ժամանակ ՌՔ-ն ու ՍՍ-ն մենակ գրավում ազատագրված տարածքները, Վազգեն Մանուկյանն էլ անձնապես նռնակներով ոչնչացնում ադրբեջանական հրասայլերը ու թե ինչպես Լևոնը դա թույլ չէր տալիս, միևնույնն է դա ինձ որպես ՀՀ քաղաքացի ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏԻՊԵԼ ԱՅԺՄ ՉՑԱՆԿԱՆԱԼ ԱՊՐԵԼ ԱԶԱՏ ՈՒ ԻՍԿԱՊԵՍ ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՈՒ ՈՉ ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՖՈՐՓՈՍՏՈՒՄ
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 29.06.2008, 00:14:
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
մի հատ նորից կբացատրես ինչը օբեկտիվ չի թե չէ՞, մի հատ գրելուց հետո կարդացեք ինչ եք գրել
ԷՍ վերևում Արտաշեսի գրածը կարդում եմ գլխիս մազերը ցցվում են,ասում է կարողա էլի զոհեր լինեն, այսինքն ժողովուրդ սրանք նաղդ խփող են, ձեր իրավունքների համար չպայքարեք էլի կխփեն, ակամայից մարդ հիշում է պատմության գրքերից որ թուրք հարկահավաքները գալիս էին հայկական գյուղերից հարկ տանելու, ձեռի հետ էլ մի քանի հոգու գյուլլում էին, մի քանի աղջկան տանում ասկյարների համար ու էն ժամանակ էլ խորհուրդ տվողներ կային, ասում էին ժողովուրդ սուս ու փուս տվեք ինչ ուզում են մեկա սրանք նաղդ խփող են, կտան կսըպանեն, խելոք մնացեք, ձեր մի աման մածնաբրդոշը կերեք ու փառք տվեք Աստծուն որ հլը կենդանի եք... հետո՞ հետո՞ լավ բա մենք եղջերավորներից ինչով պիտի տարբերվենք, հո սպանդանոցում չենք ապրում, վախվորած սպասենք մեր հերթին ... տո սրանք որ մնացին իշխանության ուրեմն ՄԵԶ ՀԱՍՆՈՒՄ Ա ՀԱՍՆՈՒՄ
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 29.06.2008, 00:28:
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումը ջնջած է:
Վերջին խմբագրող՝ Chuk: 29.06.2008, 00:29:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 29.06.2008, 09:47:
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Առաջին անգամ եմ լսում, որ եթե հանրահավաք են անում, ուրմեն աշխարհով մեկ վարկանիշը գցում են տվյալ երկրի:
Արտաշես քո ասելով պետքա հասկանամ, որ Չինաստանում հանրահավաք չեն անում, այսինք չգիտեն ինչ բանա հանրահավաքը վարկանիշը բարձրանումա իրանց????????
Հանրահավաքների արգելման փաստնա տվյալ երկրի վարկանիշը գցում, քանի որ դեմոկրատական երկրում, եթե կան այդպիսիք աշխարհում, հանրահավաք անելը վարկանիշի ընկնելու հետ ընդհանրապես կապ չունի: Քանի գնումա Ասիական պետություն ենք դառնում, ասենք Մոնղոլիան, որ ամբողջ աշխարհնա մոռացել երևի տենց պետություն կա երկրագնդի վրա, բայց քանի որ հանրահավաքի մասին իսկի գաղափար չունեն էնտեղ, ուրեմն Արտաշեսի պատկերացմաբ երևի վարկանիշով բարձր են ավելի քան մենք:

Տատ, սահմանադրական իրավունքի նորմերին համաձայն, ընդդիմությունը, դա կուսակցությունների, խմբերի, շարժումների քաղաքական գործունեություն է, որը հակադրվում է իշխանության քաղաքական կուրսին, ու պայքար է մղում իշխող կուսակցության կամ խմբի դեմ, իշխանության հասնելու նպատակով:
Հայաստանում, ՌՔ շնորհիվ, մենք հանգել ենք մի իրավիճակի, երբ իշխանության մեջ գտնվողները, անկախ քաղաքական հայացքներից, գաղափարախոսությունից ու ներկա քաղաքական կուրսից, իշխանություն կամ ընդդիմություն լինելը համարում են բնական իրավունք: Այսինք, ի սկզբանե, կան մարդիկ որոնք պիտի իշխանություն լինեն, ու կան մարդիկ, որոնք ի սկզբանե, պիտի ընդդիմություն լինեն: Հիմա չեմ հիշում հերթական կառտոլի անունը, բայց երբ առաջին անգամ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիիցիայից, ՕԵԿ-ից թռածներից մեկը, շատ լուրջ դեպքով, լրագրողներին հայտարարեց. «ես չեմ կարող մնալ ՕԵԿ-ում, քանի որ ես չեմ կարող ընդդիմություն լինել»: Խորացի մանդատավորի մտքի թռիչքը ինչ մակարդակի վրա է: Ինքը պիտի հա իշխանություն լինի, անկախ ամեն ինչից: Եթե վաղը Հայաստանում հաստատվի ֆունդամենտալ իսլամիտների իշխանություն, ինքը էլի իշխանություն պիտի լինի, դա իր բնական իրավունք է:
Հիմա Հայաստանում իրավիճակը մոտավորապես հետևյալն է: Ընդունում ես գործող իշխանությունների քաղաքական կուրսը, թե՞ ոչ (խոսքը կոնկրետ քեզ չի վերաբերվում, հռետորական հարց է, հա՞); Եթե ընդունում ես, սրտանց շնորհավորում ենք, դու դեռ շատ բանի կհասնես կյանքում: Եթե ոչ, ուրեմն ընդդիմություն ես: Եթե իրական ընդդիմություն ես, ապա պիտի կանգնած լինես քաղաքական այն շարժման կողքին, որը հստակ արտահայտում է իր դիրքորոշումը ներկա քաղաքական գործընթացների նկատմամբ ու մաս չի կազմում ներկա իշխանությանը: Ո՞վ է կանգած այդ շարժման գլխին: Տիգրան Կարապետիչը, խոսքի: Քանի հոգի են կանգնած այդ շարժման կողինք, քանի հոգի է գնում միտինգի, քանիսին են այդ միտինգները խանգարում, քանիսն է կայֆ ստանում դրանից, էական չի: Էականը հետևյալն է. քաղաքական ուժերի ներկա դասավորության պայմաններում, որ կողմում ես սկզբունքորեն գտնվում դու: Սահմանային վիճակները հիմա հասկանալի չեն, ու գրեթե չեն ընդունվում: Տիգրան Կարապետիչի անձով, անցյալով ու պատմությամբ չեզոքությունը բացատրելը նույնպես դասվում է անսկզբունքայնության շարքը:
Եթե վաղը, ուստեն դառնա նախագահ, ասենք ես կուրախանամ, կասեմ, իմ պաշտպանած ուժը իշխանություն է: Բայց հենց հասկանամ, որ այդ իշխանությունը շեղվում այն քաղաքական կուրսից, հանուն որի ես հետևել եմ նրան, ապա նորից կընտրեմ այն քաղաքական ուժին, որը սկզբունքորեն հակադրվում է նրան, ու էլի կպայքարեմ: Հիմա ասենք Ֆեդոն կասին, որ ես մազոխիստ եմ, սիրում եմ գոռգոռալ, ու տփոց ուտել: Բայց խնդիրը դրանում չի: Խնդիրն այն է, որ սահմանադրական իրավունքի նորմերին համաձայն, ներկայացուցչական դեմոկրատիայի պայմաններում, մենք անընդհատ մաս ենք կազմում այսպես կոչված ընդդիմություն-իշխանություն պայքարին, ու ամեն անգամ պիտի սկզբունքորեն ներկայացնենք մեր դիրքորոշումը;
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.06.2008, 20:21:
ՊԱՅՔԱ՛Ր
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
ԴԱՎԻԹ Կ. ԻՆՉՈւ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՈւԼԻՍԻ 4-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
1) Հանրահավաքը տեղի է ունենում Սահամնադրության օրվա նախաշեմին: Այն Սահմանադրության, որը ներկայիս ավազակապետական բուրգի կողմից բազմիցս ոտնահարվել ու արհամարվել է, փոխարինվել հատուկ քննչական խմբի հրահանգներով: Հանրահավաքը ցույց կտա ժողովրդի հաստատակամությունը Հայաստանում վերականգնել խարխլված սահմանադրական կարգը:
2) Հանրահավաքը տեղի է ունենում Գյումրիի փառահեղ հանրահավաքից անմիջապես հետո եւ նպատակ ունի ցույց տալու բոլորին, որ վճռական գյումրեցիներից էստաֆետն անցնում է ոգով նույնքան ամուր մայրաքաղաքին ու մոտակա մարզերին: Եվ հետո Հրազդանին: Եվ հետո Վանաձորին: Ու կրկին Գյումրիին: Ու կրկին Երեւանին: Եվ այդպես շարունակ:
3) Հուլիսի 4-ի հանրահավաքը, ի տարբերություն նախորդ՝ հունիսի 20-ի համահանրապետական հանրահավաքի, իշխանությունների բութ քարոզչագործիքները եւ ստրկաբարո քարոզչամարդուկները չեն կարողանա պայմանավորել ԵԽԽՎ նստաշրջանով կամ ազգի զարթոնքը շաղկապել արտաքին ուժերին: Հանրահավաքը վերստին ու մեկընդմիշտ կամրագրի այն միանշանակ իրողությունը, որ Համաժողովրդական շարժումը ինքնաբավ, ինքնիշխան եւ իրոք համաժողովրդական է: Այն ապավինում է միմիայն հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքին ու սեփական երկրի տեր լինելու կամքին:
4) Հանրահավաքը վերահաստատելու է, որ ազատ եւ խաղաղ հավաքներին մասնակցելու համար, համաձայն մայր օրենքի, պետք չեն «դաբրոներ» կամ արտոնումներ: Հանրահավաքը լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ոստիկանության մասին վերջերս հնչեցրած գնահատականի գործնական արտացոլումը: Այն եւս մեկ հնարավորություն կտա ոստիկանությանը ընտրելու՝ լինել մի խումբ ավազակապետերի սպասարկու քավության նոխազը, թե լինել ժողովրդի կողքին, ժողովրդի հետ եւ ապահովել այս կարեւոր հանրային միջոցառման մասնակիցների անվտանգությունը:
5) Հանրահավաքը լինելու է մի անչափ կարեւոր հանգրվան Հայ ազգային կոնգրեսի կայացման գործում: Չի բացառվում, որ այն դառնա Կոնգրեսի ձեւավորման պատմական մեկնակետ, երբ տվյալ պահին ու տվյալ վայրում ժողովուրդը կվստահի իր ապագան հզոր գաղափարախոսության տեր ու ժողովրդավարության արդի ձեւաչափ ապահովող ուժին: Ինչքան լայն լինի հանրային մասնակցությունն այս քաղաքական կառույցում, այնքան ավելի համակարգված, վճռական եւ արդյունավետ կլինի ՀԱԿ-ի ղեկավարումը եւ պայքարի առաջնորդումը:
6) Հուլիսի 4-ի հանրահավաքը կոչված է այս անմեղսունակ ավազակախմբին հասցնելու, որ ժողովրդին հնարավոր չէ վախեցնել, որ ժողովուրդն ամենեւին չի հոգնի պայքարելուց, որ ժողովուրդը երբեք չի մոռանա մարտի 1-ը, որ ժողովուրդն իրեն համարում է նույնքան քաղբանտարկյալ, որքան զնդաններում պահվող շարժման առաջնորդները, եւ որ ժողովուրդն անդադար պայքարով կնվաճի ազատության աստվածատուր իրավունքը:
7) Վերջապես, այս հանրահավաքը, ինչպես նախորդ հանրահավաքը, ինչպես բոլոր սպասվող բազմահազարանոց հանրահավքները, կայանալու է այն պարզ պատճառով, որ մերօրյա Հայաստանում չկա լեգիտիմ նախագահ կամ կառավարություն, եւ այս հանրահավքների միջոցով է ժողովուրդն իրականացնում իր բացառիկ սահմանադրական իրավունքը՝ իշխանությունը: Հանրահավաքներն են միակ իշխանական մարմինը, որի որոշումները ճանաչում է ժողովուրդը:
Մասնակցելով հուլիսի 4-ի հանրահավաքին ճանապարհ ենք հարթում դեպի Ազատության հրապարակ: Պայքար, պայքար մինչեւ վերջ:
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ