Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Սրանցից ոչ մեկը հանրահավաքների տված վնասները չեն, այլ լրիվ այլ աղբյուր ունեն: Ես կուզեի, որպեսզի լիներ ռեալ վերլուծություն, որը թույլ կտար հասկանալ, որ այս նույն վնասները (թեկուզ մարդկային զոհերը), ունեցել ենք տարիներ շարունակ: Հանրահավաքներն ընդհակառակը, ցույց տվեցին իշխանությունների ապաշնորհությունը՝ սրված գույներով:

1. Տարիներ շարունակ Հայաստանի վարկանիշն անկում է ապրում, գնալով հավասարվում ենք երրորդ կարգի երկրներին
2. Հայաստանի ֆինանսավորումը գնում է հիմնականում կոնկրետ գրպաններ
3. Բանկային համակարգում չեմ կարող որպես մասնագետ խոսել, բայց վստահելով լավ մասնագետների կարծիքներին կարող եմ փոխանցել, որ այս հարցում էլ տարիներ շարունակ ետընթաց ենք ունենում
4. Տարիներ շարունակ մարդիկ անօրեն ձևով զրկվում են աշխատանքից
5. Կարելի է Հիշել Գուլյանին, Պողոս Պողոսյանին, ուրիշներին

Այս ամենը եղել է, աստիճանաբար մեր երկիրը գլորում են անդունդ: Անդունդից հանելու միակ ելքը տվյալ պահին շարժումն է՝ իր հանրահավաքներով, որը

1. Ցույց է տալիս աշխարհին իր ժողովորդի իրական դեմքը, արժանիքները, բարձրացնում է վարկանիշը
2. Հաղթանակից հետո ունենալու ենք շատ մեծ վարկանիշ, մեծանալու են ֆինանսավորումները
3. Անկախ գործող մասնագետները, ում վերևից չեն թելադրի, կգործեն օրենքի դաշտում կկատարելագործեն բանկային համակարգը
4. Օրենքի իշխանության դեպքում ոչ մեկին անօրինական աշխատանքից զրկել չեն կարողանա
5. Ժողովուրդը այլևս չի հանդուրժում այսպիսի սպանությունները և յուրաքանչյուրի դեպքում բողոքի ալիք է լինելու, պահանջելու ենք օրինական երկիր, որտեղ նման սպանություններ չեն լինի
Լավ ես ասում, պետք է պայքարել, պետք է հասնել
Իսկ դու համոզված ես որ ճիշտ մարդու հետեվից ես գնում?
Որ այդ մարդը չի շահագործում քեզ?
Որ այդ մարդը լինելու է քո պատկերացրած ղեկավարը?
Որ վաղն ել ետ մարդու դեմ չես պայքարելու?