ՄարկիզԱյ սա ուրիշ բան:
Հիմնականում համաձայն եմ: Ամերիկյան թեւի հետ այդքան էլ համաձայն չեմ:
Իրոք, շատ է խճճված:
Բայց պետք էլ չէ օտար երկրների գեոքաղաքական շահերի առկայությունն այդչափ գերագնահատել: Խոսքս քո մասին չէ: Խոսքս այն անդամների մասին է, որոնք անընդհատ շահարկում են օտարերկրյա դավադրության մասին հեքիաթները:
Վերջիվերջո, համաձայնվիր, որ մեր երկրի ապագան իր ժողովրդի ձեռքերում է:
Կարծում եմ, չես կասկածում, որ մեր ժողովուրդը մեր երկրում կարող է ավելի ուժեղ լինել, քան ցանկացած երկրներ:
Լիովին համաձայն եմ քո այս կարծիքի հետ:
Մենք իսկապես ընդունակ ենք շատ բանի հասնելու: Մեր ազգի մեջ շատ էներգիա կա, եվ իմաստնություն էլ կա:
Մենք եթե կազմակերպված սովորենք դիմադրել մենք շատ բաների կհասնենք:
Ուղղակի մեկ մեկ մեզ տանում է... ընկնում ենք ահավոր ծայրահեղ վիճակների մեջ: Շատ էմոցիոնալ ենք, չնայած դա էլ երևի իր բացատրությունը ունի:
Չնայած այս ամբողջ նախընտրական թոհ ու բոհը ինձ համար հեչ հաճելի բան չեր: Եվ ավարտն էլ շատ վատը եղավ:
Բայց մի բան ասեմ որ դրական էր: Դրականը այն էր, որ Սերժ-ԼՏՊ հակասությունը չդարձավ գեոաշխարհական բախում: Չնայած եղան շատ ուժեր որ ուզում էին այն այդպես ներկայացնեին:
Եթե սա դառնար գեոաշխարհական բախում ապա մեր հետ կարող էր ահավոր բաներ պատահեին: Մենք նույնիսկ կարող էինք ռեգիոնալ բախումների դրդապատճառ դառնալ: Լավ է որ դրանից խուսափեցինք:
Ու այստեղ կար ԼՏՊ-ի դերը: Դա ընդունում եմ:
Էջանիշներ