Պատրաստվու՞մ են հանրահավաքին

ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

[19:42] 02 Հուլիսի, 2008

Այսօր սովորականի պես քաղաքական զբոսանքի դուրս եկածները հայտնաբերել են, որ Հյուսիսային պողոտայում չափից շատ են ոստիկանները: Քիչ հետո, ըստ զբոսանքի մասնակիցների, ոստիկանները ՚բերել ենՙ 20 հոգու` տարբեր տարիքի եւ սեռի մարդկանց: Ըստ ականատեսների, նրանք գալով` հարձակվել են զբոսանքին մասնակից մի տղայի վրա ու սկսել հարվածել, հայհոյանքներ են տեղացել Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին:

Զբոսանքի մյուս մասնակիցները փորձել են պաշտպանել տղային: Արդյունքում` սկսվել է ծեծկռտուք: Հետո ոստիկաններն ու կարմիր բերետավորները միջամտել են` բաժանելով նրանց: Նրանք կանգնել են ՚բերվածներիՙ ու զբոսանքի մասնակիցների միջեւ: ՚Բերվածներըՙ հեռացել են:
Աղբյուր՝ Ա1+


Ի՞նչ եք կարծում, հանրահավաքից առաջ մարդկանց վախացնելու կամ զգուշացնելու փո՞րձ է