Տատ, չնայած գիտեմ, որ հոգնում ես բազում մարդկանց պատասխանելուց ու նրանց պատասխանները կարդալուց, բայց քանի-որ հարցն ինձ էր ուղղված, մի քիչ էլ ես գրեմ:
Քո բերած մեջբերումները կարդալուց տարակուսեցի, թե ինչ ատելության մասին ես խոսում, դրա համար որոշեցի կարդալ Տեր-Պետրոսյանի ելույթի սղագրությունն ամբողջովին, նոր միայն արձագանքել:
Այսպիսով, սկսենք Տիգրան Սարգսյանից: Իմ համար տարօրինակ կերպով Տեր-Պետրոսյանը բավական դրական է խոսում թե՛ Տիգրան Սարգսյանի, թե՛ Էդվարդ Նալբանդյանի մասին ու էլի մի քանի նոր նախարարների մասին՝ առանց անուններ տալու: Հետո արդեն ասում է այն, ինչը մեջբերեցիր: Սա կանվանեի որպես զգուշացում թե Տիգրան Սարգսյանին, թե մյուս կարիերիստներին, ովքեր միամտորեն կգնան այս կառավարությունում պաշտոններ զբաղեցնելու: Գանք հեռվից: Դեռ այն ժամանակ, երբ համառորեն լուրեր էին պտտվում առ այն, որ Տիգրան Սարգսյանն է վարչապետ լինելու, իսկ վերջինս նույն համառությամբ հերքում էր այդ լուրերը, սկսեցի հասկանալ, որ բավական դաժան խաղ է գնում ու Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին ցանկանում է որպես «պեշկա» օգտագորել, ապա «ժեռտվա» տալ: Որքանո՞վ է իմ այս եզրակացությունը ճիշտ, թողնենք ժամանակի դատին, սակայն կարծում եմ, որ նույն մտքին էր եկել նաև նույն Տիգրան Սարգսյանը ու հենց այդ պատճառով էր փորձում հրաժարվել: Թերևս նրա դեմ «կոզրեր» կային, երևի մասնավորապես ոսկու պաշարների հետ կապված հարցերի տեսքով, որ ի վերջո կարողացան համոզել այդ պաշտոնը զբաղեցնել: Արդյոք կստացվի՞ նրան «ժեռտվա» տալը, թե՞ ոչ, դա էլ չգիտեմ, կամ ստացվելու դեպքում որերորդը կլինի, դա էլ չգիտեմ: Համենայն դեպս կարծում եմ, որ իմանալով, թե ինչ է նախապատրաստվում, ինքն էլ կփորձի իր քայլերը անել ու այդ քայլերն անելում չեմ բացառում, որ նրան կօգնի հենց Տեր-Պետրոսյանի քո ասած հայտարարությունը: Մտածել, որ մեր իշխանությունները «ժեռտվա» տվող չեն, ունակ չեն այդպիսի քայլերի գնալու, կամ դա խորթ է իրենց բնավորությանը, քաղաքականությանը, կարծում եմ, որ միամտություն է: Հեռու չգնանք, միայն երեկ էր որ «օպերատիվ հետախուզական գործողությունների» արդյունքում կաշառք վերցնելիս ձերբակալվեց ընդամենը զինվորական հոսպիտալի մի բաժնի վարիչ: Այլ կերպ դա գնահատել, քան «ժեռտվա» տալ, ցույց տալու համար, թե իբր գործ ենք անում, պարզապես չեմ կարող: Միթե՞ նրանց հայտնի չեն ավելի բարձր մակարդակի կոռուպցիայով զբաղվողների անուններ: Դա կարող է հայտնի չլինել ինձ կամ քեզ, բայց ոչ իրենց: Ընդ որում հայտնի է լինելու բնավ ոչ «օպերատիվ հետախուզական» գործողությունների արդյունքում:
Ասում ես ոստիկանության մասին հայտարարության մասին: Ո՞ր կետի հետ համաձայն չես: Կարծում ես բանակի զինվորը կամ շարքային ոստիկանը կարո՞ղ էին կրակել ժողովրդի վրա: Մի տասն օր առաջ եմ ծառայությունս ավարտել, գիտեմ զինվորներին էլ, սովորական սպաներին էլ՝ ոչ, չեն կարող: Վստահ եմ նույնը սովորական ոստիկանին է վերաբերվում: Իշխանությունները երբ այս մարդկանց՝ ոստիկաններին ու զինվորականներին, զինված քաղաք էր ուղարկում, ակամա ատելություն էր առաջանում ոմանց մոտ այդ մարդկանց նկատմամբ: Իմ խեղճ զինակից ընկերները մի անգամ չի, որ դաժան հայացքի են հանդիպել: Ու՞մ մեղքով: Տեր-Պետրոսյանի՞ ու նրա թիմի, որ ուզում են բացատրել, որ այդ զինվորները Ձեր եղբայրներն են, թե՞ իշխանության, որ նրանց զինում են ու ուղարկում իրենց եղբայրների ու քույրերի, իրենց ծնողների դեմ: Երբ վերջին հանրահավաքին այդ նույն խեղճ ոստիկաններին մահակները ձեռքներին ուղարկել էին ժողովրդին վախեցնելու, նրանց դեմ դուբինկա բարձրացնելու, արդյունքում ի՞նչ էր լինում: Լինում էր, որ ոմանք ատելությամբ էին լցվում այդ խեղճ տղերքի նկատմամբ, որ փափկեցնում էր Տեր-Պետրոսյանի թիմը՝ նրանց լավ աշխատանքի համար ուղղված շնորհակալական խոսքով, նրանց մեր եղբայրները կոչելով , վերջին հանրահավաքին էլ՝ Գյումրիի, Տեր-Պետրոսյանն իր հայտարարությամբ, որը քեզ վրդովեցրել է:
Արդյո՞ք ոստիկաններն արել են հակաօրինական բաներ, որոնք արժանի են մեր զայրույթին ու որոնց մասին խոսել են ընդդիմադիրներն ու դեռ էլի կխոսեն՝ հիմնականում նրանց զգոնությունն արթնացնելու համար: Վստահ եմ, որ այո: Ուրեմն ինչի մասին է խոսքը: Ընդամենը նրա մասին, որ մեր եղբայներին մարդասպան չհամարենք, որովհետև դա այդպես չէ: Ուրիշ ոչ մի բան չի ասվել: Չի ասվել, որ արդարացված է նրանց՝ դուբինկաներով ժողովրդի դեմ ելնելը, անօրինական ձերբակալությունները, ծեծերը, բաժանմունքներ տանելը, վախեցնել: Չի ասվել այդպիսի բան:
Կամ գուցե ընտրակաշառք վերցնելու մասին խոսելն էր քեզ վրդովեցրել: Իսկ ի՞նչ է, չպետք է ասեր: Բա ինչ պետք է աներ: Թե կարծում ես, որ նրա կողմնակից մարդիկ չկային, որ հակառակ ճամբարից ընտրակաշառք վերցրին: Բա զգոնությունը ևս մեկ անգամ արթնացնել է պետք: Դա հանդիպանության չէր, դա ընդամենը զգոնություն արթնացնելու փորձ է:
Թե գյուղերում կանգնելն ու գյուղացիների հետ շփվելն է աննորմալ երևույթ: Երբ գյուղացիները կտրում են ավտոմեքենայի ճանապարհն ու ուզում մի քանի բառ փոխանակել առաջին նախագահի հետ, ի՞նչ է, պետք է թիկնապահներին ասեր. «Քշեք սրանց», թե իջներ, ժպտալով մի քանի բառ փոխանակեր, հուսադրեր ու շարունակեր ճանապարհը: Կամ եթե անգամ գյուղացիներն ավտոմեքենայի առաջը չէին կանգնել, միթե՞ գեղեցիկ ժեստ չէ: Թե՞ մտածում ես, որ կեղծավորություն է:
Մի խոսքով անկեղծ եմ ասում, պարզապես չհասկացա, թե քո դուրը հատկապես ինչը չի եկել, չտեսա որևէ բան, որը հուշեր ատելության մասին, չտեսա որևէ բան, որը կարող վրդովմունք առաջացնել![]()
Էջանիշներ