ԱՌԱՋԻՆ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶԸ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է ԼԻՆԵԼՈՒՙ
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր վստահեցրեց, որ ՀՀ-ում որեւէ դրական փոփոխություն չի լինելու, քանի դեռ Սերժ Սարգսյանն է իշխանության գլուխ: ՚ Ես վստահ եմ` առաջին քավության նոխազը լինելու է Տիգրան Սարգսյանը:
Մեր ժողովրդի կենսամակարդակի միլիմետր անգամ բարելավում չի լինելու, եւ գալու է մի պահ, որ այս ամբողջի մեղքը Սերժ Սարգսյանը բարդելու է Տիգրան Սարգսյանի վրա եւ նա դուրս է շպրտվելու իշխանության նավիցՙ: Տեր-Պետրոսյանը գտնում է, որ այդ ամենը քաջ գիտակցում է նաեւ Տիգրան Սարգսյանը եւ նա պետք է ժողովրդի հետ այլ լեզվով խոսի եւ ոչ թե` թատրոնի տեսքով խորհրդակցություններ հրավիրի իր մոտ:
Ավարտելով իր այսօրվա ելույթը` Տեր-Պետրոսյանը նշեց, որ առաջիկայում բացի զանգվածային միջոցառումներից, կստեղծվի մի մնայուն կազմակերպություն, որը կդառնա Հայաստանի առաջիկա գոյության մշտական գիտակից գործոնը եւ մեր ժողովրդի առաջնորդը: Գյումրիում հավաքվածներին այսօր հրաժեշտ տալուց առաջ` ՀՀ առաջին նախագահը ներողություն խնդրեց անձրեւի համար եւ ժողովրդին բարի գիշեր մաղթեց:
Տեր-Պետրոսյանի հեռանլուց հետո Գյումրիի թատերական հրապարակում հավաքվածները մոտ 20 րոպե վանկարկում էին ՚Լեւոն նախագահՙ:
Էջանիշներ