User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 199 հատից

Թեմա: Հանրահավաք Հուլիսի 4-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Համաժողովրդական շարժումը մինչեւ հուլիսի 4-ի հանրահավաքը առաջարկում է իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին:

    ՚Եթե դա լինի, հանրահավաքի օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես կգա իշխանությունների հետ երկխոսություն սկսելու ծրագրով եւ առաջարկներով, որոնք ուղղված կլինեն խորը քաղաքական ճգնաժամը լուծելուն: Ցանկանում ենք այս առաջարկով հանել այն լարվածությունը, որ տիրում է մեր հասարկությունում, առճակատման մթնոլորտից անցնել համագործակցության մթնոլորտՙ,-՚Փաստարկՙ ակումբում հայտարարեց Համաժողովրդական շարժման անդամ Լեւոն Զուրաբյանը: Նա կարծում է, որ կա լուրջ շանս երկրում իրավիճակը շտկելու եւ առաջարկում է իշխանություններին օգտվել այդ հնարավորությունից: Իսկ մինչ այդ` վաղը Գյումրիում տեղի կունենա հերթական հանրահավաքը, որին ներկա կլինի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

    http://a1plus.am/amu/?page=issue&iid=62130

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Ժողովուրդ, ես հուլիսի 4-ին չեմ գալու, բայց ինձ բացակա չդնեք, իմ փոխարեն թարս-թարս կնայեք միլիցեքին: Ես ձեզ հետ եմ: Ու որ հանկարծ միլիցեքը իրանց լավ չպահեն, կզանգեք ինձ, ես սաղ վերևներում կլուծեմ :

  3. #3
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    էս անգամ ավելի շատ մարդ կլնի, դրա համար էլ ամենաքիչը Մատենադարանը մեզ հասնում ա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. #4
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Էս անգամ արդեն մարդկանց մի մեծ զանգված,որոնք անցած անգամ ««չարտոնված»» լինելու ու մարտի 1-ի կրկնության վախից չեկան,արդեն կգան ու հետևաբար մարզադաշտերի մոտ անցկացնելը անմտությունա:

  5. #5
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    էս անգամ ավելի շատ մարդ կլնի, դրա համար էլ ամենաքիչը Մատենադարանը մեզ հասնում ա
    ի՞նչ ես կարծում, շատը ինչքա՞նն ա

  6. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Ինձ (ինչպես նաև շատերին), որպես Երևանի բնակիչ խանգարում են նման կարգի ցույցերը որոնք հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ խոչնդոտ քաղաքում ազատ տեղաշարժվելու կամ երթևեկելու համար...

    Ինչ տարբերություն որտեղ կկայանա հանրահավաքը միևնույնն է դրան մասնակցելու են
    1. Ընդիմադիրներ
    2. Լրագրողներ
    3. Ոստիկանություն ու ազգային անվատգության ներկայացուցիչներ...

    Գալու են նրանք ովքեր որ ակնկալվում են, որ կմասնակցեն, այսինքն ընդիմությունը ու կողքից "սոպրովոժդենիան"... այսինքն իտոգում դուք ձերոնցով, համախոհներով, հիմա ինչ տարբերություն որտեղ պետքա լինի, մեկա դուք ձերոնցով եք լինելու....թե ակնկալվում ա որ կողքից պարապ սարապ անցնողների միջից ընդիմությունը նոր "կադրերով" պետքա համալրվի, եթե կասեք "ոչ" ապա էլ ինչու ա պետք անպայման կոպիտ ասած վիվիշկա քաղաքի կենտրոնում անցկացնելը, մեկա ով պետքա լուսաբանի կամ չլուսաբանի ետ հանրահավաքը կլինեն այնտեղ որտեղ կանցկացվի, թեկուզ որոշվի, որ հանրահավաքը համզաչիմանի կողմերն ա լինելու...

    Ու երեկրորդ հացը, Ամերիկայի գութը/սիրտը շարժվելու համար ա ամսի 4ը ընտրվել՞՞՞

    Չեմ զարմանա, եթե հանկարծ ընդիմությունը հաղթի Ֆրանսիային խնդրի ամերիկայի ազատության արձանի կրկնօրինակը սարքել ու մեր հրապարակում տեղադրել, բայց այնուամնայնիվ կարծում նման բան լինելու դեպքում հայկական արձանը կրկօրինակից կտարբերվի միայն դեմքով, որի դիմագծերը ամենայն հավանակնությամբ կվերցվի իշխանափոխության "գործիքի" վինետկայից

  7. #7
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Network.am-ի խոսքերից
    Ինձ (ինչպես նաև շատերին), որպես Երևանի բնակիչ խանգարում են նման կարգի ցույցերը որոնք հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ խոչնդոտ քաղաքում ազատ տեղաշարժվելու կամ երթևեկելու համար...
    Իսկ քեզ չե՞ն խանգարում մեքենաները, շինարարությունը … դրանք նորմալ հասարակության սովորական բաղկացուցիչներ են, ինչպես հանրահավաքը
    Ու երեկրորդ հացը, Ամերիկայի գութը/սիրտը շարժվելու համար ա ամսի 4ը ընտրվել՞՞՞
    կարծում եմ՝ Ամերիկայի գութը վաղուց ա շարժած, իսկ հուլիսի 4-ը պարզապես հունիսի 20-ից հետո երկրորդ ուրբաթ օրն է՝ նախորդ միտինգից 2 շաբաթ հետո

  8. #8
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ (ինչպես նաև շատերին), որպես Երևանի բնակիչ խանգարում են նման կարգի ցույցերը որոնք հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ խոչնդոտ քաղաքում ազատ տեղաշարժվելու կամ երթևեկելու համար...

    Ինչ տարբերություն որտեղ կկայանա հանրահավաքը միևնույնն է դրան մասնակցելու են
    1. Ընդիմադիրներ
    2. Լրագրողներ
    3. Ոստիկանություն ու ազգային անվատգության ներկայացուցիչներ...

    Գալու են նրանք ովքեր որ ակնկալվում են, որ կմասնակցեն, այսինքն ընդիմությունը ու կողքից "սոպրովոժդենիան"... այսինքն իտոգում դուք ձերոնցով, համախոհներով, հիմա ինչ տարբերություն որտեղ պետքա լինի, մեկա դուք ձերոնցով եք լինելու....թե ակնկալվում ա որ կողքից պարապ սարապ անցնողների միջից ընդիմությունը նոր "կադրերով" պետքա համալրվի, եթե կասեք "ոչ" ապա էլ ինչու ա պետք անպայման կոպիտ ասած վիվիշկա քաղաքի կենտրոնում անցկացնելը, մեկա ով պետքա լուսաբանի կամ չլուսաբանի ետ հանրահավաքը կլինեն այնտեղ որտեղ կանցկացվի, թեկուզ որոշվի, որ հանրահավաքը համզաչիմանի կողմերն ա լինելու...

    Ու երեկրորդ հացը, Ամերիկայի գութը/սիրտը շարժվելու համար ա ամսի 4ը ընտրվել՞՞՞

    Չեմ զարմանա, եթե հանկարծ ընդիմությունը հաղթի Ֆրանսիային խնդրի ամերիկայի ազատության արձանի կրկնօրինակը սարքել ու մեր հրապարակում տեղադրել, բայց այնուամնայնիվ կարծում նման բան լինելու դեպքում հայկական արձանը կրկօրինակից կտարբերվի միայն դեմքով, որի դիմագծերը ամենայն հավանակնությամբ կվերցվի իշխանափոխության "գործիքի" վինետկայից
    Վերջը: Ասենք` ամիսը մեկ անգամ կամ 14 օրը մեկ անգամ տեղի ունեցող հանրահավաքները խանգարում են քեզ: Ես եզրակացնում եմ, որ հունիս ամսի 20-ին դու պետք է երեկոյան ժամը 6-10-ի սահմաններում գտնվեիր Մոնումենտում: Փաստորեն դուրս է գալիս, որ քո ճանապարհն անցնում էր Մաշտոց-Կորյուն խաչմերուկից Մատենադարանին հարող տարածքով դեպի վերեւ` Մատենադարանի հետեւի դոշով:
    Կամ հակառակը` պետք է Մոնումենտից իջնեիր ներքեւ իմ նշած դոշով դեպի Մաշտոց-Կորյուն խաչմերուկ: Այսինքն եթե այդ տարածքում մարդ չեղած դեպքում, դոշը բարձրանալը կտեւեր 20ր, ապա հիմա կտեւի մի ժամ: Օրինակ եմ բերում:
    Եթե հանրահավաքը տեղի է ունենում Ազատության հրապարակում, ապա ենթադրում եմ, որ ԱՅՆ քո ազատ տեղաշարժվելուն խանգարում է այսպես: Փաստորեն, քո տեղաշարժը, դեպի ատլանտիկ, ջազվե, մեղեդի եւ այլ սրճարաններ կամ օպերայի շուրջը զբոսնելը, խանգարվում են: Կամ խանգարվում է քո այցելությունը Հ Թումանյանի կամ Ա Սպենդիարովի արձաններին:
    Չասես, որ նկատի ես ունեցել երթերը: Երթերը չես նշել:
    Network.am, այսքան ժամանակ մարզադաշտերի մոտ երբեւիցե հանրահավաք չի եղել:
    Իսկ քաղաքի կենտրոնում հանրահավաք անցկացնելը ընդդիմության համար ավելի ճիշտ է եւ ավելի ձեռնտու է:
    Բայց մի բան էլ, ասեմ...քո կարծիքով հատուկ անում են քաղաքի կենտրոնում, որ կողքից մարդիկ տեսնեն ու հավաքվե՞ն:
    Իսկ դու ապրիլի 24-ի երթը տեսել ես:
    Այնպես որ հանրահավաքին մասնակցում են նրանք, ովքեր գնացել են հանրահավաքի, իսկ կողքից կշտից հավաքվողները աֆիցանտներն են ու կողքի սերվիսի էդ պահին պարապ տաքսու շոֆերները...Եվ մի քիչ, շատ քիչ հանրահավաքի հետ կապ չունեցող մարդիկ...

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ (ինչպես նաև շատերին), որպես Երևանի բնակիչ խանգարում են նման կարգի ցույցերը որոնք հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ խոչնդոտ քաղաքում ազատ տեղաշարժվելու կամ երթևեկելու համար...
    ես հավատում եմ, որ ինչ այստեղ գրել ես, դա էլ մտածում ես հենց հիմա:
    Սակայն ես վստահ չեմ, որ դու րոպեր ազդեցության տակ մտածում ես հենց էն, ինչ բխում է քո մարդկային էությունից:

  10. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ (ինչպես նաև շատերին), որպես Երևանի բնակիչ խանգարում են նման կարգի ցույցերը որոնք հանդիսանում են կամ կարող են հանդիսանալ խոչնդոտ քաղաքում ազատ տեղաշարժվելու կամ երթևեկելու համար...
    Ընկեր, կմանրամասնես, թե որքա՞ն եք այդ շատերդ, հանուն որոնց ժողովուրդը պետք է հրաժարվի իր սահմանադրական հիմնական իրավունքներից մեկից` հանրահավաք անցկացնելուց; Եթե նույնիսկ շատ-շատ եք, իսկ հանրահավք անողնները միայն չորս հոգի են, ապա դրանից նրանց, որպես ՀՀ քաղաքացիների, հանրահավաք անցկացնելու իրավունքը չի նվազում:

    Իսկ ասենք ինձ, որպես քաղաքացի, խանգարում են.

    - ոջլոտ դատարանները
    - սիբիրախտված ոստիկանությունը
    - դաբաղ ընկած դատախազությունը
    - իմբեցիլության գագաթնակետին հասած քաղաքապետարանը
    - ու ամեն տեսակի, իրենց իշխանություն անվանող, դեպուտատի մանդատով ու նախարարի պորտֆելով, օլիգոֆրենները

    Ի՞նչ անենք, հարկադիր սպանդի՞ ենթարկենք ենք բոլոր ինձ (ինչպես նաև շատ շատերին) խանգարողներին:

    Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինչ տարբերություն որտեղ կկայանա հանրահավաքը միևնույնն է դրան մասնակցելու են
    1. Ընդիմադիրներ
    2. Լրագրողներ
    3. Ոստիկանություն ու ազգային անվատգության ներկայացուցիչներ...
    Իսկ էլ ո՞վ պիտի մասնկացեր, որ տարբերություն լիներ, ու Ազատության հրապարակում թույլատրվեր հանրահավաքը, Հռմի պա՞պը…

    Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
    ՝Գալու են նրանք ովքեր որ ակնկալվում են, որ կմասնակցեն, այսինքն ընդիմությունը ու կողքից "սոպրովոժդենիան"... այսինքն իտոգում դուք ձերոնցով, համախոհներով, հիմա ինչ տարբերություն որտեղ պետքա լինի, մեկա դուք ձերոնցով եք լինելու....թե ակնկալվում ա որ կողքից պարապ սարապ անցնողների միջից ընդիմությունը նոր "կադրերով" պետքա համալրվի, եթե կասեք "ոչ" ապա էլ ինչու ա պետք անպայման կոպիտ ասած վիվիշկա քաղաքի կենտրոնում անցկացնելը, մեկա ով պետքա լուսաբանի կամ չլուսաբանի ետ հանրահավաքը կլինեն այնտեղ որտեղ կանցկացվի, թեկուզ որոշվի, որ հանրահավաքը համզաչիմանի կողմերն ա լինելու...
    Հա, ընկեր, մենք մերոնցով, չասենք քանի հոգով, վիվիշկա ուզում ենք քաղաքի կենտրոնում հանրահավաք անենք: Մեր սահմանադրական իրավունքն է: Կարո՞ղ է ոտնահարում ենք քո իրավունքները: Իսկ ով ես ուզում որ վիվիշկա քաղաքի կենտրոնում ֆռֆռա, Գագոն ու Լֆիկը իրանց ախռաննիկներով, թե՞ մենակ բարեկամության վրի պուտանկեքը կարան քաղաքի կենտրոնում վիվիշկա կանգնեն:

    Ում որ պետք ա Օպերա գնա, Փարիզում էլ կգնա, բա էլ ինչի ենք քաղաքի կենտրոնում օպերայի ու բալետի շենք կառուցել, հենա ֆանատները փարիզ կգնային ու կվայելեին օպերան: Կամ վաբշե, քանդենք քաղաքի կենտրոնը, մի հատ մեծ հասարակական տուալետ սարքենք: Մնացած միջոցառումները, որոնք այպես թե այնպես պիտի լուսաբանվեն, տեղափոխենք Ֆիզուլի, համ էլ ընդեղ մարդ չկա, որին կարելի ա խանգարել:

    Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու երեկրորդ հացը, Ամերիկայի գութը/սիրտը շարժվելու համար ա ամսի 4ը ընտրվել՞՞՞

    Չեմ զարմանա, եթե հանկարծ ընդիմությունը հաղթի Ֆրանսիային խնդրի ամերիկայի ազատության արձանի կրկնօրինակը սարքել ու մեր հրապարակում տեղադրել, բայց այնուամնայնիվ կարծում նման բան լինելու դեպքում հայկական արձանը կրկօրինակից կտարբերվի միայն դեմքով, որի դիմագծերը ամենայն հավանակնությամբ կվերցվի իշխանափոխության "գործիքի" վինետկայից
    ՄԱԿ-ում մոտ 200 երկիր կա, այսինք մոտ մի էտքան ել անկախության օր: Փաստորեն հանրահավաքները պետք է անցկացնել մնացած օրերին, նման մեկնաբանություններից խուսափելու համար:

    Ասենք եթե ընտրած լինեին Հուլիսի 3-ը կլիներ Բելառուսի անկախության օրն ու Ճանապարհային ոստիկանության օրը: Իսկ եթե ասենք ընտրեին հուլիսի 5-ը, կլիներ կոոպերատիվների միջազգային օրը ու ՀՀ Սահմանադրության օրը: Ձեր եզրակացությունները խնդրեմ:

    Մեջբերում Network.am-ի խոսքերից Նայել գրառումը
    .. բայց այնուամնայնիվ կարծում նման բան լինելու դեպքում հայկական արձանը կրկօրինակից կտարբերվի միայն դեմքով, որի դիմագծերը ամենայն հավանակնությամբ կվերցվի իշխանափոխության "գործիքի" վինետկայից
    Իսկ պատկերացնու՞մ ես, որ նորանշանակ նախագահի հիմիկվա նկարից վերցնեն: Արձանը կունենա շեղված ծանրության կենտրոն ու անընդհատ շուռ կգա ու գլխի վրա կտնկվի: Իսկ եթե Ազգային նավտանգության քարտուղարուհու նկարից վերցնեն, որտեղ էլ դնենք, արձանն անըդհատ խեցգետնի դիրքով կկանգնի՝ մեջքով դեպի նախագահական ...... ձեռքում էլ խիյար:

  11. #11
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Հանրահավաքը տեղի է ունենալու հուլիսի 4-ին, անկախ նրանից այն խանգարում է թե չի խանգարում ՀՀ որոշ քաղաքացիներին ու քոչարյանաընտիր նախագահին, քանի որ ՀՀ սահմանադրության 29 հոդվածը մեսրոպատառ հայերենով ասում է
    "Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք"
    ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածը ավելացնում է "Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք"
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  12. #12
    Անդամության թեկնածու ClassicDancer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2008
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Հանրահավաքը կարծում եմ, որ անպայման կկայանա, բայց հաստատ համոզված եմ, որ ոչ Ազատության հրապարակում… Ամեն դեպքում...հանրահավաքը կկայանա կրկին Մատենադարանի շրջակա տարածքում, սադրիչներ անկեղծ ասած չեմ կարող գուշակել կլինեն, թե ոչ, չնայած վերջերս Հյուսիսային պողոտայում կատարվածից հետո, չի բացառվում… Կարծում եմ, որ ամենակարեւորը լինելու է երթի ժամանակ, նկատի ունեմ ընդիմության ասելիքը այդ ճանապարհով ավելի շուտ է տեղ հասնում...մինչեւ այսօր էլ քայլելով նախկինում երթի անցած փողոցներով, մոտս նոստալգիա է սկսվում, չնայած ես որեւէ քաղաքական ուժի չեմ հարում
    Վերջին խմբագրող՝ Chuk: 03.07.2008, 00:59: Պատճառ: Վիրավորական հատվածի հեռացում

  13. #13
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    ՊԱՅՔԱ՛Ր
    ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԹԵՐԹ
    Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին
    ՀՀ Ոստիկանության Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Ա. Մեհրաբյանին
    Սույն թվականի հուլիս 2-ին ժամը 19:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել 40-45 մոտավորապես 20-30 տարեկան, սպորտային կազմվածքով երիտասարդներ` ակնհայտ ագրեսիվ տրամադրություններով:

    Նրանք երկու ուղղություններով մոտեցել են պողոտայում գտնվող քաղաքական զբոսանքի մասնակիցներին, սկսել են անվայել արտահայտություններ հնչեցնել համաժողովրդական շարժման անդամների եւ ղեկավարների հասցեին: Նրանց գործողություններում ակնհայտ էր, որ փորձում էին հրահրել ծեծկռտուք: Զբոսանքի մասնակիցները անմիջապես դիմեցին Թումանյան փողոցի վրա հասարակական կարգը պահպանող ոստիկանական վերակարգերին, սակայն նրանց կողմից որեւէ օպերատիվ գործողություն տեղի չունեցավ: Հայհոյանքներին հետեւց հանկարծակի հարձակումը եւ սկսեցին խուլիգանական արարքներ կատարել եւ ծեծի ենթարկել պողոտայում գտնվողներին: Դաժան ծեծի են ենթարկել մի շարք քաղաքացիներ` այդ թվում կանայք եւ աղջիկներ, ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ: Մարմնական վնասվածք ստացողներից մի քանիսին օգնություն է ցույց տվել շտապ օգնության ծառայությունը, իսկ մեկ կին տեղափոխվել է հիվանդանոց: Եթե չլիներ քաղաքացիների զսպվածությունը, ակնհայտորեն սադրանքը կբերեր ավելի ծանր հետեւանքների:

    Մեզ հայտնի հանգամանքներ են.

    - Ժամը 18:00-ից սկսված` ոստիկանների թիվը ակնհայտ գերազանցում էր սովորաբար հասարակական կարգը պահպանող ոստիկանական վերակարգին, որը ծառայություն է իրականացնում Հյուսիսային պողոտայում

    - Ժամը 18:00-ից պողոտայում շրջում էին լուրեր, որ կան երիտասարդների կասկածելի կուտակումներ` ԱԳՆ շենքի մոտ, Խուլ համրերի պալատի մոտ, Ազատության հրապարակում

    - Քաղաքացիների կողմից նկատելի էր ոստիկանների եւ այդ խմբերի միջեւ շփումը

    - Սադրիչների տեղաշարժերից եւ հետագա կատարած խուլիգանական գործողություններից ակնհայտ դարձավ, որ պատահարը կազմակերպված էր նախապես

    - Սադրիչների կազմվածքից պարզ էր, որ նրանք բոլորը սպորտային կազմվածք ունեին եւ հավաքագրված էին հատուկ բռնություններ կատարելու համար

    - Ակնհայտ էր նաեւ, որ բացի քաղաքացիների հանդեպ բռնություն կատարելուց, սադրիչները նպատակ ունեին ոտնձգություն կատարել պողոտայում գտնվող առեւտրի սրահների վրա եւ կոտրել դրանց ապակիները

    - Զբոսանքի մասնակից քաղաքացիներից շատերը նրանց մեջ ճանաչել են.
    Ø Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի «թիկնազորի» անդմաներին

    Ø Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի ղեկավարած բռնցքամարտի դպրոցի մարզիկներին

    Ø Էրեբունի (Թոխմախ) թաղամասի բնակիչներին

    Ø Սադրիչները գտնվել են ալկոհոլ օգտագործած վիճակում

    - Նկատելի էր, որ ոստիկանությունը ակնհայտ նպատակ չուներ անմիջապես կանխելու սադրանքը

    - Ոստիականական վերակարգերը, չնայած քաղաքացիների դիմումներին, որեւէ կանխարգելիչ արագ գործողություն չկատարեցին

    - Ոստիկանները միջամտեցին ծեծկռտուքը սկսելուց 10-15 րոպե հետո միայն, իսկ դրանից հետո ուղղակի խուլիգաններին եւ սադրիչներին բերման ենթարկելու փոխարեն ուղեկցեցին պողոտայից դուրս եւ ազատ արձակեցին

    - Այնուամենայնիվ, քաղաքացիները նկատել են, որ երկու սադրիչների ոստիկանները բերման են ենթարկել


    Խնդրում ենք սա ընդունել որպես հաղորդում կատարված հանցագործության մասին, կատարել համապատասխան քննություն եւ հայտնաբերել մեղավորներին:

    Հյուսիսային պողոտայի զբոսանքի մասնակից քաղաքացիներ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  14. #14
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Ինչ պրիմիտիվ են կազմակերպում ամեն ինչը. հիմա էլ ուզում են Հյուսիսային Պողոտայում մի երկու հատ ապակի կոտրեն, որ ասեն իբր ցուցարարներն են անում, ու կարողանան էդ զբոսանքներն էլ արգելել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքային տրանսպորտ. նոր սակագին հուլիսի 20-ից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 811
    Վերջինը: 21.08.2013, 22:31
  2. Հուլիսի 29-31 Վառվում ենք...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 44
    Վերջինը: 30.07.2011, 23:05
  3. Հուլիսի 22-ին Ավանգարդ Ակումբում տժժում են բոլորը:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.07.2010, 16:15
  4. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  5. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.07.2007, 10:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •