Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ, չեմ հավատում, բայց այս դեպքը ուրիշ է: Եթե նախկինում կարող էին ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններ բռնել , այս դեպքում դժվար կլինի, օրենքում հստակ սահմանումը կա, ինչը չկար նախկին դատավարության ժամանակ:
Եթե ճիշտ եմ հիշում, ապա նախկին դատավարության ժամանակ մի նմանատիպ պատմություն էր: Այսինքն, օրենքում գրված էր, որ իրազեկումը մերժելու հիմք կարող են հանդիսանալ միայն նախօրոք իրազեկված այլ միջոցառումները, իսկ քաղաքապետարանի անցկացրած միջոցառումը իրազեկված չէր: Ենթադրենք այս անգամ էլ կասվի, որ պատասխանն ուշացվել է 32 րոպե, իսկ օրենքում գրված 72 ժամը նշանակում է 3 օր, և անհրաժեշտ էր որ երրորդ օրը արևը մայր մտներ, որ համարվեր, որ մերժվել է ժամանակին: