User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 199 հատից

Թեմա: Հանրահավաք Հուլիսի 4-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Այս գրառումս կանվանեմ երկու հայտարարությունների բախում.


    Հայտարարություն 1
    Առաջարկվել է զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնել Հրազդան մարզադաշտի հարավային տրիբունայի հարևանությամբ գտնվող տարածքում կամ <<Դինամո>> մարզահամալիրին հարող տարածքում

    ՀՀ քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Սանոյանը ս/թ հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2008թ. հուլիսի 4-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը համաձայն իրազեկման, մեկնարկելու է Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում՝ հանրահավաքով և ընդմիջվելու է երթով։
    Իրազեկումը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում կազմակերպչի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկման արդյունքում ընդունվել է որոշում՝ արգելել 2008թ. հուլիսի 4-ին Երևան քաղաքի Ազատության հրապարաակում կամ Մատենադարանի հարող տարածքում հանրահավաքի և երթի անցկացումը։
    Իրազեկման քննարկման արդյունքներով առաջարկվել է զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին <<Հրազդան>> մարզադաշտի հարավային տրիբունայի հարևանությամբ գտնվող տարածքում կամ« <<Դինամո>> մարզահամալիրին հարող տարածքում, որի մասին օրենքով սահմանված կարգով տեղյակ է պահվել կազմակերպչի ներկայացուցչին։

    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

    http://yerevan.am/news.php




    Հայտարարություն 2.

    ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՆՑՆԻ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ՀԱՄԱՁԱՅՆ

    Հունիսի 23-ին Համաժողովրդական Շարժումը դիմել էր քաղաքապետարան՝ իրազեկելով հուլիսի 4-ի հանրահավաք անցկացնելու որոշման մասին, սակայն քաղաքապետարանը օրենքով սահմանված 72 ժամվա ընթացքում Շարժման ներկայացուցչին պատասխան չի տվել՝ ՚արտոնումՙ է, թե ոչ:

    Այսօր արդեն գործող ՚Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասինՙ ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, եթե 72 ժամվա ընթացքում քաղաքապետարանը չի պատասխանում իրազեկմանը, միջոցառումը կարող է իրականացվել: Այսինքն, հուլիսի 4-ի հանրահավաքը անկախ նրանից քաղաքապետարանը կարտոնի, թե ոչ, տեղի կունենա հենց օրենքի շրջանակներում: Այս մասին այսօր հայտարարեցին Համաժողովրդական Շարժման մասնակիցներ Լեւոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը:

    ՚Մենք պատրաստ ենք ոստիկանության ներկայացուցիչների հետ բանակցել հանրահավաքի բնականոն անցկացման վերաբերյալՙ,- ասաց Լեւոն Զուրաբյանը, որը նաեւ վստահեցրեց, որ քաղաքապետարանը, պատասխանը ուշացնելով, օրենք չի խախտել, պարզապես նրա որոշումն այլեւս իրավական ուժ չունի: Հուլիսի 4-ի հանրահավաքի անցկացման վայրը դեռեւս հստակեցված չէ՝ Ազատության հրապարակո՞ւմ, թե՞ Մատենադարանին հարող տարածքում կանցկացվի. հստակեցումից հետո այդ մասին կհայտարարվի լրացուցիչ: Բայց արդեն հստակ է, որ երթ անցկացվելու է:

    Ի դեպ, այսօր Շարժման ներկայացուցիչները տեղեկացրին, որ առավոտյան քաղաքապետարանում քննարկման ժամանակ իրենք խնդրել են ընդմիջել քննարկումը եւ հետո շարունակել՝ տեխնիկական առումով հարց ճշտելու համար, սակայն հետո քաղաքապետարանը մերժել է շարունակել քննարկումը, թեեւ նախապես համաձայնություն տվել է, եւ կա այդ նիստի ձայնագրությունը:

    Թե ինչ նպատակով է քաղաքապետարանը պատասխանն ուշացրել, Շարժման ներկայացուցիչները դժվարացան ասել: Ի դեպ, այս անգամ էլ քաղաքապետարանը Շարժմանն առաջարկել է հանրահավաքն անցկացնել ՚Հրազդանՙ մարզադաշտին հարող տարածքում, ինչը բնականաբար Շարժման ներկայացուցիչը մերժել է: Այսօրվա ասուլիսի ընթացքում Լեւոն Զուրաբյանը հիշեց Դավիթ Շահնազարյանի այն միտքը, որ ՚կարծես մեր իշխանություններն էլ Պինոչետի նման գերադասում են մարդկային զանգվածները տանել դեպի մարզադաշտերՙ:

    Քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ ոստիկանությունից կա գրություն, համաձայն որի օպերատիվ տեղեկություններ կան, որ հրահրվելու են զանգվածային անկարգություններ. ՚բայց անհեթեթ է, եթե գիտեն, որ տեղի են ունենալու զանգվածային անկարգություններ՝ ի՞նչ տարբերություն, թե որտեղ կանցկացվի հանրահավաքը՝ ՚Հրազդանՙ մարզադաշտում, թե՞ Ազատության հրապարակումՙ, -ասաց Ավետիս Ավագյանը:

    Ինչ վերաբերում է Գյումրիի հանրահավաքի արտոնմանը, ապա Լեւոն Զուրաբյանի կարծիքով, Գյումրիի հանրահավաքից իշխանություններն ուղղակի ավելի քիչ են վախենում, քան մայրաքաղաքում տեղի ունեցող հանրահավաքներից: Առայժմ չեն հայտնում, Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի Գյումրիի հանրահավաքին, թե՞ ոչ:

    http://a1plus.am/amu/?page=issue&iid=62090




    Խնդրում եմ ներկայացնել Ձեր տեսակետները: Ի՞նչ եք կարծում, արդյոք որտեղ տեղի կունենա հանրահավաքը: Արդյո՞ք պատրաստվում են անկարգություններ՝ հաշվի առնելով որ այդ օրվանից երկու օր հետո ԵԽԽՎ-ում լսումներ չկան: Տրամաբանակա՞ն է քաղաքապետարանի որոշումը: Որքանո՞վ է, ձեր կարծիքով, իրականությանը համապատասխանում Շարժման կենտրոնի պնդումը, որ նշված ժամանակամիջոցում պատասխան չի եղել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Անկեղծ ասած՝ առաջին հայտարարության աղբյուրն այնքան էլ ծանոթ չի ինձ, բայց, նույնիսկ եթե այն ընդունենք հավաստի, միևնույնն է, քաղաքապետարանի պատասխանը համարում եմ անհեթեթ: Պարզաբանեմ. այդ տարածքը համարում եմ փոքր: Ավելի հեշտ է այդտեղ կազմակերպել անկարգություններ, քան Մատենադարանի մոտ կամ Ազատության հրապարակում, և ընդհանրապես՝ քաղաքի համեմատաբար կենտրոնական և շինություններով հագեցած տարածքներում:
    Իսկ կարծիքս, թե որտեղ կկայանա հանրահավաքը, ասեմ. Եթե ոստիկանությունը, չխախտելով ավանդույթը, այս անգամ ևս հանրահավաքը խափանելու փորձեր անի, և հանրահավաքի կայանալ-չկայանալու հարցը մնա մասնակիցների համառությանը, ապա այն ավելի հեշտ կլինի կայացնել Մատենադարանի մոտ: Կարծում եմ, որ այդ տարածքում ավելի հեշտ կլինի ստիպել ոստիկաններին նահանջել:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 26.06.2008, 22:36: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած՝ առաջին հայտարարության աղբյուրն այնքան էլ ծանոթ չի ինձ
    Ճիշտն ասած այդ աղբյուրը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքն է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Նախ եթե իսկապես քաղաքակապետարանը 3 օր ուշացրել է, ապա դատական կարգով պետք է ցույցի թույլտվությունը տրվի, իսկ եթե ոչ, կարծում եմ քաղաքակապետարանը կդիմի մինչև հունիսի 20 գործածած մեթոդները՝ վախեցնելով, կեղծ լուրեր տարածելով , ինչ-որ մերկապարանոց հայտարարություններ անելով վախեցնել ժողովչդին, իսկ ժողովուրդը պիտի որոշի, ենթարկվի շանտաժին, թե՞ ոչ:
    Իշխանությունները այլևս բռնությունների գնալու համարձակություն չեն ունենա՝ հաշվի առնելով այժմյան հասարակության և միջազգային ճնշումը: Իմ կարծիքով նրաք շատ լավ հասկանում են , որ բնակչության համբերությունը անսահմանափակ չէ, իսկ համբերության բաժակը լցված ժողովրդի դեմ առնել անհանր է:
    Վերջին խմբագրող՝ Norton: 27.06.2008, 01:45:

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ եթե իսկապես քաղաքակապետարանը 3 օր ուշացրել է, ապա դատական կարգով պետք է ցույցի թույլտվությունը տրվի
    Այսինքն դատարանի անաչառությանը հավատու՞մ ես

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք Հուլիսի 4-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն դատարանի անաչառությանը հավատու՞մ ես
    Ոչ, չեմ հավատում, բայց այս դեպքը ուրիշ է: Եթե նախկինում կարող էին ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններ բռնել , այս դեպքում դժվար կլինի, օրենքում հստակ սահմանումը կա, ինչը չկար նախկին դատավարության ժամանակ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքային տրանսպորտ. նոր սակագին հուլիսի 20-ից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 811
    Վերջինը: 21.08.2013, 22:31
  2. Հուլիսի 29-31 Վառվում ենք...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 44
    Վերջինը: 30.07.2011, 23:05
  3. Հուլիսի 22-ին Ավանգարդ Ակումբում տժժում են բոլորը:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.07.2010, 16:15
  4. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  5. Բջջային քարտերի պարտադիր գրանցում հուլիսի մեկից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բջջային կապ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 30.07.2007, 10:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •