Կարդացի...
Մրրիկ, ասե՞մ թե՞ պետք չի...![]()
Չէ, որ չասեմ, կպայթեմ, ասելու եմ. սիրտս խառնեց կարդալու ընթացքում, նե՜նց զզվելի էր, նենց տհաճություն էի զգում, որ էլ ասելու չի, ու միաժամանակ մի աննկարագրելի խղճահարություն տատիկի նկատմամբ...
![]()
Մի խոսքով, որ սպանեին էլ, երկրորդ անգամ չէի կարդա։ Կներես, բայց իմ խորին համոզմամբ, նման ստեղծագործություններն ընդհանրապես հրապարակման արժանի չեն։ Հուսով եմ՝ մեկնաբանությունների կարիք չկա։![]()
Պատկերացնում եմ, թե իմ այս կարծիքով ինչքան հետաքրքրություն առաջացրի մարդկանց մոտ, ու եթե ինչ-որ մեկը կարդալու միտք էլ չուներ, ապա նման կարծիք կարդալուց հետո հետաքրքրությունից մեռնելով՝ կսկսի կարդալ։![]()
Էջանիշներ