Վերջին խմբագրող՝ Artgeo: 26.05.2006, 03:51:
Առանց ավելորդ խոսքերի հանում եմ գլխարկս![]()
Կարդացի...
Մրրիկ, ասե՞մ թե՞ պետք չի...![]()
Չէ, որ չասեմ, կպայթեմ, ասելու եմ. սիրտս խառնեց կարդալու ընթացքում, նե՜նց զզվելի էր, նենց տհաճություն էի զգում, որ էլ ասելու չի, ու միաժամանակ մի աննկարագրելի խղճահարություն տատիկի նկատմամբ...
![]()
Մի խոսքով, որ սպանեին էլ, երկրորդ անգամ չէի կարդա։ Կներես, բայց իմ խորին համոզմամբ, նման ստեղծագործություններն ընդհանրապես հրապարակման արժանի չեն։ Հուսով եմ՝ մեկնաբանությունների կարիք չկա։![]()
Պատկերացնում եմ, թե իմ այս կարծիքով ինչքան հետաքրքրություն առաջացրի մարդկանց մոտ, ու եթե ինչ-որ մեկը կարդալու միտք էլ չուներ, ապա նման կարծիք կարդալուց հետո հետաքրքրությունից մեռնելով՝ կսկսի կարդալ։![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.05.2006, 18:19:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Անկեղծ ասած, կարդում էի ու զզվանքս նմանների նկատմամբ ավելանում էր...ցավոք, սա է մեր իրականությունը, դուր գա մեզ, թե չէ...շատ նամն մարդկանց գիտեմ, նրանք այնքա՜ն շատ են...
Ան ջան, իմ կարծիքով, նամն ստեղծագործությունները պետք են հենց այն պարզ պատճառով, որ թղթին են հանձնում մեր իրականությունը...
Ցավալի է, բայց դա մեր իրականությունն է, հենց երեկ անցնելով մեր աբկով հասկացա, որ մեր ծայրամասային բակը նույնպես լցվել է այդպիսի դեմքերով.... ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ցավալի է ու զզվելի, բայց................մնում այդ բայցը, որ մենք ոչինչ չենք կարող անել, քանզի եթե փորձես խրատել նրանք քեզ այնպես "կխրատեն", որ քիչ չի թվա
Ճիշտ եմ?? Ճիշտ եմ... մի խոսքով տխուր և ցավալի իրականություն
Այն, որ սա մեր տխուր իրականության արտացոլումն է, կասկած չկա։ Ես նաև չեմ կասկածում, որ Մրրիկը, սա գրելով, նպատակ է ունեցել քննադատելու նման թոռներին, բայց այս ստեղծագործությունը կարդալիս դա չի երևում, համենայնդեպս, ես այստեղ քննադատություն չեմ տեսնում, իսկ եթե ես չեմ տեսնում, դժվար թե մեր հերոսի նմանները, սա կարդալով ու իրենց պատկերը տեսնելով՝ գիտակցեն, որ սխալ են ապրում, իսկ այ հակառակ ազդեցությունը շատ հավանական է։
Երեկ կարդալու ժամանակ էնքան տհաճություն զգացի, որ նույնիսկ մոռացա մի լավ բան ասել, որ մտադիր էի ասել. Մրրիկ, ամեն դեպքում, հումորդ, ինչպես միշտ, սպանում է։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հմ... Կարդացի ու ոչ մի նորություն, ոչ մի զարմանալի բան չտեսա էս պատվածքի մեջ, քանի որ շատ եմ հանդիպում նման դեպքեր իրական կյանքում, որն էլ ամենացավալին ա
… Երբ իրականության մեջ տեսնում եմ նման բաներ, ապա էդ մարդու տեղը, ով նման կերպ ա վերաբերվում մեծերի հետ, պարզապես գետնի տակն եմ ընկնում ու տհաճություն եմ զգում այդ մարդու հանդեպ
:
Ինչ վերաբերում ա զուտ պատմվածքին, ապա կասեմ, որ դուրս եկավ, քանի որ իրոք իրականությունն ա նկարագրում, ոչ թե հեքիաթային մի կյանք, որն ընդհանրապես չի համապատասխանում մեր իրական կյանքի հետ:Էս պատմվածքը նաև ստիպում ա մտածել մեր պահելաձևի մասին: Կարդալով էս պատմվածքը սկսում ես մտածել, թե ինչքան տհաճ ա կողքից երևում էս ամենը ու միգուցե նման պահելաձև ունեցող մարդիկ կձգտեն փոխվել… Բայց տվյալ պատմվածքում մեղավոր էր նաև տատիկը, որը չցանկանալով թոռան աչքից ընկնի, շատ կներեք, այսպես ասած թոռան ոռն էր մտնում, որը նկատել էր նաև Վազգենչիկը, ասելով. «Տեսնո՞ւմ ես տատի՛, այ տենց, որ մեկին ոռ ես մտնում, դրանից հետո սաղ կյանք վրեդ կայֆավատ ա լինում:»: Միգուցե, եթե տատիկը գոնե մի քիչ խիստ լիներ և թույլ չտար, որ թոռը նման դիրք ընդուներ, ասեր ամեն ինչ Վազգենչիկի հորը, Վազգենչիկի վիճակն այդքան էլ բարդ չէր լինի… Ուրեմն գալիս եմ այն եզրակացության, որ հիմնականում մեծերն են մեղավոր, որ իրենց հետ նման կերպ են վերաբերվում…
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
պատմվածքը վաղուց եմ կարդացել, բայց կարծիք չեմ հայտնել… ասեմ ,որ շատ լավա ստացվել… Հովոյի հումորը սպանիչ է…
Հ.Գ.
կարոտել եմ Հովոյին…
ես չգիտեի որ դու ես գրել սա…
մի անգամ ֆրինետի ՖՏպներից մեկից եմ քաշել… հազար անգամ կարդացելեմ… դաժե տղեքով ենք կարդացե ու ղժացե…
լիքը-լիքը ռեսպեեեկտ!
"Տատի էս անգամ քիթդ էլ փագի, հոտ էլ ա գալու… "![]()
![]()
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ