User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Հոգեբանական խաղեր

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հոգեբանական խաղեր

    Հոգեբանական թրեյնինգների ժամանակ հաճախ են կիրառվում խաղեր, որոնց նպատակն է զարգացնել, բարելավել այս կամ այն հոգեկան հատկանիշը, վիճակը կամ հաղորդակցման հնարքները:
    Նման խաղային մարզումները սովորաբար բավականին հետաքրքիր են և կարող են կիրառվել նաև որևէ ընկերական միջավայրում:

    Այս թեմայում եկեք նկարագրենք նման խաղեր ու նաև կարծիքներ արտահայտենք դրանց վերաբերյալ:


    Օդապարիկ

    Խաղի նպատակն է զարգացնել որոշակի հռետորական հմտություններ` ազդեցիկ ու տրամաբանական խոսքով ազդելու ունակություն, համոզելու հնարքներ, ինչպես նաև` ցանկացած դերի մեջ մտնելու կարողություն և ոչ ստանդարտ, կրեատիվ մտածողություն:
    Խաղում կարող են մասնակցել վեցից տասը հոգի:
    Մեկը պետք է լինի խաղը վարողը: Նա թղթերի վրա նախապես գրում է տարբեր մասնագիտություններ, ասենք` աստղագետ, երգիչ, խոհարար և այլն: Մասնագիտությունների թիվը որոշվում է ըստ նրա, թե քանի հոգի են մասնակցում խաղին: Դրանից հետո մասնակիցները պատահականորեն ընտում են որևէ թղթիկ և տեսնում իրենց բաժին ընկած մասնագիտությունը: Վարողն ասում է, որ հիմա բոլորը գտնվում են մի օդապարիկի մեջ, որը թռչում է օվկիանոսի վրայով: Որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով օդապարիկը չի կարող հասնել նշանակետին, ավելին` շուտով ընկնելու է ջրի մեջ: Միակ փրկությունն այն է, որ օդապարիկում գտնվողներից մեկին ցած նետեն, ինչի շնորհիվ օդապարիկը կարող է հասնել մինչև մոտակա անմարդաբնակ կղզին: Պետք է որոշել, թե որ մասնագետն է, ով ամենաքիչն է օգտակար լինելու անմարդաբնակ կղզում: Վարողն ասում է, որ դրա համար ունեն, ասենք թե` քառասուն րոպե ժամանակ, այլապես ուշ կլինի... Մասնակիցները պետք մտնեն ամեն մեկը իր մասնագիտության դեր մեջ և սկսեն համոզել մնացածին, որ իրենց մասնագիտությունը, օրինակ` երգիչ լինելը, ամենաշատն է պետք լինելու անմարդաբնակ կղզում:

    Խաղի ժամանակ բոլորը պիտի մոռանան, թե ով իրականում ով է, և անվանեն միմյանց մասնագիտություններով` Երգիչը, Ոստիկանը և այլն: Լավ է, եթե նախապես գրվել են այնպիսի մասնագիտություններ, որոնք առաջին հայացքից ոչ մի կերպ օգտակար չեն կարող լինել անմարդաբնակ կղզում, ասենք` չարժե գրել` բժիշկ: Դրա արդունքում մասնակիցները պետք է լինեն շատ կրեատիվ, որպեսզի համոզեն մյուսներին, որ կղզում իրենց անպետք թվացող մասնագիտությունն իրականում ամենաօգտակարն է լինելու և հատկապես ինչով է օգտակար լինելու:

    Քննարկումը լինում է հետյալ կերպ` սկզբում մասնակիցները հերթով ներկայացնում են իրենց մասնագիտությունը և ասում են, թե ինչով կարող է պետքական լինել կղզում, որից հետո ամեն մեկը կարծիք է հայտնում, թե որ մասնագիտությունն է, որ իրենց պետք չի գալու և ինչու: Դրանից հետո սկսվում է բանավեճը, որի արդյունքում ամեն մեկը պիտի աշխատի տրամաբանորեն պաշտպանել ինքն իրեն և եթե ուզում է` նաև որևէ մեկին, ինչպես նաև բացատրել, թե որ մասնագետը և ինչու հենց նա պիտի լքի օդապարիկը: Երբ լրանում է որոշված ժամանակը, մասնակիցները քվեարկում են` թղթի վրա գրելով այն մասնագետին, ով իրենց կարծիքով այդպես էլ չկարողացավ համոզել կամ ամենաքիչը կարողացավ համոզել, որ պետքական է լինելու: Ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը լքում է օդապարիկը:

    Խաղը սովորաբար անցնում է շատ զվարճալի: Միայն անհրաժեշտ է, որպեսզի վարողն անընդհատ կառավարը ընթացքը, որ մասնակիցները աղմուկ չստեղծեն ու արտահայտվելուց բացի կարողանան լսել միմյանց: Հոգեբանական մարզումների ժամանակ վարողը հոգեբանն է, իսկ ընկերական խմբերում այն կարող է լինել որևէ հավասարակշռված ու հանգիստ անձ:
    Ասեմ նաև, որ օդապարիկից որևէ մեկին դուրս նետելու փաստը չարժե ընկալել` որպես խաղի առանցք` դիտելով այն` իբրև ոչ մարդկային քայլ: Այստեղ ամբողջ իմաստը հռետորական հնարքների և մտքի ճարպկության դրսևորումն ու զարգացումն է: Իսկ դե օդապարիկից էլ իրականում ոչ ոք դուրս չի ընկնում, միայն հաճույք են ստանում ամբողջ խաղից:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (17.02.2012)

  3. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    Վայ ինչ լավն ա Թեչէ մաֆիա հա մաֆիա

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (05.02.2012)

  5. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    ԵՎ ե՞րբ ենք սկսում.


  6. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    Վայ, կայֆ, մյուս հանդիպմանը կարելի ա խաղալ

  7. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    վայ, էս իսկը ֆորումում խաղալու խաղ ա

    Ու ինձ թվում ա նույնիսկ ավելի լավ կստացվի, քան ռեալում, նկատի ունենալով, որ
    - խաղացողներն իրար չեն ընդհատի,
    - իրար վրա հոգեբանական ճնշում չեն գործադրի,
    - հանգիստ ու մտածված կարող են գրել իրենց "արդարացումը" իրենց մասնագիտության հետ կապված,
    ու ամենակարևորը՝
    - անձնական գործոն չի լինի, ինչը հաստատ ազդելու ա, երբ որ ռեալում տեսնում ես թե ով որ մասնագետն ա /ու կարող ա կողմնապահություն անես /, այսինքն, այստեղ խաղալիս, թող մասնակիցները որպես նիկ ստանան իրենց մասնագիտության անունը /որը "կհագնեն" միայն խաղի ընթացքում/, ասենք Երգիչ, Երաժիշտ, Վարսավիր և այլն, ու այդպես համ էլ չենք իմանա թե որ մասնագետի տակ ով է խաղում, տենց շատ ավելի հետաքրքիր կլինի /վերջում կհայտնվի իհարկե/:

    Ինձ թվում ա կարելի ա կազմակերպել այսպես.
    վարողին, որն իհարկե հայտնի կլինի թե ով է, մասնակցել ցանկացողները թող պմ գրեն , ու թող ընտրվեն ասենք յոթ հոգի /լինի յոթ մասնագիտություն/, ու մասնակից կընտրվեն առաջին յոթ դիմողները, որոնց վարողը ըստ իր պատահական ընտրության կբաժանի /պմ-ով կուղարկի/ մասնագիտություններ ու համապատասխան նոր նիկեր:
    Այնուհետև , խաղը կսկսվի վարողի հրահանգով ու ընթացքում միջամտություններով, եթե հարկ եղավ, եթե իրանց խելոք չպահեն

    Իսկ մինչ այդ կառաջարկեմ, որ այստեղ գրեք այն մասնագիտությունները, որոնք կարելի է ներառել խաղում, որոնցից վարողը կընտրի որոնք որ ուզում է:

    Որպես վարող կառաջարկեմ Սըպրայզի կամ Արտեգոյի թեկնածությունները :

    Ի՞նչ կասեք

    Ավելացվել է 12 րոպե անց
    Իսկ մինչ այդ կառաջարկեմ հետևյալ մասնագիտությունները /այվիի ասածով ամենա ոչ պիտանի թվացողները կղզու համար/.


    Երգիչ
    Նկարիչ
    Գուշակ
    Գրող
    Դերասան
    Փոստատար
    Հավաքարար
    իմիջմեյկեր
    կոսմետոլոգ
    վաճառող
    ծրագրավորող
    վեբ դիզայներ
    լուսանկարիչ
    անասնաբույժ

    տենց, հետո էլի կարելի ա ավելացնել:
    Բայց ընտրվեն յոթը;
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 26.06.2008, 13:30: Պատճառ: Գրառման ավելացում

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (05.02.2012)

  9. #6
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    Մի քիչ անարդարացի չի՞ խաղը. ախր վեբ դիզայները, կամ հավաքարաը իրանց կյանքը փրկելու հույս անգամ չեն կարա ունենան.


  10. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    Բարեկամ, մի քանի հատ էլ եմ ավելացնում.

    Քարտուղարուհի
    Քաղակական գործիչ
    Մանեկենուհի - ֆոտոմոդել
    Ոստիկան
    Բիզնեսմեն

    Ի դեպ, մի քանիսը հաստատ արժե հատուկ ուհի-ով գրել, քանի որ, եթե դրա դեր կատարողը տղա լինի, ավելի հետաքրքիր կստացվի:
    Վերջին խմբագրող՝ ivy: 26.06.2008, 13:44:

  11. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ անարդարացի չի՞ խաղը. ախր վեբ դիզայները, կամ հավաքարաը իրանց կյանքը փրկելու հույս անգամ չեն կարա ունենան.
    քեզ ա թվում

  12. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ անարդարացի չի՞ խաղը. ախր վեբ դիզայները, կամ հավաքարաը իրանց կյանքը փրկելու հույս անգամ չեն կարա ունենան.
    Այ տեսնում ես, միանգամից անցար շաբլոն մտածողությանը` առանց խորանալու, թե տվյալ մասնագետները ինչ կարևոր հատկանիշներ կամ գիտելիքներ կարող են ունենալ:

  13. #10
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    մի քանիսն էլ՝

    ներկարար
    դայակ
    տոմսավաճառ

  14. #11
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    Փորձեցի խորանալ. բայց կարգին միտք չեկավ մտքիս


  15. #12
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    Այվ, հավեսն ա շատ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  16. #13
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ, մի քանի հատ էլ եմ ավելացնում.

    Քարտուղարուհի
    Քաղակական գործիչ
    Մանեկենուհի - ֆոտոմոդել
    Ոստիկան
    Բիզնեսմեն

    Ի դեպ, մի քանիսը հաստատ արժե հատուկ ուհի-ով գրել, քանի որ, եթե դրա դեր կատարողը տղա լինի, ավելի հետաքրքիր կստացվի:
    Ես առաջարկում եմ մտցնել մի մասնագիտություն ևս, դեեե, ամենահնագույնը.
    Մարմնավաճառուհի...
    Վերջը կլինի...
    Лучше Гор могут быть только Горы.

  17. #14
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    երկու հատ էլ՝
    գովազդային գործակալ
    վարձու մարդասպան

  18. #15
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեբանական խաղեր

    Տակ, ինչ ունենք այստեղ

    Երգիչ
    Նկարիչ
    Գուշակ
    Գրող
    Դերասան
    Փոստատար
    Հավաքարար
    իմիջմեյկեր
    կոսմետոլոգ
    վաճառող
    ծրագրավորող
    վեբ դիզայներ
    լուսանկարիչ
    անասնաբույժ
    Քարտուղարուհի
    Քաղակական գործիչ
    Մանեկենուհի - ֆոտոմոդել
    Ոստիկան
    Բիզնեսմեն
    ներկարար
    դայակ
    տոմսավաճառ
    Մարմնավաճառուհի
    գովազդային գործակալ
    վարձու մարդասպան մասնագիտություն չի չէ՞

    ավելացնեմ
    տնտեսագետ
    հաշվապահ
    բանվոր
    օպերատոր /կամեռայով ձաձան/
    օպերատոր /համակարգչով ձաձան/
    մանկավարժ
    օդաչու
    տեռորիստ
    խոհարար
    ...


Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեբանական ակումբ
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.12.2017, 01:26
  2. Հոգեբանական թեստեր
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 354
    Վերջինը: 09.05.2014, 02:12
  3. Արձակ. Հոգեբանական ծուղակ
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 14.03.2012, 02:12
  4. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  5. Հոգեբանական Խորհրդատվություն
    Հեղինակ՝ rainbow, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.11.2008, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •