User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Հոգեբանական խաղեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հոգեբանական խաղեր

    Հոգեբանական թրեյնինգների ժամանակ հաճախ են կիրառվում խաղեր, որոնց նպատակն է զարգացնել, բարելավել այս կամ այն հոգեկան հատկանիշը, վիճակը կամ հաղորդակցման հնարքները:
    Նման խաղային մարզումները սովորաբար բավականին հետաքրքիր են և կարող են կիրառվել նաև որևէ ընկերական միջավայրում:

    Այս թեմայում եկեք նկարագրենք նման խաղեր ու նաև կարծիքներ արտահայտենք դրանց վերաբերյալ:


    Օդապարիկ

    Խաղի նպատակն է զարգացնել որոշակի հռետորական հմտություններ` ազդեցիկ ու տրամաբանական խոսքով ազդելու ունակություն, համոզելու հնարքներ, ինչպես նաև` ցանկացած դերի մեջ մտնելու կարողություն և ոչ ստանդարտ, կրեատիվ մտածողություն:
    Խաղում կարող են մասնակցել վեցից տասը հոգի:
    Մեկը պետք է լինի խաղը վարողը: Նա թղթերի վրա նախապես գրում է տարբեր մասնագիտություններ, ասենք` աստղագետ, երգիչ, խոհարար և այլն: Մասնագիտությունների թիվը որոշվում է ըստ նրա, թե քանի հոգի են մասնակցում խաղին: Դրանից հետո մասնակիցները պատահականորեն ընտում են որևէ թղթիկ և տեսնում իրենց բաժին ընկած մասնագիտությունը: Վարողն ասում է, որ հիմա բոլորը գտնվում են մի օդապարիկի մեջ, որը թռչում է օվկիանոսի վրայով: Որոշակի տեխնիկական խնդիրների պատճառով օդապարիկը չի կարող հասնել նշանակետին, ավելին` շուտով ընկնելու է ջրի մեջ: Միակ փրկությունն այն է, որ օդապարիկում գտնվողներից մեկին ցած նետեն, ինչի շնորհիվ օդապարիկը կարող է հասնել մինչև մոտակա անմարդաբնակ կղզին: Պետք է որոշել, թե որ մասնագետն է, ով ամենաքիչն է օգտակար լինելու անմարդաբնակ կղզում: Վարողն ասում է, որ դրա համար ունեն, ասենք թե` քառասուն րոպե ժամանակ, այլապես ուշ կլինի... Մասնակիցները պետք մտնեն ամեն մեկը իր մասնագիտության դեր մեջ և սկսեն համոզել մնացածին, որ իրենց մասնագիտությունը, օրինակ` երգիչ լինելը, ամենաշատն է պետք լինելու անմարդաբնակ կղզում:

    Խաղի ժամանակ բոլորը պիտի մոռանան, թե ով իրականում ով է, և անվանեն միմյանց մասնագիտություններով` Երգիչը, Ոստիկանը և այլն: Լավ է, եթե նախապես գրվել են այնպիսի մասնագիտություններ, որոնք առաջին հայացքից ոչ մի կերպ օգտակար չեն կարող լինել անմարդաբնակ կղզում, ասենք` չարժե գրել` բժիշկ: Դրա արդունքում մասնակիցները պետք է լինեն շատ կրեատիվ, որպեսզի համոզեն մյուսներին, որ կղզում իրենց անպետք թվացող մասնագիտությունն իրականում ամենաօգտակարն է լինելու և հատկապես ինչով է օգտակար լինելու:

    Քննարկումը լինում է հետյալ կերպ` սկզբում մասնակիցները հերթով ներկայացնում են իրենց մասնագիտությունը և ասում են, թե ինչով կարող է պետքական լինել կղզում, որից հետո ամեն մեկը կարծիք է հայտնում, թե որ մասնագիտությունն է, որ իրենց պետք չի գալու և ինչու: Դրանից հետո սկսվում է բանավեճը, որի արդյունքում ամեն մեկը պիտի աշխատի տրամաբանորեն պաշտպանել ինքն իրեն և եթե ուզում է` նաև որևէ մեկին, ինչպես նաև բացատրել, թե որ մասնագետը և ինչու հենց նա պիտի լքի օդապարիկը: Երբ լրանում է որոշված ժամանակը, մասնակիցները քվեարկում են` թղթի վրա գրելով այն մասնագետին, ով իրենց կարծիքով այդպես էլ չկարողացավ համոզել կամ ամենաքիչը կարողացավ համոզել, որ պետքական է լինելու: Ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը լքում է օդապարիկը:

    Խաղը սովորաբար անցնում է շատ զվարճալի: Միայն անհրաժեշտ է, որպեսզի վարողն անընդհատ կառավարը ընթացքը, որ մասնակիցները աղմուկ չստեղծեն ու արտահայտվելուց բացի կարողանան լսել միմյանց: Հոգեբանական մարզումների ժամանակ վարողը հոգեբանն է, իսկ ընկերական խմբերում այն կարող է լինել որևէ հավասարակշռված ու հանգիստ անձ:
    Ասեմ նաև, որ օդապարիկից որևէ մեկին դուրս նետելու փաստը չարժե ընկալել` որպես խաղի առանցք` դիտելով այն` իբրև ոչ մարդկային քայլ: Այստեղ ամբողջ իմաստը հռետորական հնարքների և մտքի ճարպկության դրսևորումն ու զարգացումն է: Իսկ դե օդապարիկից էլ իրականում ոչ ոք դուրս չի ընկնում, միայն հաճույք են ստանում ամբողջ խաղից:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armen9494 (17.02.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեբանական ակումբ
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.12.2017, 01:26
  2. Հոգեբանական թեստեր
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 354
    Վերջինը: 09.05.2014, 02:12
  3. Արձակ. Հոգեբանական ծուղակ
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 14.03.2012, 02:12
  4. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  5. Հոգեբանական Խորհրդատվություն
    Հեղինակ՝ rainbow, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.11.2008, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •