…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Դուք տեսեք` Օդպարիկը ինչ եք անում, ես շարունակում եմ թեման:
Նվեր
Եթե Օդապարիկ-ը կարող են խաղալ նույնիսկ անծանոթ մարդիկ, ապա Նվեր-ը խաղալու համար մարդիկ պետք է քիչ թե շատ ճանաչեն իրար: Խաղի նպատակն է տեսնել, թե ուրիշները ինչ են մտածում քո կյանքում կամ խառնվածքում պակասող, բայց անհրաժեշտ էլեմենտների մասին, ինչպես նաև ցույց տալ, թե ինչքանով էին նրանք ճիշտ: Այլ կերպ ասած` խաղն ուղղված է մարդկանց ճանաչելու և քեզ կողքից տեսնելու ունակության ձևավորմանը: Կարելի է խաղալ ոչ միայն հոգեբանական մարզումների ժամանակ, այլև ընկերների հետ:
Խաղի մասնակիցները վերցնում են թղթի կտորներ, վրան գրում մասնակիցների անունները, բացի իրենց սեփական անունից: Այդ թղթերի վրա պետք է գրել նվերների անուններ և նվիրել մասնակիցներից յուրաքանչյուրին: Խաղացողները մտածում ու որոշում են, թե մասնակիցներից ամեն մեկին ինչն է առավելագույնս պակասում կյանքում կամ իրենց բնավորության, խառնվածքի մեջ, հենց դա էլ նվիրում են տվյալ մարդուն` գրելով նրա անունով թղթի վրա: Նվերը կարող է լինել ինչպես նյութական, ասենք` առանձին բնակարան, հարուստ փեսացու, գունավոր շորեր, շուրջերկրյա ճամփորդության տոմս, այնպես էլ ոչ նյութական` համբերություն, լավատեսություն, հումորի զգացում, բարություն և այլն: Կարելի է նվիրել ցանկացած երևակայակ բան: Անհրաժեշտ է միայն հիշել, որ նվիրվում է այն, ինչը նվիրողի կարծիքով տվյալ մարդը չունի, բայց իրեն շատ պետք կլիներ: Նվիրողի անունը չի գրվում թղթին: Այնուհետև ամեն մեկը բաժանում է իր նվերները բոլոր մասնակիցներին:
Դրանից հետո յուրաքանչյուրը կարդում է իր նվերները և հերթով ասում, թե որ նվերներն է ամենաշատը հավանել և ինչու: Այդպիսով, ինքը տեսնում է, թե ուրիշներն ինչ են մտածում իր մոտ պակասող երևույթյնների մասին, իսկ նվիրողներն էլ տեսնում են, թե ինչանով են լավ նվեր արել:
Երբեմն նվերը կարող է ունենալ դառը իրականության տեսք, ասենք` հումորի զգացում, որը նվեր ստացողին այնքան էլ դուր չգա, սակայն թույլ կտա ուշադրություն դարձնել ուրիշների կարծիքով իր մոտ պակասող այդ հատկության վրա:
Խաղում կարող են մասնակցել անսահմանափակ քանակությամբ մարդիկ, լավ է, եթե խաղն ունենա վարող, որն ինքը ևս կարող է լինել մասնակից:
armen9494 (17.02.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ