User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 27 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Սփյուռքի նախարարություն

  1. #16
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սփյուռքի նախարարություն

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    մտահոգ

    Շատ լավ հոդված է:
    Ի դեպ նույն այդ սինդրոմով տառապում է Հայկական պետությունը:

    Սեֆիլյանենք մի լավ ֆիլմ էին նկարել կարծեմ վերնագիրը այսպես էր: «Հայը այսօր ձուլվում է Հայաստանում»

    Շատ պարզ հստակ ցույց էր տրվում թե ինչ է կատարվում որ այս պետությունը ոչ մի կապ չունի մեր Երազած Հայաստանի հետ:

    Բայց ես մի հարցում համաձայն չեմ նրա հետ: Նա գալիս է այն եզրակացության որ մեղավորը մի քանի հոգի են, նախագահ վարչապետ ու նման բաներ:
    Բայց իրականում էս ցեցը մտել է բնակչության շատ լայն շերտերի մեջ:
    Ու պետք չի մեծ հույսեր կապել որ Սերժ փոխե;ով մի բան կփոխվի:

    Ես իրականում արդեն տեսնում եմ ուր է տանում այս ամբողջը մեզ: Մեծ հայկական տրագեդիաների ուղի: Միայն այդ ժամանակ ենք մենք սթափվում ու վերադառնում իրական աշխարհ:
    Մարդուկ, ձուկը գլխից է հոտում, դա մեզանից խելոքներն են ասել, ես չտեսա հոդվածում միտք որը մղեր մտածելու թե միայն մի քանի հոգի են մեղավոր, մեղավոր ենք բոլորս, հատկապես նրանք ովքեր այդ իրավիճակի համար կրում են պատասխանատվություն:
    Առ այսօր մեծ տրագեդիաններից մենք սփաթվելուց հետո չենք վերադառնում իրական աշխարհ, ես նման դեպքեր չգիտեմ պատմությունից, մենք միշտ գոյամարտի մեջ ենք,
    երբ հաղթում ենք որևէ գոյամարտում դա համարում ենք վերջնական հաղթանակ, ու երբեք չենք կարողացել հաղթանակից պտուղներ խաղել, հաղթել ենք ՍՏԻՊՎԱԾ հետո շարունակել ապրել այնպես ինչպես ապրել էինք հաղփանակից առաջ, անել նույն սխալները: Այս պետությունը կապ չունի մեր երազած Հայաստանի հետ, մեր երազածը ազատ, անկախ, հզոր, հարուստ Հայաստանն էր, հիմա ունենք ֆորպոստ, կախյալ, թույլ, աղքատ հայաստան, արդարացումները չեն ընդունվում, եթե սա էլ, եթե հիմա էլ հանդուրժենք ուրեմն մեզ հասնում է, և ես կամաց-կամաց սկսում եմ մտածել որ ՍՍ-ին մենք արժանի ենք, եթե մեր ազգի մեջ, եթե հայերի մեջ գտնվեն թեկուզ 3 հոգի որոնք ուղղակի կամ անուղղակի արդարացնում են ՀՀ քաղաքացիների սպանդը Երևանի կենտրոնում, եթե գտնվեն թեկուզ 3 հոգի որոնք առանց ամաչելու հայտարարեն որ մեղավորը զոհերն էին, ուրեմն մենք արդեն սարսափելի խղճուկ վիճակում ենք որպես ազգ, սա նշանակում է որ մեր ազգային հավաքական բարոյականությունը գահավիժել է անդունդ:

  2. #17
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սփյուռքի նախարարություն

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Ֆիդո, գիտես Սփյուռքը տարեկան ինչքան փողա տալիս Հայաստանին, հլը իմացի, տնտեսագետ տղա ես, էդ թիվը բաժանի սփյուռքահայերի թվին, ու տես ամեն մի սփյուռքահային քանի մանեթ ա հասնում, ու գրի իմանանք ասենք մարդա 0.001 դոլլարը ահագին հաղթաթուղթ ա թե կարծիքդ կփոխես
    մեկ էլ էդ քո ասած ահագին օգնությունը որ սփյուռքը տալիս ա, եղած չեղած համահայկական հիմնադրամ չի, էս տարի ինչքան հավաքեցին՞ գիտես՞



    2. իրանց 1.6 միլիարդից կհանես սփյուռքի նվիրատվությունները ու կտեսնես տակը ինչ տարբերություն է մնում, հակակշիռ ա թե չէ
    Հարցին գլոբալ մոտեցի. օգնությունը միայն հիմնադրաների միջոցով եկած գումարները չեն...մարդիկ էստեղ բարեգործություն են անում, ներդրումներ են անում, կամավոր մասնակցություն են ցուցաբերում տարբեր նախագծերի, մասնավոր տրանսֆերտներ են անում: Էտ բոլորը էլի մեր տնտեսությանն ա նպաստում: Իսկ էտ դեպքում օգնության ծավալները հասնում են մեր պետբյուջեյի կեսին, եթե չեմ սխալվում:


    2. Հակակշիռ ա, Մտահոգ, որովհետև եթե խոսքը ռազմական նպատակներով ֆինանսական օգնությանն ա վերաբերում, ուրեմն դա չի մտնում վիճակագրության մեջ, դրա մեծության, տրամադրման ժամանակահատվածների մասին որ ես կիմանամ, ոչ էլ դու: Ճիշտ ես, եթե միայն ռազմական հավասարակշռության պահպանման տեսանկյունից այենք, գուցե Ադրբեջանի ռազմական բյուջեի աճի տեմպից կրկին ետ մնանք, բայց...Ամեն դեպքում օգնության ծավալները կտրուկ կավելանան ռազմ. գործողություների ժամանակ, կասկած չունեմ:
    Մի բան էլ, Արա Աբրահամյանն էր ասում, որ մենք եր Սփյուռքի հնարավորությունների 5 տոկոսն ենք միայն օգտագործում...հիմա տենանք նոր նախարարությունն ինչ կանի էտ ուղղությամբ: Կարծեմ էս նախարարությունը կարծեմ հենց Աբրահամյանի խորհրդով է ստեղծվել:
    Թեմայից դուրս, բայց...էտ բյուջեով չի որոշվում ամեն ինչ...բիզնեսում սենց մի չգրված օրենք կա. ասում ա, որ բիզնեսի զարգացման, նոր գաղափարների ստեղծման համար լավագույն մոտիվացիան ֆինանսական միջոցների սակավությունն է: Հիմա եթե մեր բանակին հերիք է, օրինակ, տարեկան 500 մլն դոլարը լավ սպառազինվելու համար, ուրեմն դրանից շատ պետք էլ չի. հենա Սերժն էնօրը հավաքել էր ՊՆ-ի վարչության պետերին ու էտ էր ասում, որ նրանք կստանան այն, ինչ պետք է, ոչինչի կարիք չեն ունենա, բայց միջոցները պետք է նպատակային օգտագործվեն:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  3. #18
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սփյուռքի նախարարություն

    Մարդուկ, ձուկը գլխից է հոտում, դա մեզանից խելոքներն են ասել, ես չտեսա հոդվածում միտք որը մղեր մտածելու թե միայն մի քանի հոգի են մեղավոր, մեղավոր ենք բոլորս, հատկապես նրանք ովքեր այդ իրավիճակի համար կրում են պատասխանատվություն:
    Իմ ասածը հոդվածին չեր վերաբերվում, այլ վերաբերվում էր Սեֆիլյանի ասածներին:


    Այս պետությունը կապ չունի մեր երազած Հայաստանի հետ, մեր երազածը ազատ, անկախ, հզոր, հարուստ Հայաստանն էր, հիմա ունենք ֆորպոստ, կախյալ, թույլ, աղքատ հայաստան, արդարացումները չեն ընդունվում, եթե սա էլ, եթե հիմա էլ հանդուրժենք ուրեմն մեզ հասնում է, և ես կամաց-կամաց սկսում եմ մտածել որ ՍՍ-ին մենք արժանի ենք,
    Եթե երազանք կերտողները ունենան կրիտիկան մասսա երկրում ու եթե նրանց միավորի մի ընդհանուր նպատակ ապա Սերժ լինի թե ԼՏՊ նրանց չի կարողանա հիմնական ուղուց շեղել ու վաղ թե ուշ մեր երազած Հայաստան կերտողները կսկսեն ավելի ու ավելի մեծ լծակներ տնօրինել հասարակությունում ու դուրս կմղեն ասպարեզից անբան համբակներին:

    Ի դեպ երազանք կերտել պետք չի հասկանալ ինչ որ մի վերամբարձ բան: Օրինակ այս ֆորումը հայերեն թարգմանողը նույն ինքը Chuk-ը իր լուման է ներդրել այդ երազանքի մեջ: Այսինքն այս կարևոր գործը չի արել մի ինչ որ նախարարություն կամ պետական մարմին կամ թեկուզ կուսակցություն այլ արել է մի անհատ կամ անհատների խումբ: (ուղղեք եթե սխալ բաներ եմ ասում )

    Հիմա ուղղակի պետք է որ այդ մարդիկ լինեն շատ ու ունենան գոնե մեկ ընդհանուր տեսլական: Ասենք ինչպիսին են պատկերացնում Հայաստանը 2050 թվին:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 06.07.2008, 19:00:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  4. #19
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սփյուռքի նախարարություն

    Mtahog, Էս մի հարցում համաձայնում եմ քեզ:Դու հլա տես ինչ կարդաբալետ ա էս ֆորումում...http://armenia-online.ru/forum/viewtopic.php?id=653
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  5. #20
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սփյուռքի նախարարություն

    Հայաստանի Հանրապետության
    Սփյուռքի նախարարություն


    Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան


    ՀՀ սփյուռքի նախարարությունը 2009 թվականից սկսում է իրականացնել «Սփյուռքի երիտասարդության այցելություններ Հայաստան» ծրագիրը` «Արի տուն» խորագրով (այսուհետ` «Արի տուն» ծրագիր):

    Ծրագրի նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Հայաստան-հայրենիքը, նպաստել սփյուռքահայ երիտասարդության` հայրենիքի զգացողության ձեւավորմանը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքային համակարգ, ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդությանը իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:

    Ծրագիրը մեկնարկում է 2009թ. մայիսին` 6 ամիս տեւողությամբ, որի ընթացքում ամեն ամիս Սփյուռքի տարբեր հատվածներում նախապես ձեւավորված 14-25 տարեկան երիտասարդների 2 խումբ 2 շաբաթով կհյուրընկալվի հայաստանաբնակ հայ ընտանիքներում:

    Հյուրընկալող ընտանիքների ընտրությունը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով. երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անշահախնդիր եւ անհատույց: Դրանում ներգրավված են Երեւան քաղաքի եւ Հայաստանի Հանրապետության մի քանի մարզերի (Կոտայք, Արարատ, Արմավիր, Արագածոտն) համապատասխան կառույցները եւ դրանց կողմից առանձնացված կրթական հաստատությունները: Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձեւավորումն ու Հայաստան տեղափոխումն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների աջակցությամբ: Հայաստան այցելող երիտասարդները իրենց ճանապարհածախսը պետք է հոգան սեփական կամ այլ հովանավորների միջոցներով:

    «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցներով նախատեսվում է ապահովել երիտասարդների դիմավորումը եւ ճանապարհումը, իրականացվելու է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են Սփյուռքի եւ հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիվ շփումներ, հայրենակցական կապերի ստեղծում, ծանոթացում ՀՀ պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների, ցուցահանդեսների, փառատոների դիտումներ: Կիրականացվեն նաեւ ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմություն, մասնակցություն երգի, պարի, գեղարվեստի խմբակներին: Կկազմակերպվեն նաեւ հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ:

    Համոզված ենք, որ «Արի տուն» ծրագիրը մեծապես կնպաստի հայապահպանությանը եւ հայադարձությանը, երիտասարդների միջեւ հաղորդակցության միասնական ցանցի ստեղծմանը:

    «Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպական միջոցառումների իրականացումը կապահովեն ՀՀ սփյուռքի նախարարությանը կից ձեւավորված միջգերատեսչական համակարգող խորհուրդը եւ աշխատանքային խմբերը:



    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
    ՀՀ սփյուռքի նախարարություն

    Հասցե` ՀՀ ք.Երեւան 0010, Վ. Սարգսյան 26/1,
    Հեռ.` (+37410) 58-56-01/117/
    Հեռապատճեն` (+37410) 58-91-57
    էլ.հասցե: [email protected]
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  6. #21
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սփյուռքի նախարարություն

    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  7. #22
    Սկսնակ անդամ lav tgha-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2009
    Հասցե
    Իրան - Նոր Ջուղա
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սփյուռքի նախարարություն

    Ցաւովա պէտք արձանագրել որ սփիւռքի նախարարութիւնը ձգտում է միայն օգտւել սփիւռքի եւ սփիւռքահայերի հնարաւորութիւններից, առանց որեւէ աջակցութիւն ցոյց տալով նրանց, միայն մտածում են այդ նախարարութեան մէջ, որ թէ ինչպէս է կարելի այդ մեծ ռեսուրսները օգտագործել, առանց նրա զարգացնելու մասին մտածելու, սրա մասին գրում եմ հենց ես սփիւռքահայս, այսօր սփիւռքը միայն նրանց համար դարձել է կթթան կով, որից միայն փորձում են ստանալ իր ունեցւածքը, առանցի այն որ ինչ որ աշխատանք տանեն սփիւռքի համար, այսօր Ռուսաստանի Կրասնոդա քաղաքում ապրում են աւելի քան 200 000 հայ բնակչութիւն, բայց համայնքի կազմակերպւած չլինելու պատճառով նոյնիսկ մէկ հայկական դպրոց չունի, որտեղ երեխաները չմեծանան, իրենց մայրենի լեզւի մօռանալու հաշւին, կամ միւս կողմից թիֆլիսը, այսօր վրաստանում ապրում է աւելի քան 400 000 հայ, որից 100 000 ապրում են թիֆլիսում, իսկ այս բնակչութիւնը կազմում է վրաստանի 10 տոկոսը, բայց ցաւով եմ արտայայտւում որ այդ 100 000 հոգանոց համայնքը անկազմակերպ կեանքա ապրում, էլ չեմ ասում ջաւախքի մասին, որ իրենց բաց են թողել բախտի քմահաճոյքին: իսկ ինչքան գիտեմ սփիւռքի նախարարութեան ստեղծման գաղափարը հենց սփիւռքի ան կազմակերպ համայնքների վիճակի բարելաւման համար էր, այդ ամենից յետոյ սփիւռքահայը այս ամէնը տեսնելով, սփիւռքի նախարարութեան ինչինա կարօտ, ինչա Հայաստան գնալու ճանապարհները չգիտէ, ու Հայաստան գալու կարիք է զգում, թէ աւելի շատ այդ նախարարութեան օգնութիւնը ու աջակցութիւնը: չէ սիրելիս, մինչեւ այն օրը որ սփիւռքի նախարարութիւնը այդ դրւածքը դնի այս հարցում, ցաւով եմ ասում, բայց սփիւռքահայից աջակցութիւն չսպասի, ՄԻ ՀԱՏ ԱՐԻ ՏՈՒՆ ԿՈՉՈՎ:
    Նա լոք մի բառ ինձ շշնջաց, այնպէս կիսատ ու սիրտը կախ, ես շրջւեցի, բայց նա չկար
    http://lav-tgha.izfree.com

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.06.2009)

  9. #23
    Մյաու՜... Փիսիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.10.2006
    Հասցե
    Այնտեղ, որտեղից չեն վերադառնում
    Տարիք
    40
    Գրառումներ
    265
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սփյուռքի նախարարություն

    կեսը կարդացի, ներվայնացա ու փակեցի!
    Всё за Тебя!

  10. #24
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. #25
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս նախարարության՝ ավելի քան երեք տարվա գործունեությունից իմ մեջ մենակ էս ա տպավորվել.

    Hranush-hakobyan-artur-poghosian-320x240.jpg
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.01.2012), Moonwalker (20.01.2012), murmushka (20.01.2012), Tig (21.01.2012), Արէա (20.01.2012), Ձայնալար (20.01.2012), Տրիբուն (21.01.2012)

  13. #26
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ակնկալիքներ ունեք… Ինձ թվում է՝ վաղուց էր պետք այսպիսի մի բան:
    Իմ կարծիքով սփյուռքի նախարարությունը անրաժեշտ է հայերնիք-սփյուռք միասնության համար, այդ առումով որ կազմակերպչական կենտրոն է պետք տարբեր ծրագիրների համար որը կապում են սփյուռքի հայրենիքի հետ: Ես հասկանում եմ ստեղի մարդկանց ցինիզմը այս բանի նկատմամբ, բայց երեվի ավելի լավ է այս նախարարություն լինի քան չլինի: Դե տեսնենք ինչ արդյուքներ կբերի....
    Ի՞նչ ասեմ այստեղ...

  14. #27
    Մշտական անդամ Մովսես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2008
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս նախարարության՝ ավելի քան երեք տարվա գործունեությունից իմ մեջ մենակ էս ա տպավորվել.

    Hranush-hakobyan-artur-poghosian-320x240.jpg
    արա լավն են

    տղու գալոն նայի
    Ի՞նչ ասեմ այստեղ...

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գլենդել՝ սփյուռքի մայրաքաղա՞քը
    Հեղինակ՝ Lanterfant, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 21.03.2014, 13:59
  2. Մշակույթի նախարարություն
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.07.2011, 08:54

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •