Ի՞նչ ակնկալիքներ ունեք… Ինձ թվում է՝ վաղուց էր պետք այսպիսի մի բան:![]()
Ի՞նչ ակնկալիքներ ունեք… Ինձ թվում է՝ վաղուց էր պետք այսպիսի մի բան:![]()
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
էլի խոստացված պաշտոնները չեն բավարարելԱրտաքին գործերի նախարարությունում կա Սփյուռքի վարչություն, էլ ինչ նոր...?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Վայ, մի հատ նոր նախարարություն, հին դեմքերով, նոր նախագահով... Տունիկ-տունիկ են խաղումու հարկատուների փողերն են գրպանում...
Սփյուռքից եկած գումարների վերահսկման, կանոնակարգման, տեղափոխման, լվացման, քիմմաքրման, հարթուկման ծառայություններ։ Գները մատչելի են։![]()
Si vis pacem, para bellum
Էս թեմայի վերնագիրը կարդում եմ ու ամեն անգամ մտածում եմ, որ կարող է շուտով Հայաստանում տիրող զանգվածային անկարգություններից և զոմբիացումներից սփյուռքահայության կյանքին վտանգի դեմ հատուկ ուժերի նախարարություն բացվի։ Նախարարությունը պետ. բյուջեի փողերով սփյուռքահայությանը կապահովի լևոնախտի վակսինացիաներով, հակալևոնական նռնակներով և այլ ռազմական ինքնապաշտպանական զենքերով, ընդ որում այդ փամփուշտները պետք է լինեն իրական փամփուշտներ՝ մետաղյա, առնվազն 10սմ երկարությամբ։
Այսպիսով ՀՀ կառավարությունը ամեն ինչ կանի, որ սփյուռքահայ «բարերարները» լինեն ապահով իրենց հայրենակիցներից։
15:45:31 - 04/07/2008«ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ» ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերին ստեղծվելիք Սփյուռքի հարցերի նախարարությունը ունի բավական հզոր ֆինանսական կառույցի վերածվելու լուրջ հեռանկար: Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունը մտադրություն ունի նորստեղծ կառույցի մեջ ներառել ոչ միայն արտգործնախարարության համապատասխան վարչությունը, այլ նաեւ Հայաստան համահայկական հիմնադրամը: Մեր աղբյուրի հաղորդմամբ, Հայաստան համահայկական հիմնադրամը Սփյուռքի նախարարության ենթակայության տակ դնելու գաղափարն իշխանական վերնախավում աշխուժորեն ներդնում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ով ձգտում է դառնալ Սփյուռքի հարցերի նախարար:
լրագիր
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Սփյուռքի մասին կարդացեք, մերօրյա մեծ հայերից մեկի՝ Սարգիս Հացպանյանի "Սփյուռքը ինչպես որ կա " հոդվածը:
"...Եվ հենց դրա շնորհիվ մեր փոքրիկ Արցախ աշխարհում գոնե կարողացանք թշնամուն կասեցնել, հասանք այն բանին, որ նա մեզ հետ չվարվեր այնպես, ինչպես միշտ սովոր էր վարվելու: Սա կարծեմ առաջին երեւույթն էր, որ ցնցեց հային, սակայն հայն առ այսօր չի կարողանում հոգեբանորեն մարսել իր հաղթանակը: Ես հիշում եմª Արցախից Երեւան ամեն գալիս մարդիկ, լինեին այստեղից թե Սփյուռքից, հարցնում էին. §Ե±րբ են մերոնք նահանջելու, ե±րբ են հողերը տրվելու¦: Հայը, որ միշտ պարտություն էր տեսել ու լսել նախնիներից, միշտ լաց ու կոծի էր վարժվել, հիմա պատրաստ չէր խնդալու, արժանապատիվ այդ սերնդի տված կռիվը գնահատելու, ինքն իր արածին հավատալու: Շատ խաբուսիկ բան կար Երեւանում այդ ժամանակª §Սա ռուսների գործն է, ռուսներն են անում¦ ու նման բաներ, ինչը ողբերգություն է: Եվ սա ընդհանուր հայկական երեւույթ է:
Արցախ աշխարհում ես (լինելով պատերազմի մասնակից իբրեւ կամավոր) իմ աչքերով տեսա լիիրավ հաղթանակ, լիիրավ մարդ, լիիրավ գյուղացի, լիիրավ հայ, լիիրավ ամեն ինչ£ Եվ այդտեղª ճակատում է, որ խաբուսիկ ոչինչ չկա: Կար մահն ու մեջտեղումª խրամատումª կյանքը: Կեղծիքի չգտնված բանն աշխարհում ընդհանրապես խրամատն է, որտեղ կա°մ պիտի ապրես ու կյանքը շարունակվի, կա°մª քեզ պիտի սպանեն: Մահն ու կյանքը միայն այդտեղ են շփվում իրար հետª խրամատում: Հայերն ընդհանրապես միշտ խուսափում են խրամատից, միշտ ուզում են խուսափած լինել: Եվ միշտ մյուս օրվան են թողնում այսօրվա հոգսն ու գործըª թե իբր հետո կլուծվի, հետո կլուծվի, հետո կլուծվի: 90-ականների սերնդի վրա շատ մեծ էր սերունդների կուտակածª գործ անելուª իրավիճակից դուրս գալու, քրտինք թափելու, արյուն տալու բեռը: Եվ իսկապես մի քանի սերունդների գործն արեց կամ փորձեց անել այդ երիտասարդությունը:
Ես խրամատում դարձյալ բախվեցի իմ անցյալի հետ: "Հայ դատ" §պահանջատիրություն¦, §մեր հողերը¦ եւ նման գաղափարներով մեծացածս, ուրեմն, սպասում էի, որ հիմա կգան, ուր որ է մերոնք կգան: §Մերոնք¦, այսինքնª սփյուռքահայերը այսօր կգան, վաղը կգան, մյուս օրը կգան: Տեսաª եկող չկա: Տուրիստ եկող չկա, Գառնի-Գեղարդ-Էջմիածնի համար եկող չկա, ու¯ր մնաց թե պատերազմի գան: Այդ ժամանակ հարց ես ուղղում ինքդ քեզª բա ուր մնացին ազգ, ազգություն, հող, հայրենիք գաղափարները: Միթե Մուշը, Վանը, Ալաշկերտը..., որտեղ այսօր քուրդն ու թուրքն են ապրում, որ վերացական, քո մտքի միջի, քո հոգու միջի հայրենիք է, ու դու իբրեւ դրանց համար ես ապրում, իսկ Արցախ աշխարհի կոնկրետ այս կամ այն գյուղը, ուր հայն է ապրում, հայն է հողը մշակում, որ ամենասարսափելի իրավիճակում է, որ չորս կողմից շրջափակման մեջ է, հայրենիք չէ: Ճակատագիրն էլ տվել է հնարավորություն, որ այդ ամենադժվար պահին գաս ու օգնես քո հայրենակցին, բայց դու չկաս:
Սա ինձ համար ճակատագրական էրª այդ սփյուռքյան էջի վերջին գնահատականը տալու: Չէ°ր կարելի այդքան մարդկանց խաբել: Տարիներ շարունակ իբրեւ թե այդքան "ազգային", "հայրենասիրական" չգիտեմ ինչ դաստիարակություն ես տալիս մարդուն, սակայն երբ գալիս է դրա քննության շրջանը, չկա քննություն հանձնողը, չկա ու չկա, փախել է. դիպլոմն առել ու փախել է: Ինձ համար այդտեղ քանդվեց Սփյուռքի թղթե դղյակը:
1992-93-ին, երբ Մարտակերտն ու Շահումյանն ադրբեջանցիների ձեռքին էր, ես հասկացա, որ ո°չª սա ազգային խնդիր լինելովª չի ընկալվում, սա իրենցª հատկապես սփյուռքահայերին չի հուզում: Այդ իսկ պատճառով էլ երկու ձեռքերիս մատների չափ սփյուռքահայ չի մասնակցել այս պատերազմին: Եվ հիշում ես պատմությունը, Ֆրանկոյի ժամանակաշրջանը. Իսպանիայի ներքին խնդրի համար, որպեսզի ֆաշիստները չգան իշխանության, մինչեւիսկ Մալայզիայից, Ավստրալիայից, Արգենտինայից, Կանադայից, չգիտեմ էլ որտեղից հազարավոր մարդիկ, ովքեր իսպանացի չէին, ծագումով Իսպանիայի հետ կապ չունեին, 30-ականներին կամավոր գնացին կռվելու ազատ Իսպանիայի համար ու հազարներով ընկան: Այսինքնª մարդկության համար ելան ու ընկան: Է°հ, ուրեմն, մեզ մոտ ազգության համար էլ չեկան եւ չընկան, ուր մնաց թե մարդկության համար լավ բանի ընդունակ լինեին: Դե հիմա անուն տանք սրան, եթե կարող ենք:
Ամեն անգամ, երբ Եռաբլուր կամ Արցախի որեւէ գերեզմանատուն եմ այցելում, տեսնում եմ հազարավոր երիտասարդների շիրիմներն ու, ուզեմ թե չուզեմ, ամաչում եմ: Ամո°թ է: Մեր ազգի քանակ ասելը շատ են սիրումª 7-8 միլիոն. ու այդքանից հազարներով շիրիմներ կան Արցախ ու Հայաստան, եւ փաստորեն սփյուռքահայ մի քանի մասնակիցներ միմիայն: Նրանք էլ, ըստ երեւույթին, ամոթից են եկել ու մասնակցել այս ամբողջին եւ վերջ:
Սա աններելի է, որովհետեւ տարիներ շարունակ, հատկապես §ավանդական¦ կոչվող կուսակցությունների §Ազատ, անկախ, միացյալ Հայաստան պիտի կերտենք¦, §Մենք չենք կարող պանդխտության մեջ ապրել¦, "Դեպի հայրենիք" կոչերով, այժմ արդեն ըստ իս այդ լոլոներով սերունդներ աճեցրած այդ ամբողջ համակարգը միանգամից հայտնվեց շատ պարզ իրականության մեջ, ողորմելի վիճակում: Սա կեղծիք է, սա սուտ է, սա ճիշտ չէ, մարդկանց ճիշտը չեն ասում:
Երբ ես Սփյուռքում մարդկանց հետ անմիջական կապերի մեջ եմ մտնում, իրենք չեն զորում անկեղծանալ ու ասել. "Այո°, դա մեզ չի հուզում, դա մեր խնդիրը չէ, մենք միայն ձեւ ենք անում: Ի±նչ պատերազմ, ինչ հայրենիք, ինչ հող, ինչ տնտեսություն, ինչ Հայաստան, ինչ ես խոսում: Մեզ հետաքրքրում է մեր գրպանում եղած փողի չափը. հիմա մենք դա "ղումարի" կտանք թե այլ բանի վրա կծախսենք դա մեր պրոբլեմն է: Ինչու ես մեզնից ուզում կերտել այն, ինչ դու ես ցանկանում" Սա° է իրողությունը:"
...."Իսկապես արժեքների այլասերման համակարգում ենք գտնվում: Ինձ համար մեծ դժբախտություն է, բայց չեմ կարողանում բացատրել դա: Ու երբ պատասխաններ էլ գտնում եմ, այդ գտածներս ամոթալի են լինում ինձ համար:
Ես Սփյուռքում եղել եմ ռազմական մի կառույցի հավատարիմ անդամներից: Այդ կազմակերպությունն Արեւմտյան Հայաստանի համար արյուն է թափել: Այդ զինյալ պայքարը 70-80-ականներին արտասահմանում թուրքական դիվանագետների զգետնման գործն է կատարել: Ուրեմն, դրա առաջամարտիկներից մեկը, որ թուրք դիվանագետ է սպանել, դրա համար Եվրոպայում ձերբակալվել, դատվել ու 10-12 տարի բանտում է եղել, այդ զրկանքներից հետո Հայաստանի պետության կողմից գրկաբաց ընդունվել է, բանտից ուղղակի տեղափոխվել է Հայրենիք, ապա զենքը ձեռքին կամավոր գնացել է Արցախ, կռվել է Շահումյանի ու Մարտունու շրջաններում, Երեւան վերադառնալուց հետո էլ ընտանիք է կազմել, այսօր հեռացել է երկրից: Զրկանքները գիտակցաբար կրած այդ հայորդին Green ard է խաղացել, ինչպես առօրյա լոտոներն են խաղում, շահել է եւ այդ շահած լինելու ուրախության մեծ հանգամանքովª Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում ստեղծած ընտանիքն էլ հետը վերցնելովª թռել-գնացել է Լոս Անջելես, եւ չգիտեմ հիմա որ ետին թաղամասերի սրճարաններում, ինչպես Հայաստանում է ընդունված ասել, անգործ ֆռֆռում է:
Հիմա, եթե աշխարհում կա մի հայ մարդ, որ կարողանա ասվածի վերլուծությունն անել եւ այս եղածին խելամիտ որեւէ բացատրություն տալ, թող առանց ինքնախաբեության անի դա:
Արժեքների այսքան այլասերում եւ կեղծիք պատահական լինել չեն կարող: Մարդ, որ գնում է զինվորական գործողություն կատարելու, որտեղ իրեն կարող էին խփել ու սպանել, մարդ, որին եւ° Սփյուռքում, եւ° Հայրենիքում հարգում էին ու սիրում որպես ազգային հերոսի, հանկարծ հեռանում է երկրից: Ծայրահեղացնեմª գնում է մի պետություն, որը պահում է Թուրքիային. այն Թուրքիային, որի դեմ կռվելու համար նա բանտում է թողել իր երիտասարդությունը: Սա անհասկանալի երեւույթ է: Այսքան ծայրահեղ օրինակը ես դիտավորյալ եմ տալիս, որ հասկանանք հայի կերպարը, հայի տարօրինակությունը: Այսպես միայն մեզ մոտ կարող է լինել: Այսքան չգիտակցված ապրել, այսքան իմաստազուրկ ապրելª կարծես թե միայն մեզ մոտ է լինում: Կարծում եմ, որ մեր բոլոր դժբախտությունների մեջ մե°նք ենք մեղավոր, միայն մենք եւ էլի միմիայն մենք:
Ես հայագիտություն եմ սերտել ու մեր պատմության մեջ չեմ գտել գոնե մեկ հատիկ ժամանակաշրջան, մեկ տարի, մեկ դեպք, որտեղ մեզ հետ կատարված որեւէ դժբախտության մեղավորը մենք չլինենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ տուժենք, հետո էլ նստում լաց ենք լինումª ինչու¯ այսպես եղավ:
Քիչ առաջ ասում էի, թե ծեր ազգ ենք: Ախր, ծերության իմաստով էլ շատ ենք տարօրինակ: Արտասովոր երեւույթ է մեր ծերությունը: Ծերերը երկար ապրելովª արդեն հասուն մարդիկ են լինում, իմաստնացած են լինում: Ասենք, 60 տարեկանը 20 տարեկանին կարող է ասել. §Գիտե°ս, տղաս կամ աղջիկս, այսպիսի բաները մենք տեսանքª դուք չանեք¦: Իսկ մեր ամբողջ պատմության մեջ ոչինչ չի փոխվել: Այսքան սխալ գործել, այսքան սխալ ապրել, այդ սխալների պատճառով այսքան տուժել, տուժել ու նորից տուժել, եւ ոչինչ չսովորելª բացի հայից ուրիշ ոչ մի քաղաքակրթություն, ազգ կամ ժողովուրդ չի° ունեցել մեր մոլորակի վրա: Մենք մեզ ոչ թե իմաստնացած ծերի, այլ մանկամիտ զառամյալի պես ենք պահում:"
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
http://www.conservative.am/?i=200&sh=8&ej=1
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Ես չգիտեմ` հայրենասիրության համար գծված սահմանները: Գիտեմ, որ Սփյուռքը շատ, շատ-շատ է օգնում Հայաստանին նյութապես, ֆինանսապես, քարոզչությամբ և այլն: Սակայն, երբ խոսքը վերաբերում է նրան, որ գուցե կյանքդ պետք է ռիսկի ենթարկես, քչերն են մնում, մնում են միայն "գերմարդիկ": Մեծամասամբ համաձայն եմ վերը բերված հոդվածի հեղինակի հետ: Իրոք, Սփյուռքն օգնել է Հայաստանին և Արցախին, բայց միայն ոչ մարդկային ռեսուրսներով:
Սակայն, միայն դրանից ելնելով, չարժի ուրանալ այդ օգնությունը: Մեր Սփյուռքն մեր աղքատ հանրապետության ձեռքում քիչ հաղթաթղթերից մեկն է:
Աստված չանի, կռիվ սկսի, այն մեր կողքին է լինելու ու առաջին հերթին արցախցին պիտի նետվի ճակատ, մյուս հայերը, հետո... Նախ տեղի հայերին պատրաստեք դրան: ինչի մասին է խոսքը, մարդիկ քնում են ու երազում իրենց ֆրանսիացի ու Ֆրանսիայում են պատկերացնում. սենց միշտ աչքը դուրս է մեր ազգի մի մասը:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Ֆիդո, գիտես Սփյուռքը տարեկան ինչքան փողա տալիս Հայաստանին, հլը իմացի, տնտեսագետ տղա ես, էդ թիվը բաժանի սփյուռքահայերի թվին, ու տես ամեն մի սփյուռքահային քանի մանեթ ա հասնում, ու գրի իմանանք ասենք մարդա 0.001 դոլլարը ահագին հաղթաթուղթ ա թե կարծիքդ կփոխես, սա մեկ, հաջորդը ուրեմն 1936-1939 թթ Իսպանական հեղափոխության ժամանակ, ինտեռնացիոնալ բրիգադներոըմ ավելի շատ հայեր են կամավոր եկել մյուս երկրներից ու կռվել քան Արցախյան գոյամարտում, էդ նույն ժամանակ Ֆրանսիայի հայերը մի ամսվա մեջ հավաքել են 1 միլիոն ֆրանկ օգնելու ու զինելու Իսպանիայում մարտնչող հեղափոխականներին, մեկ էլ էդ քո ասած ահագին օգնությունը որ սփյուռքը տալիս ա, եղած չեղած համահայկական հիմնադրամ չի, էս տարի ինչքան հավաքեցին՞ գիտես՞
հիմա տեսնում ես որ Սփյուռքը նավթին հակակշիռ չի, քանի որ կարդա քո ներքվի գրառումը
իրնաց 1.6 միլիարդից կհանես սփյուռքի նվիրատվությունները ու կտեսնես տակը ինչ տարբերություն է մնում, հակակշիռ ա թե չէ
Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 06.07.2008, 14:21:
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
[QUOTE=Fedayi;949421]Իրոք, Սփյուռքն օգնել է Հայաստանին և Արցախին, բայց միայն ոչ մարդկային ռեսուրսներով:
QUOTE]
Շատ դիպուկ եք նկատել: Ւսկ ինչ էք կարծում, դա պատահականություն է (մարդկային ռեսուրսը)....
![]()
մտահոգ
Շատ լավ հոդված է:
Ի դեպ նույն այդ սինդրոմով տառապում է Հայկական պետությունը:
Սեֆիլյանենք մի լավ ֆիլմ էին նկարել կարծեմ վերնագիրը այսպես էր: «Հայը այսօր ձուլվում է Հայաստանում»
Շատ պարզ հստակ ցույց էր տրվում թե ինչ է կատարվում որ այս պետությունը ոչ մի կապ չունի մեր Երազած Հայաստանի հետ:
Բայց ես մի հարցում համաձայն չեմ նրա հետ: Նա գալիս է այն եզրակացության որ մեղավորը մի քանի հոգի են, նախագահ վարչապետ ու նման բաներ:
Բայց իրականում էս ցեցը մտել է բնակչության շատ լայն շերտերի մեջ:
Ու պետք չի մեծ հույսեր կապել որ Սերժ փոխելով մի բան կփոխվի: Եթե միայն Սերժը լիներ մեր երազած Ազատ Անկախ Հայաստանի կառուցման խանգարողը ապա վաղուց նա չեզոքացված կլիներ:
Ես իրականում արդեն տեսնում եմ ուր է տանում այս ամբողջը մեզ: Մեծ հայկական տրագեդիաների ուղի: Միայն այդ ժամանակ ենք մենք սթափվում ու վերադառնում իրական աշխարհ:
Վերջին խմբագրող՝ Marduk: 06.07.2008, 16:57:
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ