User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ներգրավվելու՞ եք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին

Քվեարկողներ
35. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, որպես մասնակից

    1 2.86%
  • Այո, կաշխատեմ հնարավորինս շատ ֆիլմ դիտել, վարպետության դասերին մասնակցել ու հյուրերի հետ շփվել

    5 14.29%
  • Այո, կդիտեմ մի քանի ֆիլմ

    19 54.29%
  • Ոչ, ֆիլմերը վարձույթի սրահներից էլ կարող եմ ձեռք բերել

    2 5.71%
  • Ոչ, չեմ սիրում արտասահմանցիների այս ամենամյա անիմաստ կուտակումը Երևանում

    1 2.86%
  • Ի՞նչ է էդ «Ոսկե Ծիրանը»

    7 20.00%
Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: Ոսկե Ծիրան 5

  1. #61
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում, այս փառատոնը գործազուրկների համար է՞՞՞՞
    Ժամը 6ից հետո ոչ մի հետաքրքիր բան չկա
    Ո՞նց չկա։ Օրինակ՝ վաղը ժամը 21։30, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի "Երիտասրարդություն՝ առանց երիտասարդության" ֆիլմը կա։ Ես անպայման գնալու եմ։ Չնայած երևի վաղը չգնամ՝ շատ ուշ է, բայց ամսի 19-ին հաստատ գնալու եմ (19*-ին ժամը 18։00-ին է լինելու ) ։

    Մի քիչ էլ ֆիլմի մասին՝
    ԱՄՆ / Գերմանիա / Իտալիա / Ֆրանսիա / Ռուսաստան
    2007, 124min.

    Պրոդ./սց./ռեժ.` Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա, օպեր.` Միհայ Մալայմերե կրտսեր, կոմպոզ.` Օսվալդո Գոլիխով, նկ.` Կալին Պապուրա, հնչ.` Միհայ Բոգոս, մոնտ.` Փիթ Հորներ, գործադիր պրոդ.` Անահիտ Նազարյան, Ֆրեդ Ռուզ:
    Դերերում. Թիմ Ռոթ, Ալեքսանդրա Մարիա Լարա, Բրունո Գանց, Անդրե Հենիքե, Մարցել Յուրես, Ադրիան Պինտյա, Ալեքսանդրա Պիրիչի, Ֆլորին Պիերսիկ կրտսեր, Զոլտան Բուտուչ, Ադրիանա Տիտիենի:

    1938թ., Ռումինիա: 70-ամյա Դոմինիկ Մատեին` լեզվի և փիլիսոփայության պրոֆեսորը, ինքնասպանություն է ծրագրում: Կյանքի հանդեպ սերը մահացած է, և նա ի վիճակի չէ ավարտել իր կյանքի աշխատանքը լեզվի արմատների վերաբերյալ: Այնուհետև նա կայծակնահար է լինում: Փոքր-ինչ առողջանալուց հետո նա երիտասարդանում է: Այժմ էլ նա պետք է խուսափի նացիստներից, որոնք ուզում են ուսումնասիրել և հետազոտել նրան: Մի քանի օր անց նա հանդիպում է մի երիտասարդ կնոջ, որը կայծակնահարության իր սեփական փորձն ունի: Դոմինիկը ոչ միայն նոր սեր է գտնում, բայց նաև նոր կարողություններ դեպի իր հետազոտական աշխատանքի բանալին: Կյանքի քաղցրությունը վերջնականապես գտնվա՞ծ է:
    Վերջին խմբագրող՝ Freddie: 15.07.2008, 18:42:

  2. #62
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞նց չկա։ Օրինակ՝ վաղը ժամը 21։30, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի "Երիտասրարդություն՝ առանց երիտասարդության" ֆիլմը կա։ Ես անպայման գնալու եմ։ Չնայած երևի վաղը չգնամ՝ շատ ուշ է, բայց ամսի 19-ին հաստատ գնալու եմ (19*-ին ժամը 18։00-ին է լինելու )
    հա, երևի 19-ին մտնելն ավելի հավանական կլինի, վաղը մուտքը հրավիրատոմսերով է լինելու... թեև էսօր էլ Անտոնիոնիի «Ամպերից այնկողմ»-ի դիտումն էր հրավիրատոմսերով, բայց ոտքի վրա մնացած լիքը մարդ կար դե ես հաջողացրել էի նստել առհասարակ, մի գաղտնիք, հատկապես կարմիր դահլիճի ցուցադրությունների ժամանակ հեշտ է խորամանկել. հենց մարդկանց հոսքը փակում է հսկիչի տեսադաշտը, վազում, մյուս մուտքից եք մտնում ու առանց տոմս! մինչև հիմա մյուս մուտքը չէին հսկում, Անտոնիոնիի դիտման ժամանակ էլ կամավոր էրեխեքն էին, իրենց համոզելը հաստատ դժվար չի

    Այս կինոփառատոնով հետաքրքրվողներին կխնդրեի ,որ ասեին ,թե այս մի քնաի տարավա մեջ ինչ հզոր ֆիլմ են ,որը արժանացել ա մի շարք այլ միջազգային փառատոնների ուշադրությանը , իմ մոտ այնպիսի տպավորություն ա ,որ ստեղ են բերում միայն անհանդիսատես կինոները…
    Իսկ դու, «հզոր ֆիլմ» ասելով, ի՞նչ նկատի ունես... եթե մեծ աղմուկ բարձրացնող ֆիլմեր, ապա հազիվ թե գտնես էդպիսիք... բայց Ծիրանի ծրագրում միշտ էլ, ինչպես այս տարի, ընդգրկվում են տարբեր փառատոններին մի շարք մրցանակներ վաստակած ֆիլմեր... էս տարի էլ կան` «Դուշկան», «Օրն ուրիշ կերպ է կրկնվում այսօր» (պաստառի վրա շարքով գրված էին փառատոնների անունները), «Ջրահարսը»... նախորդ տարիներից` Ալմոդովարի «Վերադառնալը» ու էլի շատ ֆիլմեր, որոնք չեմ հիշում բայց էս տարի իսկապես շա~տ մեծ տեղ են գրվաում ռետրոսպեկտիվաները` Վիմ Վենդերս, Անտոնիոնի, Մեհրջուի, Սարոյանի գործերի հիման վրա ստեղծված ֆիլմեր, Փելեշյան... էսօր էնքա~ն ուրախացա! Լիքը մարդիկ եկել էին հատուկ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը դիտելու!!! Իհարկե, դահլիճը էդպես էլ չլցվեց, բայց ես նույնիսկ էդքան հանդիսատես չէի սպասում... լավ է, որ Նրա անունը գոնե էդքան մարդու համար նշանակություն ունի... թեև, եթե սթափ դատենք, ցավալի է, որ ընդամենը էդքանն են...

    Հե-հե
    Արտակարգ լավ ֆիլմ էր… Նաև խոսեցինք ռեժիսորի հետ ֆիլմից մեր ստացած տպավորությունների մասին: Հետաքրքիր մարդ էր: Ու հետաքրքիր ֆիլմ էր նկարել… Բայց դե, ճաշակին ընկեր չկա:

    Հ.Գ.
    Հա, ի դեպ, Չինաստանը Հայաստանին շատ էր նման, ամեն ինչով, նույնիսկ պարկի կտորից կարված գյուղական պայուսակներով, միայն շեղ աչքերն էին տարբեր ու լեզուն…
    Լու՞րջ արդեն փոշմանում եմ, որ 2 ընդամենը րոպե եմ նայել (զանգեցին, կանչեցին...)
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  3. #63
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալվում ես, Ան ջան: Երեկ 2 հրաշալի ֆիլմ ենք դիտել
    .................. ու լեզուն
    Ուզում էի գնաի մաստեր կլասի Բայց առավօտվա ժամերին էր:

    Համ էլ, ինչ էին կինոների անունները, ասեք որ նայենք մենք էլ
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. #64
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Ուրեմն սենց։ Այսօր գնացի "Դուշկա" Ֆիլմը նայելու, լավ տրամադրված՝ դե սպասում էի, որ լավ ֆիլմ է լինելու, և ի՞նչ՝ այսօր միայն հրավիրատոմսերով էր։
    Դե ինչ արած՝ արդեն տրամադրվել էի ֆիլմ դիտելու։ Եվ քանի որ տեղյակ էի, որ «Նիրիում» էլ ֆիլմեր են ցուցադրում՝ գնացի այնտեղ։ Իսկ ֆիլմը, որը այդ ժամին պիտի ցուցադրեին, Մարցել Վենի «Նա, ով ճամփա ընկավ. Վիմ Վենդերսի վաղ տարիները» վավերագրական ֆիլմն էր։
    Ֆիլմը գերմանացի կինոռեժիսյոր Վիմ Վենդերսի մասին էր։ Շատ հետաքրքիր էր արված։ Այն 60-ականների շունչը՝ որոնցում ստեղծագործել էր Վենդերսը, շատ լավ և դիպուկ էր փոխանցված։ Հետաքրքիր էր ֆիլմը նաև այն տեսակետից, որ մեծ քանակությամբ ինֆորմացիա էր տալիս, և անգամ այդ ռեժիսյորի մասին չտեղեկացված մարդը պարունակալից տեղեկություններ կարող էր ստանալ ֆիլմից։
    Բացի այս ամենից, ֆիլմը պարունակալից էր հենց Վիմ Վենդերսով։ Ուզում եմ ասել, որ Վենդերսը հետաքրքիր, գրավիչ, կրթված մարդ լինելով՝ կարողանում էր այդ ամենը փոխանցել էկրանի միջով։ Շատ հետաքրքիր էր նրան լսել։ Ասես վարպետության դաս տար։ Ֆիլմում բացահայտվում էր նրա ներաշխարհը, նրա ֆիլմերից տարբեր կադրեր էին ցուցադրվում, խոսում էին նրա ընկերները։
    Մի խոսքով շատ հետաքրքիր ֆիլմ էր։ Չնայած, միգուցե, ես այդ ամենին նայում եմ որպես ռեժիսյոր՝ դրա համար էլ գրավիչ է թվում։ Դահլիճից շատ մարդիկ դուրս էին գալիս՝ ֆիլմը չավարտված։ Սակայն մյուս կողմից՝ նրանք էլ , գալուց առաջ, պետք է հասկանային, որ ֆիլմը վավերագրական է։

  5. #65
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Մեջբերում Freddie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն սենց։ Այսօր գնացի "Դուշկա" Ֆիլմը նայելու, լավ տրամադրված՝ դե սպասում էի, որ լավ ֆիլմ է լինելու, և ի՞նչ՝ այսօր միայն հրավիրատոմսերով էր։
    Դե ինչ արած՝ արդեն տրամադրվել էի ֆիլմ դիտելու։ Եվ քանի որ տեղյակ էի, որ «Նիրիում» էլ ֆիլմեր են ցուցադրում՝ գնացի այնտեղ։ Իսկ ֆիլմը, որը այդ ժամին պիտի ցուցադրեին, Մարցել Վենի «Նա, ով ճամփա ընկավ. Վիմ Վենդերսի վաղ տարիները» վավերագրական ֆիլմն էր։
    Ֆիլմը գերմանացի կինոռեժիսյոր Վիմ Վենդերսի մասին էր։ Շատ հետաքրքիր էր արված։ Այն 60-ականների շունչը՝ որոնցում ստեղծագործել էր Վենդերսը, շատ լավ և դիպուկ էր փոխանցված։ Հետաքրքիր էր ֆիլմը նաև այն տեսակետից, որ մեծ քանակությամբ ինֆորմացիա էր տալիս, և անգամ այդ ռեժիսյորի մասին չտեղեկացված մարդը պարունակալից տեղեկություններ կարող էր ստանալ ֆիլմից։
    Բացի այս ամենից, ֆիլմը պարունակալից էր հենց Վիմ Վենդերսով։ Ուզում եմ ասել, որ Վենդերսը հետաքրքիր, գրավիչ, կրթված մարդ լինելով՝ կարողանում էր այդ ամենը փոխանցել էկրանի միջով։ Շատ հետաքրքիր էր նրան լսել։ Ասես վարպետության դաս տար։ Ֆիլմում բացահայտվում էր նրա ներաշխարհը, նրա ֆիլմերից տարբեր կադրեր էին ցուցադրվում, խոսում էին նրա ընկերները։
    Մի խոսքով շատ հետաքրքիր ֆիլմ էր։ Չնայած, միգուցե, ես այդ ամենին նայում եմ որպես ռեժիսյոր՝ դրա համար էլ գրավիչ է թվում։ Դահլիճից շատ մարդիկ դուրս էին գալիս՝ ֆիլմը չավարտված։ Սակայն մյուս կողմից՝ նրանք էլ , գալուց առաջ, պետք է հասկանային, որ ֆիլմը վավերագրական է։
    Այ Ֆրեդի ջան, մի քիչ խորամանկեիր, կմտնեիր Դուշկա-ին... լավ, հերթ կանգնիր, քեզ էլ կտամ DVD-ն
    գրածիդ երկրորդ մասն ինձ ավելի դուր եկավ... ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ էդպես տպավոված ես ես էլ էի էնտեղ` երկրորդ հարկում, ափսոս, չգիտեի, որ եկել էիր... իսկապես լավ ֆիլմ էր, թեև ԻՐ ԿԻՆՈ-ի մասին, ամեն դեպքում, քիչ խոսեց... անձնականն ավելի շատ էր, չնայած, դու էլ տեսար, իր մոտ անձնական-մասնագիտական լրիվ միահյուսված է... շատ տարօրինակ ու հետաքրքիր մարդ է, ընկերուհիս ասաց` մոտ օրերս պիտի հարցազրույց վերցնի... պիտի մի բան անեմ, պոչից կպնեմ, մի-երկու հարց էլ ես տամ իսկ թարգմանության ընթերցումը դուրդ եկա՞վ... էրեխեքի մասին տարբեր կարծիքներ եմ լսում, ուզում եմ հասկանալ, թե ոնց է ճիշտ, պատրաստվել` վաղը չէ մյուս օրը երկու հատ իրար ետևից ֆիլմ եմ կարդալու Նաիրի-ում, հենց նոր նայեցի` երկուսն էլ դանդաղ-մելամաղձոտ ապուշություն են մեկը մեր Արագածի վրա գտնվող ԵրՖիի կայանի մասին է, մեր ֆիզիկոսներին ու նրանց խոհարարներին լրիվ գիժ են հանել... բայց սիրուն է նկարած...

    Էս էլ Վենդերսը վարպետության դասից հետո բոլորը դադարեցին լուսանկարել, ես խեղճին հանկարծակիի բերեցի
    Wenders1.jpg
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 17.07.2008, 00:20:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #66
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Սա էլ նոր ստացա... ուշ է, բայց դեռ երեք օր կա
    GoldAppricot-mail1.jpg
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  7. #67
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    ա, մոռացա, վաղը դիտում ենք Ջրահարսը!!!
    վերջապես մեկ տարվա սպասելիքներս ու ակնկալիքներս պիտի արդարացվեն!!! վստահ եմ Չգիտեմ,թ ե որ ժամին կդիտեմ, բայց եթե երեկոյան գալու լինեք, հրավիրատոմսերով է լինելու (դիտումները 12-ին ու 20-ին են), իմ ձեռքին գուցե մեկ էլ տեսաք 1-2 հատ ավելանան, համենայն դեպս գտեք ինձ Երևի թե «Ամելի» ֆիլմի նկարով շապիկով կլինեմ
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #68
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ Ֆրեդի ջան, մի քիչ խորամանկեիր, կմտնեիր Դուշկա-ին... լավ, հերթ կանգնիր, քեզ էլ կտամ DVD-.........................
    Էս էլ Վենդերսը վարպետության դասից հետո բոլորը դադարեցին լուսանկարել, ես խեղճին հանկարծակիի բերեցի
    Wenders1.jpg
    Էս դու ես նկարել, Ձնծաղիկ՞՞՞՞

    Սուպպպեեեեռռռ նկար ա
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  9. #69
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դու ես նկարել, Ձնծաղիկ՞՞՞՞

    Սուպպպեեեեռռռ նկար ա
    Մերսիիի, ես եմ նկարել Էսօր տեսա` իր ֆիլմի ցուցադրությունից առաջ կնոջ հետ կանգնած էր Ազնավուրի հրապարակում, հիացած նայում էի վրան, շրջվեց աչքով արեց Հետո բեմ բարձրացավ ֆիլմը ներկայացնելու, ամբողջ կարմիր դահլիճը երկար ծափահարում էր... կարելի էր նույնիսկ կանգնել... մեկ էլ մտքովս անցավ, տեսնես որ Փարաջանովը () հիմա մեզ հետ լիներ, մեր կողքին, ես ի՞նչ կանեի... երևի ամբողջ օրը հեռվից հեռու հետևեի, բայց մոտենալ չէի համարձակվի... էս ռեժիսորներին էլ հաճախ ուզում եմ մոտենալ, շփվել, հարցեր տալ... չի ստացվում
    Դիտեցի Ջրահարսը էնպիսին չէր, ինչպիսին սպասում էի... Լրիվ Ամելիոտ էր, բայց ուրիշ գույներով, ուրիշ տեսակ... նույնիսկ ինձ թվում էր, որ Ամելին հիմքում էնքան շատ էր, որ ռեժիսորը որոշ քայլերով ուղղակի փորձում էր խուսափել էդ կինոյից, բայց զուգահեռները ուղղակի հնարավոր չէ չնկատել... Վերջը դաժան էր, թեև ճիշտ` իմաստային առումով. էդ տեսակ մարդը չի կարող ապրել էս աշխարհում... բայց պիտի մի քիչ նախապատրաստեր, հիմնավորեր... հետո էդ աղջիկը էնքան վատ բաների պատճառ է դառնում... էդ լավ չէր... բայց ժողովրդի մեծ մասը հիացած էր, էդ լավ է... ես որոշակիորեն նախապատրաստվել էի, էնպես որ լրիվ օբյեկտիվ չեմ կարող լինել...

    «Դուշկա»-ով էլ են բոլորը հիացած, կանխատեսում են, թե պիտի հաղթի (թեև ասում են, որ ժյուրիի նախագահը վատ է տրամադրված էս ֆիլմի հանդեպ), բայց մեկ էլ դուրս է գալիս` ընկերներիցս ոչ մեկ չի հասկացել էս ֆիլմը... թեև էդպես էլ` շատ են հավանել... հետաքրքիր է` ակումբցիներից նրանք, ովքեր հաջողացրել են դիտել (բայց կա՞ն էդպիսիք), ինչպե՞ս են հասկացել...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  10. #70
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ Ֆրեդի ջան, մի քիչ խորամանկեիր, կմտնեիր Դուշկա-ին... լավ, հերթ կանգնիր, քեզ էլ կտամ DVD-ն
    Ճիշտն ասած կարայի խորոմանկեի, բայց մինչև "Դուշկային" գալը ուզում էի նաև Վենդերսին գնայի։ Երկմտանքի մեջ էի։ Ի վերջո ընտրեցի "Դուշկան"։ Բայց, երբ տեսա, որ հրավիրատոմսով է, առանց երկմտելու գնացի Վենդերսի մասին վավերագրականը նայելու։

  11. #71
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Այսօր ոչ մի ֆիլմ դիտել չհաջողվեց՝ հիվանդ պարկած եմ։Ավելի ճիշտ՝ նստած եմ, բայց դե էլի հիվանդ եմ։

    Բայց երեկ դիտեցի Վիմ Վենդերսի "Ներս մտեք առանց թակելու"։ Շատ գեցիկ ֆիլմ էր։ Հատկապես մեծ էկրանի վրա շատ գեղեցիկ էր նայվում։ Դե իհարկե ֆիլմը լավը պիտի լիներ, չէ՞ որ ռեժիսյորը Վիմ Վենդերսն է։ Իսկ նա, ինչպես գիտեք, ներկա էր ֆիլմի ցուցադրությանը։ Վերջում էլ հանդիստեսի հարցերին պատասխանեց (ինչ էլ մի հարցեր լինեին՝ ծիծաղս գալիս էր

    Հա մեկ էլ, երբ ֆիլմը վերջացավ, հանդիսատեսի կեսը վազքով դուրս թռավ դահլիճից։ Բայց ֆիլմից հետո Վենդերսը պիտի բեմ բարձրանար։ Մինչև չհայտարարեցին, որ Վենդերսը բեմ է բարձրանում, դահլիճից հանդիսատեսի հոսքը չդադարեց։ Դրանցից երևի կեսն էլ չգիտեր, թե ո՞վ է Վիմ Վենդերսը։ Անկապ՝ ուղղակի կինո էին եկել։ Ես դեմ չեմ՝ թող գան, բայց գոնե նախապես հետաքրքրված լինեին, թե ինչ ֆիլմի են գալիս։
    Վա՜յ, բա մնացողները ինչ արեցին։ Վենդերսը հարցերի է պատասխանում, իրանք չեն բարեհաճում բջջայինները անջատեն։ Մեկն էլ՝ ետևումս, հեռախոսով սենց խոսակցություն է վարում.
    —Հա, կինոյում ենք։ Հեսա պրծնում ա։ Ճաշը պատրա՞ստ ա։ Ի՞նչ ես էփել։ Դե լավ, դիր՝ հեսա գալիս ենք։
    Ես այս սմայլիկի նման էի դարձել՝
    Մի խոսքով դատեք ինքներդ։

    Չնայած այս ամենին, ֆիլմի ցուցադրությունը անցավ բավականին լավ։ Համենայն դեպս ես ուրախ եմ, որ այնտեղ գտնվել եմ։
    Վերջին խմբագրող՝ Freddie: 18.07.2008, 21:22:

  12. #72
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Վենդերսի էդ ֆիլմից դուրս էի եկել... չդիմացա... ֆիլմը ոնց որ սովորական հոլիվուդյան բան լիներ, թեև, կարծում եմ, գոնե հետո վենդերսոտ բաներ եղել են մեջը... հետո շոգ էր, հոգնած էի, աչքս մի քանի անգամ կպավ... դուրս եկա...
    էսօրվանից դժգոհ եմ! ոչ մի կարգին բան չեմ նայել 2 ֆիլմ Նաիրի-ում ձայնավորեցի... չէ, մեկը լավն էր` «Ծաղկակամուրջը»... պատկերացրեք` մինչև վերջին վայրկյանը կարծում էի, թե խաղարկային էր, մեկ էլ պարզվեց` վավերագրական էր ու որևէ բեմադրված տեսարան չկար բայց էնքան մաքուր ու հանգիստ էր նկարված... կերպարները հեչ ցույց չէին տալիս, թե նեղվում են տեսախցիկի ներկայությունից, դե դա ռեժիսորի վարպետությունից է գալիս!
    Սահակյանցի մուլտերը նայեցի... լավն էր նպատակը` ուսուցողական ֆիլմեր էին հայոց պատմության մասին, շատ համով հումոր կար, բայց նաև սարսափելի ատելություն կար... իբրև թե 2034թ. հայրենական պատերազմում հայերը հաղթում են Թուրքիային, երկիրը վերանվանվում է Հայք, սահմանը անմիջապես Հունաստանի հետ է` Թուրքիան ջնջված է քարտեզից... ու մի խումբ հայ դպրոցականներ Կարսից գնում են տարբեր քացաքներ` ճանաչելու հայրենիքը... 2050 թ.-ն է: Լավ են ներկայացնում պատմությունը, բայց մեկ-մեկ էսպիսի բաներ կային. «հա, սա թուրքերն են ավիրել, վայրենի են, գազան ազգ են...»: Չէ, էդպես չի´ կարելի երեխեքին դաստիարակել... իսկական ատելությամբ էր լցված... բայց ինձ մի պահ շա~տ դուր եկավ. խոսում են Սասունցի Դավթից, երեխաներից մեկն ասում է` ափսոս էպոսը չեմ կարդացել, կգնամ տուն, մուլտը կնայեմ, մյուսը զարմացած հարցնում է` արդեն վերջացրե՞լ են (Հայֆիլմում քանի~ տարի է` նկարում են այդ մուլտը...հուսանք իսկապես 2050թ.-ին կվերջացնեն):
    Վաղը հույս ունեմ Կոպոլայի ֆիլմը դիտել... ու էլի շատ բաներ...

    ԼԱՎ ԼՈՒՐ! ամսի 20-ին «Մոսկվա» և «Նաիրի» կ/թ-ներում կցուցադրվեն ամենասիրված ու հաղթած ֆիլմերը` այդ թվում նաև «Դուշկա»-ն
    տեսնես ոոոո՞վ կհաղթի...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  13. #73
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Ես էլ եմ Կոպպոլայի ֆիլմին գնալու։ Արդեն տոմսն էլ եմ առել։

  14. #74
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Փառատոնն ավարտված է:

    Ոսկե ծիրանի մրցանակակիրները

    Հուլիսի 19-ին, ժամը 21.00-ին, Երևանի Լաթար համալիրում կայացավ 5-րդ Ոսկե ծիրան կինոփառատոնի փակման արարողությունը: Փակման արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կինոաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից:
    Ներկաներին ողջունեց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրայնը` խոսքը փոխանցելով ժյուրիի նախագահներին, ովքեր էլ ներկայացրեցին փառատոնի մրցանակակիրներին:

    ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
    Գլխավոր մրցանակ` “Ոսկե ծիրան”- “ՋՐԱՀԱՐՍԸ”, /Ռուսաստան/, ռեժիսոր` Աննա Մելիքյան

    Հատուկ մրցանակներ`
    “Արծաթե ծիրան”- “ՀՐԱՇԱԼԻ ՔԱՂԱՔԸ”, /Թայլանդ/, ռեժիսոր` Ադիտյա Ասարաթ և “ԿԻՏՐՈՆԻ ԾԱՌԸ”/Իսրայել/, Էրան Ռիկլիս
    Ժյուրիի Դիպլոմ- “ԱՇԽԱՐՀԻ ԵԶՐԸ”, /Իրան/, ռեժիսոր Աբոլֆազլ Սաֆարի

    ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
    Գլխավոր մրցանակ` “Ոսկե ծիրան”- “ԿԱՆԱՅՔ ՇԱՏ ԲԱՆ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ", /Նիդեռլանդներ/, Մեյրա Աշեր

    Հատուկ մրցանակ`
    “Արծաթե ծիրան”-“ԼԱՔՇՄԻՆ և ԵՍ”, /Հնդկաստան/, ռեժիսոր Նիշտա Ջաին

    “ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ” ՄՐՑՈՒՅԹ
    Գլխավոր մրցանակ` “Ոսկե ծիրան”- “ԿԱՊՈՒՅՏ ԺԱՄԸ”, /ԱՄՆ/, ռեժիսոր Էրիկ Նազարյան

    Հատուկ մրցանակ`

    “Արծաթե ծիրան”- “ԳԱԹԱ”, /Ռուսաստան/, ռեժիսոր Դիանա Մկրտչյան
    Ժյուրիի Դիպլոմ- “ՋՐԱՌԱՏ. ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ”, /Հայաստան/, Մարիամ Օհանյան

    ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակ- “ԻՄ ՄԱՐԼՈՆՆ ՈՒ ԲՐԱՆԴՈՆ”, /Թուրքիա/, ռեժիսոր Հուսեյն Կարաբեյ
    ԷԿՈՒՄԵՆԻԿ ժյուրիի մրցանակ- “ԿԱՊՈՒՅՏ ԺԱՄԸ”, /ԱՄՆ/, ռեժիսոր Էրիկ Նազարյան

    Էկումենիկ ժյուրիի Դիպլոմ- “ԻՄ ՄԱՐԼՈՆՆ ՈՒ ԲՐԱՆԴՈՆ”, /Թուրքիա/, ռեժիսոր Հուսեյն Կարաբեյ

    “Արվեստում և կյանքում խիզախության համար” մրցանակը շնորհվեց Կատրին Բրեյային, /ֆրանսիա/
    Կինոյում մեծագույն վաստակի համար “Փարաջանովյան թալեր” մրցանակը շնորհվեց Վիմ Վենդերսին /Գերմանիա/
    “Կինոյում մեծագույն վաստակի համար” “Փարաջանովյան թալեր” մրցանակ շնորհվեց Դարյուշ Մեհրջուիին:
    ... փառատոնի շրջանակներում կայացող Համահայկական նախագիծը` Ատոմ Էգոյանի գլխավորությամբ դեռ ընթացքի մեջ է... ես կա´մ!!!!!!!!!!
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  15. #75
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    "Երիտասարդություն առանց երիտասարդության" Հա՛, հենց էս սմայլը։ Եվ գիտեք ինչի՞։ Լավ ասեմ։ Թե ես էտ կինոյից բան հասկացա։ Չէ, իսկապես, չջոգա ինչի՞ մասին է։ Կարծես թե լավ էր հանած, Թիմ Ռոտն էլ էր լավ խաղում, բայց դե ֆիլմը իմաստ չուներ։
    Օրինակի համար, նացիստների մոմենտը ընդհանրապես անիմաստ էր ֆիլմի մեջ՝ ավելոդ։ Կամ էլ վարդերի մասը չհասկացա։ Ինչի՞ մի վարդը դրեց ձեռքի մեջ, մյուսը ոտքին, իսկ 3-րդը ընդհանրապես անկապ հայտնվեց ձեռքում մեռնելուց հետո։ Ախր տրամաբանություն չկա։ Ու այսպիսի շատ անիմաստություններ։
    Բայց լավ հատվածներ էլ կային։ Հավանեցի այն, թե ինչպես է Թիմ Ռոտի երկվորյակը հայտնվում՝ հայլիների մեջ։ Շատ լավ էր արված։
    Բայց դե ֆիլմի իմաստը չհասկացա։ Ինչի՞ մասին էր։ Սիրո՞, գիտությա՞ն, թե ուրիշ մի բանի։ Ախր ռեժիսյորը ոչ մի բանի վրա կոնկրետ ակցենտ չէր տվել։ Դե արի ու ջոգի։ Այնքան ավելորդ դրվագներ կային, որ խճճվում ես և ի վերջո չես հասկանում թե ի՞նչ էր ուզում ռեժիսյորը ասել։ Ու վերջ ի վերջո էլ էս սյմայն է հայտնվում։
    Վերջին խմբագրող՝ Freddie: 31.07.2008, 22:21:

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ու՞մ բաժին կհասնի «Ոսկե գնդակը»
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 106
    Վերջինը: 12.01.2011, 21:31
  2. Վաճառք. Արծաթե և ոսկե զարդեր
    Հեղինակ՝ murmushka, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 11.09.2010, 22:28
  3. Ոսկե Ծիրան, 7–րդ միջազգային կինոփառատոն
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.07.2010, 19:44
  4. Ոսկե Ծիրան 6 կամ կինոյի շաբաթ. 12.07-19.07
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Կինո
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.08.2009, 17:19
  5. Ոսկե գնդակ / Ballon d'Or 2007
    Հեղինակ՝ Davo'o, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 06.12.2007, 03:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •