Ուրեմն սենց։ Այսօր գնացի "Դուշկա" Ֆիլմը նայելու, լավ տրամադրված՝ դե սպասում էի, որ լավ ֆիլմ է լինելու, և ի՞նչ՝ այսօր միայն հրավիրատոմսերով էր։![]()
Դե ինչ արած՝ արդեն տրամադրվել էի ֆիլմ դիտելու։ Եվ քանի որ տեղյակ էի, որ «Նիրիում» էլ ֆիլմեր են ցուցադրում՝ գնացի այնտեղ։ Իսկ ֆիլմը, որը այդ ժամին պիտի ցուցադրեին, Մարցել Վենի «Նա, ով ճամփա ընկավ. Վիմ Վենդերսի վաղ տարիները» վավերագրական ֆիլմն էր։
Ֆիլմը գերմանացի կինոռեժիսյոր Վիմ Վենդերսի մասին էր։ Շատ հետաքրքիր էր արված։ Այն 60-ականների շունչը՝ որոնցում ստեղծագործել էր Վենդերսը, շատ լավ և դիպուկ էր փոխանցված։Հետաքրքիր էր ֆիլմը նաև այն տեսակետից, որ մեծ քանակությամբ ինֆորմացիա էր տալիս, և անգամ այդ ռեժիսյորի մասին չտեղեկացված մարդը պարունակալից տեղեկություններ կարող էր ստանալ ֆիլմից։
Բացի այս ամենից, ֆիլմը պարունակալից էր հենց Վիմ Վենդերսով։ Ուզում եմ ասել, որ Վենդերսը հետաքրքիր, գրավիչ, կրթված մարդ լինելով՝ կարողանում էր այդ ամենը փոխանցել էկրանի միջով։ Շատ հետաքրքիր էր նրան լսել։ Ասես վարպետության դաս տար։Ֆիլմում բացահայտվում էր նրա ներաշխարհը, նրա ֆիլմերից տարբեր կադրեր էին ցուցադրվում, խոսում էին նրա ընկերները։
Մի խոսքով շատ հետաքրքիր ֆիլմ էր։ Չնայած, միգուցե, ես այդ ամենին նայում եմ որպես ռեժիսյոր՝ դրա համար էլ գրավիչ է թվում։Դահլիճից շատ մարդիկ դուրս էին գալիս՝ ֆիլմը չավարտված։ Սակայն մյուս կողմից՝ նրանք էլ , գալուց առաջ, պետք է հասկանային, որ ֆիլմը վավերագրական է։
![]()
Էջանիշներ