ԱՄՆ / Գերմանիա / Իտալիա / Ֆրանսիա / Ռուսաստան
2007, 124min.
Պրոդ./սց./ռեժ.` Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա, օպեր.` Միհայ Մալայմերե կրտսեր, կոմպոզ.` Օսվալդո Գոլիխով, նկ.` Կալին Պապուրա, հնչ.` Միհայ Բոգոս, մոնտ.` Փիթ Հորներ, գործադիր պրոդ.` Անահիտ Նազարյան, Ֆրեդ Ռուզ:
Դերերում.
Թիմ Ռոթ
, Ալեքսանդրա Մարիա Լարա, Բրունո Գանց, Անդրե Հենիքե, Մարցել Յուրես, Ադրիան Պինտյա, Ալեքսանդրա Պիրիչի, Ֆլորին Պիերսիկ կրտսեր, Զոլտան Բուտուչ, Ադրիանա Տիտիենի:
1938թ., Ռումինիա: 70-ամյա Դոմինիկ Մատեին` լեզվի և փիլիսոփայության պրոֆեսորը, ինքնասպանություն է ծրագրում: Կյանքի հանդեպ սերը մահացած է, և նա ի վիճակի չէ ավարտել իր կյանքի աշխատանքը լեզվի արմատների վերաբերյալ: Այնուհետև նա կայծակնահար է լինում: Փոքր-ինչ առողջանալուց հետո նա երիտասարդանում է: Այժմ էլ նա պետք է խուսափի նացիստներից, որոնք ուզում են ուսումնասիրել և հետազոտել նրան: Մի քանի օր անց նա հանդիպում է մի երիտասարդ կնոջ, որը կայծակնահարության իր սեփական փորձն ունի: Դոմինիկը ոչ միայն նոր սեր է գտնում, բայց նաև նոր կարողություններ դեպի իր հետազոտական աշխատանքի բանալին: Կյանքի քաղցրությունը վերջնականապես գտնվա՞ծ է:
Էջանիշներ