User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ներգրավվելու՞ եք «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին

Քվեարկողներ
35. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, որպես մասնակից

    1 2.86%
  • Այո, կաշխատեմ հնարավորինս շատ ֆիլմ դիտել, վարպետության դասերին մասնակցել ու հյուրերի հետ շփվել

    5 14.29%
  • Այո, կդիտեմ մի քանի ֆիլմ

    19 54.29%
  • Ոչ, ֆիլմերը վարձույթի սրահներից էլ կարող եմ ձեռք բերել

    2 5.71%
  • Ոչ, չեմ սիրում արտասահմանցիների այս ամենամյա անիմաստ կուտակումը Երևանում

    1 2.86%
  • Ի՞նչ է էդ «Ոսկե Ծիրանը»

    7 20.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 80 հատից

Թեմա: Ոսկե Ծիրան 5

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    հեքիմ
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2008
    Գրառումներ
    160
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ, շատ շնորհակալություն հաճելի որակումների համար… նշածդ երիտասարդ ուսանողներից եմ, բայց այ անգրագիտությանս մասին, թերեւս, էնքան տեղյակ չես, որ նման հայտարարություններ անես. իսկ թե ինչքանով ա ողորմելի վիճակում ԲՈՒՀ-ը, որտեղ սովորում եմ, չենք քննարկում... իհարկե, բողոքելու ու գոռգռալու տեղ ունի, ինչքան կուզես, բայց էդ էնքան մասնագետների մեղավորությունը չի, ինչքան պետության ու էն չմասնագետների, ովքեր քանդում են կիսատ-պռատ համակարգը…

    Չեմ հասկանում, թե ոնց դու, որպես կինոյի հետ կապված մարդ (որքանով հասցրել եմ հականալ), կարող ես վիրավորվել մասնագետների անցկացրած վարպետության դասերից ու մտածել, թե իրանք քեզ հիմարի տեղ են դնում, եթե բան են սովորեցնում... ինձ համար էդ բացառիկ հնարավորություն է իսկական կինոգործիչներից լսել կինոյի մասին շատ հետաքրքիր պատմություններ, վերլուծություններ ու ընդհանրապես... էդ ուղղակի շատ մեծ նվեր է՝ հանդիպել ու լսել էնպիսի ռեժիսորների, ինչպիսիք են Ատոմ Էգոյանը կամ Արտավազդ Փելեշյանը: Ու վստահ եղիր, որ կարգին մասնագետները էդ հանդիպումներին ներկա են եղել ու լիքը նոր բան են իմացել: Խնդիրը բութ հայերի գլուխները ինչ-որ բանով լցնելը չի, այլ փորձի փոխանակումը, սեփական տեսակետի ներկայացումը, ու հաստատ իմացիր, վարպետության դասեր լինում են աշխարհի շատ ու շատ փառատոնների շրջանակներում...
    ...
    Սիրելի Ձնծաղիկ

    Մինչև մարդական դիրք ընդունելը խորհուրդ կտամ ուշադիր կարդալ իմ նախորդ գրառումը և շեշտերը ճիշտ տեղադրել: Դու մի փոքր ձևախեղեցիր իմ ասածները: Հավանաբար հապճեպորեն անցնելով ու չվերլուծելով միանգամից ցանկություն ես հայտնել պաշտպանել մեր խեղճ ու կրակ կինոյի? պատիվը:
    Ա. Իմ տարակուսանքը վերաբերվում էր կազմակերպչական մասին: Որտեղ ակնհայտորեն ԲԱՑԱԿԱՅՈՒՄ է տեղի կինոարտադրության խթանումը:
    Բ. Վարպետության դասերը շատ լավ միջոց են հանդիպելու կինոգործիչների հետ, առանց խոսք, բայց ես պնդում են որ դա կարող է օգուտ տալ եթե ունենա տևական բնույթ ու այն էլ որոշակի հիմք ունեցղի համար:
    Գ. Այո կինոբուհերը ՍԱՐՍԱՓԵԼԻ վիճակում են և դրա մեղավորությունը միայն պետական ապարատի ուշադրության բացակայությունը չէ: Այնտեղ սովորող ուսանողների 2/3-ը կապ չունեն այդ մասնագիտության հետ: Ես իհարկե սխալվում եմ և դու սիրելի Ձնծաղիկ հիմա կբերես բազում նոր հեղինակների անուններ, ովքեր վերջին տարիների ընթացքում աչքի են ընկել:
    Դ. Կինոարտադրություն ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՅՖԻԼՄ : Տարօրինակ է նման ծիծաղելի արտահայտություն լսել ժամանակակից տեխնոլոգիաներվ հագեցած աշխարհում ապրող երիտասարդից: Երբ աշխարհը ուղակի հեղեղված է նոր մեդիաներով ստեղծված ֆիլմերից:
    Ե. ԱՅՈ կրթական սիստեմը անհրաժեշտ է փոխել: Կինոդպրոցներին ռեֆորմներ են պետք, նոր հայացքներ, նոր մոտեցումներ: Սիրելի Ձնծաղիկ ասա ինձ խնդրում եմ ձեր բուհերում դասավանդող մասնագետների միջին տարիքը:
    Կարելի է անվերջ թվարկել, բայց հնարավորէ սխալվում եմ և դու քո հիմնավոր փաստերով կհամոզես ինձ:
    absolvo te

  2. #2
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Իսկ ինչպե՞ս կարելի է մասնակցել վարպետության դասերին։

  3. #3
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Մեջբերում Heqim-ի խոսքերից Նայել գրառումը

    Է, չգիտեմ ես ինչքանով եմ էդպես, բայց դու ինձնից էլ շատ ես կառչում բառերից (թեկուզ հենց Հայֆիլմի պարագան, որը պարզապես օրինակ էր)!
    Heqim ջան, համաձայնիր, որ նրանից հետո, ինչ դու ինձ (թեկուզ ակամա) անգրագետ անվանեցիր, իմ բռնած դիրքը «մարդական» չես համարի:
    Ա. դու էդպես էլ չառաջարկեցիր էն իդեալական տարբեակը, որով փառատոնը կարող էր խթանել մեր կինոարտադրությանը.
    Բ. Ինչ անեմ, որ էդպես ես կարծում. ամեն դեպքում, ողջ աշխարհում էդ փորձը կա` որևէ փառատոնի շրջանակներում մի քանի օրվա մեջ վարպետության դասեր անց կացնել. ու եթե դա ավանդույթ է դարձել, ինչը համապատասխանում է իրականությանը, ուրեմն հաստատ դատարկ բան չէ: Ինձ վարպետության դասերը չեն խանգարել իրենց կարճ տևողությամբ կամ անհետաքրքիր բովանդակությամբ, որովհետև սովորաբար մասնագետները բավականին պատրաստվում են մաստեր-կլասների համար, ծրագիր մշակում, որի օգնությամբ մի քանի ժամում հսկայական քանակությամբ ինֆորմացիա են տեղ հասցնում հետաքրքրված ունկնդրին:
    Գ. ոլորտի առումով մտադիր էլ չեմ առարկել. կարծում եմ, ես քեզնից էլ լավ տեսնում ու զգում եմ դա իմ մաշկի վրա. նոր լավ դեմքեր կան, բայց եթե հանճարներ ունենայինք, դու հաստատ նրանց անունները կիմանայիր: Իսկ եթե խոսում ենք անհատներից, ոչ թե ընդհանուր ոլորտից, ՍԱՐՍԱՓԵԼԻ բառն արդեն տեղին չէ, որովհետև երիտասարդ ու միջին տարիքի որոշ հետաքրքիր գործիչներ փնտրում ու գտնում են արտահայտման յուրօրինակ ձևեր, թեև մշակելու ու մշակվելու տեղ բոլորն էլ ունեն:
    Դ. Կրկնեմ, դա զուտ օրինակ էր: ՈՒ էնքան թռուցիկ արված, որ մտքովս չէր անցնի` մի ամբողջ քննադատական կետ կհատկացնեիր: Դե, որ հարգել ես, էդպես ես արել, անդրդառնամ դրան էլ. ինքս մասնակցում/ել եմ մեդիայի տարբեր ոլորտներում ֆիլմերի, ֆիլմիկների, տեսանյութերի ստեղծման, բայց էն, ինչով զբաղվում է «Ոսկե Ծիրանը», կոչվում է Կինո. իսկ թե կուզես, որ փառատոնն անդրադառնա ավելի փորձարարական, տեղեկատվական կինոյին, արդեն պիտի դիմես իրենց ղեկավարությանը: Իսկ ինչ վերաբերում է իմ օրինակին, տես կետ Ա.
    Ե. Եթե իմանաս, թե նույն բանը ես քանի անգամ եմ ասել ԲՈՒՀ ընդունվելուց հետո, ինձ գոնե կդադարես դա համոզել: Բայց հավատա, ես ավելի «ներսի մարդ եմ», խնդիրը հաստատ էդ չի. հա, համակարգը խայտառակ հնացած է, ես չգիտեմ մեր ԲՈՒՀ-երի մեջ ուրիշ էդպիսին կա՞, ուր, ասենք, օտար լեզուների ուսուցումը բաժանված չլինի level-ների (տարրական օրինակ` իրադրությունը նկարագրելու համար), բայց ի՞նչ անեն դասախոսները, ովքեր ամեն անգամ «ժողովներին» բարձրացնում են էդ հարցն ու «քոռ ու փոշման» վերադառնում լսարանները: Էստեղ խնդիրը ուսանողների չպահանջկոտությունն ու ղեկավարների ինքնասածիությունն են: Հավատա, որ կան մի քանի լավ երիտասարդ մասնագետներ, ում ուղղակի չեն թողնում առաջ գնալ: Իմ կինոյի պատմության դասախոսը` Սիրանույշ Գալստյանը, ում ընկերուհու պես շատ սիրում ենք ու որպես հրաշալի մասնագետ շատ հարգում, 2 տարի ԳԱԱ-ում տարբեր ձեռակերտ խոչընդոտներ հաղթահարելուց հետո հազիվ կարողացավ պաշտպանել իր գիտական թեզը... պետական ուշադրությունից ու հովանավորությունից դուրս ա էսօր Կինոն, էդ հայտնի փաստ ա:

    իմ կողմից էլ ավելացնեմ Զ. կետը, որպեսզի չվրիպի քո աչքից. տես կետ Ա., որովհետև կրկնում եմ, իմ կարծիքով, փորձի փոխանակումից (դա կլինի տեսականորեն, ինչպես մինչև հիմա էր, թե գործնականորեն, ինչպես այս տարի լինելու է Ատոմ Էգոյանի հետ) ավելի լավ տարբերակ ես չգիտեմ. փառատոնը միջոց է, որից օգտվողները կարող են իրենց ուզածը քաղել ու սովորել... «Ծիրանը» ոչ թե բժշկում է, այլ տալիս է դեղատոմսը, ինքը կարող է շատ դռներ բացել` ծանոթությունների, նոր Կինոն ճանաչելու հնարավորություն տալ, մնացածն արդեն կախված է հիվանդից:

    Իսկ ինչպե՞ս կարելի է մասնակցել վարպետության դասերին։
    Երբ հայտնի լինի ծրագիրը, պարզ կլինեն նաև վարպետության դասերի օրերն ու ժամերը. ինքս դեռ ոչինչ չգիտեմ բացի նրանից, որ եկող շաբաթ լինելու են ինչ-որ կինոդիտումներ մամուլի ներկայացուցիչների համար: Պաշտոնական կայքում դեռ ծրագիրը տեղադրված չէր. www.gaiff.am բայց մի քիչ որ սպասենք, համ էնտեղ կտեղադրեն, համ էլ տպագրված ծրագրերը կտարածվեն, ես էլ հենց մի պետքական բան իմանամ, էստեղ կգրեմ
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 29.06.2008, 00:09:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  4. #4
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը

    Երբ հայտնի լինի ծրագիրը, պարզ կլինեն նաև վարպետության դասերի օրերն ու ժամերը. ինքս դեռ ոչինչ չգիտեմ բացի նրանից, որ եկող շաբաթ լինելու են ինչ-որ կինոդիտումներ մամուլի ներկայացուցիչների համար: Պաշտոնական կայքում դեռ ծրագիրը տեղադրված չէր. www.gaiff.am բայց մի քիչ որ սպասենք, համ էնտեղ կտեղադրեն, համ էլ տպագրված ծրագրերը կտարածվեն, ես էլ հենց մի պետքական բան իմանամ, էստեղ կգրեմ
    Շատ շնորհակալ կլինեմ Ձնծաղիկ ջան։ Անհամբերությամբ սպասում եմ։

  5. #5
    հեքիմ
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2008
    Գրառումներ
    160
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Է, չգիտեմ ես ինչքանով եմ էդպես, բայց դու ինձնից էլ շատ ես կառչում բառերից (թեկուզ հենց Հայֆիլմի պարագան, որը պարզապես օրինակ էր)!
    Heqim ջան, համաձայնիր, որ նրանից հետո, ինչ դու ինձ (թեկուզ ակամա) անգրագետ անվանեցիր, իմ բռնած դիրքը «մարդական» չես համարի:
    Ա. դու էդպես էլ չառաջարկեցիր էն իդեալական տարբեակը, որով փառատոնը կարող էր խթանել մեր կինոարտադրությանը.
    Բ. Ինչ անեմ, որ էդպես ես կարծում. ամեն դեպքում, ողջ աշխարհում էդ փորձը կա` որևէ փառատոնի շրջանակներում մի քանի օրվա մեջ վարպետության դասեր անց կացնել. ու եթե դա ավանդույթ է դարձել, ինչը համապատասխանում է իրականությանը, ուրեմն հաստատ դատարկ բան չէ: Ինձ վարպետության դասերը չեն խանգարել իրենց կարճ տևողությամբ կամ անհետաքրքիր բովանդակությամբ, որովհետև սովորաբար մասնագետները բավականին պատրաստվում են մաստեր-կլասների համար, ծրագիր մշակում, որի օգնությամբ մի քանի ժամում հսկայական քանակությամբ ինֆորմացիա են տեղ հասցնում հետաքրքրված ունկնդրին:
    Գ. ոլորտի առումով մտադիր էլ չեմ առարկել. կարծում եմ, ես քեզնից էլ լավ տեսնում ու զգում եմ դա իմ մաշկի վրա. նոր լավ դեմքեր կան, բայց եթե հանճարներ ունենայինք, դու հաստատ նրանց անունները կիմանայիր: Իսկ եթե խոսում ենք անհատներից, ոչ թե ընդհանուր ոլորտից, ՍԱՐՍԱՓԵԼԻ բառն արդեն տեղին չէ, որովհետև երիտասարդ ու միջին տարիքի որոշ հետաքրքիր գործիչներ փնտրում ու գտնում են արտահայտման յուրօրինակ ձևեր, թեև մշակելու ու մշակվելու տեղ բոլորն էլ ունեն:
    Դ. Կրկնեմ, դա զուտ օրինակ էր: ՈՒ էնքան թռուցիկ արված, որ մտքովս չէր անցնի` մի ամբողջ քննադատական կետ կհատկացնեիր: Դե, որ հարգել ես, էդպես ես արել, անդրդառնամ դրան էլ. ինքս մասնակցում/ել եմ մեդիայի տարբեր ոլորտներում ֆիլմերի, ֆիլմիկների, տեսանյութերի ստեղծման, բայց էն, ինչով զբաղվում է «Ոսկե Ծիրանը», կոչվում է Կինո. իսկ թե կուզես, որ փառատոնն անդրադառնա ավելի փորձարարական, տեղեկատվական կինոյին, արդեն պիտի դիմես իրենց ղեկավարությանը: Իսկ ինչ վերաբերում է իմ օրինակին, տես կետ Ա.
    Ե. Եթե իմանաս, թե նույն բանը ես քանի անգամ եմ ասել ԲՈՒՀ ընդունվելուց հետո, ինձ գոնե կդադարես դա համոզել: Բայց հավատա, ես ավելի «ներսի մարդ եմ», խնդիրը հաստատ էդ չի. հա, համակարգը խայտառակ հնացած է, ես չգիտեմ մեր ԲՈՒՀ-երի մեջ ուրիշ էդպիսին կա՞, ուր, ասենք, օտար լեզուների ուսուցումը բաժանված չլինի level-ների (տարրական օրինակ` իրադրությունը նկարագրելու համար), բայց ի՞նչ անեն դասախոսները, ովքեր ամեն անգամ «ժողովներին» բարձրացնում են էդ հարցն ու «քոռ ու փոշման» վերադառնում լսարանները: Էստեղ խնդիրը ուսանողների չպահանջկոտությունն ու ղեկավարների ինքնասածիությունն են: Հավատա, որ կան մի քանի լավ երիտասարդ մասնագետներ, ում ուղղակի չեն թողնում առաջ գնալ: Իմ կինոյի պատմության դասախոսը` Սիրանույշ Գալստյանը, ում ընկերուհու պես շատ սիրում ենք ու որպես հրաշալի մասնագետ շատ հարգում, 2 տարի ԳԱԱ-ում տարբեր ձեռակերտ խոչընդոտներ հաղթահարելուց հետո հազիվ կարողացավ պաշտպանել իր գիտական թեզը... պետական ուշադրությունից ու հովանավորությունից դուրս ա էսօր Կինոն, էդ հայտնի փաստ ա:

    իմ կողմից էլ ավելացնեմ Զ. կետը, որպեսզի չվրիպի քո աչքից. տես կետ Ա., որովհետև կրկնում եմ, իմ կարծիքով, փորձի փոխանակումից (դա կլինի տեսականորեն, ինչպես մինչև հիմա էր, թե գործնականորեն, ինչպես այս տարի լինելու է Ատոմ Էգոյանի հետ) ավելի լավ տարբերակ ես չգիտեմ. փառատոնը միջոց է, որից օգտվողները կարող են իրենց ուզածը քաղել ու սովորել... «Ծիրանը» ոչ թե բժշկում է, այլ տալիս է դեղատոմսը, ինքը կարող է շատ դռներ բացել` ծանոթությունների, նոր Կինոն ճանաչելու հնարավորություն տալ, մնացածն արդեն կախված է հիվանդից:
    ուրախ եմ քո համար, ուրեմն դու արժանի ես նրան որ ստանում ես....
    absolvo te

  6. #6
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Ուրեմն էսպես, ակումբցիներ ջան.
    այս շաբաթ կինոդիտումներ են անց կացվում հատուկ մամուլի ներկայացուցիչների համար` Թատերական գործիչների միությունում, կամ, որ նույնն է` Դերասանի Տանը (Ամիրյան-Պրոսպեկտ խաչմերուկի մոտ, «ՍԵԼԱ» խանութի հարևանությամբ): Ես կամավորություն եմ անում` ֆիլմի ընթացքում ոչ հայերեն ու ոչ ռուսերեն խոսքերի թարգմանություններ եմ կարդում, հասցրել եմ կարդալ Յոս Ստելլինգի «ԴՈՒՇԿԱ» ֆիլմի հայերեն թարգմանությունը... Շա~տ հրաշալի ֆիլմ էր, ես շա~տ սիրեցի!!! Վստահ եմ, որ լինելու է փառատոնի լավագույն ֆիլմերից մեկը, էնպես որ անպայման կդիտեք, առավել ևս, որ ռեժիսորն ինքը ներկա է լինելու!!! Վաղը ևս կարդալու եմ մի ֆիլմի թարգմանություն, հույս ունեմ տակից դուրս կգամ` 50 էջ դիտումների ժամերը էդպես էլ չեմ կարողանում ճշտել, սկսվում են մոտավորաես ժամը 13-ից, շարունակվում մինչև 17-18-ը... ես ձայնավորելու եմ իսպանացի ռեժիսոր «Սեպտեմբերներ» ("Septembers") ֆիլմը, դեռ ծանոթ չեմ, հիմա պիտի դիտեմ, հույս ունեմ` լավը կլինի. ֆիլմը կցուցադրվի ժամը 17-ին: Իհարկե, դիտումները մամուլի ներկայացուցիչների համար են, բայց, եթե ցանկությունը մեծ է, կարող եք ներս մտնել... քանի որ բեջերը դեռ բաժանված չեն, ոչ ոք չի կարող տարբերել ձեզ, առանձնապես չեն էլ հարցնում, թե ով եք, ինչու եք եկել... վերջին հաշվով կարող եք ինչ-որ անկապ ամսագրի անուն տալ կամ պարզապես խոստովանել, որ շատ եք ուզում դիտել ֆիլմերն, էդ պատճառով եկել եք: Իհարկե, ոչ մեկին չասել, որ էսպիսի խորհուրդներ եմ տարածում ինտերնետում
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  7. #7
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսպանացի ռեժիսոր «Սեպտեմբերներ» ("Septembers") ֆիլմը, դեռ ծանոթ չեմ, հիմա պիտի դիտեմ, հույս ունեմ` լավը կլինի. ֆիլմը կցուցադրվի ժամը 17-ին:
    Պարզվեց նույնպես շատ գեղեցիկ ու հուզիչ ֆիլմ է, սա արդեն` դոկումենտալ... հաճույքով կթարգմանեմ
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  8. #8
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    «ներքին կարգով» (ոչ մեկին չասեք ) տեղադրում եմ մամուլի ներկայացուցիչների համար անցկացվող կինոդիտումների ծրագիրը եկող օրերի համար

    Հուլիսի 4, ուրբաթ
    Հրաշալի քաղաք - ռեժ. Ադիտյա Ասարաթ, Թայլանդ (խաղարկային ֆիլմ), 92 ր.,
    ժ. 15.00

    Աշխարհի վերջը - ռեժ. Աբոլֆազլ Սաֆարի, Իրան (խաղարկային ֆիլմ), 75 ր.,
    ժ. 16.40, /ռեժիսորը ներկա կլինի փառատոնին/:

    Ծիծեռնակի բույնը - ռեժ. Բյուլենթ Արընլը, Թուրքիա (արտամրցութային ծրագիր), 21ր., ժ. 18.00, /ռեժիսորը ներկա կլինի փառատոնին/:

    Հուլիսի 5, շաբաթ
    Իմ Մարլոնը և Բրանդոն -ռեժ. Հուսեյն Կարաբեյ, Թուրքիա (Ռեժիսորներ առանց սահմանների) ծրագիր, 92 ր., ժ. 12.00, /ռեժիսորը ներկա կլինի փառատոնին/:

    Կարմիր սառնարանի ճանապարհորդությունը -ռեժ. Նատաշա Ստանկովիչ, Լուցիան Մունտյան (վավերագրական ֆիլմերի ծրագիր), 52 ր., ժ. 13.40, /ռեժիսորը ներկա կլինի փառատոնին/:

    1937 - ռեժ. Նորա Մարտիրոսյան, Հայաստան-ֆրանսիա, (Հայկական համայնապատկեր), 44 ր., ժ. 15.30, /ռեժիսորը ներկա կլինի փառատոնին/:

    Հուլիսի 7, երկուշաբթի
    Երկրպագություն
    - ռեժ. Ատոմ Էգոյան, Ֆրանսիա, (փակման ֆիլմ), 100 ր.,
    ժ.15.00, /ռեժիսորը ներկա կլինի փառատոնին/:

    Կապույտ ժամը- ռեժ. Էրիկ Նազարյան, ԱՄՆ, (Հայկական համայնապատկեր), 93 ր., ժ. 16.45, /ռեժիսորը ներկա կլինի փառատոնին/:
    թե փոփոխություններ լինեն ժամերի հետ կապված, կգրեմ, բայց եթե չհասցնեմ, կներեք
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  9. #9
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ոսկե Ծիրան 5

    Իսկ վերը նշված ֆիլմերը կինո Մոսկվայում է ցուցադրվելու ?
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ու՞մ բաժին կհասնի «Ոսկե գնդակը»
    Հեղինակ՝ Դարք, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 106
    Վերջինը: 12.01.2011, 21:31
  2. Վաճառք. Արծաթե և ոսկե զարդեր
    Հեղինակ՝ murmushka, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 3
    Վերջինը: 11.09.2010, 22:28
  3. Ոսկե Ծիրան, 7–րդ միջազգային կինոփառատոն
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.07.2010, 19:44
  4. Ոսկե Ծիրան 6 կամ կինոյի շաբաթ. 12.07-19.07
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Կինո
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.08.2009, 17:19
  5. Ոսկե գնդակ / Ballon d'Or 2007
    Հեղինակ՝ Davo'o, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 06.12.2007, 03:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •