Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
poster_fin-1.gif
Բոլորին շնորհավորում եմ «Ոսկե Ծիրան» 5-րդ կինոփառատոնի գալիք բացման կապակցությամբ!!! Այն արդեն շատ մոտ է, փառատոնը կկայանա
Երևանում հուլիսի 13-20-ը!!!
Այս տարի փառատոնը խոստանում է լինել շատ ավելի հետաքրքիր, բազմաժանր, անակնկալներով, ծրագրերով, վարպետության դասերով առավել հարուստ ու... ավելի մատչելի!!! ֆիլմերի տոմսի արժեքը լինելու է 300դր:



Ի՞նչ ակնկալիքներ կան, պատրաստվու՞մ եք դիտել ֆիլմերը, հաճախել վարպետության դասերին... թե՞ կբավարարվեք փողոցում արտասահմանցիներին տեսնելով ու հեռուստատեսությամբ 1-2 ոչ ծիրանոտ տեսանյութ դիտելով...
Ուխ.....

Սեդա ջան, իսկ ծրագիրը արդեն պատրաստ կա? Ես ամեն տարի մի քանի 3-4 շատ լավ ֆիլմ նայում եմ, էս տարի էլ ակումբցիների հետ կգնամ