Մեջբերում Heqim-ի խոսքերից Նայել գրառումը
Ես փորձում եմ լոգիկա տեսնել ու չզարմանալ թե ինչու են կազմակերպվում վարպետության դասեր և ում համար, երբ կինոբուհերը ողորմելի վիճակում են, իսկ երիտասարդները անգրագետ: Ում համար են այդ վարպետության դասերը, ուսանողի որը հինգ տարի վատնելով իր ժամանակը ու ոչինչ չսովորելով հանկարծ կկրթվի,
Նախ, շատ շնորհակալություն հաճելի որակումների համար… նշածդ երիտասարդ ուսանողներից եմ, բայց այ անգրագիտությանս մասին, թերեւս, էնքան տեղյակ չես, որ նման հայտարարություններ անես. իսկ թե ինչքանով ա ողորմելի վիճակում ԲՈՒՀ-ը, որտեղ սովորում եմ, չենք քննարկում... իհարկե, բողոքելու ու գոռգռալու տեղ ունի, ինչքան կուզես, բայց էդ էնքան մասնագետների մեղավորությունը չի, ինչքան պետության ու էն չմասնագետների, ովքեր քանդում են կիսատ-պռատ համակարգը…

Չեմ հասկանում, թե ոնց դու, որպես կինոյի հետ կապված մարդ (որքանով հասցրել եմ հականալ), կարող ես վիրավորվել մասնագետների անցկացրած վարպետության դասերից ու մտածել, թե իրանք քեզ հիմարի տեղ են դնում, եթե բան են սովորեցնում... ինձ համար էդ բացառիկ հնարավորություն է իսկական կինոգործիչներից լսել կինոյի մասին շատ հետաքրքիր պատմություններ, վերլուծություններ ու ընդհանրապես... էդ ուղղակի շատ մեծ նվեր է՝ հանդիպել ու լսել էնպիսի ռեժիսորների, ինչպիսիք են Ատոմ Էգոյանը կամ Արտավազդ Փելեշյանը: Ու վստահ եղիր, որ կարգին մասնագետները էդ հանդիպումներին ներկա են եղել ու լիքը նոր բան են իմացել: Խնդիրը բութ հայերի գլուխները ինչ-որ բանով լցնելը չի, այլ փորձի փոխանակումը, սեփական տեսակետի ներկայացումը, ու հաստատ իմացիր, վարպետության դասեր լինում են աշխարհի շատ ու շատ փառատոնների շրջանակներում...

ինչ վերաբերում է տեղի արտադրությանը խթանելուն. ճիշտ ես, բայց էդպես էլ կա: Հո չպիտի՞ դրսի ռեժիսորները գային ու Հայֆիլմում կինո նկարեին, որպեսզի հայ կինոարտադրությունը խթանվեր: Փառատոնը շատ մեծ դեր է իր վրա վերցրել՝ ժամանակակից բարձր կինոն Երեւան բերելու, կինոթատրոններում անկապ կատակերգություններ նայող հանդիսատեսին ճաշակ ցույց տալու, տեղեկացնելու նոր կինոյի ձեւերի, դեմքերի ու հիմնական գործընթացների մասին... բացի դրանից,
եթե չես նկատել, ես էստեղ տեղադրել եմ Ատոմ Էգոյանի հետ համատեղ ստեղծվելիք ֆիլմերի մասին հայտարարությունը... փորձի փոխանակումից լավ տարբերակ գիտե՞ս, որով փառատոնը կարող է օգնել մեր կինոգործիչներին;