poster_fin-1.gif
Բոլորին շնորհավորում եմ «Ոսկե Ծիրան» 5-րդ կինոփառատոնի գալիք բացման կապակցությամբ!!! Այն արդեն շատ մոտ է, փառատոնը կկայանա
Երևանում հուլիսի 13-20-ը!!!
Այս տարի փառատոնը խոստանում է լինել շատ ավելի հետաքրքիր, բազմաժանր, անակնկալներով, ծրագրերով, վարպետության դասերով առավել հարուստ ու... ավելի մատչելի!!! ֆիլմերի տոմսի արժեքը լինելու է 300դր:

Բարի գալուստ
Բարի գալուստ 5-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոն, թերևս միակ փառատոնն աշխարհում, որի թե նախագահը, թե տնօրենը` Հարություն Խաչատրյանը, գործող կինոռեժիսորներ են: Դա խոսում է հայերի մեծ կարողությունների մասին: Մենք վերապրածների ազգ ենք: Դարեր շարունակ մենք միշտ գտել ենք հարմարվելու եւ բարգավաճելու ճանապարհը:
Եվ այժմ, իր մեկնարկից հինգ տարի անց, մեր փառատոնն ակնհայտորեն բարգավաճում է: Ամեն տարի կինոգործիչները հավաքվում են Երեւանում վայելելու արտակարգ ընդունելությունը եւ գիտակցելու, որ Հայաստանն անկասկած բազմազան մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ է: Այս առումով այն իդեալական վայր է փառատոնի համար:
Ես հպարտ եմ, որ ի սկզբանե մասնիկն եմ այս արտակարգ իրադարձության, եւ ի սրտե ողջունում եմ ձեզ այս նշանավոր ծննդյան օրվա առթիվ:
atom_phtl-sm.jpg
Ատոմ Էգոյան
Ի՞նչ ակնկալիքներ կան, պատրաստվու՞մ եք դիտել ֆիլմերը, հաճախել վարպետության դասերին... թե՞ կբավարարվեք փողոցում արտասահմանցիներին տեսնելով ու հեռուստատեսությամբ 1-2 ոչ ծիրանոտ տեսանյութ դիտելով...