Ինտերնետում սակավ են հայալեզու կայքերը, առավել ևս կայքերը, որոնք հնարավորություն են տալիս հայերեն շփվել, հաղորդակցվել, եղածներում էլ այցելուների մասնակցությունը պասիվ է, կամ գրում են ոչ հայերեն, իսկ հայերեն գրելուց էլ՝ ոչ հայերեն տառերով: Սրա պատճառներից մեկը հայերեն տեքստեր մեքենագրելու տեխնիկական խնդիրների հետ է կապված: Ահա թե ինչու կարիք առաջացավ ստեղծել կայք, որը հնարավորություն կտա մեքենագրել հայերեն, լատիներեն տառերով գրված հայերեն տեքստերը փոխակերպել հայերեն տառերով տեքստերի, ASCII կոդավորմամբ տեքստերը փոխակերպել Unicode կոդավորմամբ տեքստերի և հայերեն տեքստերի հետ այլ գործողություններ անել: Սրանցից մի քանիսը akumb.am ֆորումում արդեն առկա են (հատուկ շնորհակալություն Արշակին հայերեն մեքենագրելու սկրիպտի համար): Սրանք բոլորը միասնական ներկայացնում ենք hayeren.akumb.am կայքում՝ կարծում ենք օգտագործողի համար հարմար միջավայրով:
Կայքը դեռևս ամբողջովին ավարտված չէ: Մասնավորապես համալրվելու է օգնություն բաժինը, ավելացվելու են նոր փոխակերպիչներ և այլն: Բայց այն արդեն օգտագործելի տեսքի է և ներկայացնում ենք ձեր դատին: Դիտողություններն ու առաջարկները սիրով կլսենք և կփորձենք իրագործել:
Սկրիպտերը կարող եք օգտագործել ձեր կայքերում, բայց պետք է պահպանեք հեղինակային իրավունքի տողերն ու hayeren.akumb.am-ին հղում անեք:
Առաջիկայում կայքում կավելացվի նաև այն մասին տեղեկություն, թե ինչպես կարող եք օգտագործել այդ սկրիպտերը՝ մանրամասն բացատրություններով:
Եթե ցանկանում եք նպաստել hayeren.akumb.am կայքի տարածմանը, առաջարկում ենք ձեր կայքերում տեղադրել մեր բաներները`
![]()





Մեջբերել
Բայց նրանցից և ոչ մեկը չի տրամադրում այսքան շատ քանակությամբ ձևափոխիչներ, որոնք մեր մոտ հետագայում էլ ավելի կշատանան։ Ոչ մեկը հասանելի չէ ֆրինետից։ Ոչ մեկի վրա այսքան ինֆո չկա, որը նույնպես կավելանա և չկա ևս մեկ հնարավորություն, որը մոտ ժամանակներում այդտեղ կավելանա

Էջանիշներ