Մեջբերում Վարդանանք-ի խոսքերից Նայել գրառումը
Որովհետև իր գրառումն էլ անհասկանալի և ընդհանրապես ես բացասական եմ վերաբերվում այդ նախաձեռնությանը: Ես վստահ եմ, որ վրացիները մեր դեպքում նման նախաձեռնությամբ հանդես չէին գա:
Անձամբ հաճախ եմ Վրաստանում լինում: Ավելի քան համոզված եմ, որ հարյուրավոր վրացիներ կգտնվեն, որոնք Artgeo-ի նման նախաձեռնությամբ հանդես կգային:

Երկրորդ, եթե նույնիսկ ենթադրենք, որ բացարձակապես բոլոր վրացիները թքած ունեն հայերի վրա, դա դեռ չի նշանակում, որ մենք էլ նույն կերպ պիտի վերաբերվենք: Դեպի արտաքին աշխարհ միակ լուսամուտ հանդիսացող հարևանին աջակցելը բխում է նաև մեր կենսական շահերից:

Եվ երրորդ, բոլոր թուրքերն էլ անկիրթ վայրենիներ են (գոնե մեր՝ հայերիս մեծ մասն այդպես է կարծում), ու դա չի նշանակում, որ մենք էլ նույնպիսի անկիթ վայրենիներ պիտի լինենք:

Ասածս ինչ է: Մեզ ի՞նչ, թե վրացիները կամ մնացածը ինչպես են մտածում կամ ինչ վարք ունեն: