Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես գտնում եմ, որ խախտում անողն իրավունք չունի մյուս խախտում անողից ինչ ոչ բան պահանջելու: "Դու ավելի շատ ես խախտել, քան ես, ուրեմն ես ես պիտի անցնեմ":?
Պահանջողը ես եմ, իմ ընկերներն ու հարազատներն են, Աթեիստն ա, ուրիշ ակումբցիներ են, ուրիշ Հայաստանցիներ, ուրիշ հայեր... Պահանջողը մենք ենք, հանրահավաք անողը մենք ենք, նորմալ երկիր ուզողը մենք ենք ու կապ չունի, թե էդ կոնկրետ ում միջոցով կանենք նախկինում խախտում արա՞ծի, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ եթե այդ մարդն իսկապես խախտում արել է, կարողանանք վաղը չթողնել նույնը ու հասնենք մեր ուզածին: Չկա Տեր-Պետրոսյան խնդիր, կա ժողովուրդ խնդիր: Ես՝ այդ խախտումները տեսած ՀՀ ազատ քաղաքացիս, պահանջում եմ նոր, ազատ, արդար ընտրություններ ու դրա համար անելու եմ հանրահավաքներ ու օրենքով չարգելված այլ գործողություններ, եթե անգամ Տեր-Պետրոսյանը դրանք չկազմակերպի, չգլխավորի