Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Այո, և չէի ցանկանա մի այդպիսի համակարգը փոխարինել մյուսով։
Եթե ընդունում եք, որ այդ համակարգը կա, գործում է եւ կապերն էլ անքակտելի են, ապա էլ ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը:
Իսկ ինչո՞ւ եք վստահ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավար լինելու դեպքում, նույն տիպի համակարգ կձեւավորվի: Կարծում եմ, Դուք այն թեզի կողմնակից չեք, որը պատմում է մթի, ցրտի, սովի ՀՀՇ-ական ծագման` որեւիցե խելքին մոտիկ բացատրություն չունեցող, իրականում անիրական պատմությունների մասին: Ինչ խոսք, համաձայն եմ, որ այն ժամանակ`91-98 եղել են չարաշահումներ, բայց դրանք չեն եղել այս մասշտաբի:


Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
...են, մի փոքր մասը, խախուտ քայլերով, բայց` են։
Իմիտացիա բառը ցավոք սրտի արմատավորվում է շարժման մեջ։ Էժանացնում լուրջ պահանջները, տարածվելով պետական ԲՈԼՈՐ քայլերի վրա։
Հասկանու՞մ եք, լսված լինելու համար ցանկացած զույգը պետք է ընդունակ լինի ասելու` այստեղ դւ ճիշտ ես, իսկ այստեղ` ք.. ես կերել:

Ամուսնացածներն ինձ կհասկանան:

Դուք եք ասում իմիտացիա է, իրոք, սովորական քաղաքացիները չեն նայում հեղինակին, նրանք առանց այդ խոսքի էլ կարող են զգալ, ազդում է, թե ոչ:
Ինչու՞ է ընդդիմությունը կամ դրա մի մասը այդքան համառորեն այդ սկսնակ փոփոխությունները իմիտացիա անվանում, գուցե մտահոգված է, որ մարդիկ իրենց կաշվին թեթևություն կզգան, հանկարծ չհավատա՞ն, չէ որ դա իմիտացիա է...
Այո, մեծ առումով իմիտացիա է: Ես արդեն գրել եմ, թե ինչու է իմիտացիա: Այն ինչ հիմա տեղի է ունենում կամ սկսել են կատարել լրիվ տարբեր հարթությունների վրա են, համեմատած այն ամենի հետ, ինչ որ ուզում են փոխել ՀՀ քաղաքացիները: Եվ այստեղ, ինձնից լավ գիտեք, որ երկու կարծիք լինել չի կարող:
Սկսնակ փոփոխություն ասելով ի՞նչ նկատի ունեք: Որ փողոցն անցնելիս՝ հավանականությունը փոքրացե՞լ է, որ ինձ վրաերթ կանեն: Կներեք, ծիծաղելի է:
Սկսնակ փոփոխություն ասելով նկատի ունեք, որ խրուշովյան շենքերի փլվելու հավանականությունը մի 5 անգամ կրճատվե՞լ է:
Սկսնակ փոփոխություն ասելով նկատի ունեք, որ ծննդօգնությունը ձրի՞ է լինելու:
Որն էլ գրեմ, ծիծաղելի է...
Այդքան միամիտ մի եղեք, մի հավատացեք, որ հարկային, մաքսային, դատական եւ մյուս ոլորտներում շատ բան փոխվելու է: Փոխվելու լիներ՝ մինչեւ հիմա`3 ամսում փոխված կլիներ:
Այնպես որ՝ մեծ առումով, այո, իմիտացիա է:

Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
...Իզուր և ափսոս...
Ոչ, հարգելիս, հաջողակ պայքարը հանցագործ ռեժիմի դեմ չի կարող լինել սոցիալական բնույթի: Այդ դեպքում նրա անհաջողության մատնվելը կանխորոշված կլիներ:

Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
...Գիտեք, դա ամենացանկալի բանն է!!!!
Համաշխարհային պատմությունն ավելի դաժան է վերաբերվել շատ երկրների ու ժողովուրդների հետ, հուսով եմ, որ մենք կօգտվենք նաև ուրիշների փորձից:

Կհաղթենք իհարկե, նույնիսկ մեր Ձեզ հետ տարաձայնությունների դեպքում, նպատակը նույնն է:
Ամենաանտանելին մեր բաժանվածությունն էր, բայց ինձ թվում է, այդ անդունդը կարճատև էր, բոլորիս ականջները բացվում են միմյանց համար:

Չէ՞
Լավ-լավ: Ականջները միշտ էլ բաց են եղել: Մոռացե՞լ եք:
Սա երգի, պարի, ուրախության հրապարակ է...