User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: Ուրիշ բաներ

  1. #1
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրիշ բաներ

    Իմ կյանքի միակ անդավ ընկերը՝
    անապակ գինին,
    միակը,
    որ ինձ մենության պահին
    սուրբ երանության պահեր է տվել,
    միակը,
    որին այդպես անխնա արհամարհել եմ,
    կրկին ինձ հետ է:
    Եվ այդ առիթով ես կդատարկեմ
    էս գիշերվա մեջ բոլոր շշերը,
    ու էական չէ,
    թե սեղանակից իմ ընկերները
    ի՞նչ խրոխտ ու զիլ կենացներ կասեն:
    Ես կքրքջամ ու իմ հայացքով
    կխժռեմ կողքիս կույսի կրծքերը՝
    մինչև նա գնա:
    Իսկ հետո նորից գինու ցոլքի մեջ
    կփնտրեմ աչքերն այն մյուս աղջկա,
    որն ինչ-որ հեռվում, կոմպի դեմ նստած,
    չի էլ կասկածում,
    որ վաղը ինքն է գինի դառնալու
    իմ հոգու համար:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.08.2011), E-la Via (11.11.2010), Արևածագ (27.04.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Դա՛վ, դու դեմք ես: Իսկ էդ կույսն ո՞վ է: Բա մյուսն ո՞վ է: Պատմե՞լ ես նրանց մասին:

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ


  5. #4
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մելիք ես քեզ հասկանում եմ

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Դուք ասում եք կա դրախտում մի հուրի,
    Ես ասում եմ` ինձ բավական է գինին:
    Վերցրո՛ւ ինչ տրված է ու թող ապառիկը.
    Թմբուկի աղմուկն էլ է հեռվից հաճելի:
    Омар Хайям

  7. #6
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Դա՛վ, դու դեմք ես: Իսկ էդ կույսն ո՞վ է: Բա մյուսն ո՞վ է: :
    Շատ բան իմանաս շուտ կծերանաս:

  8. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Տասներկու հազար տարի
    Աչքերիդ մասին երգեր են գրվել:

    Տասներկու հազար տարի
    Քո աչքերի ճառագումից հերոսներ են կուրացել:

    Տասներկու հազար արքա
    Քո աչքերի ճառագումից անոգնական մահացել են:

    Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
    Խփում է սիրտը հերթական զոհի...

    Բայց ես անմահ եմ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.11.2010), Արևածագ (27.04.2010)

  10. #8
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Գիտես ինչ մտածեցի (չնայած կարողա հենց դա ինկատի ունեիր ) քանի որ տասներկու հազար տարի է անցել և անընդհատ զոհեր կան, ու դու ամնահ ես, միակ հետևությունը որ կարամ անեմ, դա որ դու քո աչքերի մասին ես գրում Որ աղջիկ գրեր սկի կասկած չեի ունենա, բայց որ դու ես գրել…

  11. #9
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեջբերում Guest-ի խոսքերից
    Գիտես ինչ մտածեցի (չնայած կարողա հենց դա ինկատի ունեիր ) քանի որ տասներկու հազար տարի է անցել և անընդհատ զոհեր կան, ու դու ամնահ ես, միակ հետևությունը որ կարամ անեմ, դա որ դու քո աչքերի մասին ես գրում Որ աղջիկ գրեր սկի կասկած չեի ունենա, բայց որ դու ես գրել…
    Չէ, բոլորովին էդ ի նկատի չեմ ունեցել:
    Ոչ մի թաքուն բան, ուղղակի մարդկության ամբողջ պատմության ընդացքում, կանացի սիրուն աչքերի պատճառով շատերն են կործանվել, ու երբ ես էլ նայում եմ էդ աչքերին, ես էլ պոտենցիալ զոհ եմ: Բայց ես կործանվելու միտք չունեմ: " Բայց ես անմահ եմ"-ը էդ առումով ավելի շատ հմայանքի խորհուդ ունի, քան համոզվածության: Այսինքն ես կուզեի, որ էյդպես լիներ… ու պիտի էդպես լինի:

  12. #10
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Տասներկու հազար տարի
    Աչքերիդ մասին երգեր են գրվել:

    Տասներկու հազար տարի
    Քո աչքերի ճառագումից հերոսներ են կուրացել:

    Տասներկու հազար արքա
    Քո աչքերի ճառագումից անոգնական մահացել են:

    Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
    Խփում է սիրտը հերթական զոհի...

    Բայց ես անմահ եմ:

    Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
    Խփում է սիրտը հերթական զոհի...

    Ինչ է նշանակու՞մ: Կլուսաբանե՞ս:

  13. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
    Խփում է սիրտը հերթական զոհի...
    Ես ոնց որ հասկացել եմ, բայց թող հեղինակն ասի: Ի դեպ, ուզում էի ուղղել, ասել, որ րոպեում ավելի լավ կլինի, բայց հետո մտածեցի, որ վայրկյան ավելի հզոր է

  14. #12
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Իսկ ի՞նչ կա չհասկանալու
    Պարզ գրված ա

  15. #13
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեջբերում Simon-ի խոսքերից
    Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
    Խփում է սիրտը հերթական զոհի...

    Ինչ է նշանակու՞մ: Կլուսաբանե՞ս:
    Եթե անհասկանալին կոնկրետ տասներկու հազար թիվն ա, ասեմ.
    Տասներկու հազարը վերցրել եմ որպես սիմվոլիկ թիվ, Տասներկուսը քրիստոնեական սիմվոլիկայում, կարծեմ կաբալայում նույնպես, լրման, ամբողջականության սիմվոլն ա, այսինքն տարի բառի հետ օգտագործելուց ունի ամբողջ անցած ժամանակաշրջանի իմաստ: Ուղղակի տասներկու տարի ասելու դեպքում բառակապակցության սիմվոլիկ նշանակությունը կկորեր, դրա համր էլ տասներկու հազար եմ գրել, ինձ թվում էր, որ էսպես պիտի որ միտքը պարզ ու հասկանալի լիներ: Իսկ,
    Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
    Խփում է սիրտը հերթական զոհի...
    նշանակում ա, հնարավոր ամենամեծ արագությանբ:

  16. #14
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    195
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Եթե անհասկանալին կոնկրետ տասներկու հազար թիվն ա, ասեմ.
    Տասներկու հազարը վերցրել եմ որպես սիմվոլիկ թիվ, Տասներկուսը քրիստոնեական սիմվոլիկայում, կարծեմ կաբալայում նույնպես, լրման, ամբողջականության սիմվոլն ա, այսինքն տարի բառի հետ օգտագործելուց ունի ամբողջ անցած ժամանակաշրջանի իմաստ: Ուղղակի տասներկու տարի ասելու դեպքում բառակապակցության սիմվոլիկ նշանակությունը կկորեր, դրա համր էլ տասներկու հազար եմ գրել, ինձ թվում էր, որ էսպես պիտի որ միտքը պարզ ու հասկանալի լիներ: Իսկ,
    Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ
    Խփում է սիրտը հերթական զոհի...
    նշանակում ա, հնարավոր ամենամեծ արագությանբ:
    Շնորհակալ եմ

    Ավելացվել է 12 րոպե անց
    Գիտես ինչն էր անելի հետաքրքրում: Թե ինչու՞ է խփում զոհի սիրտը:
    Ինքնին պարզ է եթե զոհը շնչավոր է, նշանակում է, որ նրա սիրտը պետք է խփի:
    Իսկ եթե դու հատուկ շեշտել ես, և նշել, որ ամենամեծ արագությամբ, նշանակում է
    դրանով մեզ ինչ որ բան ասում ես:

    Օրինակ ինձ թվում է թե դա վախենալու համար ես գրել: Այսինքն վախից խփում է 12 անգամ:

    Ինձ կմեկնաբանես, հենց ես պահով:
    Վերջին խմբագրող՝ Simon: 21.12.2006, 11:35: Պատճառ: Գրառման ավելացում։

  17. #15
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեջբերում Simon-ի խոսքերից
    Գիտես ինչն էր անելի հետաքրքրում: Թե ինչու՞ է խփում զոհի սիրտը:
    Ինքնին պարզ է եթե զոհը շնչավոր է, նշանակում է, որ նրա սիրտը պետք է խփի:
    Իսկ եթե դու հատուկ շեշտել ես, և նշել, որ ամենամեծ արագությամբ, նշանակում է
    դրանով մեզ ինչ որ բան ասում ես:

    Օրինակ ինձ թվում է թե դա վախենալու համար ես գրել: Այսինքն վախից խփում է 12 անգամ:

    Ինձ կմեկնաբանես, հենց ես պահով:
    Սիմոն ջան , երբևէ չե՞ս սիրահարվել, չգիտե՞ս, որ, երբ սիրահարված ես, ու երբ նաըում ես սիրածիդ աչքերին, սրտիդ զարկերն արագանում ա: Իսկ վախի՞ց ա դա, թե՞ մի ուրիշ բանից, ինքդ կորոշես, երբ մի անգամ սիրտդ սկսի խփել էնպես, որ քեզ կթվա, թե ուր որ ա դուրս ա թռչելու:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ լավ բաներ կան Հայաստանում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 354
    Վերջինը: 07.03.2019, 11:46
  2. Հայկական արտադրության տարբեր բաներ արտերկրում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.12.2016, 16:42
  3. Պոեզիա. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...
    Հեղինակ՝ Գառնիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 03.03.2009, 13:05
  4. Այն ժամանակ ես ուրիշ էի…
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.11.2008, 16:32
  5. Մերն ուրիշ է…
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.08.2008, 18:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •