Բանաստեղծություններդ լավն են, թեև բանաստեղծականի խնդիրը նրանց մեջ իսկապես կա; Գործերումդ զգացվում է մի ինչ-որ բան Չարենցից ու Մայակովսկուց, տղամարդկային կրքոտությամբ նուրբ զգացումի վերհանման ձգտումը, որը թեև կոպտության տպավորություն է ստեղծում, բայց նաև նուրբ զգացումին տալիս է մի ինչ-որ վայրի գեղեցկություն;
Հուսահատության բանաստեղծությունները, որոնց մեջ սեռի ու սկեպսիսի մոտիվները իշխող են, թերևս առավել լավ են ստացվում քեզ մոտ: Տիպականորեն լավ է, տիպականորեն` երիտասարդ մտածող հայի համար:Մելիք-ի խոսքերից
Ավելացվել է 6 րոպե անց
Կնոջ խոսքային մերկացումը իսկապես առատ աղբյուր է այս տիպի բանաստեղծության շեշտի ու սրության համար, բայց պետք է ուշադիր լինել այդ մերկացումը նրա ներքին արժեքի հերքման չվերածելու համար, իսկ այդ արժեքը կա, և յուրաքանչյուր կնոջ մեջ, նույնիսկ` կեղտոտ ձեռքերով:Մելիք-ի խոսքերից




Մեջբերել
Էջանիշներ