Իմ կյանքի միակ անդավ ընկերը՝
անապակ գինին,
միակը,
որ ինձ մենության պահին
սուրբ երանության պահեր է տվել,
միակը,
որին այդպես անխնա արհամարհել եմ,
կրկին ինձ հետ է:
Եվ այդ առիթով ես կդատարկեմ
էս գիշերվա մեջ բոլոր շշերը,
ու էական չէ,
թե սեղանակից իմ ընկերները
ի՞նչ խրոխտ ու զիլ կենացներ կասեն:
Ես կքրքջամ ու իմ հայացքով
կխժռեմ կողքիս կույսի կրծքերը՝
մինչև նա գնա:
Իսկ հետո նորից գինու ցոլքի մեջ
կփնտրեմ աչքերն այն մյուս աղջկա,
որն ինչ-որ հեռվում, կոմպի դեմ նստած,
չի էլ կասկածում,
որ վաղը ինքն է գինի դառնալու
իմ հոգու համար:




Մեջբերել
Իսկ էդ կույսն ո՞վ է:

Էջանիշներ