User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: Ուրիշ բաներ

  1. #16
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Ես խելագար եմ.
    նա ցնցեց իմ հոգու աշխարհը:
    Ու փույթ չէ, թե գիշերը երկար է,
    ու փույթ չէ, թե վաղը
    ձանձրույթն ու ցուրտը ինձ կխանգարեն
    երջանիկ լինել:
    Հիմա ես պարում եմ,
    ես հիմա խելագար եմ.
    նա ցնցեց իմ հոգու աշխարհը:


    Հիմա ցնցվում են բոլոր ջղերս:
    Եվ հիմա ես շնչում եմ այնպես,
    կարծես թե դեռ նոր ծնվում եմ,
    կարծես թե նորից կյանքը սիրում եմ,
    կարծես՝ մեռնում եմ,
    կարծես՝ մեռնում եմ՝
    մենակությունից,
    ու մենության մեջ կարծես՝ զգում եմ
    ես ջերմությունը հարազատ հոգու:

    Ու ես պարում եմ,
    ու չեմ ամաչում, որ խելագար եմ.
    ցնցվել է իմ հոգու աշխարհը:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.11.2010), Արևածագ (27.04.2010)

  3. #17
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Երևում է, որ ուժեղ սիրահարված ես:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  4. #18
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեջբերում Angelina-ի խոսքերից
    Երևում է, որ ուժեղ սիրահարված ես:
    Պատկերացրու, որ բացի սիրուց էլի կան բաներ, որ կարան ուժեղ զգացողությունների պատճառ դառնան: էս էդ դեպքը չի:

  5. #19
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    լավն էր

    Դավ, հիմա նստած մտածում եմ, տեսնես սա ո՞ր դեպքն է...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  6. #20
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Կիկի ջան, կասեի, բայց վախենում եմ հիասթափեցնեմ: Տենց կարդալով, երևի, ավելի լավ, լուրջ ու կենդանի բանի մասին եք մտացում, քան էն ա, ինչը դրդել ա սա գրեուն:

  7. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Կիկի ջան, կասեի, բայց վախենում եմ հիասթափեցնեմ: Տենց կարդալով, երևի, ավելի լավ, լուրջ ու կենդանի բանի մասին եք մտացում, քան էն ա, ինչը դրդել ա սա գրեուն:
    Իսկ ի՞նչն ա քեզ դրդել

    Հ.գ. ինչու՞ icq-ում չես

  8. #22
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Դավ, հասկանում եմ, բայց ախր շաաատ հետաքրքիրա, դե դու էլ ինձ գիտես...

    հ.գ. նույնը ինչ Բյուրն էր գրել...
    նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...

  9. #23
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Ես խելագար եմ.
    նա ցնցեց իմ հոգու աշխարհը:
    Ու փույթ չէ, թե գիշերը երկար է,
    ու փույթ չէ, թե վաղը
    ձանձրույթն ու ցուրտը ինձ կխանգարեն
    երջանիկ լինել:
    Հիմա ես պարում եմ,
    ես հիմա խելագար եմ.
    նա ցնցեց իմ հոգու աշխարհը:


    Հիմա ցնցվում են բոլոր ջղերս:
    Եվ հիմա ես շնչում եմ այնպես,
    կարծես թե դեռ նոր ծնվում եմ,
    կարծես թե նորից կյանքը սիրում եմ,
    կարծես՝ մեռնում եմ,
    կարծես՝ մեռնում եմ՝
    մենակությունից,
    ու մենության մեջ կարծես՝ զգում եմ
    ես ջերմությունը հարազատ հոգու:

    Ու ես պարում եմ,
    ու չեմ ամաչում, որ խելագար եմ.
    ցնցվել է իմ հոգու աշխարհը:
    Սա մի շնչով ես,չէ՞ գրել…

  10. #24
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Սա մի շնչով ես,չէ՞ գրել…
    Ընդհանրապես ցանկացած բան, եթե միանգամից չգրեցի հաստատ չեմ էլ գրի. հետո հավես չեմ անի, բացի էդ էլ տրամադրությունը, որ փոխվում ա, լրիվ ուրիշ բան ա ստացվում, դրա համար էլ չեմ սիրում տենց, մի տեսակ իրար կպցրածի տպավորություն եմ ունենում:

  11. #25
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Ընդհանրապես ցանկացած բան, եթե միանգամից չգրեցի հաստատ չեմ էլ գրի. հետո հավես չեմ անի, բացի էդ էլ տրամադրությունը, որ փոխվում ա, լրիվ ուրիշ բան ա ստացվում, դրա համար էլ չեմ սիրում տենց, մի տեսակ իրար կպցրածի տպավորություն եմ ունենում:
    Չէ,բայց ստեղծագործությունը նաև աշխատանք է պահանջում…օրինակ ես էլ սիրում եմ երբ մի շնչով ստացվում է այն ինչ ճղել պետք չէ…Բայց մեկ-մեկ անընդհատ գրում ջնջում եմ…կամ օրերով մտածում մի մտքի շուրջ,ու երբ պահը հասունանում է,նստում ու գրում…բնական է տարբեր մարդկանց մոտ տարբեր է…Բայց ես միայն ժպտացի ու չասացի,որ մի շնչով հրաշալի ես գրել…

  12. #26
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Չէ,բայց ստեղծագործությունը նաև աշխատանք է պահանջում…օրինակ ես էլ սիրում եմ երբ մի շնչով ստացվում է այն ինչ ճղել պետք չէ…Բայց մեկ-մեկ անընդհատ գրում ջնջում եմ…կամ օրերով մտածում մի մտքի շուրջ,ու երբ պահը հասունանում է,նստում ու գրում…բնական է տարբեր մարդկանց մոտ տարբեր է…
    Ճիշտ ա, տարբեր մարդկանց մոտ տարբեր ա: Ինձ համար գրելը երբեք աշխատանք կատարել չի, հակառակը… գրում եմ, երբ ուզում եմ գրել, երբ "գրելս գալիս ա" Ու կյանքում չեմ նստի օրերով մտածեմ, թե ինչ գրեմ, տենց սաղ կայֆը կորում ա:
    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    Բայց ես միայն ժպտացի ու չասացի,որ մի շնչով հրաշալի ես գրել…
    Իսկ ես ասացի, որ դու ասացիր՝ մի շնչով հրաշալի՞ եմ գրել : Ես հրաշալի չեմ գրում, ես ուժեղ եմ գրում (գիտեմ,որ շատ համեստ եմ) : Ինձ համար բոլորովին կարևոր չի ստեղծագործության ողորկությունն ու գեղեցկությունը: Միակ բանը, որ ինձ հետաքրքրում ա, դա էն ա, որ կարդացողը ունենա էն զգացողությունները, ինչ ես եմ զգում էդ պահին(ու ինչքան էլ անհնար ա, որ մի մարդը զգա նույնը, ինչ զգում ա մի ուրիշը, այնուամենայնիվ, զգացողություն, որ զգացողությունները նույնն են, լինում ա): Ինձ համար էդ ա հասկացված լինելը ու էդ ա գլխաորը: Մնացածը մեղմ ասած "պոֆիգ": Իսկ սիրուն բանաստեղծություններ Արամայիս Սահակյանն էլ ա գրում :
    Ի դեպ, քո հրաշալի բանաստեղծություններն էլ ինձ դուր են գալիս ոչ իրենց գեղեցկությամբ ու հղկվածությամբ, այլ իրենց վարակիչ էներգետիկայով :

  13. #27
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Եթե թույլ տաս ինձ,
    որ ողջյունելիս ձեռքդ համբուրեմ,
    փոխարենը՝ քեզ ծաղիկներ կնվիրեմ,
    սակայն ո՛չ վարդեր, ո՛չ էլ քրիզանթեմ,
    այլ ինձ նման՝ դաշտից պոկված,
    վայրի, վայրենի քնքշությամբ վառված
    ինչ որ ծաղիկներ:
    Դու կասես, որ հավանում ես,
    բայց կմատնեն աչքերդ քեզ,
    ես կհասկանամ, որ դու ստում ես…
    …քեզ մեկը հիմա պետք է,
    որպեսզի…
    փափուկ ձեռքերիդ կեղտերը լիզի…

    Հ.Գ.
    Գռեհիկ ա, բայց ինչ անե՞մ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.11.2010), Արևածագ (27.04.2010)

  15. #28
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    …քեզ մեկը հիմա պետք է,
    որպեսզի…
    փափուկ ձեռքերիդ կեղտերը լիզի…
    Տպաորիչ էր և անչաձ անտաշ
    Ուղղակի խելքս չի հերիքում հասկանամ թե ինչ առոգանությոմբ ես արտասանում այս բանաստեղծությունը, երեք անգամ կարդացի և ամեն անգամ նորովի էր այն իմ համար հնչում: Դու նյարդայնացած ես այդ աղջկա վրա: Թե հակառակը մեղմ ես այս ամենը ասում, վերջին խոսքերին կամացացնելով ձայնտ, չգիտեմ…

  16. #29
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Եթե թույլ տաս ինձ,
    որ ողջյունելիս ձեռքդ համբուրեմ,
    փոխարենը՝ քեզ ծաղիկներ կնվիրեմ,
    սակայն ո՛չ վարդեր, ո՛չ էլ քրիզանթեմ,
    այլ ինձ նման՝ դաշտից պոկված,
    վայրի, վայրենի քնքշությամբ վառված
    ինչ որ ծաղիկներ:
    Դու կասես, որ հավանում ես,
    բայց կմատնեն աչքերդ քեզ,
    ես կհասկանամ, որ դու ստում ես…
    …քեզ մեկը հիմա պետք է,
    որպեսզի…
    փափուկ ձեռքերիդ կեղտերը լիզի…

    Հ.Գ.
    Գռեհիկ ա, բայց ինչ անե՞մ:
    Վերջին երկու տողը…վա՜յ…
    դու իրոք սա զգու՞մ էիր…թե շունչդ չհերիքեց,որ սիրուն վերջացնես…
    Ճիշտ էլ մեկնաբանել ես,հետգրությունդ ինձ շատ դուր եկավ

  17. #30
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ուրիշ բաներ

    Բանաստեղծություններդ լավն են, թեև բանաստեղծականի խնդիրը նրանց մեջ իսկապես կա; Գործերումդ զգացվում է մի ինչ-որ բան Չարենցից ու Մայակովսկուց, տղամարդկային կրքոտությամբ նուրբ զգացումի վերհանման ձգտումը, որը թեև կոպտության տպավորություն է ստեղծում, բայց նաև նուրբ զգացումին տալիս է մի ինչ-որ վայրի գեղեցկություն;
    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Իմ կյանքի միակ անդավ ընկերը՝
    անապակ գինին,
    միակը,
    որ ինձ մենության պահին
    սուրբ երանության պահեր է տվել,
    միակը,
    որին այդպես անխնա արհամարհել եմ,
    կրկին ինձ հետ է:
    Եվ այդ առիթով ես կդատարկեմ
    էս գիշերվա մեջ բոլոր շշերը,
    ու էական չէ,
    թե սեղանակից իմ ընկերները
    ի՞նչ խրոխտ ու զիլ կենացներ կասեն:
    Ես կքրքջամ ու իմ հայացքով
    կխժռեմ կողքիս կույսի կրծքերը՝
    մինչև նա գնա:
    Իսկ հետո նորից գինու ցոլքի մեջ
    կփնտրեմ աչքերն այն մյուս աղջկա,
    որն ինչ-որ հեռվում, կոմպի դեմ նստած,
    չի էլ կասկածում,
    որ վաղը ինքն է գինի դառնալու
    իմ հոգու համար:
    Հուսահատության բանաստեղծությունները, որոնց մեջ սեռի ու սկեպսիսի մոտիվները իշխող են, թերևս առավել լավ են ստացվում քեզ մոտ: Տիպականորեն լավ է, տիպականորեն` երիտասարդ մտածող հայի համար:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Եթե թույլ տաս ինձ,
    որ ողջյունելիս ձեռքդ համբուրեմ,
    փոխարենը՝ քեզ ծաղիկներ կնվիրեմ,
    սակայն ո՛չ վարդեր, ո՛չ էլ քրիզանթեմ,
    այլ ինձ նման՝ դաշտից պոկված,
    վայրի, վայրենի քնքշությամբ վառված
    ինչ որ ծաղիկներ:
    Դու կասես, որ հավանում ես,
    բայց կմատնեն աչքերդ քեզ,
    ես կհասկանամ, որ դու ստում ես…
    …քեզ մեկը հիմա պետք է,
    որպեսզի…
    փափուկ ձեռքերիդ կեղտերը լիզի…

    Հ.Գ.
    Գռեհիկ ա, բայց ինչ անե՞մ:
    Կնոջ խոսքային մերկացումը իսկապես առատ աղբյուր է այս տիպի բանաստեղծության շեշտի ու սրության համար, բայց պետք է ուշադիր լինել այդ մերկացումը նրա ներքին արժեքի հերքման չվերածելու համար, իսկ այդ արժեքը կա, և յուրաքանչյուր կնոջ մեջ, նույնիսկ` կեղտոտ ձեռքերով:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 12.01.2007, 13:12: Պատճառ: Գրառման ավելացում։

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ լավ բաներ կան Հայաստանում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 354
    Վերջինը: 07.03.2019, 11:46
  2. Հայկական արտադրության տարբեր բաներ արտերկրում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.12.2016, 16:42
  3. Պոեզիա. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...
    Հեղինակ՝ Գառնիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 03.03.2009, 13:05
  4. Այն ժամանակ ես ուրիշ էի…
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 12.11.2008, 16:32
  5. Մերն ուրիշ է…
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.08.2008, 18:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •