Հայերեն Windows (R) XP - ում
Windows (R) XP - ում հայերեն տպելու հնարավորությունը արդեն տեղադրված է, և Ձեզ մնում է միայն միացնել այն։ Դրա համար նախապես Windows XP ինստալլ անելու ժամանակ պետք է նշեք
"Install files for complex script and right-to-left languages (Including Thai) "(նկ. 1)
Որպեսզի ստուգեք՝ Ձեզ մոտ նշված է թե ոչ՝ մտեք Start>Settings>Control Panel>Regional and Language Options>Languages եթե նշված է, անցեք առաջ, եթե ոչ, ապա նշեք, և համակարգը կպահանջի Windows (R) XP-ի սկավառակը, հետևեք բոլոր հրահանգներին, հետո ռեստարտ արեք և անցեք հաջորդ կետին։
Այժմ դուք կարող եք ավելացնել Windows (R) XP - ի ստանդարտ հայերեն ստեղնաշարը։ Դրա համար մտնում եք Start>Settings>Control Panel>Regional and Language Options>Languages>Details և ավելացնում հայերենը (նկ. 2)
Windows (R) XP-ի ստանդարտ հայերեն ստեղնաշարը այսպիսին է նկ.3
Էջանիշներ