Կոմպիս հետ ինչ-որ բան ա անկասկած կատարվում: Ավելի ճիշտ D-դիսկի:
Մի քանի շաբաթ առաջ դրեցի Partition Manager կոչվող ծրագիրը և այն աշխատանքի ինչ-որ մի պահի լռվեց:
Էս վերջերս նկատեցի, որ ֆոլդերներ կան D-ում, որոնց մեջ ոչինչ չեմ կարում գցեմ ու եղած ֆայլերը չեմ կարում, ասենք, անվանափոխել: Գրում ա Access is denied
Հետո ինտերնետում մի քանի անգամ փնտրեցի ու վերջը գտա, թե որն էր պրոբլեմը:
Պետք էր էդ ֆայլերի, ֆոլդերների Properties - ում մտնել Security->Advanced->Owner և նշել իմ յուզերի վրա, այնուհետև նշել Replace owner on subcontainers and objects և սեղմել OK:
Բայց մի քանի օրը մեկ նույն ապուշ պրոբլեմն ա , պիտի նոյն բանը կրկնեմ, որ կարողանամ օգտվել էդ ֆայլից: Կամ էլ պիտի էդ ֆայլը C-Disk տեղափոխել, որ կարողանամ, ասենք, ռազարխիվացնել, անվանափոխել և այլն:
D-ում լիքը բան ունեմ, դրա համար չեմ կարա ֆորմատ անեմ, իսկ ոնց անեմ, որ պրոբլեմը վերանա?
Եթե էս հարցով ինչ-որ մեկը կարա օգնի . . .