Ինձ հետաքրիր է ձեր կարծիքը. ի՞նչ եք կարծում մեր ապագան մեր ձեռքին է, թե ճակատագիրը նախօրոք որոշված է: Այսինքն ամեն ինչ մեր ձեռքին է, թե՞ լինելիքը կլնինի և մենք անզոր ենք ճակատագրի դեմ:
Ինձ հետաքրիր է ձեր կարծիքը. ի՞նչ եք կարծում մեր ապագան մեր ձեռքին է, թե ճակատագիրը նախօրոք որոշված է: Այսինքն ամեն ինչ մեր ձեռքին է, թե՞ լինելիքը կլնինի և մենք անզոր ենք ճակատագրի դեմ:
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Ոչ ամեն ինչն է մեր ձեռքին, ոչ էլ ամեն ինչ կանխորոշված է։ Ինչ–որ բաներ կանխորոշված են, սակայն մեզ միշտ էլ, թեկուզ և այդ կանխորոշվածի շրջանակներում, տրվում է ընտրության հնարավորություն։
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Համիկ (18.12.2009)
Համաձայն եմ։Sergey-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ոչինչ կանխորոշված չէ...
Այսինքն, գտնում եմ, որ եթե մի քայլը այլ կերպ անես, շարունակությունը պարտադիր չէ, որ նույն ձևով՝ կանխորոշվածով, շարունակվի...
Չնայած երբեմն ինչ-որ դառը իրականություն թեթև տանելու համար՝ ստիպված եմ լինում ինձ համոզել, որ դա պիտի լիներ... անխուսափելի էր... լինելու բանը լինում է... ու այդպես շատ ավելի թեթև եմ տանում... Հիմա կասե՞ք, բայց չես հավատում դրան... Այդ պահին ինքնախաբությունս է հաղթում... մի քիչ աբսուրդ է... բայց փաստ է...
Ты так хотел побед -
так забирай свой приз...
Ես դա այսպես եմ բացատրում։ Կյանքում ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Բայց ոչ թե «լինելու բանը լինում է», այլ ցանկացած բան, որ տեղի է ունենում, նախկինում արված (քո կամ մեկ ուրիշի կողմից) ինչ-որ գործողության հետևանք է։ Ոչ մի արարք, թեկուզ ամենաչնչին ու ամենաաննշան թվացող, հենց այնպես չի կորչում։ Ուղղակի մենք ամեն ինչ չգիտենք, իմացածից ահագին բաներ էլ չենք հիշում, այդ պատճառով էլ մեզ հետ կատարվող շատ բաներ մեզ անհեթեթ, անիմաստ ու անարդար են թվում։ Բայց իրականում այդպես չէ։Esmeralda-ի խոսքերից
![]()
Բացի դրանից, շատ բաներ, որոնք անցյալում գործած ինչ-որ բանի հետևանք են, մենք էլի ի վիճակի ենք փոխել՝ հենց այսօր ինչ-որ բան ձեռնարկելով։ Դա մեր ձեռքերում է։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Համիկ (18.12.2009)
Կյանքի ընթացքում մենք միշտ կանգնում ենք ընտրությունների առաջ: Մեր գործն է ընտրություն կատարելը: Այսինքն, հնարավոր ընտրությունները կանխորոշված են, իսկ ընտրություն կատարելը մեր ձեռքում է:
sergey-ի հետ համամիտ եմ
Ամեն ինչ էլ կանխորոշված է, սակայն եթե մենք դրանք իրականանալու ուղղությամբ ոչինչ չձեռնարկենք, ապա ոչինչ էլ չի ստացվի
Ոչ թե մենք ենք ընկնում ճակատագրի հետևից, այլ ճակատագիրն է մեզ քարշ տալիս իր հետևից:![]()
![]()
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Իմ կարծիքով իրա Ճակատագիրը մարդն ա ստեղծում:
"Нет судьбы, кроме той, которую мы творим"
"Տերմինատոր-2"
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Համամիտ եմ... Ճակատագիրը նման է պարզ ու խաղաղ լճի և երբ մարդ նրա մեջ քար է գցում, բոլոր ուղղություններով այդ գցած քարի տեղից ալիքանման օղակներ են շատ-շատ առաջանում ու ասես շարժվում են նրանք մինչև ափն ու դիպչելով ափին էլի ետ վերադառնում ու շատ երկար ժամանակ պետք է անցնի, որ մարդու կողմից լճի մեջ գցած մի փոքրիկ քարի առաջացրած օղակներն լիովին հանդարտվեն... Ճակատագիրը՝ սև ու սպիտակ իրար հաջորդող գծերից կառուցված ուղի է, մարդն՝ այդ ուղով անցնող մի ճամփորդ, որն հենց ինքն է իր ուղու (սև և սպիտակ գծերի ու դրանց չափսի, մեծության) կառուցողը...N.I.G.G.A.-ի խոսքերից
Այս հարցն շատ ծավալուն է ու հասկանալու համար հարակից շատ հարցեր նախ պետք է պարզաբանել, որ հետո կարողանանք դրան սպառիչ պատասխան տալ: Այդ հիմնական հարցերն են.
1.մարդու կառուցվածքը (չծավալվելու համար կվերցնեմ միայն մարդու հետ կապված հարցերը՝ չնայած մարդն ու տրեզերքը մի են) - մարմին, հոգի, Ոգի - մարդու կառուցվածքի այս 3 մակարդակներում (որոնք ունեն իրենք իրենց ենթամակարդակները) ծավալած գործունեությունն ամեն մեկն իրեն համապատասխան կերպով է ազդում հետագայում մարդու վրա, այսինքն՝ մարդու այս 3 ոլորտներից մեկում ծավալած գործունեությունը ծնում է ամեն մեկն ապագայում իրեն համապատասխան ճակատագիրը...
2.Ճակատագրի տեսակներն - ըստ սուբյեկտի կամ օբյեկտի լինում են անհատական, միջանձնային, խմբային - (տիեզերական, մոլորակային, ազգային, խմբային, ընտանեկան, անհատական) - ըստ ազդեցության պայմանականության լինում է՝ ճակատագիր, որ անհնար է փոխել, ճակատագիր, որ հնարավոր է փոխել մասնակի կամ մեղմել այն և ճակատագիր, որ հենց հիմա ներկայում մեր իսկ մտքերով, հույզերով ու արարքներով կառուցում ենք, որն ապագայում կտա իր քաղցր կամ դառը պտուղները՝ կախված այն բանից, թե ինչ սերմեր ենք ցանում ներկայում... (ինչ ցանենք՝ այն էլ կհնձենք) և այլն... և այլն... և այլն...
Այնքան բան կա գրելու այս թեմայի հետ կապված, որ լավ է ավարտեմ... թե հարցեր կլինեն ինձ ուղված այս հարցի հետ կապված գրեք, կփորձեմ պատասխանել, որքան որ կարող եմ...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
E-la Via (18.12.2009)
Իմ պատկերացրած ճակատագիրը:
Երբ մարդը ծնվում է,նրա դիմաց բացվում է մի մեծ ճանապարհ,շատ խառը,խճճված հատվածներով ու 100000000...0 խաչմերուկներով:Փոքր ժամանակ քո ծնողներն,հարազատներն են որոշում յուրաքանչյուր խաչմերուկից որ կողմ թեքվես,մինչև ձևավորվում է քո սեփական կամքը,ընտրության հնարավորությունը:
Որից հետո դու ինքդ ես թեքում քո ճանապարհները,կախված շատ շատ բաներից...
Ինչպես էլ ընդանաս այդ ճանապարհներով՝խաչմերուկից որ կողմ էլ թեքվես,վերջում հասնելու ես նույն կետին: Բայց կա լավագույն ճանապարհ հասկացությունը: Օրինակ այն մարդը,որը ճակատագրի մի մեծ խաչմերուկում ընտրել է հոգևոր ճանապարհը, դա չի տանում դեպի վերջ,տանում է դեպի սկիզբ(ըստ հավատքի),բնականաբար դա իր համար լավագույն ճանապարհն է: Իսկ մյուսը ենթադրենք խաչմերուկում ընտրել է կյանքում զվարճանալու և Աստծուն մոռանալու ճանապարհը,բնականաբար նա լավագուն ճանապարհը կանցնի զվարճանալու տեսանկյունից:
Այնպես որ ճակատագիրը մեր ձեռքում է,մենք ենք ընտրում,ընտրությունը մեծ է,բայց վերջավոր և ինչքան սխալ ճանապարհ ես ընտրում ,մյուս խաչմերուկում ըմտրության հնարավորությունը փոքրանում է...
Հավատո՞ւմ եք ճակատագրին։ Ինչո՞ւ։
Հավատում եմ, անձնական փորձից ելնելով եմ ասում: Էլ չխորանամ:
Ամեն ինչ փոխվում է...
Ես էլ եմ հավատում։ Համ էլ էդպես ապրելը հեշտ է, բայց ոչ թե հավատում եմ, որ հեշտ լինի, այլ պարզապես հավատում եմ։
When life gives you lemons, make lemonade
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ