Իսկ ո՞վ է վճարելու
Դավիթի գրպանի ճմրթված թղթադրամը կարծես ծանրացել ու խանգարում էր նրան: Լսարանի վերջում նստած տղաներով որոշում էին, թե դասերից հետո ուր են գնալու: Դավիթը մiայն լսողի դերում էր: Չէր կարողանում կողմնորոշվել` գնա՞լ տղաների հետ թե չէ: Գնալ շատ էր ուզում, բայց ինչպե՞ս: Ձեռքին միայն տաս հազար դրամ կար, իսկ դա մի ամբողջ շաբաթվա ծխսելու գումարն է: Եթե հիմա տղաների հետ գնա, հետոի համար էլ գումար չի մնա: Տնեցիք մեկ էլ մյուս շաբաթ են ուղարկելու: Նեղվում էր, որ ձեռքի գումարը քիչ է, բայց ումի՞ց դժգոհի: Իր սովորելը էժան չի նստում տնեցիների վրա: Ամեն օր հողի տանջանք -աշխատանքով են զբաղվում, որ իրենց միակ զավակին ուսումի տան: Ուսումի հանդեպ այքան էլ սեր չունի, բայց ծնողներին չէր կարող մերժել, առավել ևս մի քանի տարով ազատվում էր բանակից: Կուրսում շատերն էին իր վիճակում, այստեղ են, քնի որ բանակ գալու հարցը հետաձգվում է: Դե լավ պապաների տղաներն են, իրենց սովորելու գործը յոլա են տանում հայկական տարբերակուվ: Միակ բան ու գործը սրճարանից- սրճարան թափառելն էր: Ինքն էլ էր մի քանի անգամ գնացել, բայց դրանից հետո ստիպված է լինում կամ ոտքով գնալ դասի, կամ կիսասոված մնալ: Չէ, ավելի լավ է այս անգամ հրաժարվի այդ զվարճանքից: Զանգը հնչելուն պես հրաժեշտ տվեց տղաներին` իբր կարևոր գործ ունի ու շտապեց հեռանալ ինստիտուտից:Ո՞ւր գնալ, տուն չէր ուզում: Քայլերն ուղղեց դեպի այգի: Լավ է հիմա ամեն քայլափոխի պատրաստի ուտելիք կա: Կշտացավ, հիմա էլ մնաց օրվա մնացած մասն անցկացնելու մասին մտածել: Մի քանի անգամ այգու միջով գնաց- եկավ, հետո քայլերն ուղղեց դեպի ինտերնետ ակումբ: Հաճախ էր այստեղ լնում: Ձանձրույթն ու պարապությունը սպանելու իսկական վայր: Օրհնվի ինտերնետ հորինողը: Նստում էր, կտրվում իրականությունից. Տարբեր զրուցակիցներ, տարբեր տարիքի, տարբեր մտածելակերպի: Կախված զրույցի ընթացքից` իրեն ներկայացնում էր այնպես, ոնց ուզում էր` մեկ գործնական, բիզնեսմեն մարդ, մեկ արտասահմնաից նոր եկած հայ: Նստեց իր սիրած զբաղմունքին: Այ քեզ հաջողություն: Հասմիկը կապի մեջ էր, այս կնոջ հետ զրուցելը բավականի հաճելի էր: Չէ կարծում, որ նա ստում էր իրպես: Ու եթե ասածները լրիվ ճիշտ են, ապա 35 տարեկան է, ունի մեկ աղջիկ, բաժանվել է ամունուց նախքան աղջկա ծնվելը:Ապրում է իր առանջին բնակարանում, ունի իր սեփական բիզնեսը: Այդ ամենին հասել է մեծ դժվարությամբ: Բայց դա է եղել իր կյանքի նպատակը, ապացուվել է իրեն ու շրջապատին, որ միայնակ կինը անօգնական, անճար էակ չէ: Հիմա դժգոհելու տեղ չունի:
Դավիթը ներկայացել էր որպես հարուստ ընտանիքի տղա, որ իբր բնակարան, առանձնատուն ունեն, ունի իր սեփական մեքենան, սովորում է ոչ թե գյուղ ինստիտուտում, այլ համալսարանում, և սովորելն էլ իր համար պարզապես զբաղմունք է նոր ընկեր- ընկերուհիներ ունենալու համար: Հասմիկի հետ էլ զրուցում է ոչ թե ինտերնետ ակումբից, այլ տնից: Ինտերնետում լինելու պատճառն էլ էս թռի- վռի աղջիկներից զահլեն գնալն է: Իրեն ավելի հասուն, ավելի տարիքովներն են հետքրքրում: Դե ավելի խելացի են, ավելի ազատ… Սկզբում մեծ բավականություն էր ստանում իր հորինած ստից: բայց հետագայում՝ զգալով Հասմիկի անկեղծությունը, մի տեսակ անհարմար էր զգում: Մտածում էր, որ զրույցի ընթացքում կպատմի իրականությունը, բայց ինչ-որ թեման այդ ուղղությամբ չէր ընթանում: Հետո էլ իրեն նման ձևով ներկայացնելը մի տեսակ ազարտի պես բան էր: Դե տեսնենք, թե հիամ ինչից կզրուցեն, կասի՞ իրականությույը, թե՞ Էլի կմնա հետոին:
-Բարև , Հասմիկ ջան:
-Բարև, Դանվիթ:
-Ոնց ե՞ս:
-Լավ եմ, դու ոնց ՞ս
-Ինչ լավ է, որ կապի մեջ ես, ես էլ ձանձրույթից մեռնում եմ, գոնե մի քիչ կզրուցենք:
-Զրուցենք:
Երկար չզրուցեցին: Դավիթի համար անսպասելի Հասմիկն առաջարկեց հանդիպել: Ասաց, որ հիմա գործ չունի, գնալու տեղ էլ չկա, ավելի լավ է հանդիպեն: Պայմանավորվեցին տեղ ու ժամ: Կես ժամից հանդիպելու են: Ի՞նչ անի, տուն հասնել չէր կարող. գոնե հագուստը փոխեր: Մտածում էր, որ եթե Հասմիկը լինի այն, ինչ –որ ներկայացնում է, ապա ինքը նրա կողքին շատ խղճուկ կերևա: Իսկ գուց և այդպիսին չէ: Լավ, ինչ կա- կա: Գնաց հանդիպման:
-Դժվար չեղավ իրար ճանաչելը: Գեղեցիկ կին էր: Դավիթը պատկերացնում էր, վատը չի լինի, բայց այսչա՞փ..
Իսկական բիզնես լեդի էր: Շատ անմիջակն էր, ոնց որ ինտերնետում: Առաջին իսկ պահից Դավիթի գլխում մի հարց ծագեց, Հասմիկին ուր էր հրավիրելու: Բնական է, այսպես փողոցով չեն քայլի: Մի տեղ գնալ է պետք: Բայց ո՞ւր: Կընտրի մի այպիսի վայր, որ և’ հաճելի լինի, և’ գրպանի գումարը հերիքի: Ոչինչ, որ լրիվ կծախսի: Արժե այս հանդիպման համար մի շշաբաթ ոտքով քայլել:
-Հասմիկ ջան, , քայլենք,թե՞ միտեղի վրա թեքվենք:
-Քայլելուն շատ եմ կարոտել, հաճույքով կքայլեի, բայց քաղաքից դուրս գալ եմ ուզում:
-Դե երկու երնեկ մի տեղ չի լինում:
-Արի քաղաքից դուրս գանք:
-Դուրս գանք,- Դավիթի համար այս առաջարկը որքան հաճելի էր, նույքան էլ անսպասելի ու գերթե անհնար:
-Դե գնանք, տեղը ճանապարհին կորոշենք:
-Հասնիկ ջան, գնանք, բայց ես հիմա մեքենայով չեմ:
-Ավելի լավ, իմ մեքենայով կգնանք:
-Դու մեքենա ունե՞ս:
-Հա, գնացի՞նք:
-Գնացինք:
Հասմիկը թևանուկ արեց Դավիթին ու տարավ դեպի մեքենան:
-Դավիթ, բայց մեքենան դու ես վարելու: Ես արդեն հոգնել եմ դրանից:
-Խնդիր չէ Հասմիկ ջան, բայց վարորդական իրավունքը մոտս չէ, ոչի՞նչ:
-Լավ էլի, դու էլ բան գտար ասելու:Ո՞վ է կանգնեցնելու:
-Լավ, ոնց կասես,- Դավիթը փորձեց ժպտալ:
Այ թե թակարդն ընկավ: Մեքենա վարել, այն էլ այս բանուկ քաղաքում:Ախր ինքը մեքենա վարել է մի քանի անգամ, այն էլ դպրոցական ժամանկ, երբ ընկերոջ հոր մեքենան փաղցնում ու գյուղում պտույտ էին տալիս: Դե հիամ արի ու գլուխ հանի:Լավ, եթե մի կերպ ստացվի, քաղաքից դուրս ո՞ւր են գնալու, ռեստորա՞ն:Իսկ ո՞վ է վճարելու, ինքը՞: Գրպանի չմրթված տասհազարանոցը կարծես խեղճացել, մի անկյունում կուչ էր եկել…
Էջանիշներ