<Բարև Հարչ, գիտեմ, որ իմ հեռանալուց հետո որքան անպատասխան հարցեր մնացին քո մոտ: Ես կփորձեմ ինչ-որ կերպ դրանց բացատրություն տալ:Բայց մինչև դա, ես երևի քեզանից պետք է ներում հայցեմ: Միայն թե չգիտեմ կոնկրետ ինչի համար ներեղություն խնդրեմ. նրա՞, որ տեղի տվեցի քո համառությանն ու պատասխանեցի քո գրածներին, թե նրա համար, որ չստեցի, բայց չպատմեցի իրականությունը, չներկայացա, թե ես ով եմ իրականում, կամ գուցե նրա համար, որ եկա հանդիպման: Չգիտեմ, թե սրանցից որում է ավելի շատ իմ մեղքը, որի համար ներում հայցեմ, կամ գուցե ողջ աշխարհից պետք է ներում հայցեմ իմ գոյության, իմ լինելու համար: Ո՞վ գիտե…
Չէ, մի կարծի, որ սա հուսալքված, կյանքից խռոված մարդու խոսքեր են: Ես դրա միջով վաղուց եմ անցել, փառք Աստծո, որ հիմա ուժ ունեմ աշխարհին նայելու ոչ թե դժպախտի, այլ պարզապես խեղվածի աչքերով: Դու անգամ չես էլ պատկերացնի, թե ես որքան ուրախ ու կենսախիդ մարդ էի, մինչև որ չդարձա ինչ- որ մեկի անուշադրության զոհը: Ես տաս տարեկան էի, որ ծնողներիս հետ տեղափոխվեցինք Մոսկվա: Մեր տուն շատ էին գալիս գործնական, ձեռներեց մարդիկ ու ես արդեն որոշել էի , որ անպայման ունենալու եմ իմ բիզնեսը, ցանկանում էի ապրել այդ ակտիվ ու գործնական կյանքով: Ծնողներս ոչնչով չէին խանգարում, պատրաստ էին ամեն մի հարցում սատարելու: Մեքենա վարել սովորեցի ու իմ անձնական մեքենան ունեի: Հենց առաջին տարին էլ ընդունվեցի ինստիտուտ:Չէի ուզում միջակ բիզնեսմեն լինել, իսկ դրա համար գիտելիքներ էր պետք: Եվ երևի թե այդպես էլ կլիներ, եթե մի օր ավտովթարի չենթարկվեի: Չէ, ես չէի մեղավորը, այլ այն հարբած վարորդը, որի մեքենայի հարվածից կորցրեցի և’ ապագայի հանդեպ ունեցած հույսերս, և’ ոտքերս, և’ ապրելու ցանկությունս: Ինձ այցելողների հոսքը վերջ չուներ: Եվ դա ինձ ոչ թե մխիթարում, այլ պարզապես հունից հանում էր, քանի որ նրանց հայացքում ես միայն խղճահարություն էի տեսնում: Ու ես հաստատ որոշեցի, ոչ մի բիզնես, ոչ մի ուսում, վերադառնալ Հայաստան: Գիտեի, որ ծնողներս չեն կարող վերադառնալ, նրանց աշխատանքն այնտեղ էր: Եվ ստիպեցի, որ իմ պատճառով չթողնեն ոչինչ, ես հաստատ որոշել էի ապրել տատիս հետ, որն այդպես էլ Մոսկվա գալ չէր համաձայնել:
Ամենից սարսափելին այն մի տարին էր, որ ես ապրեցի վերադառնալուց հետո: Ես չէի կարողանում գտնել մի լուսավոր շող, որն ինձ ստիպեր ապրել, պայքարել իմ անճարության դեմ: Չգիտեմ, թե ինչքան կշարունակվեր, եթե մի առավոտ տատիս բաց սենյակից չլսեի նրա աղոթքը, չէ աղերսը առ Աստված: Նա չոքել էր Աստվածամոր պատկերի առաջ ու լացակումած ձայնով խնդրում էր.
-Աստված ի’մ, խնդրում եմ քեզ, տուր իմ թոռնիկին ապրելու կամք, հույս տուր իմ լույս աղջնակին: Թույլ մի տուր, որ հուսահատությունը սպանի նար հոգին: Ու եթե դրա դիմաց հատուցում է պետք, վերցրու իմ կյանքը: Խնդրում եմ, թույլ տուր իմ թոռնիկի դեմքին ծիծաղ տեսնեմ…
Ու ես հասկացա, թե որքան վիշտ եմ պատճառել իմ հարազատին, առավել ևս իմ այդ բարի ու հոգատար տատին, որ մի ամբողջ տարի իմ կամակորությունն է տարել: Իսկ ես ահավոր կամակոր էի դարձել : Նախ կտրականպես հրաժարվեցի պրոտեզներ կրելուց. չեմ ուզում ու վերջ: Հետո էլ լինում էր, որ օրերով հրաժարվում էի ուտելուց: Ու ես, լինելով կյանքից հիասթափված, չէի նկատում, թե որքան ցավ եմ պատճառում իմ հարազատին: Ու այդ օրը որոշեցի, որ քանի դեո կամ, ապրում եմ, ուրեմը մի կողմ թողնել հիասթափությունը, ապրել լիիրավ կյանքով: Ես հասկացա, որ իմ ապրելով ապրել եմ տալիս նաև իմ հարազատին: Իմ առաջին քայլը պրոտեզներին ընտենալն էր, քայլել սովորելը: Բավկանին դժվար էր, բայց իմ համառությունը հաղթեց: Հետո ինձ համար կարևոր էր գտնել այն հարցի պատասխանը, թե ինչ եմ ուզում դառնալ: Ես գիտեի, որ բիզնեսն իմ համար ավարտված էտապ է: Ու ես հասկացա, որ ես պետք եմ իմ նման մարդկանց, մարդիկ, որոնք որքան էլ անթերի են բանականությամբ, շրջապատի համար մնում են հաշմանդամ: Ես լավ գիտեի, թե շրջապատի կարեկցանքը ինչ մեծ ցավ է պատճառում մեզ: Իսկ դա հաղթահարելու համար լավ խորհրդատու, սրտացավ, հասկացող մարդ է պետք: Ամեն հաշմանդամ չէ, որ իր կողքին առ Աստված աղոթող տատ ունի: Հիմա հասկանում ե՞ս, թե ես ինչի էի լռում իմ անձնականի մասին: Ես չէի կարող լսել խղճահարության, կարեկցանքի խոսքեր: Գիտեմ, հիմա դու կասես, որ կարևորը մարդու հոգու առողջությունն է, կարևորը մարդու կամքն է… Գիտեմ… Ինձ պետք չէ քաջալրող խոսքեր: Ես իմ մեջ բավականին ուժ ու կանք ունեմ: Ես կյանքին նայում եմ ոչ հաշմանդամի հայցքով, եւ ինձ առողջ մարդ եմ համարում: Բայց դա այնքան ժամանակ, քանի դեռ շրջապատի համար ընկեր, բարեկամ կամ պարզապես զրուցակից եմ: Ես համոզված եմ, որ կլինեմ նաև կայացած մասնագետ, սրտացավ հոգեբան, որ շատերին կհասնի: Սրանից ավելին ինձ պետք չէ, քանի որ մնացած դեպքում ես պարզապես հաշմանդամ եմ:
Ես չէի կարող արդեն թաքցնել քեզնից իրականությունը, քանի որ դու սիրել ես այն Նարեին, որին ինչ-որ չափով ճանաչել ու մնացածը հորինել ես , լրացրել քո պատկերացումով, դարձրել ամբողջական: Ես այս ամենը քեզ չէի կարող սրճարանում պատմել, քանի որ դու փորձելու էիր համոզոլ, որ կարևորը մարդու հոգին է, էությունը: Բայց իրականում դու որքանո՞վ դրանում համձայն կլինեիր: Ո՞ր տղամարդուն է հաճելի , որ իր կյանքի ընկերը լինի հաշմանդամ…
Հիմա երևի հասկացար իմ <մնաս բարովի> պատճառը: Ուրեմը շարունակենք մնալ որպես լավ, հին ընկերներ, բայց կարծում եմ, որ էլ գրելու կարիք չկա: Դու անգամ իմ նամակին մի պատասխանի, ես դրան չեմ սպասում: Գիտեմ, թե որքանէ դժվար քեզ համար գրել այնպես, որ լինի և’ ճշմարիտը, և’ ինձ ցավ չպատճառի: Մնաս բարով իմ լավ ընկեր: Գտիր քո իսկական սիրուն, եղիր երջանիկ ու երբ հաշմանդամ կտեսնես, խղճահարությամբ մի նայիր նրան, նրա մարմինն է խեղված, ոչ թե հոգին…
..Եթե ինչ որ մեկը կասի, որ տղամարդը չի լացում, ուրեմը նա ծանոթ չի, կամ էլ չի անցել այն ցավի միջով, որ Հրաչի համար էր պահված: Նամակը վաղուց էր կարդացել, բայց աչքերից արցունքներ հոսելը չէր վերջանում: Չէր կարողանում զսպել արցունքները: Իսկ գուցե և պետք չէր, գոնե սրանով մի փոքր վիշտը թեթևանա: Ախ Նարե, Նարե, ինչի՞ է կյանքը այսքան դաժան իմ ու քո հանդեպ: Ո՞ր ծնողը կցանկանա իր տուն հարս բերել հաշմադամ աղջկա: Ի՞նչ անել, անտեսել շրջապատի կարծիքը, լսել սրտին: Բայց արդյոք ինքը պատրաստ է իր ողջ կյանքը ապրել Նարեի հետ: Անորոշությունից տեղը չէր գտնում: Շատ լավ պատկերացնում էր, թե այդ դեպում իրեն ինչ դժվարություն է սպասում: Կկարողանա՞ հաղթահարել: Դժվար թե: Զգում էր, թե իր այս առողջ մարմնում ինչ տկար հոգի էր ծվարել…
Ու հիմ ա չէր էլ կարողանում կողնորոշվել.պատասխանել նամակին թե ոչ, իսկ եթե այո, ապա ի՞նչ գրել…