User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Ինտերնետային պատմություններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #27
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ինտերնետային պատմություններ

    Աղբահավաքը
    -Բարև:
    -Բարև:
    -Ինչպես ե?ս:
    -Մեկ օրով էլ հասունացած կամ գուցե պառաված, չգիտեմ:
    -Տխուր ե?ս:
    -Դրա մեկ այլ տարբերակը:
    -Թախծո?տ:
    -Չէ, չէ, դրա մեկ ավելի հարմար տարբերակը կա, սևակյան շնչով համեմված. Մտամփոփ արդյոք, մտացիր արդյոք, միթե նույնը չի:
    -Էլի քո փորկության օղակին անցա?ր: Ինչը? քեզ տարավ այսօրվա տրամադրությնդ: Զրուցել չե?ս ուզում, միայն դու ու Սևակը:
    -Չէ, միայն ես ու դու,ւ զրուցել շատ եմ ուզում:
    -Այս տրամադրությա?մբ:
    -Ինչի ո?չ, թե քեզ միայն ուրախ նոտաներն են հաճելի:
    -Դու գիտես, որ միշտ էլ հաճելի է իմ համար քո հետ զրուցել: Դու լավ գիտես, թե ինչ անհամբերությամբ եմ այս ժամերին սպասում: Արժե? կասկածել իմ զրուցելուն պատրաստ լինելու մեջ: :-)
    -Էլի? էս սմայլիկը:
    -Դե իմ ժպիտը ուղարկել չեմ կարող, համարիր, որ ես եմ ժպտում:
    -Քո ժպիտին ոչ մի սմայլիկ չի կարող փոխարիենլ, իմ հրեշտակ:
    -Միայն ոչ այդ բառը:
    -Վախենու?մ ես իմ հրեշտակը լինելուց:
    -Ինձնից ի?նչ հրեշտակ: Կասես, թե ինչի ես այսօր տխուր, անտրամադիր:
    -Դու փողոցի աղբ հավաքողներին տեսած կա?ս:
    -Աղբ հավաքողների?ն:
    -Հա, հա, նրանց, որ ամենից շուտ են արթնանում, քաղքաից մաքրում, տանում մեր նախորդ օրվա աղբը, քաղաքակրթություն հետքերը:
    -Տեսել եմ, բայց դա ի?նչ կապ ունի քեզ հետ:
    -Դա իմ այսօրվա պատմությունն է:
    -Աղբահավաքի պատմություն ե?նք հորինելու:
    -Չէ, այսօր ես մենակ եմ իմ պատմության մեջ, դու գործ չունես այս պատմության հետ, դու մի մտի այս գարշահոտություն, աղբի ու ապականության մեջ: Դա միայն իմ` աղբահավաքիս պատմությունն է:
    -Ես էլ եմ ուզում քեզ հետ հորինել այդ պատմությունը: Դա ազնիվ չի, մենք միշտ երկուսով ենք դա ստեղծել:
    -Դու իմ պատմության մեջ ով ե?ս լինելու:
    -Չգիտեմ… կմտածեմ: Հետո մեր պատմություններն ընթացքում են ստեղծվում, ինձ էլ դեր կտաս:
    -Լավ ինմհրեշտակ, դու կլինես աղբահավաքի հրեշտակը, բայց չշտապես, դրան հասնել է պետք:
    -Լավ իմ աղբահավաք ասպետ, լսում եմ:
    -Գնացինք: :-)
    -Հիմա էլ դու ե?ս ժպտում:
    -Բայց ոչ հրեշտակի ժպիտով, այլ առավոտ շուտ արթնացած սոված, մի քիչ էլ մրսած աղբահավաքի ժպիտով: Ես սովորականի պես արթնացել եմ մեր հաևանի ձայնից, արագ- արագ հագնվել ու հիմա շտապում եմ աշխատանքի: Դե հա աշխատանքի, հետո ինչ, որ իմ աշխատանքը օրվա մեջ ձեր կուտակած աղբը հավաքելն է:
    Զզվու?մ եք ինձնից, ես էլ զզվում եմ առավոտն ինձ թողած ձեր քաղաքից: Որքան էլ զզվեք ինձնից, մեկ է, ստիպված եք խոստովանել, որ ես եմ , որ առավոտյան ձեզ եմ վերադարձնում մաքուր ու կոկ քաղաք: Զզվում ե?ք իմ ձեռքերից, դե դա ձեր քաղաքարթություն հետքերն է, իմ ձեռքերը, կեղտոտ ու ճաքճքած ձեռքերն են ձեր երեսը պարզ անում: Նայեք, նայեք, ինչ որ ցանկանաք, կգտնեք այստեղ: Այս տոպրակներն էլ ով հորինեց, քանի անգամ եմ ստիպված վազել դրանց հետևից, առավոտյան էլ այս քամին կարծես հոգուս հետ խաղալու համար է արթնանում:
    -Քամին էլ է? քնում:
    -Մի խանգարի ինձ աշխատել, դու դեռ քնած ես, էս ժամին միայն թափառական շներն են արթուն, քամին ու իմ նման աղբահավաքները:
    Ինչ է? ասում, հա, տեսնես ինչ կա այստեղ, կիսակրծած խնձոր, մեր Դմբուզն էստեղ լիներ, հաստատ վերջը կտար, բանանի կճեպ, տեսնես դրա համն ինչպիսին է, ասա մի անգամ էլ ամբողջ բանանը նետեք, լավ եմ ասում , չէ:?, կարտոֆիլի կլեպներ, ինչ էլ հաստ են կլպել, մայրս տեսներ, կասեր տնաքանդներ:Ախ մամ, մամ:
    -Դու տան փոքրն ե?ս:
    -Ես մաիկն եմ:
    -Քույր, եղբայր չունե?ս:
    -Չէ, ես անգամ հայր չունեմ:
    -Ո?նց:
    -Դե եթե դու էլ մեր թաղամասից լինեիր, իմ պատմությունը լավ կիմանաիր: Բայց ավելի լավ, որ մեզնից շատ- շատ հեռու ես ապրում: եԵե դու մեզ մոտ լինեիր, կիմանայիր միայն էն պատմությունը, որը մեր հարևանները գիտեն, ավելի շուտ մեր հարևաններն են հորինել, իսկ իրական պատմութնույնը միայ ես ու մայրս գիտենք:
    -Կպտամե?ս ինձ քո պատմությունը:
    -ի?նչ պատմեմ, կարքին պատմելու բան էլ չկա:
    -Լավ դե, էլ մի, ես գիտեմ որ կատմելու բան կա:
    -Լավ, ուրեմը լսի , ես բոլորի համար պարզապես ինչ որ պատահական կապի արդյուն ք եմ, խաբված աղջկա երեխա, իսկ ես գիտեմ, որ ես իմ մոր մեծ ու անեռ սիրո պտուղն եմ: Ձանձրացա?ր իմ պատմությունից:
    -Ոչ մի ձանձրանալ, ես լսում եմ քեզ:
    -Մորս առաջին ու միակ սիրո արդյունք եմ ես: Պատկերացնում ե?ս ինչ է 18 տարեկան աղջկա համար սիրահարվել մեկին, այնքան նվիրվել, վստահել, որ նույնիսկ տրվել նրան ու հանկարծ մի գեղեցիկ օր պարզել, որ իր սիրո ասպետը ընտանքի ամուսին ու հայր է:
    -Այսինքը օգտվել է աղջկա նվիրական ու անմեղ սիրու?ց:
    -Գիտես, ես իմ հորը չեմ մեղադրում, չգիտեմ, կարծում եմ, որ նա էլ է իսկապես սիրել , սիրել է մորս պես անկեղծ, բայց արդեն ուշացաց սիրով: Ու նա ստիպված է եղել հրաժարվել իր սիրուց այն ժամանակ, երբ որպես սիրո ապացույց ես սկսել եմ իմ գոյությունը հաստատել մորս սրտի տակ:
    -Հայրդ հեռացել է, մենակ թողնելով քո հղի մո?րը:
    -Ուիրշ ի?նչ կարող էր պատահել քո կարծիքով:
    -Չգիտեմ, նա չի? օգնել քո մորը, ինչպես է արձագանքել նրա մայր դառնալու փաստին:
    -Չգիտեմ, իմ հրեշտակ, այս ամենը որ պատմում եմ, դա իմ հայտնագործությունն է, կարծում ես մայրս է? դրա մասին պատմել:
    -Դու ե?ս այդպես կարծում:
    -Ես վստահ եմ:
    -Ինչո?վ:
    -Ինչով, նրանով, որ հաճախ եմ տեսել, թե մայրս ինչպես է իր խնամքով պահած իրերի դարակից հանում հորս նկարը, ինչ սիրով, գորովանքով է նրան նայում:
    -Դու տեսել ե?ս քո հոր նկարը:
    -Տեսել եմ:
    -Ո?ւ:
    -Դե նկարից ինձ է նայում բարի աչքերով մի երիտասարդ ու նկարն այնքան էլ պարզ չի, ահագին դեղնած նկար է:
    -Հնությունից է դեղնել:
    -Չէ, կարծում եմ մորս արցունքներից:
    -Նամն է?ս քո հորը:
    -Շատ: Շարունակե?մ իմ պատմությունը:
    -Շարունակի, բայց նախ քո արարման պատմությունը:
    -Լավ, դե լսի: Մորս նման քայլի համար ոչ ոք չէր ների, ոչ ոք չէր ընդունի անօրինական երեխային: Նա պատրաստ է եղել ցանկացած տառապանքի, բայց ինձնից չի հրաժարվել: Ու գիտես, մեկ մեկ մորս խոսքերից եմ լսել, որ գուցե մեր բախտից է եղել այդ երկրաշարժը, անլույս տարիները: Շատ անտուն մնացացների պես մեզ էլ են տնակ հատկացրել, ու ես բոլորից մոռացված, բոլորից հեռու ծնվել եմ նոր ստեղծված բնակավայրում: Ու իմ հասկակաիցների շատերի պես ես համարվել եմ զոհված, երկրաշարժին զոհ գնացաց մարդու որդի: Իմ համար այդ պատմությունն այլևս ոչ մի նշանակություն չունի, ես երբեք զոհերի անունների մեջ հորս չեմ փնտրել, գիտեմ , որ նա կա ու անպայման նրան գտնելու եմ, ու ոչ թե իմ համար, չէ, ես նրա կարիքը չունեմ, ես ուզում եմ, որ մայրս հանդիպի իր միակ ու իսկական սիրուն:
    -Չե?ս վախենում, որ մայրդ դրանից հիասթափություն կապրի, այսքան տարիներ հետո կհանդիպի նրան, ով իրականում շատ հեռու կլինի իր սիրած տղամարդուց:
    -Կարծում ես ես այդ դեպքում կասե?մ նրան այդ մարդու գոյությոն մասին, չէ, իմ հրեշտակ, ես գիտեմ, թե ինչ եմ ուզում:
    -Ու ի?նչ ես ուզում:
    -Գիտես, ես ահագին գումար եմ հավաքել, ինձ մնաց երկու տարի, ու ես կունենամ ինձ անհրաժեշտ քանակը, ու կգնամ հորս մոտ:
    -Բայց դու գիտե?ս, թե որտեղ է նա:
    -Ինչ է?ս կարծում, հենց էնպես եմ խսում, ես արդեն ամեն ինչ պարզել եմ:
    -Եվ անպայման կգնաս, քեզ ոչինչ ետ չի պահի:
    -Չէ, ոչինչ, հանուն աշխարհի ամենասիրելի մարդու, հանուն նրա, ով իր կյանքը կործանել է ինձ լույս աշխարհ բերելու համար:
    -Դու սպիտում ես ինձ հուզվել, ինչքան նուրբ սիրտ կա քո աղբահավաքի կոպիտ մարմնի մեջ:
    -Դու էլ ե?ս բոլորի պես մտածում, որ մենք աղբի գարշահոտությունից բացի ոչինչ չենք ճանաչում:
    -Ես դա չէի ուզում ասել:
    -Բայց շատերն են այդպես մտածում: Լավ, մոռացանք այս ամենը, ես իմ այսօրվա պատմությունն եմ ուզում շարունկել:
    -Ես լսում եմ:
    -Ես շարունակում եմ աղբը հավաքել, չմոռանալով դրանք կարքին ստուգել:
    -Բայց աղբից էլ ի?նչ ես գտնելու:
    -Դու ոչինչ չես գտնի, բայց ես հաստատ մի բան կգտնեմ, այ տես, երեկ մի զույգ կոշիկներ եմ գտել, քո կարծիքով վատն էի?ն, իսկի էլ չէ, մի քիչ կողքն էր պատռված, մի զույգի տակն էր ծակ, բայց դա կհամեմատե?ս իմ հիմիկվա հաքածի հետ, կարքին կոշիկներ են, կարևորը մայրս լվացել , պատրաստել ա իմ վերանորոգելու համար: Ես էդ գործում արդեն հմտացել եմ, կկարկատեմ ու հաստատ կես տար կհագնեմ, իսկ դրա փոխարեն հորս հասնելու ժամանակը կկարճեմ, բա: Հա, լավ, շարունակեմ աշխատանքս, սպասիր, սպասիր, սա ինչ է, ծխախոտի տուփ, , տեսնես լրիվ դատարկ է, ստուգել է պետք: Երկու քայլ կանեմ ու կհասնեմ , բայց չէ, չեմ վերցնի, ախր դեմից աղջիկներ են գալիս, անցնեն, նոր կվերցնեմ:
    -Ես նրանց մեջ ե?մ:
    -Արթնացա?ր, հա:
    -Հա, հա, ուզում եմ քեզ հանդիպել:
    -Ինչպես միշտ, միայն իմ պատմություններում ես ինձ հանդիպում, չեղավ մի անգամ իրական կյանքում հանդիպես:
    -Լսի, իմ աղբահավաք ընկեր, կանգնած մնացի, մի շեղվի պատմությունց, հետո ի?նչ եղավ:
    -Լավ իմ խորամանկ աղջիկ, իմ կողքով անցնող աղջիկները երեքն են, բայց ես նկատում եմ միայն մեկին:
    -Ի?նձ:
    -Հա, քեզ:
    -Ու, ինչիսի?ն եմ:
    -Սև խոշոր աչքեր, կլորիկ սպիտակ դեմք, ժպտացող շուրթեր, երկար ալիքվող մազեր, բարակ մեջք, սլացիկ հասակ:Ու դու ժպտալով դեպի ինձ ես գալիս:
    -Դեպի քե?զ:
    -Հա, դեպի ինձ, քանի որ ես հիմա աղբահավաք տղա չեմ, ես քո երազի ասպետն եմ: Նրա ձեռքերը կեղտոտ ու ճաքճքված չեն, այլ մաքուր, խնամված: Ու ես շատ շատ եմ նման իմ հորը, բարձրահասակ, լայնաթիկունք, առնական: Դիր ափիս մեջ քո նուրբ ձեռքը:
    -Մենք հիմա որտեղ են?ք:
    -Հիմա մենք երկուսով ենք, դուրս այս կեղտոտ քաղաքից, հեռու, հեռու:
    -Ես ուզում եմ իմ ու քո հորինած երազ պարտեզում լինենք:
    -Կքայլե?ս իմ հետ մեր երազ պարտեզով:
    -Հաճույքով:
    -Ես քեզ դո?ւր եմ գալիս, կսիրե?ս ինձ այնպես, ինչպես մայրս է սիրել իմ հորը:
    -Իսկ դա ինչպիսի? սեր է:
    -Դա աշխարհի ամենամաքուր ու ամենաամնեռ սերն է,մ ես քեզնից նման սեր եմ ուզում:
    -Կսիրեմ իմ երազի տիրակալ:
    -Ինչպիսին եմ ե?ս:
    -Բարձրահասակա, գանգրահեր, գեղեցիկ դիմագծերով:
    -Ինձ աղբահավաքի հագուստով չես տեսնում չէ?:
    -Չէ, ինչ աղբահավաք, դու գեղեցիկ ապետ ես :
    -Ես ուզում եմ, որ դու ինձ այն կոստյումով տեսնես, որը ես ամեն օր տեսնում եմ երևի քաղաքի ամենաթանկ խանութներից մեկի պատուհանից, գեղեցիկ է, շատ գեղեցիկ: Ու այտ տարածքի աղբը հավաքելիս ես դիտմամբ այդտեղ երկար եմ կանգնում, նաjում ու միշտ ինձ պատկերացնում այդ հագուստով: Ես անպայման դրան կհասնեմ, ես գիտեմ, ես չեմ մնա այս աղբահավաքի կարկատանների մեջ:
    -Ես գիտեմ, ես վստահ եմ դրանում, ու հիմա դու իմ կողքին այդ հագուստով ես:
    -Այքան լավ ես ասում, որ ես կասկածելու տեղ չունեմ:
    -Դու շատ գեղեցիկ նայվածք ունես ու ես չեմ կարողանում երկար դիմանալ քո հայացքին
    -Գեղեցիկ է? չէ, մեր պարտեզը:
    -Շատ, ու գիտես ինչի, դա մերն է, միայն մերը, ուրիշ ոչ – ոք իրավունք չունի այստեղ լինելու:
    -Տես, միայ ե սու դու, ուրիշ ոչ մի շունչ…
    ….-Քնեցիր այ տղա, դե շարժվիր:
    Ես ուշքի եմ գալիս կղքիս բուսնած հարևանիս ձայնից: Ո?ւր եմ ես..
    .. նույն սառը քամին, նույն կեղտոտ քաղաքը
    -Իսկ ե?ս:
    -Դու միայն երազում ես իմը, իսկ իրական կյանքում արդեն շատ հեռու ես ինձնից, անգամ չգիտեմ էլ, նկատեցիր ինձ թե չէ:
    Նորից իմ կեղտոտ, ճաքճքված ձեռքերը, իմ աշխատանք աղբը ու.. հա, ծխախաոտի տուփը, մոռացել էի արդեն:
    Հիմա կարել է մոտենալ, ստուգել, բայց.. ուշ է արդեն, իմ աղբահավաք ընկերն արդեն մնացած աղբի հետ լցրել էր մեքենան: Մնաս բարով թանկարժեք տուփ:Չեմ կարծում, որ այդտեղ պատահաբար կամ մտածված ծխախոտ մնացած լիներ: Շնորհակալ եմ տուփը նետողին իմ առողջության մասին մտածելու համար: Եհ, շտապեմ, շարունակեմ իմ աշխատանքը, որ արթնացնողներին մաքուր քաղաք մատուցեմ:
    -Ինչի? ցանկացար այսօր աղբահավաք լինել:
    -Չգիտեմ, գուցե առավոտյան տեսած աղբահավաքը լավ էր տպավորվել հիշողությանս մեջ: Գիտե?ս, ամեն մի ծնող իր երեխայի համար երազում է լավ, գեղեցիկ մանկություն, լավ ապագա: Նրանցից ոչ մեկը չի երազի, որ իր երեխան աղբահավաք լինի: Բայց նրանք կան ու միշ էլ կլինեն: Ու գիտես ինչի?;
    -Դե բոլորը չէ, որ կարող են բժիշկ, մանկավարժ, ինժեներ դառնալ:
    -Չէ, բոլորը չէ, որ կարող են բժշկի, մանկավարժի, ինժեների փողոց նետած աղբը հավաքել: Նրանք մեզ պետք են մեզ մեր աղբից մաքրելու համար: Ու որքան էլ զզվելի ու տհաճ է նրանց նայել, կարծում եմ, որ նրանք էլ երազել գիտեն, ու իրենք իրականում ավելի մաքուր են բայց ոչ արտաքինով, այլ հոգով:
    -Չէ, անգամ քո պատմությունը այսօրվա քո տխրությունը չմաքրեց: Դու էլի մնացիր նույ տխուր տրամադրությամբ:
    -Հա տխուր եմ, քանի որ աղբահավաքին նայելով մտածում եմ, որ կան մարդիկ, որոնք մեր արտաքին կեղտը կմաքրեն, իսկ մեր հոգու կեղտը ով կմաքրի?:
    -Էլի սկսեցի?ր:
    -Սխալվում ե?մ:
    -Չէ, բայց աղբահավաքիդ հոգին մաքուր էր:
    -Հա իմ հրեշտակ, քանի որ իմ երազում դու իմ կողքին էիր:
    -Իսկ իրականում կմնաս կեղտոտ հոգով:
    -Չէ, քանի որ իրականում էլ ես քեզ ունեմ:
    -Լավ ուշ է, ես գնամ:
    -Փախա?ր:
    -Ինչի?ց փախա, պարզապես ուշ է, առավոտ շուտ եմ արթնանալու:
    -Ուզում ե?ս աղբահավաք տեսնել:
    -Իսկ ինչ չէ?:
    -Ուզում եմ քո աղբահավաքը լինել, այսա որտե?ղ քեզ հանդիպեմ:
    -Ես գնացի, լավ մնա, բարի գիշեր:
    -Գնա, գնա, իմ վախկոտ աղջիկ:Բարի գիշեր:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (12.01.2010), Դեկադա (12.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտերնետային տերմիններ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.03.2013, 12:54
  2. Ինտերնետային խաբեություններ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 29.05.2010, 19:35
  3. Ինտերնետային աշխատանք
    Հեղինակ՝ panion, բաժին` Վեբ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 03.03.2009, 10:10
  4. Erepublik.com - ինտերնետային խաղ
    Հեղինակ՝ Էմիլ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.01.2009, 22:35
  5. Ինտերնետային լրատվություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 22.10.2006, 17:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •