User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Ինտերնետային պատմություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինտերնետային պատմություններ


    Ինտերնետային պատմություններ
    կամ խաչվող ուղիներ(չհատվող )

    ԱՆՍԿԻԶԲ ԱՎԱՐՏ

    Սրճարանը մարդաշատ չէր, և Նարեն տեսնում էր ել ու մուտ անողներին: Պատվիրած սուրճը սառել էր, խմելու ցանկություն էլ չկար: Ամեն ներս մտնողի հետ սիրտն ավելի արագ էր բաբախում: Ինչի՞ Է հուզվում. ընդամենը մի սովորական հանդիպում է, որ թեպետ առաջինը, բայց հաստատ վերջինը կլինի: Եվ հետո, դեռ ապյմանավորված ժամը չի էլ հասել: Ինքը շուտ է եկել ու անհամբեր ժամացույցին էր նայում: Դեռ ժամանակ կա, ինչ էլ դանդաղ է անցնում ժամանակը: Հետաքրքիր է, ինչպե՞ս են ճանաչելու իրար, ախր միայն նկար տեսնելը հերի՞ք է, որ ճանաչեն: Սպասի՛ր, սպասի՛ր, կարծես թե նա է, ուրեմը նա էլ իմ պես շուտ եկել:
    -Բարև Ձեզ, եթե չեմ սխալվում, Դուք Նարեն եք:
    -Այո’, Նարեն եմ, իսկ Դուք էլ Հրաչը, այո՞:
    -Այո, կարելի՞ Է նստել:
    -Իհարկե:
    Հրաչյան տեղավորվեց ու հայացքով փնտրեց մատուցողին (այ թե իսկապես հուր են աչքերը):
    -Ի՞նչ կցանականս , ի՞նչ պատվիրենք:
    -Թողնում եմ քո ընտրությանը, - ու Նարեն խորամանկ ժպտաց: (Այ թե հմայիչ ժպիտ է): Լավ, իսկ ի՞նչ պատվիրել, հմայեց իր ժպիտով ու բեռը թողեց իր ուսերին:
    Նարեն նայեց Հրաչին ու հիշեց իրենց ծանոթանալը: Այ քեզ 21-րդ դար: Ծանոթացել են ինտերնետով, ինչպես երևի թե հիմա շատերն են ծանոթանում: Ծանոթացան դժվարությամբ`շնորհիվ Հրաչի համառության: Ինտերնետնը Նարեի համար իր ու աշխարհի միջև եղած միակ կապն էր: Ծանոթների օգնությամբ գտել էր ինտերնետային դասընթացների բաժին, ու արդեն մի տարի է, ինչ լրջորեն զբաղվում է դրանով:Սկզբում անգլերենին լավ չտիրապետելը խանգարում էր և սկսեց անգլերենի մասնավոր պարապմունքներ: Տանն էր պարապում: Շնորհիվ իր ընդունակությունների ու աշխատասիրության, մեկ ամսում երևաց արդյունքը: Հիմա արդեն բավականին լավ է տիրապետում անգլերենին և հաստատ որոշել է իր նախընտրած մասնագիտության մեջ հմտանալ, դառնալ լավ մասնագետ:
    Հաստատ որոծել է մեկնել Ամերիկա, չէր կարծում, որ իրեն այստեղ կընդունեն, կհասկանան: Ծնողները Մոսկվայում են: Երկու տարի է, ինչ ինքը վերադարձել է Հայաստանև՝ հաստատ որոշել, որ էլ չի գնա ծնողների մոտ: Ապրում է տատի հետ , տնից շատ հազվադեպ է դուրս գալիս, իսկ իր միակ հյուրը անգլերենի ուսուցչուհին է: Սկզբում ընկերուհիները գալիս էին, հետո կամաց- կամաց ամեն մեկը գտավ իր զբաղմունքը, աշխատանքը ու էլ չեն երևում: Միակ նպատակը որքան հնարավոր է, շատ ինֆորմացիա ստանա, շատ գիտելիք ձեռք բերի: Ուզում է դառնալ հոգեբան և անպայման ցանկանում է աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնք կյանքում մեծ դառնություն են տեսել, հաշմանդամ են ու շրջապատում դիտվում են որպես ոչ լիարժեք մարդ: Ինտերնետային ընկերները շատ քիչ էին, հիմնականում արտասահմանից, այն էլ իր նախընտրած մասնագիտության մեջ բավականին փորձ ունեցող մարդիկ: Նոր ծանոթներին չէր արձագանքում: Երբեք չէր սիրել խոսել իր անձնականից և գիտեր, որ ծանոթանալուց հետո ստիպված է իր մասին պատմել, իսկ ճիշտն ասելու ցանկություն չուներ: Հրաչին էլ երկար ժամանակ չէր պատասխանում, իսկ նա համառորեն գրում էր: Նորից հերթական բարևն էր ուղղարկել, այս անգամ այս անգամ պատասխանի փոխարեն գրեց.
    -Բայց դու ինչ համառն ես:
    -Հա, համառության պակասից չեմ բողոքում, բայց կարելի էր բարևին պատասխանել:
    -Իհարկե կարելի է, հետո էլ կարելի է անուն ասել, հետո էլ կարելի է անձնականից պատմել…
    -Կարելի է, ինչի չէ, բայց ոչ պարտադիր…
    Ու ծանոթացան` պայմանավորվելով, որ անձնականից ոչինչ չեն հարցնի, կասեն այն , ինչ գտնում են հարմար: Հետաքրքիր զրուղակից էր Հրաչը, երբեք իր տեսակետը չէր պարտադրի: Արդեն մեկ, տարի է, ինչ ճանաչում է, մի քանի անգամ առաջարկել է հանդիպել, բայց ինքը մերժել է: Չի կարողացել բացատրել պատճառը, բայց խոստացել է, որ երբ հարմար լինի, ինքը կառաջարկի այդ հանդիպումը: Են հիմա հանդիպել են: Ի՞նչը եղավ պատճառը…
    -Նարե, սուրճ կխմե՞ս:
    -Հա, կխմեմ, էս մեկն արդեն սառել է, տաք եմ սիրում:
    -Գիտեմ, գիտեմ, տաք ու քաղցրն էլ անպակաս: Ի՞նչ է, չե՞մ ճանաչում իմ վիրտուալ ընկերուհուն:
    -Զարմանալի է չէ, առաջին անգամ ենք իրար տեսնում, բայց կարծես 100 տարվա ծանոթներ լինենք:
    -Դե 100 տարի՞ չէ, ի՞նչ է, Ինչքա՞ն ժամանկ է, որ իրար ճանաչում ենք:
    -Մի տարի: Պատկերացնում ես, մի տարի է, ինչ իրար ճանաչում ենք:
    -Ու քո անսիրտ լինելու պատճառով առաջին անգամ ենք իրար տեսնում:
    -Ե՞սՍ եմ անսիրտը:
    -Հա, բա էլ ո՞վ, ես էի՞ Խուսափում հանդիպումից:
    …Էհ, Հրաչ, Հրաչ, դու անգամ չես պատկերացնում, թե ինչ մեծ ուժ էր պետք այս հանդիպմանը գալու համար: Ու դա ոչ թե Նարեի կամակորությունն է, այլ անհրաժեշտություն: Եվ էլի չէր լինի այս հանդիպումը, եթե չլիներ մեկ ուրիշ անհրաժեշտություն: Ի՞նչը Նարեին ստիպեց գալ այս հանդիպմանը, ինչի՞ մեկ տարվա մերժելուց հետո տեղի տվեց: Եկավ չցանկանալով, բայց գիտակցելով, որ դա պետք է, անհրաժեշտ է, քանի որ չի կարող հավերժ պահել ճշմարտությունը և դիմացինին հույս տալ: Ո՞վ էր Հրաչն իր համար, լավ ընկե՞ր, լավ զրուցակի՞ց, սրտացավ անձնավորությո՞ւն, թե՞ սրտի տակալ: Այս մեկ տարվա ընթացքում հասցրել էր բավականին ճանաչել Հրաչին ու նրա մեջ գտել էր այն եզակի մարդկանցից մեկին, որին կարելի է համարել միակը, հոգու փնտրածը, անկրկնելին…
    Բայց… բայց ուներ հաստատ որոշում, ինքն իրավունք չունի սիրելու և ցանկացած տղամարդու մեջ կարելի է փնտրել խելացի, հասկացող մարդու, բայց ոչ կյանքի ընկերոջ: Եվ էլի կշարունակեր մնալ որպես վիրտուալ ընկեր, ինչես Հրաչն էր իրեն անվանում, եթե չզգար, թե Հրաչի վերաբերմունքն իր նկատմամաբ ինչես է փոխվում: Զգում էր օր- օրի ավելացող այն քնքշությունը, որ կար նրա խոսքերում: Փորձեց մի քանի անգամ փոխել թեման, արգելել խոսել սիրուց, բայց չէր ստացվում: Հրաչը համոզում էր, որ շատ բնական է այսպես ծնված սերը, եթե կարելի է տեսնել, հետո ճանաչել ու սիրել, ինչի՞ չի հնարավոր ճանաչել, սիրել, հետո տեսնել: Նարեն չէր հավատում դրան և փորձում էր Հրաչին էլ հակառակում համոզել, բայց ապարդյուն: Եվ հասկացավ, որ սա արդեն Հրաչի համար գնալով լուրջ է դառնում, իսկ ինքը շատ-շատ էր գնահատում, ինչու չէ, նաև սիրում Հրաչին, և նրա սիրտը կոտրել չէր կարող: Ու համաձայնեց, որ հանդիպեն: Հիմա այստեղ են, երկուսով, դեմ դիմաց: Նարեն նայում էր Հրաչին ու գիտակցում, որ սա իրենց առաջին, բայց նաև վերջին հանդիպումն է լինելու: Եվ ափսոսում էր ոչ թե նրա համար, որ այլևս չեն հանդիպելու, այլ նրա համար, որ կորցնելու է իր վիրտուալ ընկերոջը:
    -Նարե, սուրճդ սառում է, խմի:
    -Խմեմ, որ սա էլ չսառի: Վախ, էս ինչ լավ շոկոլադներ են, որ չամաչեմ, լրիվ կուտեմ:
    -Մի ամաչի ու կեր:
    -Իսկ դո՞ւ, հա, ասենք դու քաղցր չես սիրում:
    -Բա որ ասում եմ հին ծանոթներ ենք, իմ Նարե:
    Հրաչի հայացքում այնքան ջերմություն ու սեր կար, որ Նարեի մարմնով սարսուռ անցավ: Չէ, սրան վերջ տալ է պետք:
    -Հրաչ, խնդրում եմ, ինձ ճանաչիր, հետո նոր փորձիր համարել քոնը:
    -Սրանից էլ լավ ճանաչե՞լ: Ես քո հոգին, քո ես-ը դեռ վաղուց եմ ճանաչում: Դու արտաքինի՞ց էիր վախենում: Ասեմ, որ լավ էլ համեստություն ես անում: Նման գեղեցկուհու կողքին լինելը շատերը կցանկանան: Բայց գիտես չէ, ինձ համար մարդու մեջ առաջինը նրա ներքնաշխարհն է:Իսկ ես քո հոգին վաղուց եմ սիրում:
    -Հրաչ, մի խնդրանք:
    -Լսում եմ:
    -Արի այս խոսակցությունը հիմ ա չշարունակենք: Ու ես քեզ խոստանում եմ, որ քեզ չեմ արգելի խոսել այս թեմայից, երբ դու ցանկանաս երկրորդ անգամ ինձ հանդիպել:
    -Բայց ես ուզում եմ, որ այդ երկրորդը հենց վաղը լինի:
    -Ուրեմը սպասենք վաղվան:
    -Լավ: Դու միշտ էլ սիրել ես ինձ տանջել: Կսպասեմ վաղվան, իսկ հիմա շուտ չես գնա, չէ՞: Ուզում եմ ավելի երկար տեսնել քեզ, լսել, ոչ թե կարդալ քո խոսքերը:
    -Լավ, կմնամ:
    Երկար մնացին սրճարանում, այքան երկար, որ մատուցողները արդեն ցույց էին տալիս իրենց դժգոհությունը: Արդեն գնալ էր պետք:
    -Լավ, Հրաչ, գնանք:
    -Գնանք:
    -Բայց միասին չենք գնան: Խնդրում եմ, դու մնա, ես կհեռանամ, հետո նոր դու:
    -Ինչի՞, ամաչում ե՞ս ,- ու Հրաչը խորամանկ ժպտաց:
    -Չէ, ամաչելու ի՞նչ կա: Հետո էլ եթե ամաչեի, չէի գա հանդիպման: Արի այս հարցն էլ չքննարկենք, թողնենք հետոին, լա՞վ:
    -Լավ, լավ: Դե ես քո խորհրդավոր լինելուն նոր չեմ ծանոթ:
    -Գնացի, մանս բարով, Հրաչ:
    -Ինչի՞ մնաս բարով, ցտեսություն պետք է ասել:
    -Լավ, թող լինի քո ասածը, -ժպտաց Նարեն ու պատրաստվեց հեռանալու: Շրջվեց, վերցրեց անկյունում դրված հաշմանդամի ձեռնափայտերն ու քարշտալով ոտքերի տեղ իրեն ծառայող պրոտեզները` շարժվեց դեպի սրճարանի ելքը: Գնում էր ու թիկունքին զգում Հրաչի հայցքը: Շատ, անսահման շատ կցանկանար տեսնել այն փոփոխությունը, որ հիմա պետք է որ լիներ Հրաչի դեմքին: Բայց մի կերպ զսպում էր իրեն, որ չշրջվի, չտեսնի այդ փոփոխությունը: Թող որ իր հիշողության մեջ մնա այդ ժպտերես, այդ հուր աչք տղան…
    …Արդեն մի շաբաթ է, ինչ Հրաչյան չէր մոտեցել համակարգիչին: Երբեք նման անորոշություն մեջ չէր հայտնվել: Որոշեց էլ չխուսափել, մեկ է, մի բացատրություն լինելու է, թե ոչ: Նարեն այն մարդը չէ, որին պոտք է ստել: Բայց ի՞նչ ասել: Լավ, դա թողնենք հետոին, գուշակելու փոխարեն ավելի լավ է նորից կապի մեջ լինի, իսկ հետոն ինքնըստինքյան կգա:
    Նարեն կապի մեջ չէր: Տեսնես սպասել է իրեն: Անգամ եթե ցանկանա էլ այդ զրույցները շարունակել, նա հաստատ չէր պատասխանի, չէր գրի: Այն, որ նա մեծ կամք ու ուժ ունի, Հրաչը մեկ անգամ չէ համոզվել: Հիմա է հասկանում, թե ինչի էր մնաս բարով ասում: Եվ անգամ հրաժեշտից առաջ փորձել էր բացատրել իր պահվածքը: Հրաչին նամակ էր գրել, իսկ ինքը մի ամբողջ շաբաթ չէր կարդացել: Բացել էր նամանկն ու չէր համարձակվում կարդալ: Գիտեր, որ հրաժեշտի խոսքեր են: Լավ, մի քիչ հետո կկարդա, հիամ մի բաժակ սուրճ խմի… Հետո կկարդա..
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  2. #2
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    <Բարև Հարչ, գիտեմ, որ իմ հեռանալուց հետո որքան անպատասխան հարցեր մնացին քո մոտ: Ես կփորձեմ ինչ-որ կերպ դրանց բացատրություն տալ:Բայց մինչև դա, ես երևի քեզանից պետք է ներում հայցեմ: Միայն թե չգիտեմ կոնկրետ ինչի համար ներեղություն խնդրեմ. նրա՞, որ տեղի տվեցի քո համառությանն ու պատասխանեցի քո գրածներին, թե նրա համար, որ չստեցի, բայց չպատմեցի իրականությունը, չներկայացա, թե ես ով եմ իրականում, կամ գուցե նրա համար, որ եկա հանդիպման: Չգիտեմ, թե սրանցից որում է ավելի շատ իմ մեղքը, որի համար ներում հայցեմ, կամ գուցե ողջ աշխարհից պետք է ներում հայցեմ իմ գոյության, իմ լինելու համար: Ո՞վ գիտե…
    Չէ, մի կարծի, որ սա հուսալքված, կյանքից խռոված մարդու խոսքեր են: Ես դրա միջով վաղուց եմ անցել, փառք Աստծո, որ հիմա ուժ ունեմ աշխարհին նայելու ոչ թե դժպախտի, այլ պարզապես խեղվածի աչքերով: Դու անգամ չես էլ պատկերացնի, թե ես որքան ուրախ ու կենսախիդ մարդ էի, մինչև որ չդարձա ինչ- որ մեկի անուշադրության զոհը: Ես տաս տարեկան էի, որ ծնողներիս հետ տեղափոխվեցինք Մոսկվա: Մեր տուն շատ էին գալիս գործնական, ձեռներեց մարդիկ ու ես արդեն որոշել էի , որ անպայման ունենալու եմ իմ բիզնեսը, ցանկանում էի ապրել այդ ակտիվ ու գործնական կյանքով: Ծնողներս ոչնչով չէին խանգարում, պատրաստ էին ամեն մի հարցում սատարելու: Մեքենա վարել սովորեցի ու իմ անձնական մեքենան ունեի: Հենց առաջին տարին էլ ընդունվեցի ինստիտուտ:Չէի ուզում միջակ բիզնեսմեն լինել, իսկ դրա համար գիտելիքներ էր պետք: Եվ երևի թե այդպես էլ կլիներ, եթե մի օր ավտովթարի չենթարկվեի: Չէ, ես չէի մեղավորը, այլ այն հարբած վարորդը, որի մեքենայի հարվածից կորցրեցի և’ ապագայի հանդեպ ունեցած հույսերս, և’ ոտքերս, և’ ապրելու ցանկությունս: Ինձ այցելողների հոսքը վերջ չուներ: Եվ դա ինձ ոչ թե մխիթարում, այլ պարզապես հունից հանում էր, քանի որ նրանց հայացքում ես միայն խղճահարություն էի տեսնում: Ու ես հաստատ որոշեցի, ոչ մի բիզնես, ոչ մի ուսում, վերադառնալ Հայաստան: Գիտեի, որ ծնողներս չեն կարող վերադառնալ, նրանց աշխատանքն այնտեղ էր: Եվ ստիպեցի, որ իմ պատճառով չթողնեն ոչինչ, ես հաստատ որոշել էի ապրել տատիս հետ, որն այդպես էլ Մոսկվա գալ չէր համաձայնել:
    Ամենից սարսափելին այն մի տարին էր, որ ես ապրեցի վերադառնալուց հետո: Ես չէի կարողանում գտնել մի լուսավոր շող, որն ինձ ստիպեր ապրել, պայքարել իմ անճարության դեմ: Չգիտեմ, թե ինչքան կշարունակվեր, եթե մի առավոտ տատիս բաց սենյակից չլսեի նրա աղոթքը, չէ աղերսը առ Աստված: Նա չոքել էր Աստվածամոր պատկերի առաջ ու լացակումած ձայնով խնդրում էր.
    -Աստված ի’մ, խնդրում եմ քեզ, տուր իմ թոռնիկին ապրելու կամք, հույս տուր իմ լույս աղջնակին: Թույլ մի տուր, որ հուսահատությունը սպանի նար հոգին: Ու եթե դրա դիմաց հատուցում է պետք, վերցրու իմ կյանքը: Խնդրում եմ, թույլ տուր իմ թոռնիկի դեմքին ծիծաղ տեսնեմ…
    Ու ես հասկացա, թե որքան վիշտ եմ պատճառել իմ հարազատին, առավել ևս իմ այդ բարի ու հոգատար տատին, որ մի ամբողջ տարի իմ կամակորությունն է տարել: Իսկ ես ահավոր կամակոր էի դարձել : Նախ կտրականպես հրաժարվեցի պրոտեզներ կրելուց. չեմ ուզում ու վերջ: Հետո էլ լինում էր, որ օրերով հրաժարվում էի ուտելուց: Ու ես, լինելով կյանքից հիասթափված, չէի նկատում, թե որքան ցավ եմ պատճառում իմ հարազատին: Ու այդ օրը որոշեցի, որ քանի դեո կամ, ապրում եմ, ուրեմը մի կողմ թողնել հիասթափությունը, ապրել լիիրավ կյանքով: Ես հասկացա, որ իմ ապրելով ապրել եմ տալիս նաև իմ հարազատին: Իմ առաջին քայլը պրոտեզներին ընտենալն էր, քայլել սովորելը: Բավկանին դժվար էր, բայց իմ համառությունը հաղթեց: Հետո ինձ համար կարևոր էր գտնել այն հարցի պատասխանը, թե ինչ եմ ուզում դառնալ: Ես գիտեի, որ բիզնեսն իմ համար ավարտված էտապ է: Ու ես հասկացա, որ ես պետք եմ իմ նման մարդկանց, մարդիկ, որոնք որքան էլ անթերի են բանականությամբ, շրջապատի համար մնում են հաշմանդամ: Ես լավ գիտեի, թե շրջապատի կարեկցանքը ինչ մեծ ցավ է պատճառում մեզ: Իսկ դա հաղթահարելու համար լավ խորհրդատու, սրտացավ, հասկացող մարդ է պետք: Ամեն հաշմանդամ չէ, որ իր կողքին առ Աստված աղոթող տատ ունի: Հիմա հասկանում ե՞ս, թե ես ինչի էի լռում իմ անձնականի մասին: Ես չէի կարող լսել խղճահարության, կարեկցանքի խոսքեր: Գիտեմ, հիմա դու կասես, որ կարևորը մարդու հոգու առողջությունն է, կարևորը մարդու կամքն է… Գիտեմ… Ինձ պետք չէ քաջալրող խոսքեր: Ես իմ մեջ բավականին ուժ ու կանք ունեմ: Ես կյանքին նայում եմ ոչ հաշմանդամի հայցքով, եւ ինձ առողջ մարդ եմ համարում: Բայց դա այնքան ժամանակ, քանի դեռ շրջապատի համար ընկեր, բարեկամ կամ պարզապես զրուցակից եմ: Ես համոզված եմ, որ կլինեմ նաև կայացած մասնագետ, սրտացավ հոգեբան, որ շատերին կհասնի: Սրանից ավելին ինձ պետք չէ, քանի որ մնացած դեպքում ես պարզապես հաշմանդամ եմ:
    Ես չէի կարող արդեն թաքցնել քեզնից իրականությունը, քանի որ դու սիրել ես այն Նարեին, որին ինչ-որ չափով ճանաչել ու մնացածը հորինել ես , լրացրել քո պատկերացումով, դարձրել ամբողջական: Ես այս ամենը քեզ չէի կարող սրճարանում պատմել, քանի որ դու փորձելու էիր համոզոլ, որ կարևորը մարդու հոգին է, էությունը: Բայց իրականում դու որքանո՞վ դրանում համձայն կլինեիր: Ո՞ր տղամարդուն է հաճելի , որ իր կյանքի ընկերը լինի հաշմանդամ…
    Հիմա երևի հասկացար իմ <մնաս բարովի> պատճառը: Ուրեմը շարունակենք մնալ որպես լավ, հին ընկերներ, բայց կարծում եմ, որ էլ գրելու կարիք չկա: Դու անգամ իմ նամակին մի պատասխանի, ես դրան չեմ սպասում: Գիտեմ, թե որքանէ դժվար քեզ համար գրել այնպես, որ լինի և’ ճշմարիտը, և’ ինձ ցավ չպատճառի: Մնաս բարով իմ լավ ընկեր: Գտիր քո իսկական սիրուն, եղիր երջանիկ ու երբ հաշմանդամ կտեսնես, խղճահարությամբ մի նայիր նրան, նրա մարմինն է խեղված, ոչ թե հոգին…
    ..Եթե ինչ որ մեկը կասի, որ տղամարդը չի լացում, ուրեմը նա ծանոթ չի, կամ էլ չի անցել այն ցավի միջով, որ Հրաչի համար էր պահված: Նամակը վաղուց էր կարդացել, բայց աչքերից արցունքներ հոսելը չէր վերջանում: Չէր կարողանում զսպել արցունքները: Իսկ գուցե և պետք չէր, գոնե սրանով մի փոքր վիշտը թեթևանա: Ախ Նարե, Նարե, ինչի՞ է կյանքը այսքան դաժան իմ ու քո հանդեպ: Ո՞ր ծնողը կցանկանա իր տուն հարս բերել հաշմադամ աղջկա: Ի՞նչ անել, անտեսել շրջապատի կարծիքը, լսել սրտին: Բայց արդյոք ինքը պատրաստ է իր ողջ կյանքը ապրել Նարեի հետ: Անորոշությունից տեղը չէր գտնում: Շատ լավ պատկերացնում էր, թե այդ դեպում իրեն ինչ դժվարություն է սպասում: Կկարողանա՞ հաղթահարել: Դժվար թե: Զգում էր, թե իր այս առողջ մարմնում ինչ տկար հոգի էր ծվարել…
    Ու հիմ ա չէր էլ կարողանում կողնորոշվել.պատասխանել նամակին թե ոչ, իսկ եթե այո, ապա ի՞նչ գրել…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  3. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2008
    Գրառումներ
    94
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. իՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    ինչ հավես ունես բայց մեջը էտքամ էլ իմաստ չկա

  4. #4
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. իՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Մեջբերում Axlqalaq-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ հավես ունես բայց մեջը էտքամ էլ իմաստ չկա
    Դե եթե իմաստը մեծ լիներ, պատմություննէլ կլիներ հատվող, որ թե խաչվող
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային պատմություններ

    Հետաքրքիր էր, բայց ես շարունակության էի սպասում... Կիսատ էր։ Շատ կուզենայի իմանալ, թե, այնուամենայնիվ, Հրաչն ի վերջո ինչ որոշում կայացրեց...

    Ի դեպ, վերնագիրն ինչու՞ է «Ինտերնետային պատմություններ», եթե միայն մի պատմություն է ներկայացված, այն էլ կարծես թե կիսատ։ Լիլի, առաջարկում եմ շարունակություն էլ գրել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Javakhk Network Javakhk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.12.2007
    Հասցե
    Ջավախք
    Գրառումներ
    212
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինտերնետային պատմություններ

    Ապրեք, լավ պատմություն է: Ոչ միայն սյուժեն է հուզիչ, այլեւ թեման է ժամանակակից ու արդի կյանքին կապված (երիտասարդություն, ինտերնեթ, ժամանակակից Հայաստան, արտագաղթ եւ այլն):

    Շարադրանքը մի քիչ երկար է ու խրատախոսական մասերը մի քիչ երկար են: Այդ պատմությունը կարելի էր Օ. Հենրիի ոճով գրելմ եւ թողնել, որ ընթերցողը հետեւություններին ինքնուրույն գա…

    Շատ ապրեք…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտերնետային տերմիններ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.03.2013, 12:54
  2. Ինտերնետային խաբեություններ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 25
    Վերջինը: 29.05.2010, 19:35
  3. Ինտերնետային աշխատանք
    Հեղինակ՝ panion, բաժին` Վեբ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 03.03.2009, 10:10
  4. Erepublik.com - ինտերնետային խաղ
    Հեղինակ՝ Էմիլ, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 08.01.2009, 22:35
  5. Ինտերնետային լրատվություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 22.10.2006, 17:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •