Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Երեկվանից սպասում եմ, ցեցը գցիր ու գնացիր, իիիիի~...
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Անպայման ուզում եք էդ խեղճ տղայի խայտառակության ականատեսը լինե՞ք։![]()
Բայց լուրջ, կարդալուց հետո ես էլ մտածեցի, որ հետաքրքիր կլիներ հետոն... Բայց քանի որ անցած անգամ էլ էի նույնն ասել ու ինձ համոզել էիք, որ շարունակություն հեչ էլ պետք չէր, արդեն վախեցա էս անգամ էլ շարունակության մասին խոսել։![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հասմիկի աչքից չվիրիպեց Դավիթի շփոթմունքը: Աշխատանքի բնույթը, տարբեր խառնվածքի տեր մարդկանց հետ շփվելը Հասմիկին մարդկանց շուտ ճանաչելու փորձ էր տվել: Հիմա էլ չսխալվեց: Հասկացավ Դավիթի անելանելի վիճակը: Պահից փրկություն էր պետք ու գտավ ելքը:
-Վայ, Դավիթ, մոռացա մորս զգուշացնել, որ ես ուշ եմ գալու, երեխային տեր կանգնի: Չգիտե, չէ՞, մերոնց տան տեղը, - ու խորամանկ ժպտաց:
-Չէ, որտեղի՞ց գիտեմ:
-Մինչև քեզ բացատրեմ, թե ոնց ես գնալու, ավելի լավ է մեքենան ես վարեմ: Դեմ չե՞ս:
-Լավ, Հասմիկ ջան, ոնվ կասես, թեպետ բացատրելով էլ կհասնեինք,- ու Դավիթը փրկվածի պես բանալիները տվեց Հասմիկին:
Երկար չմնաց Հասմիկը մոր տանը: Ինչ էլ ունե՞ր մնալու: Կարող էր նաև հեռախոսով ասել, բայց սա պարզապես առիթ էր:
-Հիմա որ գնանք, Դանիթ, ու՞ր կաղռջարկես:
-Չգիտեմ, ղեկին դու ես, դու էլ որոշի,- Դավիթը արդեն վերագտել էր իրեն:
-Գնա՞նք Հաղարծին: Կհավատա՞ս, մի ամիս է, ուզում եմ գնալ, չի ստացվում:
-Գնանք, ես ոչ մի անգամ չեմ եղել այդտեղ:
-Ավելի լավ, ես քեզ կծանոթացնեմ մեր հրաշք վայրերից մեկին: Հա, ի դեպ, ձուկ սիրում ե՞ս:
-Սիրում եմ:
-Դե հետո էլ կգնանք ձուկ ուտելու: Շատ հաճելի վայր է, հուսով եմ, իմ ընտրությունից չես դժգոհի:
-Ես վստահ եմ:
-Գնացի՞նք:
-Գնացինք:
Հասմիկի ազատ, անկաշկանդ զրույցը ստիպեց, որ Դավիթը մոռանա լարվածությունը, լինի ավելի ազատ: Խոսում էին ոնց որ հարազատ մարդիկ, բայց Հասմիկը չփորձեց հարցնել անձնականից: Դավիթը գոհ էր, որ ինքը ստիպված չէր լինի նորից ստել, դեռ չէր համարձակվում ճշմարիտն ասել: Այնքան հետաքրքիր զրուցակից էր Հասմիկը, որ չզգաց էլ, թե ինչպես հասան Հաղարծին: Իսկապես գեղեցիկ վայր էր: Արժեր այսքան բարձրությունը հաղթահարել նման հետաքրքիր վայրը տեսնելու համար: Հետաքրքիր մարդիկ են հայերը, Գրեթե բոլոր եկեղեցիները գտնվում են բարձր, դժվար հասանելի վայրերում: Երևում էր, որ Հասմիկն այստեղ առաջին անգամը չէր: Շրջում էր համալիրի մի մասից մյուսը, պատմում ինչ որ լսել էր, ինչ –որ գիտեր: Հետո առանձնացավ խորանում: Երկար մնաց: Այդ ընթացքում Դավիթը հասցրեց հիանալ բնության ու մարդու ստեղծած ներդաշնակ գեղեցկությամբ:
-Դուրդ եկա՞վ , Դավիթ:
-Շատ, արժեր գալը:
-Գիտեմ, ես շատ եմ սիրում այս վայրը: Հը՞, հիմա ի՞՞նչ անենք: Չգնա՞նք ձուկ ուտելու:
-Գնանք, բայց որտե՞ղ:
-Մի քիչ իջնենք, ճանապարհին գետի մոտ հաճելի վայր կա: Կպատվիրենք: Բայց այս անգամ ընտրությունը թողնում եմ քեզ, տեսնեմ ինչ ձկնեղեն ես սիրում:
-Խնդիր չէ, գնացինք:
Գետափը մարդաշատ չէր: Ընտրեցին հարմար տեղ:
-Դավիթ, մեքենայի մեջ ծածկոցներ կան, բեր, ուզում եմ ծառի տակ նստենք: Ինչքան մարդկանցից հեռու լինենք, այքան լավ, չէ՞:
-Ինչպես միշտ դու ճիշտ ես, հիմա կբերեմ:
-Հա, ձուկն էլ պատվիրի , նոր արի:
-Եղավ, Հասմկի ջան, անպայման:
Հասմիկը չէր շտապում, վաղը կիրակի էր, առավոտյան շուտ արթնանալ պետք չէր: Իսկ բնությունը իր տարերքն էր: Հաճախ էր փորձել աղջկա հետ ինչ-որ մի տեղ հանգստանալ, լինել բնության գրկում: Բայց միշտ վերադարձել էր հիասթափված: Չգիտես ինչի, մեր տղամարդիկ չեն հաշտվում այն մտքի հետ, որ միայնակ կինը կարող է երեխայի հետ լինել բնության գրկում: Անպայման կմտածեն, որ իրենց ներկայությունը պարտադիր է: Եվ այնքան էին մոտենում, հոգնեցնում իրենց շինծու հոգատարությամբ, որ շատ ժամանակ հեռանում էր վատ տրամադրությամբ: Հիմա Դավիթի հետ իրեն պաշտպանված էր զգում: Այ քեզ հետաքրքիր պատմություն: 35-ամյա կինը իր հանգիստը վայելելու համար հույսը դրել է 20-ամյա տղայի վրա: Ստացվում է, որ իր պես գործունյա, ուժեղ ու կայացած կինը այստեղ անօգնական ու անպաշտպան է: Էհ, թող իր պաշտպանն էլ Դավիթը լինի: Միայն թե այսօր կարողանա ստանալ այն ուժը, որ բնությունն է տալիս:
-Ես եկա,- Դավիթն էր` ծածկոցները ձեռքին: Փռեցին ծառի տակ ու հարմար տեղավորվեցին:
-Դավիթ, շո՞ւտ կբերեն ուտելիքը, թե ես հուսս կտրեմ:
-Ասել, եմ, ինչքան հնարավոր է, ուշ բերեք, որ իմ ընկերուհին սովից ուշաթափվի:
-Ախ դու սատանա, ճնշում ես, հա՞:
Ձուկն այստեղ համեղ էին պատրաստում, Դավիթն էլ լավ տեսակներ էր ընտրել:
-Հասմիկ, մի րոպե ես գնամ վճարեմ ու գամ, լա՞վ:
-Լավ, գնա, գնա:Ես էլ վայելեմ այս բնության համերգը: Տես, ինձ այստեղ չմոռանաս:
-Հաստատ չեմ մոռանա:
Դավիթը վերադարձավ մի տեսակ շփոթված:
-Դո՞ւ ես վճարել իմ փոխարեն:
-Չէ, ես երբ վճարեցի, իսկ ինչ կա՞:
-Ասեցին, որ վճարած է:
_Ավելի լավ, ինչ ունես անհանգստանալու: Երևի իմ ծանոթ- գործընկերներից են եղել: Այ դրա համար չեմ սիրում մարդաշատ միջավայր: Մարդու հանգիստ չեն տալիս: Լավ է գոնե իրենց ներկայությամբ չեն անհանգստացրել:
Հասկացա՞վ Դավիթը. Երևի Հասմիկը շատ վարպետորեն ներկայացրեց: Գիտեր, որ հաճելի չէր լինի, որ Հասմիկը լիներ վճարած:
Վերադարձան գրեթե լուսադեմին:Լիալուսին էր ու ճանապարհին հաճելի էր:
-Դավիթ, ես քեզ հասցնեմ տուն ու նոր գնամ:
-Չէ, Հասմիկ ջան, ես կգնամ, դու նախ հասիր քո տուն, չեմ կորի:
-Ինչի՞, ամաչում ե՞ս ինձ հետ գնալուց:
-Չէ, ինչ ամաչել, բայց սիրուն չէ, որ ես առաջինը տուն հասնեմ:
-Ոչինչ, մյուս անգամ դու ինձ տեղ կհասցնես: Դե, բարեկամս, հասանք:Շնորհակալ եմ քեզ ինձ ընկերանալու համար:Վաղուց այսքան մեծ բավականություն չէի ստացել: Կարոտել էի բնությանը: Մի ամբողջ տարվա ուժ հավաքեցի: Ու դրա մեղավորը դու ես,- Հասմիկը գոհ հայացքով նայեց Դավիթին, թեքվեց դեպի նա ու համբուրեց: Հաճելի անակընկալից Դավիթը հուզվել էր:
-Հասմիկ, բարձրանանք մեր տուն:
-Չէ, ես հիմա իմ տունն եմ ուզում:
Դավիթն ազատ շունչ քաշեց: Տուն հրավիրելը մի տեսակ անհրաժեշտություն էր, քաղաքավարական ժեստ:Բայց եթե համաձայն՞?ր: Ուր էր տանելու, իր վարձած մեկսենյականոց բնակարանը, որտեղ ընկերոջ հետ է ապրում:
-Բարի գիշեր, բարեկամս: Գնա դու քո տուն, ես էլ իմ տուն: Հա, մեկ էլ եթե տղաներին պատմելիս լինես , թույլ եմ տալիս համբույրից հետո շարունակությունը հորինիր, ես չեմ նեղանա:
-Հասմիկ…
-Դե, դե, ախր տղաներդ սիրում եք չէ՞, ձեզ ունեցած ու չունեցած սիրային պատմություններով պարծենալ: Դու էլ կարող ես: Դե, բարի գիշեր…
Սա էլ ձեզ շարունակություն, գոհ ե՞ք:Լավ արեցի, չէ՞, որ Դավիթին չխայտաղակեցի
![]()
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Շարունակությունը լավ ես մտածել, բայց, իմ կարծիքով, ավելի հետաքրքիր կլիներ, եթե ամենավերջում՝ հրաժեշտ տալու ժամանակ, Հասմիկը գոնե մի նուրբ ակնկարկ աներ՝ հասկացնելով, որ ինքն ամեն ինչ էլ գլխի է ընկել։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հասմիկն արդեն իսկ ամեն ինչ գլխի էր ընկել ու ցույց տվել
ուղղակի մեր երիտասարդը շատ միամիտ էր
Հ.Գ. Մոռացա ասել, երեկ Հրաչին ու Նարեին եմ այգում հանդիպելու կեցցե բժշկությունը
Նարեն հիմա քայլում է ու շուտով մայրանալու է
![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 12.01.2010, 11:23:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Ես հաճույքով մի քանի պատմվածքներ կտեղադրեի, բայց... վախենում եմ հեղինակային իրավունքներիս համար: Այստեղ որևէ երաշխիք կա??
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Աղբահավաքը
-Բարև:
-Բարև:
-Ինչպես ե?ս:
-Մեկ օրով էլ հասունացած կամ գուցե պառաված, չգիտեմ:
-Տխուր ե?ս:
-Դրա մեկ այլ տարբերակը:
-Թախծո?տ:
-Չէ, չէ, դրա մեկ ավելի հարմար տարբերակը կա, սևակյան շնչով համեմված. Մտամփոփ արդյոք, մտացիր արդյոք, միթե նույնը չի:
-Էլի քո փորկության օղակին անցա?ր: Ինչը? քեզ տարավ այսօրվա տրամադրությնդ: Զրուցել չե?ս ուզում, միայն դու ու Սևակը:
-Չէ, միայն ես ու դու,ւ զրուցել շատ եմ ուզում:
-Այս տրամադրությա?մբ:
-Ինչի ո?չ, թե քեզ միայն ուրախ նոտաներն են հաճելի:
-Դու գիտես, որ միշտ էլ հաճելի է իմ համար քո հետ զրուցել: Դու լավ գիտես, թե ինչ անհամբերությամբ եմ այս ժամերին սպասում: Արժե? կասկածել իմ զրուցելուն պատրաստ լինելու մեջ: :-)
-Էլի? էս սմայլիկը:
-Դե իմ ժպիտը ուղարկել չեմ կարող, համարիր, որ ես եմ ժպտում:
-Քո ժպիտին ոչ մի սմայլիկ չի կարող փոխարիենլ, իմ հրեշտակ:
-Միայն ոչ այդ բառը:
-Վախենու?մ ես իմ հրեշտակը լինելուց:
-Ինձնից ի?նչ հրեշտակ: Կասես, թե ինչի ես այսօր տխուր, անտրամադիր:
-Դու փողոցի աղբ հավաքողներին տեսած կա?ս:
-Աղբ հավաքողների?ն:
-Հա, հա, նրանց, որ ամենից շուտ են արթնանում, քաղքաից մաքրում, տանում մեր նախորդ օրվա աղբը, քաղաքակրթություն հետքերը:
-Տեսել եմ, բայց դա ի?նչ կապ ունի քեզ հետ:
-Դա իմ այսօրվա պատմությունն է:
-Աղբահավաքի պատմություն ե?նք հորինելու:
-Չէ, այսօր ես մենակ եմ իմ պատմության մեջ, դու գործ չունես այս պատմության հետ, դու մի մտի այս գարշահոտություն, աղբի ու ապականության մեջ: Դա միայն իմ` աղբահավաքիս պատմությունն է:
-Ես էլ եմ ուզում քեզ հետ հորինել այդ պատմությունը: Դա ազնիվ չի, մենք միշտ երկուսով ենք դա ստեղծել:
-Դու իմ պատմության մեջ ով ե?ս լինելու:
-Չգիտեմ… կմտածեմ: Հետո մեր պատմություններն ընթացքում են ստեղծվում, ինձ էլ դեր կտաս:
-Լավ ինմհրեշտակ, դու կլինես աղբահավաքի հրեշտակը, բայց չշտապես, դրան հասնել է պետք:
-Լավ իմ աղբահավաք ասպետ, լսում եմ:
-Գնացինք: :-)
-Հիմա էլ դու ե?ս ժպտում:
-Բայց ոչ հրեշտակի ժպիտով, այլ առավոտ շուտ արթնացած սոված, մի քիչ էլ մրսած աղբահավաքի ժպիտով: Ես սովորականի պես արթնացել եմ մեր հաևանի ձայնից, արագ- արագ հագնվել ու հիմա շտապում եմ աշխատանքի: Դե հա աշխատանքի, հետո ինչ, որ իմ աշխատանքը օրվա մեջ ձեր կուտակած աղբը հավաքելն է:
Զզվու?մ եք ինձնից, ես էլ զզվում եմ առավոտն ինձ թողած ձեր քաղաքից: Որքան էլ զզվեք ինձնից, մեկ է, ստիպված եք խոստովանել, որ ես եմ , որ առավոտյան ձեզ եմ վերադարձնում մաքուր ու կոկ քաղաք: Զզվում ե?ք իմ ձեռքերից, դե դա ձեր քաղաքարթություն հետքերն է, իմ ձեռքերը, կեղտոտ ու ճաքճքած ձեռքերն են ձեր երեսը պարզ անում: Նայեք, նայեք, ինչ որ ցանկանաք, կգտնեք այստեղ: Այս տոպրակներն էլ ով հորինեց, քանի անգամ եմ ստիպված վազել դրանց հետևից, առավոտյան էլ այս քամին կարծես հոգուս հետ խաղալու համար է արթնանում:
-Քամին էլ է? քնում:
-Մի խանգարի ինձ աշխատել, դու դեռ քնած ես, էս ժամին միայն թափառական շներն են արթուն, քամին ու իմ նման աղբահավաքները:
Ինչ է? ասում, հա, տեսնես ինչ կա այստեղ, կիսակրծած խնձոր, մեր Դմբուզն էստեղ լիներ, հաստատ վերջը կտար, բանանի կճեպ, տեսնես դրա համն ինչպիսին է, ասա մի անգամ էլ ամբողջ բանանը նետեք, լավ եմ ասում , չէ:?, կարտոֆիլի կլեպներ, ինչ էլ հաստ են կլպել, մայրս տեսներ, կասեր տնաքանդներ:Ախ մամ, մամ:
-Դու տան փոքրն ե?ս:
-Ես մաիկն եմ:
-Քույր, եղբայր չունե?ս:
-Չէ, ես անգամ հայր չունեմ:
-Ո?նց:
-Դե եթե դու էլ մեր թաղամասից լինեիր, իմ պատմությունը լավ կիմանաիր: Բայց ավելի լավ, որ մեզնից շատ- շատ հեռու ես ապրում: եԵե դու մեզ մոտ լինեիր, կիմանայիր միայն էն պատմությունը, որը մեր հարևանները գիտեն, ավելի շուտ մեր հարևաններն են հորինել, իսկ իրական պատմութնույնը միայ ես ու մայրս գիտենք:
-Կպտամե?ս ինձ քո պատմությունը:
-ի?նչ պատմեմ, կարքին պատմելու բան էլ չկա:
-Լավ դե, էլ մի, ես գիտեմ որ կատմելու բան կա:
-Լավ, ուրեմը լսի , ես բոլորի համար պարզապես ինչ որ պատահական կապի արդյուն ք եմ, խաբված աղջկա երեխա, իսկ ես գիտեմ, որ ես իմ մոր մեծ ու անեռ սիրո պտուղն եմ: Ձանձրացա?ր իմ պատմությունից:
-Ոչ մի ձանձրանալ, ես լսում եմ քեզ:
-Մորս առաջին ու միակ սիրո արդյունք եմ ես: Պատկերացնում ե?ս ինչ է 18 տարեկան աղջկա համար սիրահարվել մեկին, այնքան նվիրվել, վստահել, որ նույնիսկ տրվել նրան ու հանկարծ մի գեղեցիկ օր պարզել, որ իր սիրո ասպետը ընտանքի ամուսին ու հայր է:
-Այսինքը օգտվել է աղջկա նվիրական ու անմեղ սիրու?ց:
-Գիտես, ես իմ հորը չեմ մեղադրում, չգիտեմ, կարծում եմ, որ նա էլ է իսկապես սիրել , սիրել է մորս պես անկեղծ, բայց արդեն ուշացաց սիրով: Ու նա ստիպված է եղել հրաժարվել իր սիրուց այն ժամանակ, երբ որպես սիրո ապացույց ես սկսել եմ իմ գոյությունը հաստատել մորս սրտի տակ:
-Հայրդ հեռացել է, մենակ թողնելով քո հղի մո?րը:
-Ուիրշ ի?նչ կարող էր պատահել քո կարծիքով:
-Չգիտեմ, նա չի? օգնել քո մորը, ինչպես է արձագանքել նրա մայր դառնալու փաստին:
-Չգիտեմ, իմ հրեշտակ, այս ամենը որ պատմում եմ, դա իմ հայտնագործությունն է, կարծում ես մայրս է? դրա մասին պատմել:
-Դու ե?ս այդպես կարծում:
-Ես վստահ եմ:
-Ինչո?վ:
-Ինչով, նրանով, որ հաճախ եմ տեսել, թե մայրս ինչպես է իր խնամքով պահած իրերի դարակից հանում հորս նկարը, ինչ սիրով, գորովանքով է նրան նայում:
-Դու տեսել ե?ս քո հոր նկարը:
-Տեսել եմ:
-Ո?ւ:
-Դե նկարից ինձ է նայում բարի աչքերով մի երիտասարդ ու նկարն այնքան էլ պարզ չի, ահագին դեղնած նկար է:
-Հնությունից է դեղնել:
-Չէ, կարծում եմ մորս արցունքներից:
-Նամն է?ս քո հորը:
-Շատ: Շարունակե?մ իմ պատմությունը:
-Շարունակի, բայց նախ քո արարման պատմությունը:
-Լավ, դե լսի: Մորս նման քայլի համար ոչ ոք չէր ների, ոչ ոք չէր ընդունի անօրինական երեխային: Նա պատրաստ է եղել ցանկացած տառապանքի, բայց ինձնից չի հրաժարվել: Ու գիտես, մեկ մեկ մորս խոսքերից եմ լսել, որ գուցե մեր բախտից է եղել այդ երկրաշարժը, անլույս տարիները: Շատ անտուն մնացացների պես մեզ էլ են տնակ հատկացրել, ու ես բոլորից մոռացված, բոլորից հեռու ծնվել եմ նոր ստեղծված բնակավայրում: Ու իմ հասկակաիցների շատերի պես ես համարվել եմ զոհված, երկրաշարժին զոհ գնացաց մարդու որդի: Իմ համար այդ պատմությունն այլևս ոչ մի նշանակություն չունի, ես երբեք զոհերի անունների մեջ հորս չեմ փնտրել, գիտեմ , որ նա կա ու անպայման նրան գտնելու եմ, ու ոչ թե իմ համար, չէ, ես նրա կարիքը չունեմ, ես ուզում եմ, որ մայրս հանդիպի իր միակ ու իսկական սիրուն:
-Չե?ս վախենում, որ մայրդ դրանից հիասթափություն կապրի, այսքան տարիներ հետո կհանդիպի նրան, ով իրականում շատ հեռու կլինի իր սիրած տղամարդուց:
-Կարծում ես ես այդ դեպքում կասե?մ նրան այդ մարդու գոյությոն մասին, չէ, իմ հրեշտակ, ես գիտեմ, թե ինչ եմ ուզում:
-Ու ի?նչ ես ուզում:
-Գիտես, ես ահագին գումար եմ հավաքել, ինձ մնաց երկու տարի, ու ես կունենամ ինձ անհրաժեշտ քանակը, ու կգնամ հորս մոտ:
-Բայց դու գիտե?ս, թե որտեղ է նա:
-Ինչ է?ս կարծում, հենց էնպես եմ խսում, ես արդեն ամեն ինչ պարզել եմ:
-Եվ անպայման կգնաս, քեզ ոչինչ ետ չի պահի:
-Չէ, ոչինչ, հանուն աշխարհի ամենասիրելի մարդու, հանուն նրա, ով իր կյանքը կործանել է ինձ լույս աշխարհ բերելու համար:
-Դու սպիտում ես ինձ հուզվել, ինչքան նուրբ սիրտ կա քո աղբահավաքի կոպիտ մարմնի մեջ:
-Դու էլ ե?ս բոլորի պես մտածում, որ մենք աղբի գարշահոտությունից բացի ոչինչ չենք ճանաչում:
-Ես դա չէի ուզում ասել:
-Բայց շատերն են այդպես մտածում: Լավ, մոռացանք այս ամենը, ես իմ այսօրվա պատմությունն եմ ուզում շարունկել:
-Ես լսում եմ:
-Ես շարունակում եմ աղբը հավաքել, չմոռանալով դրանք կարքին ստուգել:
-Բայց աղբից էլ ի?նչ ես գտնելու:
-Դու ոչինչ չես գտնի, բայց ես հաստատ մի բան կգտնեմ, այ տես, երեկ մի զույգ կոշիկներ եմ գտել, քո կարծիքով վատն էի?ն, իսկի էլ չէ, մի քիչ կողքն էր պատռված, մի զույգի տակն էր ծակ, բայց դա կհամեմատե?ս իմ հիմիկվա հաքածի հետ, կարքին կոշիկներ են, կարևորը մայրս լվացել , պատրաստել ա իմ վերանորոգելու համար: Ես էդ գործում արդեն հմտացել եմ, կկարկատեմ ու հաստատ կես տար կհագնեմ, իսկ դրա փոխարեն հորս հասնելու ժամանակը կկարճեմ, բա: Հա, լավ, շարունակեմ աշխատանքս, սպասիր, սպասիր, սա ինչ է, ծխախոտի տուփ, , տեսնես լրիվ դատարկ է, ստուգել է պետք: Երկու քայլ կանեմ ու կհասնեմ , բայց չէ, չեմ վերցնի, ախր դեմից աղջիկներ են գալիս, անցնեն, նոր կվերցնեմ:
-Ես նրանց մեջ ե?մ:
-Արթնացա?ր, հա:
-Հա, հա, ուզում եմ քեզ հանդիպել:
-Ինչպես միշտ, միայն իմ պատմություններում ես ինձ հանդիպում, չեղավ մի անգամ իրական կյանքում հանդիպես:
-Լսի, իմ աղբահավաք ընկեր, կանգնած մնացի, մի շեղվի պատմությունց, հետո ի?նչ եղավ:
-Լավ իմ խորամանկ աղջիկ, իմ կողքով անցնող աղջիկները երեքն են, բայց ես նկատում եմ միայն մեկին:
-Ի?նձ:
-Հա, քեզ:
-Ու, ինչիսի?ն եմ:
-Սև խոշոր աչքեր, կլորիկ սպիտակ դեմք, ժպտացող շուրթեր, երկար ալիքվող մազեր, բարակ մեջք, սլացիկ հասակ:Ու դու ժպտալով դեպի ինձ ես գալիս:
-Դեպի քե?զ:
-Հա, դեպի ինձ, քանի որ ես հիմա աղբահավաք տղա չեմ, ես քո երազի ասպետն եմ: Նրա ձեռքերը կեղտոտ ու ճաքճքված չեն, այլ մաքուր, խնամված: Ու ես շատ շատ եմ նման իմ հորը, բարձրահասակ, լայնաթիկունք, առնական: Դիր ափիս մեջ քո նուրբ ձեռքը:
-Մենք հիմա որտեղ են?ք:
-Հիմա մենք երկուսով ենք, դուրս այս կեղտոտ քաղաքից, հեռու, հեռու:
-Ես ուզում եմ իմ ու քո հորինած երազ պարտեզում լինենք:
-Կքայլե?ս իմ հետ մեր երազ պարտեզով:
-Հաճույքով:
-Ես քեզ դո?ւր եմ գալիս, կսիրե?ս ինձ այնպես, ինչպես մայրս է սիրել իմ հորը:
-Իսկ դա ինչպիսի? սեր է:
-Դա աշխարհի ամենամաքուր ու ամենաամնեռ սերն է,մ ես քեզնից նման սեր եմ ուզում:
-Կսիրեմ իմ երազի տիրակալ:
-Ինչպիսին եմ ե?ս:
-Բարձրահասակա, գանգրահեր, գեղեցիկ դիմագծերով:
-Ինձ աղբահավաքի հագուստով չես տեսնում չէ?:
-Չէ, ինչ աղբահավաք, դու գեղեցիկ ապետ ես :
-Ես ուզում եմ, որ դու ինձ այն կոստյումով տեսնես, որը ես ամեն օր տեսնում եմ երևի քաղաքի ամենաթանկ խանութներից մեկի պատուհանից, գեղեցիկ է, շատ գեղեցիկ: Ու այտ տարածքի աղբը հավաքելիս ես դիտմամբ այդտեղ երկար եմ կանգնում, նաjում ու միշտ ինձ պատկերացնում այդ հագուստով: Ես անպայման դրան կհասնեմ, ես գիտեմ, ես չեմ մնա այս աղբահավաքի կարկատանների մեջ:
-Ես գիտեմ, ես վստահ եմ դրանում, ու հիմա դու իմ կողքին այդ հագուստով ես:
-Այքան լավ ես ասում, որ ես կասկածելու տեղ չունեմ:
-Դու շատ գեղեցիկ նայվածք ունես ու ես չեմ կարողանում երկար դիմանալ քո հայացքին
-Գեղեցիկ է? չէ, մեր պարտեզը:
-Շատ, ու գիտես ինչի, դա մերն է, միայն մերը, ուրիշ ոչ – ոք իրավունք չունի այստեղ լինելու:
-Տես, միայ ե սու դու, ուրիշ ոչ մի շունչ…
….-Քնեցիր այ տղա, դե շարժվիր:
Ես ուշքի եմ գալիս կղքիս բուսնած հարևանիս ձայնից: Ո?ւր եմ ես..
.. նույն սառը քամին, նույն կեղտոտ քաղաքը
-Իսկ ե?ս:
-Դու միայն երազում ես իմը, իսկ իրական կյանքում արդեն շատ հեռու ես ինձնից, անգամ չգիտեմ էլ, նկատեցիր ինձ թե չէ:
Նորից իմ կեղտոտ, ճաքճքված ձեռքերը, իմ աշխատանք աղբը ու.. հա, ծխախաոտի տուփը, մոռացել էի արդեն:
Հիմա կարել է մոտենալ, ստուգել, բայց.. ուշ է արդեն, իմ աղբահավաք ընկերն արդեն մնացած աղբի հետ լցրել էր մեքենան: Մնաս բարով թանկարժեք տուփ:Չեմ կարծում, որ այդտեղ պատահաբար կամ մտածված ծխախոտ մնացած լիներ: Շնորհակալ եմ տուփը նետողին իմ առողջության մասին մտածելու համար: Եհ, շտապեմ, շարունակեմ իմ աշխատանքը, որ արթնացնողներին մաքուր քաղաք մատուցեմ:
-Ինչի? ցանկացար այսօր աղբահավաք լինել:
-Չգիտեմ, գուցե առավոտյան տեսած աղբահավաքը լավ էր տպավորվել հիշողությանս մեջ: Գիտե?ս, ամեն մի ծնող իր երեխայի համար երազում է լավ, գեղեցիկ մանկություն, լավ ապագա: Նրանցից ոչ մեկը չի երազի, որ իր երեխան աղբահավաք լինի: Բայց նրանք կան ու միշ էլ կլինեն: Ու գիտես ինչի?;
-Դե բոլորը չէ, որ կարող են բժիշկ, մանկավարժ, ինժեներ դառնալ:
-Չէ, բոլորը չէ, որ կարող են բժշկի, մանկավարժի, ինժեների փողոց նետած աղբը հավաքել: Նրանք մեզ պետք են մեզ մեր աղբից մաքրելու համար: Ու որքան էլ զզվելի ու տհաճ է նրանց նայել, կարծում եմ, որ նրանք էլ երազել գիտեն, ու իրենք իրականում ավելի մաքուր են բայց ոչ արտաքինով, այլ հոգով:
-Չէ, անգամ քո պատմությունը այսօրվա քո տխրությունը չմաքրեց: Դու էլի մնացիր նույ տխուր տրամադրությամբ:
-Հա տխուր եմ, քանի որ աղբահավաքին նայելով մտածում եմ, որ կան մարդիկ, որոնք մեր արտաքին կեղտը կմաքրեն, իսկ մեր հոգու կեղտը ով կմաքրի?:
-Էլի սկսեցի?ր:
-Սխալվում ե?մ:
-Չէ, բայց աղբահավաքիդ հոգին մաքուր էր:
-Հա իմ հրեշտակ, քանի որ իմ երազում դու իմ կողքին էիր:
-Իսկ իրականում կմնաս կեղտոտ հոգով:
-Չէ, քանի որ իրականում էլ ես քեզ ունեմ:
-Լավ ուշ է, ես գնամ:
-Փախա?ր:
-Ինչի?ց փախա, պարզապես ուշ է, առավոտ շուտ եմ արթնանալու:
-Ուզում ե?ս աղբահավաք տեսնել:
-Իսկ ինչ չէ?:
-Ուզում եմ քո աղբահավաքը լինել, այսա որտե?ղ քեզ հանդիպեմ:
-Ես գնացի, լավ մնա, բարի գիշեր:
-Գնա, գնա, իմ վախկոտ աղջիկ:Բարի գիշեր:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Է՜հ, այ եթե մեր հոգիներում կուտակված աղբն էլ այդ տոպրակների պես թռնել իմանար.....
լավն էր....մեր աղբը թողած՝ ուրիշինն ենք միշտ հավաքում....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ