Իրանի դեմ պատերազմի հավանականությունը բավականին փոքր է: Քանի որ Իրանը դա Իրաք չէ: Այն ոչ միայն գերազանցում է տարածքով Իրաքին, այլև բնակչությամբ, ռեսուրսներով, միջազգային ասպարեզում ունեցած հեղինակությամբ և դիրքով: Որքան էլ ԱՄՆ-ն և Եվրոպական մի շարք երկրներ տարբեր պատժամիջոցներ սահմանեն, Իրանը մեկ է ստանում է մեծ օժանդակություն այնպիսի հզոր երկրներից ինչպիսին են Չինաստանը, որը մեծ պահանջարկ ունի Իրանյան նավթի և գազի նկատմամբ, Ռուսաստանը, Վենեսուելան, Սիրիան, որը տարածաշրջանում ունի իր ուրույն դիրքը: ԱՄՆ-ի և Եվրոպայի համար պատերազմը իրանում ոչ մի բանի չի հանգեցնի: Իրանը ԱՄՆ-ի համար կդառնա 2-րդ Վիետնամ, դեռ նույնիսկ զոհերի թիվը մի քանի անգամ մեծ կլինի: Այդ հարձակումը կհանգեցնի նրան որ`1.նավթի գները կբարձրանան այնպիսի տեմպով, որ այդ տերությունները չեն կարողանա արագ արձագանքել գների այդպիսի աճին, որից այդ երկրներում կլարվի սոցիալական իրավիճակը: 2. Պատերազմի համար նախատեսված ծախսերը, թե ֆինանսական, թե բնակչության, մոտ մի հազար անգամ ավելի մեծ կլինեն, քան ամերիկա-իրաքյան պատերազմի ժամանակ և 3. Չի կարելի անտեսել արաբական աշխարի արձագանքը, այսինքն ամերիկյան դիրքերի թուլացում միջին ասիայում, էլ չասած մերձավոր արևելքում: Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմի դեպքում ՀՀ ունեցած տեղին ու դերին, ապա այստեղ ՀՀ-ն պետք է հանդես գա իր համար շահավետ տեսանկյունից, այսինքն հատկապես ՀՀ-ին պետք չէ այդ պատերազմը թե տնտեսական, թե քաղաքական, թե տարածքային խնդիրների առումով: Եվայս վիճակում ՀՀ-ն ոչ մի դերաակատարություն չի կարող ունենալ, ՀՀ-ին նոր թշնամիներ անհրաժեշտ չեն: Եվ վերջապես պետք չէ մոռանալ ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունները, որը երևի թե ամենաէական գործոններից մեկն ՀՀ դիրքորոշման հարցում:
Էջանիշներ