Մեջբերում Progress-ի խոսքերից Նայել գրառումը
Մի պահ պատկերացնենք, որ դա հաջողվում է, և մեր երկիրն ընթանում է Վրաստանի ճանապարհով: Ասենք, դուրս են բերվում ռուսական ռազմաբազաները, Հայաստանը հայտարարում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմից դուրս գալու և NATO-ին անդամակցելու ցանկության մասին: Մեզ են սկսում ամիսը մեկ այցելել Բուշն ու Ռայսը և այլոք: Վերսկսվում են լայնածավալ ռազմական գործողությունները Աբխազիայում ու Հարավային Օսիայում, անընդհատ պայթեցվում է Հայաստանին գազ մատակարարող գազատարը, ճանապարհների ու մայրցամաքային բեռնափոխադրումների մասին էլ չենք խոսում: Ի՞նչ մարտավարություն կընտրեն ռուսական ընկերությունները, որոնց պատկանում են ֆիքսված և բջջային հեռախոսակապ մատուցող օպերատորները, էլեկտրական բաշխիչ ցանցերը, ՋԷԿ-երն ու այլ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները: Հավանաբար, կստեղծվի վիզային ռեժիմ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև իրենից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

Progress ջան, իսկ ով էր մեզ խնդրում ամեն ինչը վաճառել ռուսներին, որ հիմա էլ մտածենք, թե ինչ կանեն ռուսական ընկերությունները:

Ու մի պահ պատկերացնենք, որ կլինի նաև երկրաշարժ, համաշխարհային երկրորդ ջրհեղեղ, միջուկային պատերազմ:

Համ էլ Մեդվեդև-Ալիև վերջին սիրաքստիկից ու երկրում ամեն ինչ ռուսներին վաճառելուց հետո, հնարավոր է որ վիազային ռեժիմը Ռուսաստանի հետ լինի նաև այն դեպքում, եթե մենք մեզ խելոք բալիկի պես չպահենք ու ամեն ինչ այնպես չանենք ինչպես Ռուսաստանն է ասում, ներառյալ Ղարաբաղը խելոք ազերներին տալը: