Լավ: Փորձեմ իմ հարցին ես էլ պատասխանեմ:
Ինչ կանի իշխանությունը, եթե այսպես ասած ընդդիմությունը "զենքերը վայր դնի", եւ թույլատրի, որ ՍՍ-ն "անի", նկատի ունեմ աշխատի: Միամիտ կլինի կարծել, որ ՍՍ-ն կանի այն, ինչ ակնկալում են նրանից ընդդիմադիր զանգվածները: Ընդհակառակը, կանի ամեն ինչ`
1. Ընդդիմությանը ծանր, ոչնչացնող հարվածներ հասցնելու համար:
2. Ընդդիմության իշխանությունների համար առավել վտանգավոր գործիչներին, որոնց նկատմամաբ դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, հաստատ կկալանավորեն եւ կդատեն: Կմեկուսացնեն հասարակությունից:
3. Իշխող վարչախմբի առավել ավազակ ներկայացուցիչները կնշանակվեն պետական կարեւոր պաշտոններին: Հիմա փաստ է, որ քիչ թե շատ ինծիլիգենծ մարդկանց պաշտոններին նշանակելու բուն պատճառը, լայն զանգվածների վերաբերմունքն է ավազակների նկատմամբ:
4. Վերջնականապես կտապալվի մարտի մեկի իրադարձությունների հետ կապված ցանակացած հետաքննություն, որը կարծում եմ, ամենակարեւորն է:
5. Չեմ հավատում, որ իշխանությունները մոտ ապագայում կցանկանան գնալ որեւիցե ընտրության:
Կարող ենք շարունակել, թե էլ ինչեր կանի իշխանությունը, եթե նրանց թույլ տան "անել":





Մեջբերել
Էջանիշներ