Տատ, ես անազնիվ բան դեռ չեմ տեսել, ոնց որ ընդդիմությունը հիմա իր բոլոր խաղաքարտերը բաց, ասում է այն, ինչ մտածում է: Սրանից ավելի ազնիվ ի՞նչ ենք ակնկալում: Ամեն օր մոմ վառե՞ն եկեղեցում:
Ու ինչպե՞ս ես պատկերացնում որակյալ լրատվություն, այն էլ ընդդիմության կողմից մատակարարված, այն դեպքում, երբ երկրիդ գլխավոր, հանրային կոչվող, բոլորիս փողերով ապրող, լրատվամիջոցը, առավոտից իրիկուն միայն մուտիլովկայով է զբաղված: Մի անգամ չեմ հիշում ում հետ էլի վիճել ենք էս հարցի շուրջ: ՀԱՆՐԱՅԻՆ կոչվածը, եթե նորմալ լրատվություն չի տալիս, դա արդեն քարդ բլանշ է մնացած բոլորի համար, որ ինչ ուզում են անեն: Եթե արքան անառակ է, անառականում են նաև հպատակները:
Դա Շվեցիռլանդում, ընգեր: Իսկ մեզ մոտ վերջին տաս տարում ընդդիմության ոչ մի, ոչ մի հատիկ օրենսդրական նախաձեռնություն ԱԺ-ում չի ընդունվել: Դաժե ընդունվող օրենքներում ընդդիմության կողմից առաջարկվող փոփոխությունները չեն ընդունվել: Ինչի՞ մասին է խոսքը: Ասենք դու մի տեղ գնում ես, մեկի տուն հյուր, ու քամակիդ հա քացով տալիս դուրս են գցում, քանի՞ անգամ պիտի գնաս էտ մարդու տուն էլի: Հասկանում ես Տատ ջան, նախադեպ չունենք: Սրանց մտածելակերպը սուլթանի մտածելակերպ է. եթե մենք ենք խազեինը, ուրեմն մենք ենք, ու նիֆիգա սեբե, եթե մեկն ու մեկը մեզ խորհուրդ կտա, թե մենք ոնց պիտի մեզ պահենք ու ինչ պիտի անենք:
Հիմա ընդդիմության պատասխանատվության մասին: Իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում կա պատասխանատվության կանչելու միայն ու միայն մեկ ձև, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ…
Եթե հինգ տարվա ընթացքում ընդդիմությունը ոչ մի նորմալ բան չի առաջարկել ու արել, ապա ապագա ընտրությունների ժամանակ ձայն չի հավաքի, իշխանություն չի դառնա, կամ ծայրահեղ դեպքում, ընդհանրապես դուրս կմնա ԱԺ-ից: Իշխանություն պատասխանատվությունն էլ նույն կերպ, եթե լավ չի աշխատել, ուրեմն ձայն չի հավաքի, ու ինքը կդառնա ընդդիմություն, իսկ նախկին ընդդիմությունը կդառնա իշխանություն: Ջոգա՞ծ: ՈՒրիշ ձև մարդկային քաղաքակրթությունը դեռ չի մտածել:
Իսկ ինչ է կատարվում մեր երկրում: Ով ոնց, երբ, ինչ կայֆերով, ինչ ուզում անում է, գալիս է ընտրությունների օրը, մենք բոլորս գնում քվեարկում ենք Պողոսի օգտին, մեր վզին էլի փաթաթում են նույն համբալներին: Ու սրանից հետո ինչ պատասխանատվություն մասին կարող է խոքս լիել:
Դրա համար էլ ԼՏՊ գլխավորած շարժման անկյունաքարերից մեկն այն է, որ ժողովուրդը պիտի ԴԱԿԱԶԱՏ անի, որ ինքը կարող է իշխանություն փոխել, այսինքն պատասխանատվության ենթարկել: Ու մենք պիտի հասնենք դրան, թե չէ սրանք չփոխվելուց արդեն նենց են հաբռգել, որ եթե էս անգամ էլ սենց հանգիստ թողեցինք, որ վայելեն իրենց կերած բողկերը, ապա ազգին փորձանքի են բերելու: Խածյա, արդեն բերել են, էլ ու՞ր:






Մեջբերել
Էջանիշներ