էէէհ, Տատ: Լավ, արի ենթադրենք, որ մենք սխալ ենք, Սերժն էլ ընտրվել է, նախագահ է: Տեր-Պետրոսյանն էլ ընտրողների 30%-ի ձայնը ստացած ընդդիմադիրն է...
Զուտ էս պարագայում հասկանանք, որ ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի չճանաչել ընտրությունները, կասկածել նախագահի լեգիտիմությունը: Իսկ ընտրված ու իսկական նախագահը պարտավոր է իր երկրում պահպանել սահմանադրությունը, սահմանադրական կարգը: Մասնավորապես ինքը պարտավոր է ապահովել, որ հավասար պայմաններ ընձեռվեն ընդդիմությանը՝ գործելու համար, այդ թվում եթեր: Ահա թե ինչու է պահանջում, ահա թե ումից է պահանջում: Համ էլ չափազանցությունների գիրկը չընկնենք, էդ մարդը հազար անգամ ասաց, ես չեմ ընդունում նրա լեգիտիմությունը, բայց էս պահին ինքը նախագահ ա, մենք հաշվի ենք նստում էդ քաղաքական գործոնի հետ: Նենց որ, լավ էլի Տատ...





Մեջբերել
Էջանիշներ