Տատ, ես չեմ կարծում, որ այստեղ կա մեկը, որը մտածում է, որ վաղը հասնելու ենք մեր նպատակներին: Չէ, կարծում եմ, որ հստակ գիտակցում ենք, որ երկար ճանապարհ ա: Ու մի բան էլ ասեմ, ես ուրախ եմ, որ ընտրություններով իշխանափոխություն չեղավ ու ուրախ եմ որ առաջին հանրահավաքային ալիքից հետո իշխանափոխություն չեղավ: Հազար ափսոս մարտի 1-ի զոհերին ու իմ զորակցությունը բոլոր քաղբանտարկյալներին, այլ կերպ տուժածներին, նրանց ընտանիքներին: Բայց մենակ սենց երկար պրոցեսը, երբ օր օրի մարդու գիտակցության մեջ մտնում է իր ազատության իրավունքը, դրա անհրաժեշտությունը, այն պահելու ձևերը, միայն դա կարող է լավ արդյունքի բերել հետագայում: Ես ասել եմ ու էլի կասեմ. ուզում եմ հնարավորին չափ շուտ իշխանափոխությունը: Այդ «Հնարավորին չափ շուտ»-ի տակ չեմ հասկանում ո՛չ վաղը, ո՛չ էլ հաջորդ նախագահական ընտրությունները՝ Սերժի 5 տարի նախագահելուց հետո...

Սա երկար պայքար է, որին այո՛, դեռ ժողովրդի մի մասը դեռ պատրաստ չէ: Բայց կարծում եմ, որ յուրաքանչյուրը ժամանակի ընթացքում կհասկանա ու մեր շարքերը գնալով համալրվելու են, այլ ոչ պակասեն (խոսքը մարքսիստ, բան-մանի մասին չի): Չեմ կարծում, որ շարժման թափը թուլացած է, դա արտաքին տեսողական սխալ էֆֆեկտի արդյունք է այդպիսի պատկերացումը՝ իմ կարծիքով:

Եթե զգացմունքային ասելով վերջին հանրահավաքը նկատի ունես, ապա հաշվի առնելով որ մարտի 1-ից հետո առաջին էր, իմ կարծիքով ճիշտ այնպիսին էր, ինչպիսին պետք է լիներ: Այդ հանրահավաքին խիստ կառուցողական քննարկումներն ու առաջարկները, նորից իմ կարծիքով, անտեղի կլինեին, ժամանակավրեպ: Այդ օրն ընդամենը անհրաժեշտ էր համոզվել, որ ոչ ընդդիմադիր վերնախավը (առաջնորդ հատվածը), ոչ էլ ժողովուրդը չի ընկրկել, չի հուսահատվել, պայքարից չի հրաժարվել: Դա ընկերական հանդիպում էր՝ իմ բնութագրմամբ: