Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Թերևս ճիշտ ես։
Բայց դա մանիպուլյացիայի նման չէ՞։ Նախորոք իմանալ, որ պահաջը ներկա հրատապություն չունի, և շարունակել պնդել։ մի կողմից `տաք գլուխները սեփական ճամբարից չկորցնելու համար, մյուս կողմից` էլ ուրիշ ոչ մի գործունյա պահանջ չդնելու։
Թերևս նման է մանիպուլյացիայի: Բայց չէ որ ես սկսեցի ենթադրենքով: Այսինքն ես համարում եմ, որ մանիպուլյացիա չկա, որ պայքարն ունի հստակ նպատակ, դա հնարավորին չափ շուտ նոր ընտրություններ նշանակելն է ու հետևել այդ ընտրությունների արդար անցնելուն:

Միաժամանակ ասացի, որ եթե շարժման վերևներում ուզեին անել այն, ինչ դու ես անում, գործընթացը նման էր լինելու սրան: Առաջարկեցի այլ տարբերակ առաջարկել՝ քո ուզածն իրական դարձնելու համար: «Թերևս ճիշտ ես» խոսքերը հասկանում եմ որպես համաձայնության նշան, որ այլ տարբերակ չկա, ու այսպես թե այնպես, ամեն ինչ գնալու է իմ թե քո ուզած ձևով, ընթացքը սա է:


Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
բանտարկյալները, հետազոտուրյունը-այո; իսկ հետո՞։ Կլինեն տեղական մարմինների ընտրություններ, մասնակցեք առանց նեղացած դեմք ընդունելու-ամբողջը կամ ոչինչ, հսկեք որ չխախտվի, իսկ դրա պայմաններն արդեն կան, անցկացրեք ծրագիրը։ այ որ խանգարեն` վայնասուն կարելի է գցել, հիմա արվածն ու՞ր ա։
Չգիտես ինչու վստահ եմ, որ կմասնակցեն բոլոր ընտրություններին կամ գրեթե բոլորին: Այդ մասին հայտարարել են: Եթե նկատի ունես երևանի 4 համայնքներում ընտրությունները... շարժման գրասենյակը համապատասխան բացատրությունը տվել է, թե ինչու չեն մասնակցել: Այդ բացատրությունն անձամբ ինձ առավել քան բավարարում է:

Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Կարող է՞, ժողովուրդն այնքան անխելք է, որ չի կարելի ազնիվ խոսել նպատակների և հնարավորությունների մասին։
Չի կարելի բացատրել` ինչու՞, չի կարելի հետ կանգնել մի բանից հանուն մյուսի, ավելիկարևորի, այդ ՎաԲանկ սպեկուլյացիաները վնաս են տալիս։ տեսեք, իշխանությունն ավելի ճկուն չգտնվի։ Նրանք համաձայն են որոշ սխալներ ընդունել և էլի կընդունեն; Իսկ ԼՏՊ անսխալ է՞։ Մի օր էլ չի կարողանա ծածկվի ժողովրդի կարծիքով, որը (ժողովուրդը), իրոք անսխալ է:
Ժողովուրդն անխելք չէ, այլ նա այլևս չի ուզում հանդուրժել այս իրավիճակը: Նրան, ինչպես պարզ է գրածիցս, ես չեմ համարում, որ խաբում են, այլ հակառակը, միջոցներ են ստեղծում, հնարավորությունների սահմաններում, այդ ժողովրդի պահանջն իրականություն դարձնելու ուղղությամբ:


Ինչ վերաբերվում է քո տեսակետին, որ պետք է սպասել հաջորդ ընտրություններին՝ այդ ընթացքում թափը չկորցնելով ու հզորանալով, միայն հիշեցնեմ, որ այդ նույնն բանը արվեց 1998-ին, նույնն արվեց 2003-ին: Անգամ փորձն է ցույց տալիս, թե ինչ աղետալի իրավիճակի է բերում սպասելը: Սպասելու պահը չի, քանի կան մարդիկ, ու ծնողը, եղբայրը կամ որդին անօրինական կալանավորված է, քանի դեռ քեզ ուզած պահին կարող են անօրինական կանչել ոստիկանություն՝ զրուցելով կամ այլ կերպ վախեցնելու համար, քանի դեռ իմ համար խորհրդանիշ Ազատության հրապարակը բռնազավթված է, քանի դեռ կան քաղաքական հետապնդյալներ և այլն: Շարքը շատ երկար կարելի է շարունակել: