Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
Վայ, չի պահաջու՞մ։
Միտինգում չէ՞ր ասում- նոր ընտրություններ և քաղբանտարկյալների ազատում։ Երրկրորդին համաձայն եմ, իսկ առաջինը` հենց որովհետեվ չկա այլ ոչ մի "երրորդ", շարժումն իր թեկնածությունով կբավարարվի։

դրա համար էլ վռազ է ուզում, քանի դեռ միակն է:
Անձամբ ես կարծում եմ, որ հենց առաջին հնարավոր առիթով, հենց կարողացանք հասնել դրան, պետք է իշխանափոխություն լինի, նոր ընտրություններ լինեն՝ արդար ընտրություններ, այսինքն պետք է պայքարենք դրա համար: Կարծում եմ, որ այդ պահանջներն առավել քան արդարացված են ու պետք են:

Բայց մի պահ մտածենք, որ Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի նպատակը ոչ թե շտապ իշխանափոխությունն է, այլ քո ասած ամուր, կուռ ըննդիմություն դառնալը: Ներկայիս պայմաններում, երբ գիտենք թե բոլոր այլախոհ ուժերն ինչպես են ճնշվում, կարո՞ղ ես այդ նպատակին հասնելու այլ ճանապարհ առաջարկել, քան է այդպիսի հանրահավաքներ անցկացնելը՝ այդպիսի պահանջներ դնելով:

Նկատի ունեցիր, որ եթե այսօր նրանք այդ պահանջը չդնեն, շատերը հուսահատվելու են, երես են թեքելու, փորձեն իրենց նպատակին՝ իշխանափոխությանը հասնել այլ ուժերի օգնությամբ կամ այլ կերպ ու արդյունքում ունենալու ենք քաոս, կանգնենք նույն կոտրված տաշտակի առջև:

Ես սա ասում եմ ենթադրաբարով, քանի որ էլի եմ կրկնում, ինքս շուտափույթ իշխանափոխության, նոր ընտրությունների կողմնակիցն եմ՝ հնարավորին չափ շուտ: