User Tag List

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 123 հատից

Թեմա: Տիգրան Ուրիխանյանի հոդվածները

  1. #106
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ապօրինություններ ճանապարհային ոստիկանությունում

    Մեջբերում Progress-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապօրինություններ ճանապարհային ոստիկանությունում


    Իսկ հիմա Հայաստանի Առաջադիմական Կուսակցության, երևանցիների ու առհասարակ հայաստանցիների անունից ուզում եմ հարց հղել ՀՀ նախագահին, վարչապետին, ոստիկանապետին ու ճանապարհային ոստիկանության պետին. «Փաստորեն, ինչ-որ միջին չինովնիկ կարող է չկատարե՞լ Ձեր հրահանգները, նույնիսկ եթե դրանք հնչում են բազմաթիվ անգամներ, բազմաթիվ հեռուստաեթերներում: Ինչո՞ւ են նման մարդիկ մանր-մունր ապօրինություններով ու, հատկապես անարդարությամբ, կոտրում այն քաղացիների ոգևորությունը, որն արթնանում է Հայաստանի այսօրվա ղեկավարության բռնած նոր կուրսի, նոր կարգերի ու բարեփոխումների կապակցությամբ»:
    Կարծում եմ հենց այդպիսիների կողմից դրսևորված անարդարությունն է շատ դեպքերում շարքային քաղաքացիների մոտ առաջացնում դժգոհության ու բողոքի զգացում:


    Հայաստանի Առաջադիմական Կուսակցության նախագահ` Տ. Ուրիխանյան
    ՀԻմա ես եմ ուզում մի հարց հղել այս կուսակցությանը. էդ ո՞ր երևանցու համար եք որևէ բարի գործ կատարել, ո՞ր երևանցու մոտ եք լավ տպավորություն թողել, ո՞ր քաղաքացու մոտ եք հարգանք վայելում, որ հիմա էլ նրանց անունից հարց եք ուղղում` ձեր ասած` «ՀՀ նախագահին»: Լավ կլինի դուրս գաք փողոց ու հարցնեք, թե Հայի համար ո՞վ ա ՀՀ նախագահը, որ գոնե իմանաք, թե ում է պետք հարց հղել: Ձեր կուսակցությունը հասարակության քանի՞ տոկոսի աջակցությունն է վայելում, որ համարձակվում եք նրանց անունից խոսել, հարցեր հղել: Հետաքրքրության համար կարող ենք մի հարցում բացել թեկուզ հենց այս ֆորումում ու տեսնենք, թե ասենք` հարյուր հոգուց քանի հոգին է վստահում ձեր կուսակցությանը, եթե իհարկե այդպիսիք գտնվեն: Կամ ի՞նչ է` մինչ այս` ձեր նշած դեպքը, ձեր կուսակցությունը տեղյակ չէ՞ր նմանօրինակ ապօրինությունների մասին, թե՞ մինչև իրենց մարմնի վրա ցավը չեն զգում, չեն հիշում, որ այդպիսի երևույթ կա: Հենց դուք եք հանդիպում ինչ որ ապօրինության, այդ ժամանա՞կ եք հիշում, որ ՀՀ քաղաքացի, երևանցի և հայաստանցի հասկացություն կա, որոնց ևս անհանգստացնում են այդ ապօրինությունները: Էս հայտարարությունը, էս հարցը հղեիք «նախագահին» էս դեպքից մեկ օր առաջ, քաղաքացին էլ կարդար ու հավատար, որ իր մասին եք մտածում, թեչէ սենց ես էլ կարող եմ մի տասը հատ կուսակցությունիկներ բացեմ ու ՀՀ քաղաքացիների անունից հարցիկներ հղեմ ինչ որ չակերտավորների:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #107
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույսերը:

    Ռուսալեզու թերթերից մեկը վերջերս ակնարկ էր արել Հայաստանի Առաջադիմական Կուսակցության ընդդիմադիր գործունեության վերաբերյալ` շոշափելով ՀԱԿ ղեկավարության իշխանական օղակներում չհայտվելու հանգամանքը:
    Արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում եմ ինձ հեռու պահել արդեն լրիվ այլանդակված ներքաղաքական, ավելի ճիշտն ասած` «պաշտոնամոլական» խաղերից ու մանր-մունր կուսակցությունների (ընդ որում որոնցից մեկն էլ ես եմ ղեկավարում) կամ իշխանության կամ էլ ընդդիմության ղեկավարների հետ «բազարներից»: Բայց դե արի ու տես, որ չի ստացվում: Հոգնել եմ արդեն երկար տարիներ կրկնելուց, որ երբևէ Առաջադիմական կուսակցությունը իշխանությունից կամ անհատից չի ակնկալել ո՛չ պաշտոն, ո՛չ փող, ո՛չ էլ ինչ-որ մի այլ բան, երբևէ ըստ այդ չափանիշների չի կողմնորոշվել ու դրանցից կախված չի փոխել իր դիրքորոշումն ու գործելակերպը:
    Ինքս, որպես ՀԱԿ ղեկավար երբևէ որևէ մեկի հետ չեմ բանակցել և նույնիսկ քննարկել ինչ-որ պաշտոնի հարց, հերթ չեմ կանգնել պատգամավորական ցուցակներում տեղ ունենալու համար և այլն: Ավելին, հրաժարվել եմ առաջարկվող պաշտոնից, երբ որ դրա դիմաց ինձանից պահանջվեց թողնել կուսակցությունը: Եվ այդ բոլորը արդեն երկար տարիներ, որոնց ընթացքում մեր կողմից շատ կոշտ քննադատվել են առանց բացառության բոլոր արատավոր երևույթները բոլոր ոլորտներում ու, հատկապես, պետական կառավարման համակարգում: Դրա արդյունքում իշխանության տարբեր օղակներում եղած շատերը բացասական վերաբերմունք, իսկ ոմանք էլ թշնամանք են տածում Առաջադիմական անվանումն իսկ լսելիս: Արդեն երկրորդ տարին է` որևէ էլեկտրոնային լրատվամիջոց ոչ մի կերպ չի լուսաբանում Առաջադիմական կուսակցության գործունեությունը, նույնիսկ եթե ՀՀ Կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում անցնում է ՀԱԿ համագումարը, բայց մյուս կողմից մենք չենք կարողանում մոռանալ ընդդիմությունը ներկայացնողների նախկինում պաշտոնավարած տարիներին տեղի ունեցած անարդարությունը, ապօրինությունները, լկտիությունն ու թալանը: Նորից ուզում եմ ընգծել, որ այդ երևույթները առկա են նաև մեր օրերում ու հենց դրանք մատնանշելու համար այսօր ՀԱԿ-ը ոչ մի կերպ ոչ մի ոլորտում ներկայացված չէ: Իսկ ռուսալեզու թերթը իրեն թույլ է տալիս ակնարկ, թե որևէ պաշտոն չստացան և սկսեցին ավելի ընդդիմադիր կերպով գործել:
    Ոչ մի կերպ ինձ կամ իմ կուսակցական ընկերներին պաշտոն կամ որևէ այլ բան առաջարկելու պարագայում, մենք չենք դադարելու խոսել անպատասխանատու չինովնիկների, անապահով մարդկանց, անարդար որոշումների, ապօրինի տուժածների, տգետ կառավարիչների, անորակ շինարարության անբավարար սպասարկման, անտեղի հատկացումների, փոշիացվող պետական միջոցների, կեղծ ու անազնիվ քաղաքական ու պետական գործիչների և այլ նմանատիպ երևույթների մասին, ընդ որում, անկախ նրանից` կունենանք պաշտոններ թե ոչ: Այդ կերպ վարվել ենք 1999-ից մինչև 2008թթ.` չնայած շատ-շատերը համառորեն մեզ կպցնում էին «իշխանամետ» պիտակը, շատ ժամանակ նույն իշխանության մեջ եղածների փոխանցմամբ: Էլ «սրա բարեկամ», էլ «նրա քավոր կամ սանիկ», էլ «սա են խոստացել», էլ «նա են խոստացել», էլ «գումար են տալիս»: Այս տեսակ կարծիքներ էին հնչում իմ և ՀԱԿ-ի մասին այնքան, մինչև բոլորին պարզ չդարձավ, որ պաշտոն չկա, փող չկա, լծակներ չկան, իշխանական հովանավորչություն չկա: Այստեղ բոլորի մոտ հարց առաջացավ` բա էլ ինչի՞ համար է Տիգրան Ուրիխանյանը պաշտպանում Սերժ Սարգսյանին: Հերթական անգամ ուզում եմ կրկնել` ես չեմ պաշտպանել ու չեմ պաշտպանում Սերժ Սարգսյանին, ես պաշտպանել ու պաշտպանում եմ նրա բռնած կուրսը, նրա բարի ցանկություններն ու առանց ցնցումների կտրուկ փոփոխություններ իրականացնելուն միտված քայլերը: Եվ որևէ բան այդ հարցում չի փոխվել ու չի փոխվելու, չնայած` թերի ու շատ ժամանակ զարմանալի կադրային քաղաքականության, չնայած շատ ու շատ անարդար դրսևորումների, իշխանության միջին, երբեմն էլ բարձր օղակներում տարբեր մարդկանց դժկամ կամ շահադիտական գործողությունների և այլն:
    Սա՛ է իրականում մեր մտածելակերպն ու մոտեցումը, և այսպիսինն է անձամբ իմ համոզմունքը, որքան էլ որ դա կարող է դուր գալ կամ չգալ իշխանություններին կամ ընդդիմությանը, կամ էլ լրագրողական եղբայրությանը: Իսկ եթե այս վիճակը որևէ մեկին ձեռնտու չէ, ապա առաջարկում եմ . . . ի՞նչ կմտածեիք` այո՛, «վերցնել 30 արծաթը և շարունակել . . .»


    Հայաստանի Առաջադիմական
    Կուսակցության նախագահ` Տ. Ուրիխանյան

  3. #108
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Տիկոն լավ գործ ա ուզում, վսյո տակի գնացել կռվել, կրակել-մրակել ա, էն էլ իրան մոռացել էին:

  4. #109
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Էդ որ թերթն էր՞:

  5. #110
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ որ թերթն էր՞:
    Ի՞նչ թերթ, Մարկիզ ջան: Էդ կուսակցություն ա, էն էլ` առաջադիմական:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #111
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ թերթ, Մարկիզ ջան: Էդ կուսակցություն ա, էն էլ` առաջադիմական:
    Հա՞: Ես էլ գիտեմ՝ պարբերական ա…

  7. #112
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Այ քեզ առաջադիմական գաղափար."ես չեմ պաշտպանել ու չեմ պաշտպանում Սերժ Սարգսյանին, ես պաշտպանել ու պաշտպանում եմ նրա բռնած կուրսը, նրա բարի ցանկություններն ու առանց ցնցումների կտրուկ փոփոխություններ իրականացնելուն միտված քայլերը"
    Սարգսյանին որպես անձ կընտրեին տնեցիները, մեկ էլ ընկերներից ոմանք: Նույն ձևի և մյուս թեկնածուներին: Ինչի որ վեր են կենում գնում են ցույցի ինչ-որ մեկի սիրուն աչքերի համար են գնում?

  8. #113
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Մեջբերում Progress-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի կերպ ինձ կամ իմ կուսակցական ընկերներին պաշտոն կամ որևէ այլ բան առաջարկելու պարագայում, մենք չենք դադարելու խոսել անպատասխանատու չինովնիկների, անապահով մարդկանց, անարդար որոշումների, ապօրինի տուժածների, տգետ կառավարիչների, անորակ շինարարության անբավարար սպասարկման, անտեղի հատկացումների, փոշիացվող պետական միջոցների, կեղծ ու անազնիվ քաղաքական ու պետական գործիչների և այլ նմանատիպ երևույթների մասին, ընդ որում, անկախ նրանից` կունենանք պաշտոններ թե ոչ:
    Այ էս պահը ամենաշատը դուրս եկավ; Հիմա էս կուսակցությունը, ո՞ր կուրսին ա կողմ: Ուշադիր եղեք, որ ներկա ժամանակով են գրում: Պրոգրես, բաքեք դուքյանը, արդեն ծիծաղելի է:

  9. #114
    ՆՎԻՐՅԱԼ Apostle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Ինչ հետաքրքիր ա չէ՞ Ես պաշտպանել եմ.... իսկ ո՞վ էր խնդրել, որ պաշտպանեի՞ր կամ որ չպաշտպանեիր կարող ա՞ աշխարհը փուլ գա՞ր:

    Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Պետք է հասկանալ, որ եթե քաղաքականությունը քեզ մոտ չի ստացվում անհրաժեշտ է այլ զբաղմունք գտնել:
    Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
    Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ

  10. #115
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Ընդհանրապես ուրիշին քննադատելուց առաջ մարդ մի հատ պետք ա իրան նայի, կողքից նայի իրա արած գործերին, հասկանա ինքը ընդհանրապես ինչ ա արել, որ իրան իրավունք ա վերապահում քննադատելու դիմացինին: Հարգելի Առաջադիմական կուսակցություն Հայաստանի համար ինչ գործ ես արել? Որ մի փուշն ես հանել? Լավ գոնե շաբաթօրյակներին մի անգամ մասնակցել եք??

  11. #116
    ՆՎԻՐՅԱԼ Apostle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Ես Տիգրանին միշտ հիշում եմ անկապ սենսացիաներից, ատրճանակ հանել, Սերժ Սարգսյանին պաշտպանել, կամ հետո էլ քննադատել: Ինքն իրեն չի կարողանում ռեալիզացնել, փաթաթվել ա հասարակության պարանոցին:
    Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
    Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ

  12. #117
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Հա ժամանակ առ ժամանակ ինչ-որ էքսցենտրիկ մի բան անում ա ու դեռ ուզումա, որ դրանից հետո լուրջ վերաբերվեն

  13. #118
    ՆՎԻՐՅԱԼ Apostle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    54
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Ցավոք սրտի մեր քաղաքական "կուլտուրայի" պայմաններում դա ավելի շատ ա ողջունվում:
    Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
    Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ

  14. #119
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Չէի ասի, որովետև փաստորեն մինչև հիմա ոչ մեկը այդպես էլ չողջունեց համառ ջանքերը:

  15. #120
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ես պաշտպանել ու պաշտպանում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ նրա հետ կապված նոր հույս

    Մեջբերում Progress-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսալեզու թերթերից մեկը վերջերս ակնարկ էր արել Հայաստանի Առաջադիմական Կուսակցության ընդդիմադիր գործունեության վերաբերյալ` շոշափելով ՀԱԿ ղեկավարության իշխանական օղակներում չհայտվելու հանգամանքը:
    Արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում եմ ինձ հեռու պահել արդեն լրիվ այլանդակված ներքաղաքական, ավելի ճիշտն ասած` «պաշտոնամոլական» խաղերից ու մանր-մունր կուսակցությունների (ընդ որում որոնցից մեկն էլ ես եմ ղեկավարում) կամ իշխանության կամ էլ ընդդիմության ղեկավարների հետ «բազարներից»: Բայց դե արի ու տես, որ չի ստացվում: Հոգնել եմ արդեն երկար տարիներ կրկնելուց, որ երբևէ Առաջադիմական կուսակցությունը իշխանությունից կամ անհատից չի ակնկալել ո՛չ պաշտոն, ո՛չ փող, ո՛չ էլ ինչ-որ մի այլ բան, երբևէ ըստ այդ չափանիշների չի կողմնորոշվել ու դրանցից կախված չի փոխել իր դիրքորոշումն ու գործելակերպը:
    Ինքս, որպես ՀԱԿ ղեկավար երբևէ որևէ մեկի հետ չեմ բանակցել և նույնիսկ քննարկել ինչ-որ պաշտոնի հարց, հերթ չեմ կանգնել պատգամավորական ցուցակներում տեղ ունենալու համար և այլն: Ավելին, հրաժարվել եմ առաջարկվող պաշտոնից, երբ որ դրա դիմաց ինձանից պահանջվեց թողնել կուսակցությունը: Եվ այդ բոլորը արդեն երկար տարիներ, որոնց ընթացքում մեր կողմից շատ կոշտ քննադատվել են առանց բացառության բոլոր արատավոր երևույթները բոլոր ոլորտներում ու, հատկապես, պետական կառավարման համակարգում: Դրա արդյունքում իշխանության տարբեր օղակներում եղած շատերը բացասական վերաբերմունք, իսկ ոմանք էլ թշնամանք են տածում Առաջադիմական անվանումն իսկ լսելիս: Արդեն երկրորդ տարին է` որևէ էլեկտրոնային լրատվամիջոց ոչ մի կերպ չի լուսաբանում Առաջադիմական կուսակցության գործունեությունը, նույնիսկ եթե ՀՀ Կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում անցնում է ՀԱԿ համագումարը, բայց մյուս կողմից մենք չենք կարողանում մոռանալ ընդդիմությունը ներկայացնողների նախկինում պաշտոնավարած տարիներին տեղի ունեցած անարդարությունը, ապօրինությունները, լկտիությունն ու թալանը: Նորից ուզում եմ ընգծել, որ այդ երևույթները առկա են նաև մեր օրերում ու հենց դրանք մատնանշելու համար այսօր ՀԱԿ-ը ոչ մի կերպ ոչ մի ոլորտում ներկայացված չէ: Իսկ ռուսալեզու թերթը իրեն թույլ է տալիս ակնարկ, թե որևէ պաշտոն չստացան և սկսեցին ավելի ընդդիմադիր կերպով գործել:
    Ոչ մի կերպ ինձ կամ իմ կուսակցական ընկերներին պաշտոն կամ որևէ այլ բան առաջարկելու պարագայում, մենք չենք դադարելու խոսել անպատասխանատու չինովնիկների, անապահով մարդկանց, անարդար որոշումների, ապօրինի տուժածների, տգետ կառավարիչների, անորակ շինարարության անբավարար սպասարկման, անտեղի հատկացումների, փոշիացվող պետական միջոցների, կեղծ ու անազնիվ քաղաքական ու պետական գործիչների և այլ նմանատիպ երևույթների մասին, ընդ որում, անկախ նրանից` կունենանք պաշտոններ թե ոչ: Այդ կերպ վարվել ենք 1999-ից մինչև 2008թթ.` չնայած շատ-շատերը համառորեն մեզ կպցնում էին «իշխանամետ» պիտակը, շատ ժամանակ նույն իշխանության մեջ եղածների փոխանցմամբ: Էլ «սրա բարեկամ», էլ «նրա քավոր կամ սանիկ», էլ «սա են խոստացել», էլ «նա են խոստացել», էլ «գումար են տալիս»: Այս տեսակ կարծիքներ էին հնչում իմ և ՀԱԿ-ի մասին այնքան, մինչև բոլորին պարզ չդարձավ, որ պաշտոն չկա, փող չկա, լծակներ չկան, իշխանական հովանավորչություն չկա: Այստեղ բոլորի մոտ հարց առաջացավ` բա էլ ինչի՞ համար է Տիգրան Ուրիխանյանը պաշտպանում Սերժ Սարգսյանին: Հերթական անգամ ուզում եմ կրկնել` ես չեմ պաշտպանել ու չեմ պաշտպանում Սերժ Սարգսյանին, ես պաշտպանել ու պաշտպանում եմ նրա բռնած կուրսը, նրա բարի ցանկություններն ու առանց ցնցումների կտրուկ փոփոխություններ իրականացնելուն միտված քայլերը: Եվ որևէ բան այդ հարցում չի փոխվել ու չի փոխվելու, չնայած` թերի ու շատ ժամանակ զարմանալի կադրային քաղաքականության, չնայած շատ ու շատ անարդար դրսևորումների, իշխանության միջին, երբեմն էլ բարձր օղակներում տարբեր մարդկանց դժկամ կամ շահադիտական գործողությունների և այլն:
    Սա՛ է իրականում մեր մտածելակերպն ու մոտեցումը, և այսպիսինն է անձամբ իմ համոզմունքը, որքան էլ որ դա կարող է դուր գալ կամ չգալ իշխանություններին կամ ընդդիմությանը, կամ էլ լրագրողական եղբայրությանը: Իսկ եթե այս վիճակը որևէ մեկին ձեռնտու չէ, ապա առաջարկում եմ . . . ի՞նչ կմտածեիք` այո՛, «վերցնել 30 արծաթը և շարունակել . . .»


    Հայաստանի Առաջադիմական
    Կուսակցության նախագահ` Տ. Ուրիխանյան
    Նա մեջ է ընկնում տեղի-անտեղի,
    Սխալվում է միշտ ու կարծիք փոխում.
    Նման է նա քիչ այն ծծկեր տղին,
    Որ մատն ուզում է բերանը կոխի,
    Բայց միշտ անպատեհ տեղեր է կոխում:

    Եղիշե Չարենց

Էջ 8 9-ից ԱռաջինԱռաջին ... 456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տիգրան Համասյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 29.05.2020, 08:27
  2. Արձակ. «Տիգրան Մեծ», պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 185
    Վերջինը: 24.05.2015, 16:00
  3. Գրառումներ: 25
    Վերջինը: 06.05.2011, 20:48
  4. Տիգրան Մեծ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 25.08.2010, 12:32
  5. «Լուսանցք» թերթի հոդվածները
    Հեղինակ՝ Հայարիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 22.06.2008, 15:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •